Ամալյա Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամալյա Ղուկասյան
Ամալյա Ղուկասյան.jpg
Ծնվել էփետրվարի 23, 1928(1928-02-23)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 30, 2016(2016-05-30) (88 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամալյա Ղուկասյան Վիքիդարանում

Ամալյա Արմենակի Ղուկասյան (փետրվարի 23, 1928(1928-02-23), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 30, 2016(2016-05-30), Երևան, Հայաստան[1]), հայ թարգմանչուհի: Հայաստանի գրողների միության անդամ (1976): ԽՄԿԿ անդամ 1953 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Ղուկասյանը ծնվել է Դիլիջան քաղաքում: 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: 1950 թվականից աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: Հայաստանի պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: 1976 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ[2][3]:

Թարգմանել է շուրջ 50 գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմերի սցենար: Ղուկասյանի թարգմանությամբ լույս են տեսել Շարլ Պերրոյի և Գրիմ Եղբայրների «Հեքիաթները», Ջերոմ Սելինջերի «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուն, Վալտեր Սքոթի «Այվենհո», Անդրե Մորուայի «Երեք Դյումա» վեպերն ու այլ հեղինակների ստեղծագործություններ[4]:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերման Յուրի, Պատմվածքներ Ձերժինսկու մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 62 էջ:
  • Իլին Մ., Սեգալ, Երևան, Դպրոցականի պայուսակը, Երևան, Հայպետհրատ, 1953, 30 էջ:
  • Առաջին գիրքը բույսերի մասին, Երևան, Հայպետհրատ, 1954, 40 էջ:
  • Տիխոնով Ն., Պատմվածքներ Պակիստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1955, 55 էջ:
  • Պոկրովսկի Ս., Մամոնտ որսացողները, Երևան, Հայպետհրատ, 1956, 135 էջ:
  • Պանովա Վերա, Սերյոժա, Երևան, Հայպետհրատ, 1957, 154 էջ:
  • Ժուկովսկի Վ., Առևանգում Տյուտյուրլիստանում, Երևան, Հայպետհրատ, 1958, 228 էջ:
  • Ալտաև Ալ., Մաշիկի դրոշի տակ, (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 256 էջ:
  • Սենկևիչ Հ., Հանյա, Երևան, Հայպետհրատ, 1960, 173 էջ:
  • Մոլնար Ֆ., Պալա փողոցի տղաները, Երևան, Հայպետհրատ, 1961, 195 էջ:
  • Զելերանսկի Ն., Լարին Բ., Միշկան, Սերյոգան և ես, Երևան, Հայպետհրատ, 1962, 340 էջ:
  • Փշավելա Վ., Այծյամիկի պատմությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 18 էջ:
  • Ժյուլ Վեռն, Երկերի ժողովածու, հ. 7 (գրքի մեջ մտնող «Սև Հնդկաստան», գերծը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 588 էջ:
  • Մորավիա Ալբերտ, Տագնապ, Երևան, «Հայաստան», 1965, 69 էջ:
  • Մորուա Անդրե, Երեք Դյումա, Երևան, «Հայաստան», 1965, 620 էջ:
  • Պենֆիլդ Ուիլդեր, Ջահը, Երևան, «Հայաստան», 1967, 420 էջ:
  • Լարա Խեսուս, Յանակունա, Երևան, «Հայաստան», 1969, 464 էջ:
  • Բալայան Զորի, Մի բուռ սաթ, Երևան, «Հայաստան», 1969, 60 էջ:
  • Միխայիլ Անդրիասով, Վեց օր (վիպակ), Ե., Հայաստան, 1969, 327 էջ:
  • Ֆրիշ Մաքս, Homo Ֆաբեր, Երևան, «Հայաստան», 1970, 271 էջ:
  • Մայն Ռիդ, Երկերի ժողովածու, հ. 1 (գրքի մեջ մտնող «Բորնեոյի թավուտներում» գործը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Հայաստան», 1970, 772 էջ:
  • Սերգեյ Պոկրովսկի, Մամոնտ որսացողները, Լճափի ավանը (վիպակներ), Ե., «Հայաստան», 1971, 328 էջ:
  • Եղբայրական հանդիպում, գիրք 1 (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 120 էջ:
  • Եղբայրական հանդիպում, գիրք 2 (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1972, 204 էջ:
  • Բալայան Զորի, Հիպոկրատի գլխարկը, Երևան, «Հայաստան», 1972, 320 էջ:
  • Բրուտյան Լևոն, 1000 օր գեստապոյականի համազգեստով, Երևան, «Հայաստան», 1972, 384 էջ:
  • Վիալար Պոլ, Մեռնելու ժամանակ էլ չկա: Սատանայի հունձը, Երևան, «Հայաստան», 1973, 650 էջ:
  • Սերկով Իվան, Ես ու Սանկան թշնամու թիկունքում, Երևան, «Հայաստան», 1974, 232 էջ:
  • Սքոթ Վ., Այվենհո, Երևան, «Հայաստան», 1975, 528 էջ:
  • Բալայան Զորի, Երկնագույն ճանապարհներ (գրքի մեջ մտնող «Սառուցյալ ուղի» գործը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Հայաստան», 1975, 405 էջ:
  • Նիբել Ֆլետչեր, Անհետացածը, Երևան, «Հայաստան», 1976, 528 էջ:
  • Բալայան Զորի, Գոտեմարտ, Երևան, 1976, 295 էջ:
  • Էֆենդիև Իլյաս, Հոնի կամուրջը, Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ:
  • Բուալո, Նասերժակ, Ջոն Դիքսոն Քարր, Անհետացած կինը: Կայսեր ծխախոտատուփը, Երևան, «Սովետական գրող», 1977, 359 էջ:
  • Բալայան Զորի, Ցավ, Երևան, «Սովետական գրող», 1978, 216 էջ:
  • Բալայան Զորի, Խիղճը (գրքում զետեղված ակնարկների մեծ մասը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 317 էջ:
  • Բալայան Զորի, Երկու կրակի մեջ, Երևան, «Սովետական գրող», 1979, 136 էջ:
  • Սերկով Իվան, Մենք կենսունակ տղաներ ենք, Երևան, «Սովետական գրող», 1979, 426 էջ:
  • Սելենջեր (գրքի մեջ տեղ են գտել Ջերոմ Սելենջերի պատմվածքներն ու վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1979, 576 էջ:
  • Պերրո Շարլ, Հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1980, 124 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]