Կառլո Սականդելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլո Սականդելիձե
վրացերեն՝ კარლო ილიას ძე საკანდელიძე
Ծնվել էապրիլի 1, 1928(1928-04-01)
ԾննդավայրԶեդա Բզվանի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 29, 2010(2010-10-29)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Կառլո Սականդելիձե (վրացերեն՝ კარლო საკანდელიძე, 1 ապրիլի 1928, Վանի շրջան, ԱԽՖՍՀ - 29 հոկտեմբերի, 2010, Թբիլիսի, Վրաստան), թատրոնի և կինոյի վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Սականդելիձեն ծնվել է 1928 թվականի ապրիլի 1-ին։ Նա դեռ երեք տարեկան էր, երբ մահացել է մայրը։ Հայրը ձերբակալվել է, իսկ Կառլո Սաքանդելիձեին ավագ քույրերը տարել են իրենց մոտ՝ Թբիլիս։

1947 թվականից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան է, որի բեմում խաղացել է ավելի քան 60 դեր։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1955 թվականին՝ «Մագդանայի Լուրջան» ֆիլմում կատարելով Միխոյի դերը։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի։ Հայտնի է նաև «Մի՛ անհանգստացիր», «Միմինո», «Ռաչա, սեր իմ» և այլ ֆիլմերում կատարած դերերով։

1974 թվականին Կառլո Սականդելիձեն արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, իսկ 1998 թվականին պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով կինոյի ու թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955Մագդանայի ԼուրջանՎանո, ածխի առևտրականի բատրակը
  • 1959Օր վերջին, օր առաջինհեռագրեր բերող փոստատար
  • 1960 – Մի բակից մյուսը
  • 1964 – Ամառային պատմություններ
  • 1964 – Ճանապարհին
  • 1964 – Ծովի երեխաները
  • 1965 – Պիեռը՝ ոստիկանության աշխատակիցը
  • 1967 – Շուտով գարուն կգա – Սավիլ
  • 1967Իմ ընկեր ՆոդարըՕբուխովսկի
  • 1967 – Ժպիտի վերադարձը
  • 1967 – Ինչ-որ մեկն ուշանում է ավտոբուսից
  • 1968Մի՛ վշտանաԴոդո, փաստաբան
  • 1969 – Լույս մեր պատուհաններում – օպերատոր Ալխազ (տիտրերում նշված չէ)
  • 1969 – Սպասում
  • 1969 – Հանդիպում հին մզկիթի մոտ – Քոթե
  • 1970 – Մեր քաղաքի աստղը – Պառնա
  • 1971 – Լուսաբացից առաջ – Ռաժդենի
  • 1973 – Մատնազարկեր -Կասիանե, աշխատակից
  • 1973 – Կանաչ ալիք
  • 1974 – Գիշերային այցելություն – Օբոլաձե, հարբեցող, պրոֆեսորի հարևանը
  • 1975 – Անկոչ հյուրեր – Զաքրո
  • 1976 – Պացուրա
  • 1976 – Իսկական թբիլիսցին ու մյուսները – ծառայող
  • 1976 – Սանդուղք
  • 1977 – Հեքիմի աշակերտը – Կուկուրի
  • 1977 – Ռաչա, սեր իմ (ԽՍՀՄ, Չեխոսլովակիա) – Բեգլարի, Զաուրի հայրը
  • 1977ՄիմինոՑինցաձե, մատակարար
  • 1977Դաթա ԹութաշխիաՆիկանդրո Կիլիա
  • 1978 – Ընդմիջում – պրոֆկազմակերպիչ
  • 1978 – Սխալների կատակերգություն
  • 1978 – XIX դարի վրացական ժամանակագրություն – Էրաձե
  • 1979 – Նիկան լեռներում
  • 1981 – Դատավորը
  • 1982 – Թախծոտ սուլոց
  • 1984 – Փորձառու օդաչուի պատմությունը
  • 1984 – Մեծ արշավանք հարսնացուի հետևից – Բիբգաի
  • 1985 – Պարոնաք խարդախներ – Կոստիա
  • 1986 – Մինչ լուսին շատ մոտ է
  • 1988 – Պատուհան
  • 1988 – Գրացիոզո – Թեդո, գլխավոր դեր
  • 1988 – Թեդո
  • 1988 – Լինում է...
  • 1988 – Բարերարը
  • 1988 – Անդրավարտիք
  • 1989 – Մեղքի երեխաները – գյուղացի
  • 1990 – Ախ, այդ սարսափելի, սարսափելի հեռուստացույցը – Խարիտոն Կենչաձե
  • 1992 – Ես խոստացել եմ, ես կգնամ – նոտար
  • 1993 – Վեց ու յոթ
  • 1994 – Չոնգուրի
  • 1998 – Իմ սիրելի, թանկագին պապիկ – երգեցողության ուսուցիչ
  • 1999 – Շղթայված ասպետներ (Վրաստան, Ռուսաստան) – հարսանիքի թամադա
  • 2002 – Սուրճ և գարեջուր (Վրաստան)
  • 2004 – Կովկասյան կավճային շրջան – Ջանդիերի / գյուղացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]