Վերա Անջափարիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վերիկո Անջափարիձեից)
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Վերա Անջափարիձե
վրաց.՝ ვერიკო ანჯაფარიძე
Վերա Անջափարիձե.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897
ԾննդավայրՔութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1987(1987-01-31) (89 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Georgia (1918–1921, 4-5).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Ամուսին(ներ)Միխայիլ Ճիաուրելի
Երեխա(ներ)Սոֆիկո Ճիաուրելի և Otar Chiaureli?
Պարգևներ և մրցանակներ

Վերա Իվլիանեի Անջափարիձե (Վերիկո Անջափարիձե) (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897, Քութայիս, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1987(1987-01-31), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեպտեմբերի 23-ին (հոկտեմբերի 6), Քութայիսում։ 1920-1927 թվականներին աշխատել Է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում, 1928 թվականից եղել է Թբիլիսիի Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասանուհի։ Անջափարիձեի արվեստին բնորոշ են բեմական բարձր կալտուրան, կերպարների նուրբ մշակումը, արտիստական վառ անհատականությունը։ Լավագույն դերակատարումներից են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կլեոպատրա (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ», 1925, «Օթելլո», 1932, «Անտոնիոս և Կլեոպատրա», 1951), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1929), Գինատրե (Դադիանրի «Գուրիա Նինոշվիլի», 1934), Ջավարա (Վաժա Փշավելայի «Աքսորյալը», 1945), Տատիկ (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ 1923 թվականից նկարահանվել է կինոյում (Ռուսուդան՝ «Գեորգի Սահակաձե» և այլն)։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1943, 1946, 1952)։

Անջափարիձեն գրավոր և բանավոր ելույթներով բարձր է գնահատել հայ բեմի վարպետներին (Ի. Ալիխանյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան, Վահրամ Փափազյան և ուրիշներ), իր գործունեությամբ ամրապնդում է հայ և վրաց թատրոնների կապը, Տատիկի դերակատարումով («Ծառերը կանգնած են մահանում») հանդես է եկել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 433 CC BY-SA icon 80x15.png