Էժեն դե Բոհարնե
Արքայազն Էժեն (ռուսական պատմագրության մեջ հաճախ կոչվում է "Եվգենի") դե Բոհարնե[6] (ֆր.՝ Eugène Rose de Beauharnais, սեպտեմբերի 3, 1781[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 21, 1824[1][2][5][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4]), Նապոելոնի խորթ տղան[7], Իտալիայի փոխարքա, մեծ զորապետ, դիվիզիոնի հրամանատար, գեներալ (1804 թվականի հոկտեմբերի 17-ից), հրաձգային հատուկ գնդի գեներալ-գնդապետ (հուլիսի 6-ին 1804 թվականի հուլիսի 6-ինց մինչև 1805 թվականի փետրվարի 1-ը.), հրաձգային հատուկ գնդի հրամանատար Կայսերական գվարդիայի (1802 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 1808 թվականի հունվարի 18-ը )։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոնի առաջին կնոջ՝ Ժոզեֆինա դե Բոհարնեի միակ տղան է։ Նրա հայրը՝ վիկոնտ Ալեքսանդր դե Բոհարնեն, հեղափոխական բանակի գեներալ։ Հեղափոխության տարիներին նրան հանիրավի մեղադրվել են դավաճանության մեջ և ենթարկել են մահապատժի[8]։
Նապոլեոնի հետ մոր ամուսնությունից հետո 1805 թվականի փետրվարի 1-ին Էժենը ստացել է ֆրանսիական կայսրության արքայազնի տիտղոս, 1805 թվականի փետրվարի 2-ին՝ Պատվավոր լեգեոնի շքանշան, իսկ 1805 թվականի հունիսի 7-ին՝ Իտալիայի փոխարքայի տիտղոս։ 1812 թվականին ղեկավարել է Մեծ բանակի 4-րդ (իտալական) հետևակազորի կորպուսը։
Բոհարնեն դարձավ Իտալիայի փաստացի ղեկավարը (թագավորի տիտղոսը կրում էր ինքը՝ Նապոլեոնը), երբ նա ընդամենը 24 տարեկան էր։ Բայց նա կարողացել է կառավարել երկիրը բավականին ամուր. ուժի մեջ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքը, վերակազմավորել է բանակը, վերակառուցել է երկրի ջրանցքները, ամրությունները և դպրոցները, կարողացավ արժանանալ իր ժողովրդի սիրուն ու հարգանքին։
1805 թվականին Բոհարնեն ստացել է Երկաթե թագ և ասպետ Սուրբ Հուբերտ Բավարացու մեծ խաչ շքանշաննները։ 1805 թվականի դեկտեմբերի 23-ին նշանակվել է կորպուսի գլխավոր հրամանատար, որը պաշարել է Վենետիկը։ 1806 թվականի հունվարի 3-ին ղեկավարել է Իտալական բանակը, իսկ 1806 թվականի հունվարի 12-ին՝ Վենետիկի.գեներալ-նահանգապետ։
Իտալացի փոխարքայի թագադրման արարողությունը, որը կազմակերպել էր կոմս Լուի-Ֆիլիպ Սեգյուրը, տեղի է ունեցել Միլանի տաճարում 1805 թվականի մայիսի 26-ին։ Թագադրման համար ընտրվել էին կանաչ և սպիտակ զգեստներ։ Դիմանկարներում նկարիչներ Անդրեա Ապիանին և Ֆրանսուա Ժերարը ընդգծել են այդ շքեղ զգեստները։ Էլեգանտ համադրությունը և վիրտուոզ կատարումը թույլ է տալիս ենթադրել, որ հագուստները ասեղնագործ Պիկոյի ձեռքի աշխատանքն են, նա կատարում էր կոստյումների պատվերներ Նապոլեոն I-ի համար, օգտագործելով մոդելներ, առաջարկել է նկարիչ Ժան-Բատիստ Իզաբեին և հաստատվել ինքնուրույն կայսր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biographies of the Entomologists of the World — Senckenberg German Entomological Institute.
- ↑ 3,0 3,1 Hubert G. Beauharnais, Prince Eugène de // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007143
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118727834 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage
- ↑ Богарне / А. В. Чудинов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 637. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ «Лейхтенбергский герцогский дом». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Богарнэ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն դե Բոհարնե» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1781 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1824 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի ազնվականություն
- Կաթոլիկ միապետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գեներալներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի զորավարներ