Ժան-Անդոշ Յունոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Անդոշ Յունոտ
General Jean Andoche Junot.jpg
 
Մասնագիտություն՝ սպա և զինծառայող
Ծննդյան օր սեպտեմբերի 24, 1771(1771-09-24)[1]
Ծննդավայր Bussy-le-Grand
Վախճանի օր հուլիսի 29, 1813(1813-07-29)[1][2] (41 տարեկանում)
Վախճանի վայր Մոնբար
Գերեզման Մոնբար
Թաղված Մոնբար
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ամուսին Laure Junot, Duchess of Abrantès?[3]
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Հաղթանակի կամարի տակ փորագրված անուններ

Ժան-Անդոշ Յունոտ, Աբրանտեսի դուքս (24 սեպտեմբեր 1771 – 29 հուլիսի 1813) Ֆրանսիական հեղափոխական պայքարի և և Նապոլեոնյան պատերազմների ֆրանսիացի գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունոտը ծնվել է Բուս-լե-Գրանդի Կոտ դ'Օր դեպարտամենտում, ագարակատեր Միշել Յունոտ (1739–1814) և Մարի Անտուանետ Բիենայմե (1735–1806) ամուսնական զույգի ընտանիքում։ Նա իրավաբանի մասնագիտություն էր ստանում Դիժոնում, որտեղից և սկսվեց ֆրանսիական հեղափոխությունը։ Նա միացավ կամավորական ջոկատին։ Երկու անգամ վիրավորվել և վիրահատվել է։ Յունոտը հանդիպեց Նապոլեոն Բոնապարտին առաջին անգամ 1793 թվականի Տուլոնի պաշարման ժամանակ, երբ նշանակվեց նրա քարտուղարը։

Արշավ դեպի Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունոտն իրեն լավագույնս դրսևորեց Իտալիայում, սակայն Լոնատո դել Գարդայում ստացավ գլխի լուրջ վնասվածք, որը հետագայում նրա վարքագծի փոփոխության պատճառ հանդիսացավ․ նվազեցրեց նրա դատողությունը, դարձրեց ավելի կոպիտ և բծախնդիր։ Եգիպտական արշավների ժամանակ, նա նշանակվեց դասակի հրամանատար, սակայն մենամարտում վիրավորվելուց հետո գերևարվել է Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին։ Ավելի ուշ մասնակցել է Brumaire 18 հեղաշրջմանը (Brumaire- Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ հաստատված Հանրապետական օրացույցի երկրորդ ամիս)։ 1800 թվականին նա ամուսնացել է Լաուրա Մարտին դե Պերմոնդի հետ, ով Նապոլեոնի վաղեմի ընկերուհին էր։ Յունոտը տեղափոխվել է Պորտուգալիա, որպես դեսպան, սակայն կարճ ժամանակ անց՝ 1805 թվականի դեկտեմբերի 2-ին,Աուստեռլիցի ճակատամարտի ժաման վերադարձել է ծառայողական պարտքը կատարելու Ֆրանսիայի նկատմամբ։

Թերակղզու պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունոտի գլխավոր հրամանատարությունը դրսևորվեց Պիրենեյան պատերազմների ժամանակ, երբ 1807 թվականին նա առաջնորդում էր ֆրանսիական բանակի մուտքը Պորտուգալիա։ Նոյեմբեր ամսին Սալամանկայից տեղաշարժվելով, նրա առաջապահ ջոկատը նոյեմբերի 30-ին առանց արյան օկուպացրեց Լիսաբոնը։ Յունոտը պարգևատրվեց Աբրանտեսի Դուքս կոչումով և դարձավ Պորտուգալիայի նահանգապետ։

