Իեն Մաքյուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իեն Մաքյուեն
Ian McEwan

անգլ.՝ Ian McEwan
Ծննդյան անունանգլ.՝ Ian Russel McEwa
Ծնվել էհունիսի 21, 1948(1948-06-21)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրԱլդերշոթ, Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունարձակագիր, սցենարիստ
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունWoolverstone Hall School?, Սասեքսի համալսարան (1970) և Արևելյան Անգլիայի համալսարան (1971)
Ստեղծագործական շրջան1975 - մինչ օրս
Ուշագրավ աշխատանքներ«Ամստերդամ», վեպ, (1998)
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական գրական ընկերություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4]
ԱշխատավայրԼոնդոնի համալսարանի քոլեջ
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

Ջեյմս Թայթ Բլեքի անվան գրական մրցանակ

Bollinger Everyman Wodehouse Prize?

Ֆեմինա արտասահմանյան մրցանակ

Բուքերյան մրցանակ

[5]

Շեքսպիրի մրցանակ

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

Հելմերիչյան մրցանակ

Երուսաղեմի մրցանակ

Բոդլիի մեդալ

[6]

Արվեստների թագավորական միության անդամ

Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

[7]

Թագավորական գրական միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

honorary doctor of the University of Sussex?

Գյոթեի մեդալ[8] և

Սոմերսեթ Մոեմի մրցանակ

ԱմուսինAnnalena McAfee?
Կայքianmcewan.com
 Ian McEwan Վիքիպահեստում

Իեն Ռասսել Մաքյուեն (անգլ.՝ Ian Russell McEwan, ծնվ. հունիսի 21, 1948(1948-06-21)[1][2][3][…], Օլդերշոթ, Ռաշմուր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[9][10]), բրիտանացի արձակագիր, սցենարիստ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իեն Ռասսել Մաքյուենը ծնվել է 1948 թվականի հունիսի 21-ին Անգլիայի Հեմպշիրի կոմսությունում գտնվող Ալդերշոթ զինվորական փոքրիկ քաղաքում։ Նա իր վաղ մանկությունն անց է կացրել Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Գերմանիայում տեղակայված բրիտանական ռազմական բազաներում, որտեղ նրա հայրը զինվորական ծառայություն էր անցնում։ Երբ նա 12 տարեկան էր՝ ընտանիքը վերադառնում է Անգլիա։ 1959-1966 թվականներին ուսանում է Սուֆֆոլկի կոմսությունում գտնվող Վուլվերստոուն գիշերօթիկ դպրոցում։ Միջնակարգ ուսումն ավարտելուց հետո ընդունվում է Բրայթոնում գտնվող Սասսեքսի համալսարան (University of Sussex), որն ավարտում է 1970 թվականին։ Այնուհետև իր ուսումն շարունակում է Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), որտեղ հետևում է բրիտանացի ականավոր գրաքննադատ և գրող Մալքոլմ Բերդբերիի գրական դասընթացին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցեմենտե այգի» (The Cement Garden, 1978)
  • «Անծանոթների մխիթարությունը» (The Comfort of Strangers, 1981)
  • «Երեխան ժամանակի մեջ» (The Child in Time, 1987)
  • «Անմեղը» (The Innocent, 1990)
  • «Սև շուն» (Black Dogs, 1992)
  • «Անտանելի սեր» (Enduring Love, 1997)
  • «Ամստերդամ» (Amsterdam, 1998)
  • «Քավություն» (Atonement, 2001)
  • «Շաբաթ» (Saturday, 2005)
  • «Ափին» (On Chesil Beach, 2007)
  • «Արևային» (Solar, 2010)
  • «Քաղցրիկ» (Sweet Tooth, 2012)
  • «Օրենք երեխաների վերաբերյալ» (The Children Act, 2014)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առաջին սեր, վերջին օծում», ժողովածու, (First Love, Last Rites, 1975)
  • «Ճմրթված սավանների միջև», ժողովածու, (In Between the Sheets, 1978)

