Ժան Վիկտոր Մորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Վիկտոր Մորո
ֆր.՝ Jean Victor Marie Moreau
փետրվարի 14, 1763(1763-02-14)[1][2][3][…] - սեպտեմբերի 2, 1813(1813-09-02)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրMorlaix[4]
Մահվան վայրLouny
ԳերեզմանChartreuse Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
Զորատեսակհետևազոր
ԿոչումՖրանսիայի մարշալ
Մարտեր/
պատերազմներ
Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ, նապոլեոնյան պատերազմներ, Battle of Tourcoing?, Battle of Rastatt?, Battle of Cannstadt?, Battle of Neresheim?, Battle of Haunstetten?, Battle of Friedberg?, Battle of Biberach?, Battle of Emmendingen?, Battle of Diersheim?, Ադդա գետի ճակատամարտ, Battle of Novi?, Battle of Engen?, Battle of Hohenlinden? և Battle of Dresden?
ԿրթությունՌենի համալսարան
Պարգևներ

Ժան Վիկտոր Մարի Մորո (ֆր.՝ Jean Victor Marie Moreau, փետրվարի 14, 1763(1763-02-14)[1][2][3][…], Morlaix[4] - սեպտեմբերի 2, 1813(1813-09-02)[1][2][3][…], Louny), ֆրանսիացի զորավար։ 1789 թվականից ծառայել է Ազգային գվարդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջ է քաշվել 1792-1794 թվականների հեղափոխական պատերազմների ժամանակ։ 1793 թվականին Մորոյին շնորհվել է բրիգադային, 1794 թվականին՝ դիվիզիոն գեներալի կոչում։ Եղել է Հյուսիսային (1794 թվականից), Հռենոս-Մոզելյան (1796 թվականից), Իտալական բանակների հրամանատար, պարտության մատնել ավստրիացիներին (1795-1797, 1800 թվականին), 1799 թվականին պարտվել Ալեքսանդր Սուվորովից։

Պաշտպանել է Նապոլեոն Բոնապարտին Բրյումերի տասնութի հեղաշրջման ժամանակ։ Դեմ լինելով Բոնապարտի միանձնյա դիկտատուրային՝ թողել է ծառայությունը, սակայն կապ է պահպանել ընդդիմադիր տարրերի հետ (հիմնականում՝ միապետականների)։

1804 թվականին ձերբակալվել է, ապա՝ վտարանդվել ԱՄՆ։ 1813 թվականին Ալեքսանդր I-ի հրավերով վերադարձել է Եվրոպա, դարձել խորհրդական դաշնակից բանակների շտաբում։ Մահացու վիրավորվել է նապոլեոնյան բանակների դեմ Դրեզդենի ճակատամարտում (1813)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Моро Жан Виктор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55