Միգել դե Ունամունո
Միգել դե Ունամունո իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo | |
|---|---|
| Ծննդյան անուն | իսպ.՝ Miguel de Unamuno |
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1864[1][2][3][…] |
| Ծննդավայր | , Իսպանիա[4][5] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1936[4][1][2][…] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Casa del Regidor Ovalle Prieto, Salamanca, Իսպանական հեղափոխություն[4][5] |
| Գերեզման | Cementerio de San Carlos Borromeo |
| Գրական անուն | Exóristo[6] և Miguel de Unamuno |
| Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական քննադատ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
| Լեզու | իսպաներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մադրիդի կենտրոնական համալսարան |
| Ժանրեր | դրամատուրգիա |
| Գրական ուղղություններ | 98 թվականի սերունդ |
| Ուշագրավ աշխատանքներ | Del sentimiento trágico de la vida? և Մառախուղը |
| Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Պորտուգալիայի բարեկամների միություն[7] |
| Կուսակցություն | Republican–Socialist Conjunction? |
| Աշխատավայր | Սալամանկայի համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Concha Lizárraga?[12] |
| Զավակներ | Salomé de Unamuno?[12] և Fernando de Unamuno? |
Ներշնչվել է
| |
Միգել դե Ունամունո (իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo, սեպտեմբերի 29, 1864[1][2][3][…], , Իսպանիա[4][5] - դեկտեմբերի 31, 1936[4][1][2][…], Casa del Regidor Ovalle Prieto, Salamanca, Իսպանական հեղափոխություն[4][5]), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ։ Կրթությամբ՝ բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականից՝ Սալամանկայի համալսարանի պրոֆեսոր, 1901 թվականից՝ ռեկտոր։ 1924 թվականին բռնապետության դեմ ուղղված ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև 1930-ը)։ Հանրապետության տարիներին եղել է կորտեսների դեպուտատ, 1932 թվականից՝ ակադեմիկոս։ Հանդես է եկել հանրապետության դեմ, գտնելով, որ այն չի կարող ապահովել քաղաքացիական խաղաղություն և ազգային միասնություն, սակայն արդեն 1936 թվականին դատապարտել է ֆաշիստական խռովությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը, Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց շատ չանցած նա վախճանվում է հոգևոր լիակատար մեկուսացման վիճակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունամունոն որպես հրապարակախոս քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով (Բակունին, Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։ Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը...», 1913, «Քրիստոնեության հոգեվարքը», 1924)։
Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905, «Աբել Սանչես», 1917 և այլն)։ «Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920)։
Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան», հրատարակվել է ետմահու)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոյի հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Obras completas, v. 1 - 14, Madrid, 1958 - 72;
Հայերեն թարգամնությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միգել դե Ունամունո, Մառախուղը, Ե., Անտարես, 2013, 240 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։
- Միգել դե Ունամունո, Քրիստոնեության հոգեվարքը և խրատական երեք նովել, Ե., Անտարես, 2016, 304 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։
- Միգել դե Ունամունո, Աբել Սանչես, Ե., Անտարես, 2022, 240 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Ռուզաննա Պետրոսյանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тертерян И. А., Испытание историей. Очерки испанской ли тературы XX века, М., 1973
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 3 4 5 6 Унамуно Мигель де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28115520%29.NDIP.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Los amigos de Portugal (իսպ.) // ABC — Madrid: 1922. — P. 27. — ISSN 1136-0143
- ↑ https://www.elnortedecastilla.es/20120305/local/salamanca/salamanca-celebra-unamuno-nombrando-201203051805.html
- ↑ https://www.libertaddigital.com/cultura/libros/2024-03-07/unamuno-es-nombrado-doctor-honoris-causa-88-anos-despues-de-su-muerte-7105245/
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k73834813/f3
- ↑ JSTOR — 1995.
- 1 2 Portal de Archivos Españoles — 2007.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել դե Ունամունո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 250)։ |
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1936 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իսպանացի գրողներ
- Բասկ գրողներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Իսպանացի բանաստեղծներ
- Իսպանացի դրամատուրգներ
- Գրաքննադատներ
- Իսպանիայի քաղաքական գործիչներ
- Իսպանացի հասարակական գործիչներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Իսպանացի բանասերներ
- Իսպանացի փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Քաղաքական փիլիսոփաներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