Հպարտություն և նախապաշարմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հպարտություն և նախապաշարմունք
Pride and Prejudice
PrideAndPrejudiceTitlePage.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրnovel of manners?, երգիծանք, հոգեբանական վեպ[1] և սիրավեպ[2]
ՀեղինակՋեյն Օսթին
ԵրկիրFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1800[3][4]
Հրատարակությունհունվարի 27, 1813[5] և հունվարի 28, 1813[6]
ՆախորդԶգացմունք և բանականություն
ՀաջորդMansfield Park?
ՎիքիքաղվածքՀպարտություն և նախապաշարմունք
Pride and Prejudice

«Հպարտություն և նախապաշարմունք» (անգլ.՝ Pride and Prejudice), Ջեյն Օսթինի վեպ։ Գրվել է 1796-1797 թվականներին և հրատարակվել է 1813 թվականին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, ովքեր զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։

Պարահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Բինգլիի հաջորդ հանդիպումը Բեննեթների ընտանիքի հետ տեղի է ունենում պարահանդեսի ժամանակ, ուր երիտասարդը ժամանում է քույրերի՝ օրիորդ Բինգլիի և տիկին Հյորեսթի, ինչպես նաև պարոն Դարսիի և պարոն Հյորեսթի ուղեկցությամբ։ Սկզբում պարոն Դարսին շնորհիվ իր տարեկան տասը հազար ֆունտ եկամուտի շրջապատողների վրա բարեհաճ տպավորություն է գործում։ Բայց որոշ ժամանակ անց հասարակությունը փոխում է կարծիքը՝ նրան համարելով չափազանց «հպարտ ու գոռոզ», քանի որ նա չի ցանկանում ոչ ոքի հետ ծանոթանալ և պարահանդեսի ժամանակ պարում է միայն իրեն ծանոթ տիկնանց՝ Բինգլի քույրերի հետ։ Իսկ պարոն Բինգլին, ընդհակառակը, հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Նրա ուշադրությունը գրավում էր Բեննեթների ավագ դուստր Ջեյնը։ Վերջինս նույնպես սիրահարվում է երիտասարդին։ Պարոն Բինգլին Դարսիի ուշադրությունը հրավիրում է դեպի Էլիզաբեթը, սակայն Դարսին ասում է, որ հետաքրքրված չէ վերջինով։ Էլիզաբեթը այդ խոսակցության ականատես է դառնում, և նրա մեջ ձևավորվում է թշնամանք պարոն Դարսիի հանդեպ, ինչը նա թաքցնում է[7]։

Այց Նեզերֆիլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով օրիորդ Բինգլին և տիկին Հյորեսթը Ջեյն Բեննեթին հրավիրում են ճաշի։ Հորդառատ անձրևի ներքո մայրն աղջկան ձիով ճանապարհում է, ինչի արդյունքում աղջիկը մրսում է և չի կարողանում վերադառնալ տուն։ Էլիզաբեթը ոտքով գնում է Բինգլիների տուն՝ վատառողջ քրոջն այցի։ Պարոն Բինգլիի թույլտվությամբ Էլիզաբեթը մնում է՝ քրոջը խնամելու։ Նրան հաճույք չի պատճառում շփումը նեզերֆիլդական հասարակության հետ, քանի որ միայն պարոն Բինգլին է անկեղծ հետաքրքրվում քրոջ խնամքով։ Օրիորդ Բինգլին ամբողջովին տարված էր պարոն Դարսիով և իզուր էր փորձում նրա ուշադրությունը գրավել։ Տիկին Հյորեսթը միշտ համաձայն էր քրոջ հետ, իսկ պարոն Հյորեսթը անտարբերություն էր ցուցաբերում ամեն ինչի հանդեպ, բացի քնից, ուտելիքից, խաղերից և խաղաթղթերից։

