Միջնադարյան գրականություն
Միջնադարյան գրականություն, սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր), իսկ ավարտվել 15-րդ դարում։ Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340- 397 թվականներ), Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն», 400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ։ Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով՝ ժողովրդական արվեստի ավանդույթներ, անտիկ աշխարհի և քրիստոնեության մշակութային ազդեցություն։
Իր զարգացման գագաթնակետին միջնադարյան արվեստը հասել է 12-13-րդ դարերում։ Այդ ընթացքում դրա գլխավոր ձեռքբերումը դարձավ գոթական ճարտարապետությունը (Փարիզի Աստվածամոր տաճարը), ասպետական գրականությունը, հերոսական էպոսը։ Միջնադարյան գրականության անկումը և անցումը որակապես նոր փուլ՝ Վերածնունդ (Ռենեսանս), Իտալիայում տեղի է ունեցել 14-րդ դարում, Արևելյան Եվրոպայի այլ երկրներում` 15-րդ դարում։ Այս անցումը կատարվում է, այսպես կոչված միջնադարյան քաղաքի բանահյուսության միջոցով, որը գեղագիտական առումով լիովին միջնադարյան բնույթ ունի և ապրում է իր ծաղկումը 14- 15-րդ դարերից մինչև 16-րդ դարը։
Լատինական և ժողովրդական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի պատմաբանները տարբերում էին միջնադարյան գրականություն երկու տիպ՝ «գիտական» և «ժողովրդական»։ Այդպիսի դասակարգումը հավանական էր թվում, քանի որ պարունակում էր սոցիալական ենթատեքստ, առաջին դասին պատկանում էին լատինատառ տեքստերը և պալատական պոեզիան, երկրորդին՝ ռոմանտիկայի ոգով մնացած բոլոր ստեղծագործությունները։
Ներկայումս միջնադարյան արվեստը ընդունված է բաժանել լատինական գրականության և ժողովրդական լեզուներով գրականության (ռոմանական և գերմանական)։
Նրանց միջև տարբերությունը հիմնարար է։ Երկար ժամանակ ոչ լատինատառ գրական ձևերը համապատասխանություն չունեին ժողովրդական լեզուներում, և հակառակը, ռոմանո-գերմանական ձևերը լատիներենում։ Միայն 12-րդ դարում է լատինական ավանդույթը կորցնում իր ինքնապարփակությունը և «արդիականացվում է», այդ ժամանակ ժողովրդական լեզուները ձեռք են բերում նրա որոշ ասպեկտները մշակելու հնարավորություն։ Բայց այդ երևույթը երկար ժամանակ մնում է մարգինալ։ «Գրականություն» հասկացության առաջացումը այն իմաստով, ինչ մենք հասկանում ենք հիմա, այսինքն առաջարկելով գրավոր, միևնույն ժամանակ պահպանելով տեքստի արտահայտած անհատական բնույթը, իսկապես կիրառելի են միայն լատինական տեքստերի շրջանում։ Այն դեպքերում, երբ համընկնում է նկատվում լատինական և ռոմանո - գերմանական գրականության փաստերի միջև, նրանք գրեթե միշտ տարանջատված են զգալի ժամանակամիջոցով, ռոմանո-գերմանական երևույթը առաջանում է ավելի ուշ քան նրա ենթադրյալ նմուշը։
Լատինական ժանրի միակ օրինակը, որը յուրացվել է ժողովրդական լեզվի բնագրով, դա կենդանական առակն է, որը սկիզբ է առնում Եզոպոսից։ Ժամանակակից բանահյուսությունը կտրականապես հրաժարվում է 1920 - 1930 - ական թվականների տեսությունից համաձայն որի առակը (լատին․՝ fabula - առակ, պատմություն) ծագում է լատինական նմուշներից։
