Բրազիլական գրականության ակադեմիա
Բրազիլական գրականության ակադեմիա | |
---|---|
Այն շենքը, որտեղ 1923 թվականից գտնվում է Բրազիլիայի գրականության ակադեմիան | |
![]() | |
Տեսակ | լեզվի կարգավորող, թանգարան, շենք և գիտությունների ակադեմիա |
Երկիր | ![]() |
Հապավում | ԲԳԱ (պորտ.՝ ABL) |
Կարգախոս | «Ad immortalitatem» (Դեպի անմահություն) |
Հիմնադրված | 1897 |
Գլխադասային գրասենյակ | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Տեղագրություն | ![]() |
Գլխավոր քարտուղար | Merval Pereira?[2] |
Նախագահ | Մերվալ Պերեյրա |
Հիմնադիր | Մաշադու դե Ասսիզ և Oliveira Lima? |
Պարգևներ | |
Կայք | academia.org.br |
Բրազիլական գրականության ակադեմիա (ԲԳԱ, պորտ.՝ Academia Brasileira de Letras, ABL), Բրազիլիայի բարձրագույն գիտական հաստատություն, անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական կանոնադրական նպատակը Պորտուգալերենի և բրազիլական գրականության մշակույթի տարածումն է։ Հետագայում Ակադեմիայի իրավասության շրջանակներում ներառվեց պորտուգալերենի և բրազիլական մշակույթի բնագավառում գիտական հետազոտությունների խթանումը, պորտուգալերենի բրազիլական և եվրոպական տարբերակների միավորումը և գրականության ոլորտում մրցանակների շնորհումը։
Ակադեմիան համարվում է պորտուգալերենի լեզվական և գրական կանոնների կարգավորողը. Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի հետ միասին մասնակցել է 1945 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման և 1990 թվականի պորտուգալերենի ուղղագրական բարեփոխման ընդունման ստանդարտացման կանոնների մշակմանը։
Բրազիլիայի գրականության ակադեմիան իր աշխատանքները սկսել է 1897 թվականի հուլիսի 20-ին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։
Հիմնադրման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիական ակադեմիան հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Ֆրանսիական ակադեմիայի օրինակով[4]։ Գործող անդամների թվի սահմանափակումը մինչև 40 ներկայացուցիչ, ակադեմիկոսների կոչումը «անմահ» պորտ.՝ imortais և նրանց ցմահ ընտրությունը, Ակադեմիայի կարգախոսը՝ այս ամենն ընդունվել է Ֆրանսիական ակադեմիայի տարբերակով։ Ստեղծման նախաձեռնությունը գալիս է Լուսիո դե Մենդոնսայից։ Նախապատրաստական հանդիպումները տեղի են ունեցել 1896 թվականի դեկտեմբերի 15-ից «Revista Brasileira» գրական ամսագրի խմբագրությունում՝ Մաշադու դե Ասսիզ նախագահությամբ և ավարտվեցին 1897 թվականի հունվարի 28-ին կազմակերպության կանոնադրության հաստատմամբ։ Միևնույն ժամանակ ԲԳԱ-ի նախագահ ընտրվեց Մաշադու դե Ասսիզը։
Ակադեմիայի գործունեության հանդիսավոր բացմանը նվիրված ժողովը տեղի ունեցավ 1897 թվականի հուլիսի 20-ին։ Իր գործունեության առաջին տարիներին Ակադեմիան չուներ սեփական կենտրոնակայան։ 1905-1923 թվականներին ասոցիացիան գտնվում էր «Սիլոժեյ»-ի շենքում (Prédio do Silogeu), որտեղ տեղակայված էին նաև բժշկական ակադեմիան, Բրազիլիայի իրավաբանների ինստիտուտը և Բրազիլիայի պատմաաշխարհագրական ինստիտուտը։
1923 թվականին Ֆրանսիայի կառավարությունը ակադեմիայի տրամադրության տակ դրեց ֆրանսիական տաղավարային շենքը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող միջազգային ցուցահանդեսում՝ նվիրված Բրազիլիայի անկախության 100-ամյակին։ Տաղավարը վերարտադրում էր Վերսալում գտնվող Փոքր Տրիանոնը և և այդ ժամանակվանից դարձել է ԲԳԱ-ի կենտրոնակայանը[5]։
Կազմակերպչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականից «Revista Brasileira» գիտական ամսագիրը դարձել է ԲԳԱ-ի պաշտոնական հրատարակչությունը[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի սեպտեմբերի 22-ին ԲԳԱ-ն արժանացել է Պորտուգալիայի կառավարության մրցանակին՝ Սանտյագոյի շքանշանի Մեծ Խաչի, իսկ 1987 թվականի նոյեմբերի 26-ին շնորհվել է Սանտյագոյի շքանշանի պատվավոր անդամի կոչում[8]։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ipatrimonio.org/rio-de-janeiro-academia-brasileira-de-letras
- ↑ https://globoplay.globo.com/v/10382417/
- ↑ 3,0 3,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Մաչադո դե Ասիս. (1897 թ․ հուլիսի 20). «Discurso de Machado de Assis» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Petit Trianon» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Panelinha em almoço no Hotel Rio Branco» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Revista Brasileira» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Cidadãos Estrangeiros Agraciados com Ordens Portuguesas» (պորտուգալերեն). Presidência da República Portuguesa. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին. по результату поиска «Academia Brasileira de Letras»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Estatuto» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бразильской литературной академии(պորտ.) (Ստուգված է 25 հունիսի 2017)
- Presidente da ABL e Acadêmico Domício Proença Filho ՅուԹյուբում — доклад президента БЛА Домисиу Проенса Филью «Современные аспекты лингвистической реальности Бразилии» (Aspectos da realidade linguística do Brasil na contemporaneidade) 30 мая 2017 года
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլական գրականության ակադեմիա» հոդվածին։ |
|