Jump to content

Ժակ Մաքդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Մաքդոնալդ
ֆրանսերեն՝ Étienne-Jacques-Joseph Macdonald
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1765(1765-11-17)[1][2][3][…]
ԾննդավայրՍեդան
Մահացել էսեպտեմբերի 25, 1840(1840-09-25)[1][4][5][…] (74 տարեկան)
Մահվան վայրԺյան
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Macdonald
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններGrand Chancellor of the Legion of Honour?, Ֆրանսիայի պեր, Grand Master of the Grand Orient de France? և գեներալ նահանգապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱլեքսանդրա Մակդոնալդ
Ստորագրություն
Изображение автографа
 Étienne Jacques Joseph Alexandre Macdonald Վիքիպահեստում

Ժակ Մաքդոնալդ կամ Էթիեն-Ժակ-Ժոզեֆ-Ալեքսանդր-Մաքդոնալդ[6] (ֆրանսերեն՝ Étienne-Jacques-Joseph-Alexandre Macdonald նոյեմբերի 17, 1765(1765-11-17)[1][2][3][…], Սեդան - սեպտեմբերի 25, 1840(1840-09-25)[1][4][5][…], Ժյան), Տարենտի դուքս, Միապետության մարշալ և Ֆրանսիայի պեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Մաքդոնալդը սերել է յակոբիտների[7] շոտլանդական ընտանիքից, որոնք Պանծալի հեղափոխությունից հետո հաստատվել են Ֆրանսիայում։

Աչքի է ընկել 1792 թվականի նոյեմբերի 6-ի Ժեմապպեի ճակատամարտում, 1798 թվականին Հռոմում և Պապական մարզում եղել է ֆրանսիական զորքերի հրամանատարը։ 1799 թվականին Ա. Սուվորովի իտալական արշավանքի ժամանակ Տրեբիա գետի ճակատամարտում պարտություն է կրել և ետ է կանչվել Փարիզ։

1800-1801 թվականներին Մաքդոնալդը հրամանատար է եղել Շվեյցարիայում և Գրաուբյունդենում, որտեղից վտարել է ավստրիացիներին։

Տարիներ շարունակ անտեսվել է Նապոլեոնի կողմից, քանի որ ջանասիրաբար պաշտպանել է իր նախկին զինակից Մորոյին։ Սակայն 1809 թվականին զորակոչվել է ծառայության և Իտալիայում ստանձնել է կորպուսի հրամանատարությունը[8]։ Պարգևատրվել է Վագրամի ճակատամարտին մասնակցության համար։

Տերենտի դուքս Մաքդոնալդի զինանշանը

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ եղել է ֆրանս-պրուսական X կորպուսի հրամանատարը և վերահսկել է բանակի ձախ թևի պաշտպանությունը։

Արևմտյան Դվինայի ստորին հոսանքի մոտ Մակդոնալդը ապահովել է Ռիգայի 10000 մարդուց բաղկացած տեղական կայազորի հսկողությունը։ Սեպտեմբերին նրանց միացել են ևս 12000 մարդ Շտեյնգելի հրամանատարությամբ, սակայն որոշ ժամանակ Ռիգայում մնալուց հետո միացել են Պ. Վիտգենշտեյնին[9]։
- Կարլ ֆոն Կլաուզևից, 1812 թվական։ Ընդհանուր ակնարկ ռուսական արշավանքի իրադարձությունների վերաբերյալ

Նապոլեոնի գահից հրաժարումից հետո Ժակ Մաքդոնալդը նշանակվել է Ֆրանսիայի պեր։ Հարյուր օրերի ընթացքում մեկուսացել է իր կալվածքում, որպեսզի չդրժի խոստումը և չհակազդի Նապոլեոնին։

Դաշնակից զորքերի կողմից Փարիզի երկրորդ գրավումից հետո, Մաքդոնալդին հանձնարարել են ցրել Լուար գետի մոտ պարտություն կրած նապոլեոնյան բանակը։

  • Պատվո լեգեոնի Մեծ արծիվ շքանշան (2.02.1805 թվական)
  • Պատվո լեգեոնի սպայական շքանշան (14.06.1804 թվական)
  • Կոմանդորի Սուրբ հոգու շքանշան (1820 թվական)
  • Սուրբ Լյուդովիկոսի Մեծ խաչի շքանշան (1820 թվական)

Կերպարը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նապոլեոն. ճանապարհ դեպի բարձունք» (Ֆրանսիա, Իտալիա, 1955 թվական), դերակատար՝ Ժակ Բերտրան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rousset изд. «Souvenirs du maréchal M., duc de Tarente» (Пар., 1892)
  • «Макдональд, Этьен-Жак-Жозеф-Александр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  6. Ֆրասիայում նրան հաճախ անվանում են Էթիեն, Ռուսաստանում ավելի տարածված է անվան Ժակ ձևը։
  7. Չշփոթել յակոբինյանների հետ։ Յակոբիտները 1688 թվականին «Փառահեղ հեղափոխության» արդյունքում Անգլիայի աքսորյալ թագավոր Յակոբ Երկրորդի և նրա սերունդների հետևորդներն են եղել, Ստյուարտներ թագավորական դինաստիայի անգլիական գահին վերաբազմելու կողմնակիցները։
  8. Macdonell, A. G. (Archibald Gordon), 1895-1941. (1996). Napoleon and his marshals. London: Prion. ISBN 1853752223. OCLC 36661226.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Կարլ ֆոն Կլաուզևից ОБЩИЙ ОБЗОР СОБЫТИЙ ПОХОДА 1812 Г. В РОССИЮ․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Մաքդոնալդ» հոդվածին։