Արունդատի Ռոյ
Արունդատի Ռոյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1961[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Շիլոնգ, Ասսամ, Հնդկաստան |
Մասնագիտություն | վիպասան, գրող, սցենարիստ, ակնարկագիր, կինոսցենարիստ, television writer, քաղաքական ակտիվիստ և դերասանուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դելիի համալսարան, Lawrence School, Lovedale? և Pallikoodam? |
Ստեղծագործական շրջան | 1992 - մինչ օրս |
Ուշագրավ աշխատանքներ | «Մանրունքների աստվածը» (վեպ, 1996) |
Պարգևներ | |
Ամուսին | Pradip Krishen?[7] |
![]() | |
Արունդատի Ռոյ Վիքիքաղվածքում | |
![]() |
Սյուզաննա Արունդատի Ռոյ (հինդի՝ अरुन्धती रॉय, անգլ.՝ Suzanna Arundhati Roy, նոյեմբերի 24, 1961, Շիլլոնգ, Հնդկաստան), հնդիկ գրող, քաղաքական գործիչ։ 1997 թվականին «Մանրունքների աստվածը» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արունդատի Ռոյը ծնվել է 1961 թ. նոյեմբերի 24-ին Հնդկաստանի Մեգհալայա նահանգի Շիլլոնգ քաղաքում։ Նրա հայրը հինդուիստ էր՝ Բենգալիայից, իսկ մայրը քրիստոնյա հնդկուհի Հնդկաստանի Կերալա նահանգից։ Նրա մանկությունն անցել է Կերալա նահանգի Այմանամ քաղաքում։ Այնուհետեւ 16 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Դելի։ Արունդատի Ռոյն ուսանել է Դելիյի Ճարտարապետական քոլեջում։ Արունդատի Ռոյը ձախակողմյան հայացքների տեր անձնավորություն է։ Նա հանդես է գալիս գլոբալիզմի, սոցիալական շահագործման, սեռերի անհավասարության, պատերազմների դեմ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 - «Մանրունքների աստվածը» (The God of Small Things)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 - Բուքերյան մրցանակ
- 2004 - Ջորջ Օրուելի անվան մրցանակ
- 2004 - Սիդնեյան խաղաղության մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ FemBio database (գերմ.)
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/1997
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Ռոյի կենսագրությունը և երկերը Archived 2005-09-07 at the Wayback Machine.(անգլ.)
- Ա. Ռոյի համառոտ կենսագրությունը(անգլ.)
|
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Բուքերյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հնդիկ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հնդիկ կին ակտիվիստներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Քաղաքական գործիչներ
- Հնդիկ սցենարիստներ
- 21-րդ դարի կին գրողներ