1808 թվականի օգոստոսի 21-ին, բրիտանական ուժերի մասնակցությամբ Վիմեիրոյի ճակատամարտում ստացած վերքերից գրեթե մահամերձ տարհանվել է Ֆրանսիայից։ Միայն Սինթրայի կոնվենցիայի շնորհիվ նա խուսափեց գերևարվելուց։ Նա վերադարձավ Ֆրանսիա հոկտեմբերին՝ հազիվ խույս տալով ռազմական տրիբունալից։ 1810 թվականին, VIII կորպուսի հրամանատար Անդրե Մասենի հրամանատարությամբ վերադարձավ Պիրենեյան թերակղզի։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական արշավներին մասնակցությունը ճակատագրական էր Յունոտի համար։ Նրան մեղադրեցին 1812 թվականի Սմոլենսկի ճակատամարտից հետո ռուսական բանակի նահանջը չկասեցնելու համար, բայց նույն թվականի սեպտեմբերի 7-ի՝ Բորոդինոյի ճակատամարտի ընթացքում, նա մեծ պատասխանատվությամբ ղեկավարեց VIII կորպուսը։ 1813 թվականին Յունոտը դարձավ Իլյան նահանգի նահանգապետ, բայց նրա՝ աճող մտավոր անկարողությունը ստիպեց նրան վերադաձնալ Ֆրանսիա։ Կարծիք կա, որ Մոնտբարդի զանգվածային սպանությունները կատարվել են նրա հրահանգով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունոտն ունեցել է չորս զավակ՝ երկու աղջիկ և երկու տղա․

  • Ժոզեֆին Յունոտ դ՛Աբրանտես(Փարիզ, 2 հունվարի 1802 – Փարիզ, 15 հոկտեմբեր 1888), ամուսինը՝ Ժակ-Լուի Ամեթ, նոյեմբեր 1841
  • Կոնստանս Յունոտ դ՛Աբրանտես (Փարիզ, 12մայիս 1803 – 1881), ամուսինը՝ Լուի Անտուան ​​Օուբերտ (1799 – 1882), ունեցել է երկու զավակ․
  • Լուիս Նապոլեոն Անդոխ Յունոտ, Աբրանտեսի II դուքս (Փարիզ, 25 սեպտեմբեր 1807 – Նյոյի սյուր Սեն[4] 20 փետրվարի 1851), ով մահացավ անզավակ
  • Անդոշ Ալֆրեդ Միշել Յnունոտ, Աբրանտեսի III դուքս ( 25 նոյեմբեր 1810 – սպանվել է Սոլֆերինոյի ճակատամարտում, 24 հունիս 1859), առաջին ամուսնությունը 2 ապրիլի 1845թ․ Մարի Սելին Էլիզ Լեպիչ (9 հոկտեմբեր 1824 – 6 հունիս 1847), երկրորդ ամուսնությունը՝ 10 հունվարի 1853 Մարի Լուիզա Լեոնին Լեպիչ (19 հուլիս 1829 – 17 օգոստոս1868), Լեպիչի I բարոն՝ Յոահիմ Լեպիչի և նրա կին՝ Անն-Մարգարիտ Պասկիերի երկու դուստրերը: Նրանց սերունդները՝
    • Ժոզեֆին Մարգարիտ Յունոտ դ՛Աբրանտես (Փարիզ, 22 մայիս 1847 – 21 մարտ 1934), ամուսնացել է Փարիզում, 16 սեպտեմբեր 1869, ամուսինը՝ Խավիեր Էուժեն Մուրիս Լե Ռեյ ( 15 հուլիս 1846 – Փարիզ, 1 դեկտեմբեր 1900), ով 1869 թվականին դարձավ Աբրանեսի IV դուքսը, զավակները՝
    • Ժերոմ Նապոլեոն Անդոխ Յունոտ դ՛Աբրանտես (Փարիզ, 16 հունիս 1854 – Փարիզ, 10 մարտ 1857)
    • Մարգարետ Լուիս Էլիզաբեթ Յունոտ դ՛Աբրանտես (Փարիզ, 25 հունվար 1856 – 1919), ամուսնացել է Փարիզում, 11 նոյեմբերի 1883թ․, ամուսինը՝ Սեզար Էլզեր Լեոն Ֆերեր (1853 – 1924).[5]

Պիրենեյան պատերազմների ընթացքում, նա ընկերական հարաբերություններ է ունեցել Ալորնայի 4-րդ մարքիզուհի՝ Լեոնոր դե Ալմեյդա դստեր՝ Յուլիանա դե Ալմեյդա Օյենհաուսենի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chartrand, René. Vimeiro 1808. London: Osprey Publishing, 2001. 1-84176-309-8
  • Haythornthwaite, Philip. Napoleon's Commanders (1) c. 1792–1809. London: Osprey Publishing, 2001. 1-84176-055-2