Հարսնացուն և նախապաշարմունքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարսնացուն և նախապաշարմունքները
Bride and Prejudice
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և երաժշտական ֆիլմ[1][2]
ՀիմքՀպարտություն և նախապաշարմունք
Թվական2004 և օգոստոսի 18, 2005[3]
Պրեմիերա2004 թվական հոկտեմբեր
Լեզուհինդի, անգլերեն և փենջաբերեն
ՌեժիսորԳուրինդեր Չադհա[1][2]
ՊրոդյուսերԳուրինդեր Չադհա
Սցենարի հեղինակԳուրինդեր Չադհա
ԴերակատարներԱյշվարիա Ռայ[2], Մարտին Հենդերսոն[2][4], Նադիրա Բաբար[2][4], Անուպամ Կհեր[4], Նևին Էնդրյուս[2][4], Նամրաթա Շիրոդկար[2][4], Սոնալի Կուլկարնի[4], Դենիել Գիլլիս[2][4], Ինդիրա Վարմա[2][4], Ալեքսիս Բլեդել[2][4], Մարշա Մեյսոն[2][4], Պիյա Ռայ Չոուդհարի[4], Աշանտի[2][4], Nitin Ganatra?[5], Shivani Ghai?[5], Ջորջինա Չապման[5], Rick Warden?[5] և Անու Մալիկ[5]
ՕպերատորՍանտոշ Սիվան
ԵրաժշտությունԱնու Մալիկ
ՄոնտաժՋասթին Կրիշ
ՆկարիչներՆիկ Էլիս,
Նիտիշ Ռոյ,
Մարկ Սկրատոն
Պատմվածքի վայրՀնդկաստան
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա
ԿինոընկերությունPathé Pictures International
UK Film Council
Kintop Pictures
Bend It Films
Inside Track Films
Տևողություն112 րոպե
Բյուջե$7,000,000[6]
Շահույթ$24,716,440[6]
ՏեղայնացնողMiramax Films (ԱՄՆ)
Pathé Distribution (Մեծ Բրիտանիա)
MPAA վարկանիշPG-13
IMDbID 0361411
ԿինոՊոիսկID 24204
Պաշտոնական կայքէջ

«Հարսնացուն և նախապաշարմունքները» (անգլ.՝ Bride & Prejudice), 2004 թվականին ռեժիսոր Գուրինդեր Չադհաի նկարահանած ֆիլմը ըստ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն հիմնված է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի վրա։ Որոշ անուններ չեն փոփոխվել, ուրիշները փոփոխության են ենթարկվել հնդկական անուններին համահունչ լինելու համար (Էլիզաբեթը՝ Լալիթայի)։ Պատմվում է Լալիթա Բակշիի պատմությունը, երիտասարդ և գեղացիկ աղջկա, ով ապրում է իր ընտանիքի հետ և օգնում է հորը վարելու ֆերմերական տնտեսությունը։ Լալիթան երեք քույր ունի՝ Ջայա, Մայա և Լակհի, որոնց խելացնորեն ցանկանում է ամուսնացնել նրանց մայրը։ Ընկերուհու հարսանիքին Լալիթան ծանոթանում է Ուիլ Դարսիի հետ՝ հարուստ ամերիկացի, ով կառավարում է ընտանեկան առանձին բիզնեսը։ Դարսին Արմիտսար է ժամանել վաղեմի ընկեր Բալրաջի և նրա քույր Կիրանի հետ։

Ֆիլմում իրադարձությունները մոտավորապես զուգահեռ են գրքին, սակայն ընդհատվում են պարային և երգային դրվագներով։ Դարսին փորձում է ընդիմանալ դեպի Լալիթան իր տենչանքներին, ով նրան համարում է ինքնահավան, ամբարտավան, փառասեր և անհանդուրժող դեպի Հնդկաստանը և նրա մշակույթը։ Իրավիճակը վատթարացնում է տիկին Բակշիի դատարկախոսությունը, Մայաի անպատշաճ պարը և Լակշիի կողմից ավելորդ ֆլիրտը։ Այդ ամենը անհաճելի զարմացնում է Դարսիին և նրա ընկերներին և անչափ շփոթեցնում է Ջայաին և Լալիթաին։ Բալրաջը և Ջայան արագ սիրահարվում են միմյանց, սակայն նրանց հարաբերություններին ակտիվ միջամտությունները թունավորում են հույսերը։ Լալիթան ծանոթանում է Ջոնի Ուիկհեմի հետ՝ Ուիլի նախկին ընկերը, և անմիջապես համակրանք է զգում նրա հանդեպ, սակայն Դարսին մեկ անգամ չէ իր կարծիքը նրան հայտնում Ջոնիի մասին, սակայն չի պարզաբանում իր հարաբերությունների պատճառները։ Բակշիի ընտանիք է ժամանում նրանց ազգականը, պարոն Կոլին, ով տեղափոխվել է Ամերիկա, սակայն Հնդկաստան է վերադարձել հարսնացու գտնելու նպատակով։ Աղջիկներին սարսափեցնում է հյուրի շարժուձևը և նրանցից ոչ մեկը չի ցանկանում դառնալ նրա կինը։ Սակայն Կոլին Լալիթային առաջարկություն է անում, որից վերջինս հրաժարվում է, իսկ այնուհետև անմիջապես ձեռքն ու սիրտը առաջարկում է Չանդրային՝ Լալիթաի ընկերուհուն, որը նա ընդունում է։

Բակշիի ընտանիքը հրավիրված է Չանդրայի հարսանիքին, որը պետք է տեղի ունենա Ամերիկայում։ Ճանապարհին նրանք հանդիպում են Դարսիին, որը փորձում է կարգավորել Լալիթաի հետ հարաբերությունները և վոխել իր մասին նրա կարծիքը և գնում է նաև տիկին Բակշիի հետ ինքնաթիռում նստատեղերը փոխելու քայլին։ Նրանց միջև հարաբերությունները իրոք բարելավվում են և նկատելի է, որ աղջիկը սկսել է սիրահարվել Ուիլին։ Սակայն Ուիլի քույրը՝ Ջորջինան, բացահայտում է, որ հենց եղբոր խորհուրդով է Բալրաջը հեռացել և ընդհատել Ջայաի հետ հարաբերությունները։ Դա խիստ վիրավորում է նրան և Լալիթան փախչում է։ Ուիլը նետվում է նրա հետևից, սակայն Կոլին ասում է, որ ամբողջ ընտանիքը արդեն մեկնել է Լոնդոն։ Դարսին ուղևորվում է նրանց հետքերով։

Միևնույն ժամանակ Լակհին փորձում է փախչել Ջոնի Ուիկհեմի հետ։ Դարսին և Լալիթան հաշտվում են, երբ նա աղջկան պատմում է Ուիկհեմի հետ իր հարաբերությունների պատճառը և միասին փնտրում են Լակհիին։ դա նրանց հաջողվում է անել մինչ այն, երբ Ջոնին որևէ կերպ կվնասի նրան։

Բալրաջը վերադառնում է առաջարկություն անում Ջայաին։ Արդեն Հնդկաստանում, նշանադրության ժամանակ, Դարսին Լիլիթային զարմացնում է թմբուկների վրա ավանդական նվագին մասնակցությամբ, ցույց տալով, որ սովորում է գնահատել և հասկանալ հնդկական մշակույթը։ Ֆիլմն ավարտվում է կրկնակի հարսանիքով՝ Բալրաջի և Ջայաի և Ուիլ Դարսիի և Լալիթաի։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]