Նավին Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նավին Էնդրյուս
Naveen Andrews.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 17, 1969(1969-01-17)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Լամբեթ, Անգլիա
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
IMDb։ID 0004710

Նավին Ուիլյամ Սիդնի Էնդրյուս (անգլ.՝ Naveen William Sidney Andrews, հունվարի 17, 1969(1969-01-17)[1], Լամբեթ, Անգլիա), ծագումով հնդիկ անգլիացի դերասան, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների մրցանակակիր։ Հայտնի է դարձել «Անգլիացի հիվանդը» (1996), «Վախի մոլորակը» (2007) ֆիլմերում և «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած դերերից հետո։ Արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի «Կորուսյալները» (2006) հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսը ծնվել է 1969 թվականին Լոնդոնի Լամբետ շրջանում։ 5 տարեկանում նա արդեն դրսևորում էր դերասանական ունակություններ։ 1960-ական թվականների վերջին Էնդրյուսի ծնողները Կերալայից (Հնդկաստան) տեղափոխվեցին Անգլիա։ Չնայած որ երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեին, հայրն աշխատում էր երկաթգծում, իսկ մայրը՝ փոստային բաժնում։ Նրանք դիտմամբ Նավինին հնդկերեն չսովորեցրին, որպեսզի տղան հետագայում արտասանական խնդիրներ չունենա։ Նավինը երկու եղբայրներից ավագն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսի փաստացի դերասանական գործունեությունը սկսվեց այն ժամանակ, երբ ընդունվեց Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց։ Նա նույն կուրսում է սովորել Էվան ՄաքԳրեգորի և Դևիդ Թյուլիսի հետ։ 1991 թվականին Նավինը առաջարկ ստացավ՝ նկարահանվելու Հանիֆ Քուրեշի «Լոնդոնը սպանում է ինձ» ֆիլմում։ Դերասանի ամենահայտնի դերերն են լեյտենանտ Քիփի դերը «Անգլիացի հիվանդը» (1996) ֆիլմում և Սաիդ Ջարի դերը «Կորուսյալները» (2004-2010) հեռուստասերիալում։ 2006 թվականին «People» ամսագիրը նրան համարեց աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[2]։ Դերասանական գործունեությունից զատ Էնդրյուսը նվագում է կիթառ և երգում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուսը հանդիպում էր դերասանուհի Բարբարա Հերշի հետ, որը 21 տարով մեծ էր իրենից։ Նրանք ապրում էին Լոս Անջելեսում։ 2005 թվականին զույգը որոշ ժամանակով բաժանվեց, և այդ ընթացքում Նավինը այլ կնոջից ունեցավ երկրորդ որդուն՝ Նավին Ջոշուային։ Ավելի ուշ Նավինը վերականգնեց հարաբերությունները Բարբարայի հետ[4], սակայն 2010 թվականի մայիսին նրանք հայտարարեցին, որ դրանից վեց ամիս առաջ բաժանվել են[5][6]։ Նավին Ջոշուայի խնամակալությունը ստանձնելու համար պայքարում էին նրա հայրը և մայրը (Ելենա Եվստաֆիա)։ 2009 թվականի հունվարի 7-ից երեխայի իրավաբանական և ֆիզիկական խնամակալությունը ժամանակավորապես հանձնվեց Էնդրյուսին[7]։

