Բրեդա (քաղաք)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրեդա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 128,68 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մետր | ||||
Բնակչություն | 183 456 մարդ (2017) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 076 | ||||
Փոստային ինդեքսներ | 4800–4841, 4847 և 4850–4854 | ||||
Պաշտոնական կայք | breda.nl | ||||
| |||||
Բրեդա ( (հոլ.՝ Breda, МФА: [breˈdaː] ) քաղաք և համայնք Նիդերլանդներում, Հյուսիսային Բրաբանտ նահանգում բնակչության թիվը կազմում է 170,491 մարդ (ըստ 2007 թվականի տվյալների)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեդա քաղաքը հիմնադրվել է 10-րդ դարում Մարկ և Աա նավարկվող գետերի միախառնման մոտակայքում[1]։ 21-րդ դարում այնտեղ եղել է Ֆեոդ Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Բրեդայում առաջին գերագույն ավատատերը եղել է Հենրիխ Բրունեսհայմսկին, ում անունը հասել է մինջև մեր օրեր (1080-1125)։ 1252 թվականին Բրեդան ստացել է քաղաքի իրավունք, որից հետո ստացել է հնարավորություն ամրոցներ կառուցելու և Բրեդան շրջափակել են ամուր պարիսպներով:
1327 թվականին Ադելհեյդ Գավերենսկո-Բրեդսկայան վաճառել է Բրեդա քաղաքը Բրաբանտի դքսին՝ Ժան III-ին։ 1350 թվականին քաղաքը վերավաճառվել է Յանու II Վասեարսկուն, ով մահացել է 1377 թվականին։ 1403 թվականին նրա ժառանգորդ Իոխաննա Պալանենսկան (1392—1445 թթ․) ամուսնացել է Էնգելբերտա I-ին Նասսաուսկու հետ։ Այդպիսով Բրեդան անցնում է Նասսաուսկի տան տիրապետության տակ և մնաց այդ կարգավիճակում մինջև 1795 թվականը։
Երբ Բրեդա քաղաքը դարձավ Օրանսկո-Նասսաուսկի նստավայրը, այդ փաստը գրավեց այլ ազնվականների, որոնք կառուցեցին իրենց բնակավայրերը հին թաղամասերում: 1534 թվականին Հենրի III Նասաու-Բրեդսկին վերակառուցել է քաղաքի ամրությունը։ 1534 թվականին մեծ հրդեհը ոչնչացրել էր քաղաքի 90%-ը՝ ներառյալ եկեղեցիները, մատուռները և քաղաքապետարանը, մնացել էին միայն 150 տներ և գլխավոր եկեղեցին:
80-ամյա պատերազմի ժամանակ 1581 թվականին Բրեդան եղել է Ֆլամանդա-իսպանական զորքերի անսպասելի հարվածի տակ` Կլոդ դե Բերլեմոնի հրամանատարությամբ: Զորքերը իրենց կատաղության վրեժը հանեցին քաղաքի բնակիչներից՝ սպանելով մոտ 500 մարդ։ 1590 թվականին քաղաքը գրավեց Մորիտ Նասսաուսկին։ 1625 թվականին տաս ամսվա պաշարումից հետո քաղաքը հանձնվեց իսպանացիներին՝ Սպինոլի հրամանով, ինչը նշանավորվել է Դիեգո Վելասկեսի հայտնի գլուխգործոցում: 1637 թվականին չորս ամիս պաշարումից հետո Բրեդան գրավեց Ֆեդերիկո-Գենրիխոմ Օրենսկին և 1648 թվականին Վեստֆալյան հաշտությամբ հանձնվեց Միացյալ նահանգների հանրապետությանը: Անգլիացի թագավոր Չարլզ II-ը իր աքսորի մեծ մասն անցկացրեց Բրեդայում՝ Քրոմվելի հանրապետության պաշտպանության նախարարությունում, քանի որ նրա քույրը՝ Մարիան Վիլյամ II-ի այրին էր։ 1660 թվականին Չարլզ II-ը սահմանեց Բրեդսի հռչակագրում Անգլիա վերադառնալու պայմանները:
1667 թվականին Բրեդայում ստորագրվեց Բրեդայի պայմանագիրը՝ վերջ տալով Անգլո-հոլանդական Երկրորդ պատերազմին: 1746-1748 թվականներին այստեղ անցկացվեց Բրեդայի կոնգրեսը, մի քանի անգլիացի և ֆրանսիացի դիվանագետներ փորձում էին վերջ տալ Ավստրիական ժառանգության պատերազմներին։
1795 թվականին ֆրանսիական զորքերը մտան Բրեդա՝ իրենց հետ բերելով Ֆրանսիական հեղափոխության գաղափարները: Նոր կառավարությունը վերացրեց հին կալվածքները՝ մասնավորապես, պատմության մեջ ընկավ Բրեդայի բարոնությունը: 1813 թվականի դեկտեմբերի 9-ին 1813 թվականի արշավի ընթացքում Բրեդայի բերդը գրավեց ռուս գեներալ-մայոր Բենկենդորֆի ջոկատը:
Համայնքի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի Բրեդա քաղաքից, Բրեդա համայնքում կան նաև Պրինսենբեկ, Բավել, Տետրինգեն, Ուլվենհութ և Էֆեն գյուղերը:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնավորված է
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ «NAK Breda»-ն, որը զբաղեցնում է Նիդերլանդների առաջնության բարձրագույն հորիզոնականը։
- Golden Glory Քիքբոքսինգի և Ընդհանուր մենամարտերի պրոֆեսիոնալ ակումբը։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն առաջին վարկածի՝ Բրեդան (կամ Բրեժելի մոտակա գյուղը) հանդիսանում է հայտնի հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ծննդավայրը (1525-ից 1530 թվականներին)[2][3]:
1969 թվականի հունվարի 17-ին Բրեդայում ծնվեց Թիյս Վերվեստը (Tijs Verwest), երաժիշտ և դիջեյ Tiësto կեղծանվամբ[4]։
1969 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է Ռամոն Դեքքերսը՝ մուայ-թայի աշխարհի չեմպիոն։ Առաջին օտարերկրացին է Թայլանդում «տարվա լավագույն թայբոքսեր» ճանաչված։
Հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր Հարդվելը նույնպես Բրեդայի բնիկ է:
1991 թվականի այստեղ ծնվել է Սուրինամյան ծագում ունեցող հոլանդացի ֆուտբոլիստ Վիրջիլ Վան Դեյքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ Chisholm Hugh, ed. (1911)։ «Breda»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press
- ↑ «Биография Питера Брейгеля»։ // breigel.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-7-19
- ↑ «Невозможный мир: Искусство: Классика»։ // im-possible.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-7-19
- ↑ «TIESTO - О спорт, ты - темп!»։ // zvuki.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-7-19