Դժվար է ասել, թե ինչպես են կապված «Կարոլինգյան Արվեստը» ժողովրդական լեզվով առաջին տեքստերի ծագման հետ, սակայն այդ երկու երևույթների միջև կապը անկասկած առկա է։ 10-րդ դարի անկումը ըստ երևույթին ինչ-որ կերպ առնչվում է Ռոմանական պոեզիայի նախապատմության հետ։ «12-րդ դարի Վերածնունդը» համընկնում է նոր բանաստեղծական ձևերի ի հայտ գալու հետ, որոնց վիճակված է դուրս մղել մյուսներին`նրբագեղ պոեզիային, վեպերին, պատմվածքներին, ոչ ծիսական դրամատիկ գործողություններին։
12-րդ դարի սկզբին անգլո-գերմանական պալատում սկսվեց լատինատառ տեքստերի ռոմաներեն թարգմանելու գործընթացը (ժողովրդական լեզվի զարգացմանը այդ միջավայրում նպաստել են այն անգլոսաքսոնական սովորույթները, որոնք գոյություն ունեին մինչև նվաճումը, և որոնք չեն ունեցել նմանը մայրցամաքում)։
Մոտավորապես կես դար անգլո-նորմանդական թարգմանիչները միայնակ են աշխատել և միայն դարի կեսին նրանց միացան պիկարադիացի թարգմանիչները։ 13-րդ դարի սկզբին թարգմանիչների թիվը կտրուկ աճում է։
Այստեղ «Թարգմանել» բառը պետք է հասկանալ լայն իմաստով։ Շատ հաճախ խոսքը վերաբերում է հարմարմանը, մոտավոր, պարզեցված, կամ մեկնաբանված համարժեք բնօրինակին, որոնք նախատեսված էին, որևէ պալատի համար, որը հետաքրքրվում էր «գիտական» հարցերով։ Այդ աշխատանքները հիմնականում գործնական նպատակ էին հետապնդում։ Թարգմանիչը փորձելով գոհացնել հաճախորդին, ստեղծում էր գրական բնօրինակի նախադեպը, սովորաբար չափածո ստեղծագործությունների, հայրենների միջոցով, որը արմատավորվել էր այդ շրջանի պատմողական ավանդույթի մեջ։
Միջնադարյան գրականության գեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում երևան է գալիս նոր գեղագիտական մտածողության համակարգ, պայմանավորված երեք հիմնական աղբյուրներով՝ հնի ազդեցություն, քրիստոնեություն և ժողովրդական արվեստի «բարբարոս» ժողովուրդների ազդեցություն։ Միջնադարյան միտքը կարողանում է համատեղել անցյալի ժառանգության համակարգված մշակումը, տարբեր էկզոտիկ ազդեցությունների ընկալունակությամբ, ինչպես նաև գյուղացիական մշակույթի ընդերքը, որը պահպանվել է հռոմեական քաղաքակրթական հողի տակ, նորից բացելու և օգտագործելու հազվագյուտ ունակությամբ։
Գրականություն և բանահյուսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանների ներկայացմամբ 9 - 15-րդ դարերի պոեզիան որոշակի նմանություն ունի բանահյուսության հետ։ Այդ համեմատությունը չպետք է հասկանալ բառացիորեն։ Ժողովրդական հեքիաթը կամ երգը անդեմ են, գրական տեքստի առանձնահատկությունը նրա կոնկրետությունը և անկրկնելիությունն են։ Միջնադարյան տեքստերը այս երկու ծայրահեղ դեպքերում երկակի դիրք են զբաղեցնում։ Դրանցից որոշները, օրինակ վեպերի մեծամասնությունը ժամանակակից իմաստով մոտ են «ստեղծագործությանը», որոշները ինչպես օրինակ արարքների մասին երգերը մոտ են բանահյուսությանը, իսկ ամբողջ պոեզիան և դիդակտիկ exempla գրեթե ձուլվում է նրա հետ։ Այնուամենայնիվ «բանահյուսություն» տերմինը կարող է վերաբերվել երկու տարբեր իրականության, կախված նրանից, թե ինչպիսի սոցիալական գործառույթ է իրականացնում։ Հեքիաթ կամ երգ կապված որոշակի կոլեկտիվ գործողություններով, ձևավորում են բուն բանահյուսությունը։
Հակաառասպելաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան գրականության զարգացումը բնութագրվում է հակաառասպելաբանությամբ, որը ի հայտ է գալիս տարբեր ձևերով։
Անտիկ առասպելական սյուժետը և պոետիկան արդեն չէին ապավինում դիցաբանական աշխարհայացքին և վերածվել էին փոխաբերության մակերեսային խաղի Հուստինյանոսի, Կառլոս Մեծի, Օտտոն Առաջինի պալատներում։ Վաղ ազգային գրականության (իռլանդական, իսլանդական) առասպելաբանությունը, արտահայտվում է արտասովորությամբ, միջնադարյան պալատական գրականության գեղեցիկ և արկածախնդիր տարրերով։ Զուգահեռաբար փոխվում է հերոսների արարքների հուզական շարժառիթը դառնալով ավելի բարդ, բարոյահոգեբանական։ Ուշ Միջնադարի և վաղ Վերածննդի խոշոր բանաստեղծներ Դանթեն, Չոսերը, Բոկաչչոն, հաստատում էին դիցաբանական ժանրի ստեղծագործությունները և նոր պոեզիան, որոնց հիմքում շեշտադրվում էր հավանականությունը, և պատմածի հանրածանոթությունը։
Միջնադարյան ժանրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինական գրականության ժանրային բաժանումը ընդհանուր առմամբ վերարտադրում է անտիկը։ «Առնական» գրականության մեջ հակառակը՝ տեղի է ունենում ժանրերի ստեղծման բուռն գործընթաց։
Չափածո և արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրավոր արձակի ի հայտ գալը ավանդույթում նշանավորվեց խոր տեղաշարժով։ Այդ տեղաշարժը կարելի է համարել սահման հին և նոր ժամանակների միջև։
Մինչև 12-րդ դարի վերջը ժողովրդական լեզվով արձակ գրվում էին միայն իրավաբանական փաստաթղթերը։ Ամբողջ «գեղարվեստական» գրականությունը չափածո էր, ինչը պայմանավորված էր երաժշտության ներքո կատարման հետ։
12-րդ դարի կեսերից սկսած հայրենը, ամրացված պատմողական ժանրերին, աստիճանաբար ինքնավարացվում է երաժշտությունից և սկսում է ընդունվել որպես բանաստեղծական պայման։ Բոլդվին 8-րդը հրամայում է նրա համար կեղծ-Տուրպինա տարեգրությունը վերածել արձակի, արձակով գրված կամ թելադրված առաջին շարադրանքը Վիլարդուենի և Ռոբերտ դե կալի տարեգրությունը և «Հուշարձաններ» են։ Արձակով անմիջապես վարակվեց նաև վեպը։ Սակայն չափածոն բոլոր ժանրերում ամենևին էլ հետին պլան չմղվեց։ 13-14-րդ դարերի ընթացքում արձակը համեմատաբար սահմանային երևույթ էր։ 14-15-րդ դարերում հաճախ է հանդիպում արձակի և չափածոյի խարնուրդ, Մաշոյի «Ճշմարիտ պատմություն»-ից մինչև Ժան Մարոյի «Արքայադստեր և ազնիվ տիկնանց դասագիրքը»։
Միջնադարյան պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերի խոշոր քնարական բանաստեղծներ Վալտեր ֆոն դեր Ֆոգելվայդեի և Դանթե Ալիգերիի քնարերգության մեջ մենք գտնում ենք հիմնովին ձևավորված նոր պոեզիա։ Տեղի է ունեցել բառապաշարի ամբողջական թարմացում։ Մտքերը հարստացել են վերացական հասկացություններով։ Բանաստեղծական համեմատությունը մեզ տանում է ոչ թե միապաղաղության ինչպես Հոմերոսի դեպքում, այլ անսահման, իդեալական«ռոմանտիկ» իմաստի։ Թեև վերացականը չի կլանում իրականը, իսկ ասպետական էպոսում ցածր իրականության տարերքը բավականին արտահայտիչ է ի հայտ գալիս, (Տրիստան և Իզոլդա), տեղի է ունենում նոր ընդունելիության բացում, իրականությունը գտնում է իր թաքնված բովանդակությունը։