Նավինը խոստովանել է, որ 1990-ականների կեսերին տառապել է ալկոհոլիզմով և երկու տարի եղել է թմրամոլ[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ «Լոնդոնը սպանում է ինձ» «London Kills Me» Բայք
1992 ֆ «Վայրի արևմուտք» «Wild West» Զաֆ
1992 հֆ «Կրկնակի տեսողություն» «Double Vision» Ջիմի
1993 ս «The Buddha of Suburbia» Քարիմ Ամիր
1996 հֆ «Գարնան սիրամարգ» «The peacock spring» Ռավի Բատտահարյա
1996 ֆ «Կամա Սուտրա․ Սիրո պատմություն» «Kama Sutra: A Tale of Love» Ռաջ Սինխ
1996 ֆ «Անգլիացի հիվանդը» «The English Patient» Քիփ
1997 հֆ «Իրական սեր և քաոս» «True Love and Chaos» Հանիֆ
1998 հֆ «Իմ սեփական երկիրը» «My Own Country» Բժիշկ Աբրահամ Վերգեզե
1998 ֆ «Տղաները Բոմբեյից «Bombay Boys» Կրիշնա
1998 ֆ «Ամենակարող Ջո Յանգ» «Mighty Joe Young» Փինդի
1999 ֆ «Խեղդվել ցամաքում» «Drowning on Dry Land» Դարշան
2000 ֆ «Դու օրհնված ես» «Blessed Art Thou» Ուիլյամ
2000 հֆ «Սպանություն Չիպենդեյլս ակումբում» «The Chippendales Murder» Սթիվ Բաներջի
2001 ս «Գազան» «The Beast» Թամիր Նայփոլ
2002 ֆ «Ռոլերբոլ» «Rollerball» Սանջայ
2003 ֆ «Ապառնի ժամանակ» «Future Tense» Մայլզ Գուպտա
2003 ֆ «Հեշտ» «Easy» Ջոն Կալիչարան
2004 ֆ «Հարսնացուն և նախապաշարմունքները» «Bride & Prejudice» Բալրաջ
2004-2010 ս «Կորուսյալները» «Lost» Սաիդ Ջարա
2006 ֆ «Տասը պատվիրան» «The Ten Commandments» Մեներիտ
2006 ֆ «Դավադրություն» «Provoked: A True Story» Դիպակ Ահլուվալյա
2007 ֆ «Գրայնդհաուս» «Grindhouse» Էբբի
2007 ֆ «Վախի մոլորակ» «Planet Terror» Էբբի
2007 ֆ «Խիզախը (ֆիլմ, 2007)» «The Brave One» Դեյվիդ Քիրմանի
2008 ֆ «Մութ աշխարհ» «Animals» Վիկ
2010 ս «Օրենք և կանոն։ Հատուկ բաժին» «Law & Order: Special Victims Unit» Խուզարկու Էշ Ռեմսի
2012 ֆ «Արտաքսյալների վրեժը» «Rise of an Exile» Էյտիկուս Բենեդիկտ
2012 ս «Սինբադ» «Sinbad» Լորդ Ակբարի
2013 ֆ «Դիանա․ Սիրո պատմություն» «Diana» Բժիշկ Հասնաթ Խան
2013-2014 ս «Մի անգամ Հրաշքների աշխարհում» «Once Upon a Time in Wonderland» Ջաֆար
2013 հֆ «Reckless» Ռոլանդ Շոու
2015 ս «Ութերորդ զգայարան» «Sense8» Ջոնաս
2018 ս «Բնազդ» «Instinct» Ջուլիան

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #136234771 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «2006's Most Beautiful People: Naveen Andrews»։ People։ ապրիլի 26, 2006։ Վերցված է դեկտեմբերի 24, 2009 
  3. «The Trades — Interview: Naveen Andrews»։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  4. ‘Lost’ star fathered child while separated — Celebrities — MSNBC.com
  5. Lost’s Naveen Andrews Found in Splitsville — E! Online
  6. «Naveen Andrews Split - Lost Actor Announces Break Up with Barbara Hershey»։ National Ledger։ մայիսի 30, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է հունիսի 3, 2010 
  7. «Lost» Star Battles Baby Mama and Gets Kid. TMZ.com, January 7, 2009. Retrieved 2009-07-23.
  8. Hilton, Beth. 'Lost' star reveals heroin addiction, Digital Spy, 1 February 2008. Accessed 27 May 2008.