Jump to content

Լիտվայի ժամանակավոր կառավարություն (1812)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվայի ժամանակավոր կառավարություն
Komisja Rządząca Tymczasowa Litewska
 Լիտվական մեծ իշխանություն հուլիսի 19, 1812 - սեպտեմբեր-հոկտեմբեր, 1812 Ռուսական կայսրություն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիլնյուս (փաստացիորեն ժամանակավոր կառավարության կենտրոնն էր)
Լեզու լիտվերեն, ռուսերեն
Կրոն քրիստոնեություն
Իշխանություն
Պետության գլուխ ժամանակավոր կառավարության նախագահ
Պատմություն
- Յուզեֆ Վիբիցկու գլխավորած պատվիրակությունը ժամանում է Վիլնյուս հուլիսի 11, 1812
- Յոզեֆ Սիերկովսկին նշանակվում է Լիտվայի ժամանակավոր կառավարության առաջին նախագահ հուլիսի 18, 1812
- Ռուսական ուժերը ժամանում են Լիտվա օգոստոս, 1812
- Ստանիսլավ Սոլտոնը՝ Լիտվայի կառավարության վերջին նախագահը, ավարտում է իր պաշտոնավարումը սեպտեմբեր, 1812

Լիտվայի ժամանակավոր կառավարություն (լեհ.՝ Komisja Rządząca Tymczasowa Litewska, լիտ.՝ Lietuvos laikinosios vyriausybės komisija), ժամանակավոր վարչական մարմին Լիտվական մեծ իշխանությունում, որը ձևավորվել է Նապոլեոն Բոնապարտի աջակցությամբ՝ ֆրանսիացիների Ռուսաստան ներխուժման ժամանակ։

Լիտվայի հարցերով հանձնաժողովը ստեղծվել է 1812 թվականի հուլիսի 1-ին՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հրամանով։ Ֆրանսիական կողմի գլխավոր խնդիրը լիտվական ֆրանսահպատակ բանակի ստեղծումն է։

Հանձնաժողովի վերահսկողությունը վստահվել է Լուի Պիեռին, ով եղել է Ֆրանսիայի նախկին ներկայացուցիչը Վարշավայի դքսությունում։ Չնայած այս հանգամանքի, փաստացի իշխանությունը կենտրոնացված էր հոլանդացի գեներալ Դիրկ վան Հոգենդորպի ձեռքում։ Հոգենդորպը մինչ Վիլնյուսի կառավարչի կոչմանն արժանանալը եղել է Ճավայի մարզպանը։

Լիտվայի նկատմամբ Նապոլեոնի վարած քաղաքականությունը հակոտնյա էր Լեհաստանի թագավորության շահերին։ Լեհերը փորձում էին հարմար առիթ գտնել՝ Լեհաստանի և Լիտվայի միացյալ թագավորության հողերը լեհաստանցի ղեկավարների ձեռքում վերամիավորելու համար։

Այդ իսկ նպատակով 1812 թվականի հուլիսի 11-ին Վիլնյուս է ուղարկվում Յուզեֆ Վիբիցկու գլխավորած պատգամավորական խորհուրդը։ Ապարդյուն բանակցություններից հետո լեհական պատվիրակություն հայրենիք է վերադառնում ձեռնունայն։

Ֆրանսիայի աջակցությամբ 1812 թվականի հուլիսի 18-ին Յոզեֆ Սիերկովսկին նշանակվում է Լիտվայի ժամանակավոր կառավարության առաջին նախագահ։ Դրան հետևում է այն, որ օգոստոսին ռուսական կայազորները ռազմախուժում են Լիտվայի տարածք և ասպատակում ինքնահռչակ կառավարության ենթակա հողերը։

1812 թվականի սեպտեմբերի Ստանիսլավ Սոլտոնն ավարտում է իր պաշտոնավարումը՝ վերջ դնելով Լիտվայի ժամանակավոր կառավարությանը։

  • Յուզեֆ Սիրակովսկի (մինչև 1812 թվականի հուլիսի 18-ը)
  • Ստանիսլավ Սոլտան (մինչև 1812 թվականի օգոստոսի 24-ը)
  • Դիրկ վան Հոգենդորպ (մինչև 1812 թվականի սեպտեմբերը)
  • Ստանիսլավ Սոլտան (մինչև 1812 թվականի սեպտեմբերը)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Януш Ивашкевич, Litwa w roku 1812 (Литва в 1812 году), Варшава, 1912.
  • Мариан Кукель, Wojna 1812 roku (Война 1812 года), Краков, 1937.
  • А.Рембовски, «Konfederacja Generalna i pospolite ruszenie w roku 1812» («Генеральная Конфедерация и посполитое рушенье в 1812 году»), Biblioteka Warszawska (Варшавская Библиотека), vol. 1, 1896, fascicle 3, pp. 478–514; vol. 2, 1896, fascicle 1, pp. 67–86.
  • Владислав Заевски, Józef Wybicki (Юзеф Выбицки), Варшава, 1983.