Պարոն Բինգլին սիրահարվում է Ջեյն Բեննեթին, իսկ պարոն Դարսին համակրում է Էլիզաբեթին։ Բայց վերջինս վստահ է, որ Դարսին իրեն ատում է։ Բացի այդ, զբոսանքի ժամանակ Բեննեթ քույրերը ծանոթանում են պարոն Ուիքեմի հետ։ Երիտասարդը բոլորի վրա թողնում է բարեհաճ տպավորություն։ Մի փոքր ուշ պարոն Ուիքեմը Էլիզաբեթին պատմում է պարոն Դարսիի անազնիվ վերաբերմունքի մասին մի պատմություն․ իբրև թե Դարսին չի կատարել հանգուցյալ հոր կամքը և մերժել է Ուիքեմին քահանա դառնալու հարցում։ Էլիզաբեթը վատ կարծիք է կազմում Դարսիի մասին, իսկ վերջինս զգում է, որ Բեննեթները «իր միջավայրից չեն»։ Նա չի ողջունում նաև Էլիզաբեթի ծանոթությունն ու ընկերությունը Ուիքեմի հետ[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանը Էլիզաբեթն այցելում է Շառլոթին և պարոն Քոլինզին Քենթում։ Նրանք հաճախ հյուընկալվում են տիկին Քեթրին դե Բյորին։ Այնտեղ Էլիզաբեթը ծանոթանում է Դարսիի զարմիկ Ֆիցուիլիանի հետ, ով երկխոսության ժամանակ նշում է, որ Դարսին ցանկանում է ընկերոջը հետ պահել սխալ ամուսնությունից։ Այդ պատճառով էլ, երբ Դարսին անսպասելիորեն ամուսնության առաջարկություն է անում Էլիզաբեթին, վերջինս կտրականապես մերժում է։ Էլիզաբեթը մեղադրում է Դարսիին, որ նա խանգարեց քրոջ երջանկությանը ու խաբեց Ուիքեմին։ Դարսին իր գործողությունների վերաբերյալ Էլիզաբեթին բացատրություն է ուղարկում նամակով։

Մի քանի ամիս անց Էլիզաբեթը մեկնում է ճամփորդության և այցելում Պեմբերլի՝ պարոն Դարսիի կալվածք՝ վստահ լինելով, որ սեփականատերը տանը չէ։ Անսպասելիորեն պարոն Դարսին վերադառնում է։ Էլիզաբեթը զգում է, որ Դարսին սկսում է դուր գալ իրեն։ Որոշ ժամանակ անց Դարսին կրկին առաջարկություն է անում Էլիզաբեթին, և նրանք շուտով ամուսնանում են։

Ստեղծման պատմություն, հրատարակում և էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, երբ նոր էր լրացել նրա 21 տարին։ Հրատարակիչները մերժում են բնագիրը, և այն անուշադրության է մատնվում ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացավ հրատարակել իր առաջին գործը։

Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ, այդ թվում նաև հեռուստասերիալ (1995 թվական) և լիամետրաժ ֆիլմ (2005 թվական) համանուն վերնագրերով։ Կան նաև ֆիլմի ավելի վաղ՝ սև-սպիտակ էկրանացում (1940 թվական, ԱՄՆ), ինչպես նաև ձևափոխված տարբերակներ։

2016 թվականի փետրվարի 11-ին վեպի հիման վրա նկարահանվեց սարսափ ֆիլմ «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» վերնագրով։

2014 թվականին լույս է տեսել «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի հայերեն թարգմանությունը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Miles R. The Cambridge Companion to 'Pride and Prejudice'Cambridge University Press, 2013. — P. 22. — doi:10.1017/CCO9780511844591
  2. Jones V. Pride and Prejudice / V. JonesPenguin Classics, 2014. — P. vii. — ISBN 978-0-14-143951-8
  3. Pride and Prejudice / D. Gray — 2001. — P. vii. — ISBN 0-393-97604-1
  4. Keymer T. The Cambridge Companion to 'Pride and Prejudice'Cambridge University Press, 2013. — doi:10.1017/CCO9780511844591
  5. Anniversaries of 2013 / C. EvansLondon, Thailand: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235
  6. Pride and Prejudice / P. Rogers — 2006. — P. xix. — ISBN 978-0-521-82514-6
  7. 7,0 7,1 Austen, Jane (1993). Pride and Prejudice. Hertfordshire: Wordsworth Editions Limited. ISBN 9781853260001
  8. Ջ. Օսթին, Հպարտություն և նախապաշարմունք, Թարգմ. անգլ.՝ Արմենուհի Փալանդուզյան, խմբ.՝ Հրաչուհի Փալանդուզյան, Երևան, «Անտարես» հրատ., 2014, 462 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]