Չափածո և երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան քաղաքակրթությունը իր կեսդարյա գոյության ընթացքում պատկանել է բազմիցս նկարագրված մշակույթի տեսակին։ Նույնիսկ այն ժամանակ երբ 12-րդ դարում և հատկապես 13-րդ դարում նրա այդ հատկանիշը աստիճանաբար մարում էր, բանաստեղծական ձևերը շարունակում էին կրել նրա հետքերը։ Հասարակությանը հասցեագրված տեքստը, դաստիարակված պատկերավոր գրականությամբ և ծիսակատարությամբ, ձայնը ստեղծում էր այդ հարթության երրորդ չափումը, գրեթե անկիրթ հասարակության մեջ։ Բանաստեղծական արտադրանքի վերաբերմունքի միջոցը ենթադրում էր երկու գործոնի առկայություն, դա մի կողմից ձայնն է (երգեցողությունը կամ ձայնային ելևէջները), մյուս կողմից, ժեստը, դիմախաղը։
Էպոսը երգում էին կամ էլ կարդում երգելով, քնարական ներդրումը, որը հանդիպում էր մի շարք վեպերում, նախատեսված էին երգելու համար, ինչ-որ դեր երաժշտությունը խաղացել է թատրոնում։ Պոեզիայի բաժանումը երաժշտությունից ավարտվել է 14-րդ դարի վերջին և 1392 թվականինից այդ բաժանումը արձանագրում է Էստաշ Դեշանը իր Art de dictier («Բանաստեղծական արվեստում» dictier այստեղ ուղարկում է ճարտասանական գործողության, լատին․՝ лат. dictari): Նա տարբերակում է «բնական» բանաստեղծական լեզվի երաժշտություն և «արհեստական» երգեցողության և երաժշտական գործիքների երաժշտություն։
Միջնադարյան գրականության գաղափարական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարը Արևելքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելքի գրականության մեջ նույնպես առանձնացվել է միջնադարյան շրջանը, բայց նրա ժամանակային սահմանները մի փոքր այլ են, որպես կանոն նրա ավարտը վերաբերում է 18-րդ դարին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История зарубежной литературы: Раннее Средневековье и Возрождение / Под редакцией В. М. Жирмунского. — М., 1987. — 462 с. — С.: 10-19.
- Література західноєвропейського середньовіччя / За редакцією Н. О. Висоцької. — Вінниця: Нова книга, 2003. — 464 с. — С.: 6-20.
- Шалагінов Б.Б. Зарубіжна література від античності до початку XIX століття. — К.: Академія, 2004. — 360 с. — С.: 120—149.
- История всемирной литературы в 9 томах: Том 2. — М.: Наука, 1984.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Buringh, Eltjo; van Zanden, Jan Luiten: "Charting the “Rise of the West”: Manuscripts and Printed Books in Europe, A Long-Term Perspective from the Sixth through Eighteenth Centuries", The Journal of Economic History, Vol. 69, No. 2 (2009), pp. 409–445 (416, table 1)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ирландский Корпус Электронных Текстов «C.E.L.T.»
- Корпус среднеанглийской прозы и поэзии
- Сайт «Norrœn
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարյան գրականություն» հոդվածին։ |
|