Պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտպանվող մարդ
Պաշտպանվող մարդ

Պաշտպանություն, մարտական գործողության տեսակ։ Կիրառվում է հակառակորդի հարձակումը խափանելու կամ կասեցնելու, նրան կորուստներ պատճառելու, գրաված դիրքերը պահելու և հարձակման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Մովորաբար պաշտպանությանյան են անցնում ոչ բարեհաջող պայմաններում, եղ՝ պահանջվում է կենտրոնացնել ուժերը ժամանակ շահել հարձակման համար։ Պաշտպանությունը կազմակերպվում է նախապես կամ հակառակորդի հակահարձակման ընթացքում։

Պաշտպանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանությունը կարող է լինել դիրքային (հիմնական և առավել հաճախ կիրառվող) ու զորաշարժային։

Դիրքային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքային պաշտպանությունը իրականացվում է տեղանքի (նախապես նախապատրաստված շրջանների) համառ պաշտպանությամբ և կիրառվում է առավելապես այն ուղղություններում, որտեղ տարածքի կորուստն անթույլատրելի է։

Զորաշարժային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորաշարժային պաշտպանությունը կիրառվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է հակառակորդին կորուստներ պատճառել, ժամանակ շահել սեփական ուժերը վերադասավորել, հակառակորդին ստիպել, որ հարձակվի այն ուղղությամբ, ոշտեղ նախապատրաստված է կայուն դիրքային պաշտպանությունը, կամ հակառակորդին ներքաշել այնպիսի շրջան, որտեղ նրա ջախջախման համար կան իշական հնարավորություններ։

Կանխամտածված և հարկադրված պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանությունը կարող է լինել կանխամտածված և հարկադրված, կազմակերպվել մարտական գործողություններից առաջ կամ մարտի ընթացքում։ Ռազմական ստորաբաժանումների անցումը պաշտպանության հնարավոր է իրականացնել հակառակորդի անմիջական շփման բացակայության կամ առկայության պայմաններում։

Պաշտպանության (կապված խնդիրների, ուժերի և միջոցների հետ) կարող է ունենալ ռազմավարական, օպերատիվ և մարտական նշանակություն։ ժամանակակից պայմաններում պաշտպանությունը (հակամիջուկային, հակահրետանային, հակատանկային և հակաօդային առումով) պետք է լինի մշտական կայուն։ Հաջող պաշտպանության կարևորագույն պայմաններն են զորքերի բարոյական և մարտական բարձր հատկությունները, նրանց տոկունությունը։

Պաշտպանությունը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան պատերազմում կարևորագույն նշանակություն և դեր է ունեցել պաշտպանության կազմակերպումը և իրականացումը։ Ուսանելի է Մարտունիի շրջանի պաշտպանությանը, որը կազմակերպել և իրականացրել է Մ. Մելքոնյանը՝ ռազմական բոլոր ստորաբաժանումներում ապահովելով բարձր կարգապահություն և բաորյահոգեբանական կայուն վիճակ։

1992 թվականին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հաջողությունների էին հասել գրեթե բոլոր ռազմաճակատներում, Մարտունիի շրջանում հակառակորդը կրել է անհաջողություններ, շրջանի ազատագրումից հետո հայկական ուժերն անցել են հակահարձակման և վերացրել Աղդամում ու նրա շրջակայքում տեղադրված թշնամու ռազմական հենակետերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։