Հրով ու սրով (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրով ու սրով
լեհ.՝ Ogniem i mieczem
ՀեղինակՀենրիկ Սենկևիչ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուլեհերեն
Կերպար(ներ)Onufry Zagłoba?
Ստեղծման տարեթիվ1883
Նկարագրում էՌեչ Պոսպոլիտա
ՇարքThe Trilogy?
ՀաջորդՊան Վոլոդրյովսկի
Երկիր Լեհաստան
Հրատարակման վայրՎարշավա
Հրատարակման տարեթիվ1884
 Ogniem i mieczem Վիքիպահեստում

Հրով ու սրով (լեհ.՝ Ogniem i mieczem), լեհ գրող Հենրիկ Սենկևիչի պատմավեպը։ Առաջին անգամ հրատարակվել է «Ազգի ընկեր» ամսագրում 1884 թվականին։ Նույն թվականին հրատարակվեց որպես առանձին գիրք։ «Հրով ու սրով»-ը գրողի առաջին պատմավեպն է, մինչ այդ հրատարակվել էին մի քանի պատմվածքներ։ Վեպը բացեց Սենկևիչի պատմական եռաշարքը, այնտեղ զետեղված են «Ջրհեղեղը» և «Պան Վոլոդիովսկին» վեպի գործողությունները տեղի է ունենում 1647-ից մինչև 1651 թվականը, նկարագրվում են Բոգդան Խմելնիցկու ապստամբության իրադարձությունները։ Ինչպես ամբողջ եռաշարքի, այնպես էլ այս գրքի նպատակը, գրողի խոսքով, եղել է լեհերի «սրտերի ամրապնդում»՝ երկրի համար ծանր, անջատողական ու ազգային ապստամբությունների պարտության ժամանակաշրջանում։ Վեպը միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց։

1999 թվականին լեհ ռեժիսոր Եժի Գոփմանը գրքի հիման վրա ֆիլմ նկարեց։ Չնայած նրան, որ գիրքը բացում է եռագրությունը, այն էկրանավորվեց վերջինը. «Պան Վոլոդիովսկին» և «Ջրհեղեղ»-ն էկրանավորվել էին 1969-1974 թվականներին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի երկրորդ հրատարակության պատկերազարդումը

Վեպը մանրամասնորեն նկարագրում է Բոգդան Խմելնիցկու գլխավորությամբ ուկրաինացի կազակների ապստամբությունը Ռեչ Պոսպոլիտայի դեմ։ Նկարագրվում է Ժովտի Վոդիի ճակատամարտը, հիշատակվում են Կորսի և Պիլյավցամիի կռիվները, որոնք ավարտվեցին ապստամբների հաղթանակով։ Գրքում մեծ ուշադրություն են դարձնում լեհերի միջև տեղի ունեցող պայքարին, որն ընթանում էր ըմբոստությունը խաղաղեցնել փորձող «խաղաղության խմբավորման» (գրքի էջերում այն ներկայացնում է սենատոր Ադամ Կիսելը), և «պատերազմի խմբավորման» միջև, որի գաղափարական ղեկավարը Իշխան Երեմյա Վիշնևցկին էր։

Վերջինիս կերպարը, որը վեպի գլխավոր հերոսներից մեկն է, գրքում իդեալականացվում է։ Մանրամասնորեն նկարագրվում է Խմելնիցկու զորքերի կողմից Զբառաժայի պաշարումը։ Գրքում նկարագրվում է Բերեստեչկի ճակատամարտը, որը ավարտվեց կազակների զորքի լիակատար պարտությամբ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում գործում է ինչպես մտացածին հերոսներ, օրինակ գրքի գլխավոր հերս Յան Շետուսկին, նրա սիրեցյալը` Ելենա Կուցևիչը, նրա սպասավոր Րեդզյանը, Լոնգին Պոբիյատկան, այնպես էլ` իրական պատմական դեմքեր։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեմյա Վիշնիևսկի Իշխան, լեհական սեփականատեր, Խմելիցկու գլխավոր զինվորական հակառակորդը
  • Բոգդան Խմիլնիցկի, ապստամբության ղեկավարը
  • Յան Կազիմիր, լեհական թագավոր
  • Տուգայ-Բեյ, թաթարական մուրզա, Խմելնիցկու դաշնակիցը
  • Ադամ Կիսել, լեհական սենատոր, խաղաղ խմբավորման ղեկավարը
  • Իվան Բոգուն, կազակների գնդապետ
  • Իվան Վիգովսկի, Զապորոժսկյան զորքերի գլխավոր գրագիր
  • Մաքսիմ Կրիվոնոս, կազակների հրամանատար
  • Յանուշ Տիշկեվիչ, կիեվյան վոեվոդ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրով և սրով» litportal.ru կայքում Արխիվացված 2007-07-06 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրով ու սրով (վեպ)» հոդվածին։