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rose Blanche (1985)
  • «Երազողը» (The Daydreamer, 1994)

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հովվի ընթրիքը» (The Ploughman’s Lunch, 1985)
  • «Քաղցրադառը» (Soursweet, 1988)
  • «Լավ որդին» (The Good Son, 1993)

Թատերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմիտացիա» (The Imitation Game, 1981)

Օրատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մե՞նք մեռնենք» (Or Shall We Die?, 1983)

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քեզ համար» (For You, 2008)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - «Անծանոթների մխիթարությունը», ռեժ. Պոլ Շրեդեր (Paul Schrader)
  • 1993 - «Ցեմենտե այգի», ռեժ. Էնդրյու Բիրկին (Andrew Birkin)
  • 1993 - «Անմեղը», ռեժ. Ջոն Շլեզինգեր (John Richard Schlesinger)
  • 2004 - «Փորձություն սիրով» (ըստ՝ «Անտանելի սեր» վեպի), ռեժ. Ռոջեր Միչել (Roger Michell)
  • 2007 - «Քավություն», ռեժ. Ջո Ռայթ (Joe Wright)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - Սոմերսեթ Մոեմի մրցանակ՝ «Առաջին սեր, վերջին օծում» պատմվածաշարի համար
  • 1998 - Բուքերյան մրցանակ՝ «Ամստերդամ» վեպի համար
  • 2002 - Ազգային գրական քննադատների մրցանակ՝ «Քավություն» վեպի համար
  • 2002 - Լոս Անջելես թայմսի մրցանակ՝ «Քավություն» վեպի համար
  • 2005 - Նյու-Յորք թայմսի մրցանակ՝ «Շաբաթ» վեպի համար
  • 2007 - Նշանակալի ծառայությունների համար մրցանակ
  • 2011 - Երուսաղեմյան մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Childs: Contemporary novelists. British fiction since 1970. Basingstoke u. a.: Palgrave Macmillan 2005.
  • Lars Heiler: Regression und Kulturkritik im britischen Gegenwartsroman. Kulturwissenschaftliche Untersuchungen zu Romanen von Ian McEwan, Jim Crace, Irvine Welsh und Will Self. Tübingen: Narr 2004. (= Mannheimer Beiträge zur Sprach- und Literaturwissenschaft; 57) ISBN 3-8233-6017-5
  • David Malcolm: Understanding Ian McEwan. Columbia: Univ. of South Carolina Press 2002. ISBN 1-57003-436-2
  • Swantje Möller: Coming to Terms with Crisis: Disorientation and Reorientation in the Novels of Ian McEwan. Heidelberg: Winter 2011. ISBN 978-3-8253-5880-8
  • Jago Morrison: Contemporary fiction. London: Routledge 2003. ISBN 0-415-19456-3
  • Göran Nieragden: Figurendarstellung im Roman. Eine narratologische Systematik am Beispiel von David Lodges Changing places und Ian McEwans The child in time. Trier: WVT Trier. 1995. (= Horizonte; 18) ISBN 3-88476-165-X
  • Claudia Schemberg: Achieving "at-one-ment". Storytelling and the concept of the self in Ian McEwan's The child in time, Black dogs, Enduring love, and Atonement. Frankfurt am Main u. a.: Lang 2004. (= Anglo-amerikanische Studien; 26) ISBN 3-631-52782-9
  • Jack Slay: Ian McEwan. New York: Twayne Publ. u. a. 1996. (= Twayne's English authors series; 518) ISBN 0-8057-4578-5
  • Astrid Wagner: Konstruktionen zeitlichen Erlebens im zeitgenössischen britischen Roman der achtziger Jahre. Studien zu Romanen von Martin Amis, Ian McEwan, Graham Swift sowie Becketts 'Molloy' und Butors 'L'Emploi du temps'. Trier: WVT 1996. (= Horizonte; 22) ISBN 3-88476-216-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն Մաքյուեն» հոդվածին։