Խոստովանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից։

Խոստովանությամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՝ անհատական, և՝ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png