Մեգի Գրեյս
![]() անգլ.՝ Maggie Grace | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1983[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Thomas Worthington High School? և Worthington Christian High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Մեգի Գրեյս (անգլ.՝ Margaret Grace Denig, բայց ավելի հայտնի է Մեգի Գրեյս (անգլ.՝ Maggie Grace, սեպտեմբերի 21, 1983[1][2], Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Շենոն Ռուտերֆորդի և «Պատանդուհի» ֆիլմում՝ Կիմի դերերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգին ծնվել է Օհայո նահանգի ոչ մեծ Ուորտինգտոն քաղաքում [3]։ Վելինի և Ռիկա Դենիգի երեք երեխաներից երկրորդն է, որը զբաղվէլ է ընտանեկան ոսկերչական բիզնեսով[4]։ Նրա ընտանիքը ապրել է 200 ամյա տանը, որը Օհայոի կենտրոնական մասում գտնվող առաջին saltbox house-ն է (քոթեջի մեկ տեսակ)[5]։ Նա հաճախել է Մինչև իններորդ դասարանը հաճախել է Ուորտինգտոնի քրիստոնեական դպրոցը և քիչ Թոմաս Ուորտինգտոնի անվան միջնակարգ դպրոց[6], որտեղ և սկսել է խաղալ դպրոցական պիեսներում և սիրողական թատրոնում[7]։ Մեգիի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 16 տարեկան էր։ Նա թողել է դպրոցը, որպեսզի մոր հետ տեղափոխվի Լոս Անջելես, մինչդեռ նրա կրտսեր եղբայրն ու քույրը` Յանը և Մարիսան, շարունակում էին ապրել հոր հետ։ Մեգին մոր հետ Լոս Անջելեսում սուղ միջոցներ ուներ և հաճախ էր կարճ ժամանակով բնակարան վարձում և սնվում ամենաանհրաժեշտ բաներով[3][8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգին Լոս Անջելես ժամանելուց մեկ շաբաթ անց ձեռք է բերում գործակալ և զբաղվում դերասանական վարպետությամբ[9]։ Նա իր առաջին դերը ստացել է 2001 թվականին «Rachel’s Room» վիդիո-սերիալում` դեռահաս աղջկա ննջասենյակում տեղի ունեցած դեպքերի մասին տեսաֆիլմում, որը ստեղծվել է «Dawson's Creek» սերիալի գործադիր պրոդյուսերի կողմից[10]։ Նա իր հաջորդ դերը խաղացել է 2002 թվականին մի սերիալում, որը դադարել է նկարահանվել առաջին սերայի հեռարաձակվելուց առաջ։ Մեգի Գրեյսի նշանակալի դերերից է 2002 թվականին «Գրինվիչի սպանությունը» հեռուստաֆիլմում խաղացած դերը, որը հիմնված է 15-ամյա Մարթա Մոքսլիի սպանության իրական պատմության վրա։ Գրեյսը առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին[11]։ Այնուհետև շարունակել է երկրորդական դերերով երևալ տարբեր սերիալներում և մի քանի ֆիլմերում` էպիզոդիկ դերերով։
2004 թվականի կեսին Մեգիի գործակալը բերում է «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սերիայի սցենարը, և նա հաջող լսումներից հետո ստանում է Շենոն Ռուտերֆորդի դերը։ 2005 թվականին առաջադրվել է «Teen Choice Award for Choice TV Breakout Performance — Female»-ին, բայց պարտվել է Եվա Լոնգորիաին ( «Հուսահատ տնտեսուհիները») [12]։ «Կորուսյալները» հեռուստասերիալի առաջին սեզոնի նկարահանումների ժամանակ Մեգին Հավայիում էր և կնքում էր «Մառախուղ» ֆիլմի, որը 80-ականների Ջեյմի լի Կյորտիսի սարսափ ֆիլմերի վերափոխումն էր, մասնակցության պայմանագիրը[13]։ 2005 թվականին «Maxim» ամսագրի Hot 100-ում զբաղեցրել է 27-րդ տեղը[14]։
Հաջորդ դերը դարձել է «Աղջիկը արվարձանից» (Suburban Girl) ֆիլմում Սառա Միշել Գելարի, Ալեք Բոլդուինի հետ խաղացած գլխավոր դերը[15]։ 2007 թվականին նկարահանվել է «Կյանքը ըստ Ջեյն Օսթինի» ֆիլմում, որը հիմնված էր Կարեն Ջոյ Ֆաուլերի նույնանուն վեպի վրա։ 2008 թվականին Լիամ Նիսոնի հետ երևացել է «Պատանդը» ֆիլմի թրեյլերում[16]։
Ավարտել է «Մելիսը հրաշքների աշխարհում» նոր ֆիլմի նկարահանումները, որը Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ստեղծագործության ժանամակակից ադապտացիան էր [9][17]։ Թոմ Քրուզի և Քեմերոն Դիասի հետ նկարահանվել է «Թռիչքի դասեր» (Flying Lessons) և Օրվա ասպետը (Knight and Day) ֆիլմերի գլխավոր դերերում[9][18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 28-ին Մեգին ամուսնացել է ձեռնարկատեր Բրենտ Բաշնելոմի հետ, ում հետ հանդիպում էր իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[19]։
Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2001 | Ռեյչլի սենյակը | Rachel's Room | Ռեյչլ Ռիդ |
2002 | Shop Club | Shop Club | Կերպարը անհայտ է |
2002 | Septuplets | Septuplets | Հոուպ Ուայլդ |
2002 | Գրինվիչի սպանությունը | Murder in Greenwich | Մարթա Մոքսլի |
2003 | The Lyon's Den | The Lyon's Den | Հեյլի Դագեն |
2003 | Տասներկու մղոն ճանապարհ | Twelve Mile Road | Դուլսի Լենդիս |
2004 | Like Family | Like Family | Մերի |
2004 | Անհայտ էակ | Creature Unknown | Ամանդա |
2004 | Օլիվեր Բին | Oliver Beene | Էլկի |
2004 | Օրենք և կարգ | Law & Order: Special Victims Unit | Ջեսսի Դաունինգ |
2005 | Մառախուղ | The Fog | Ելիզաբեթ Ուիլյամս |
2007 | Աղջիկն արվարձանից | Suburban Girl | Քլոե |
2007 | Կյանքն ըստ Ջեյն Օսթինի | The Jane Austen Book Club | Ալեգրա |
2008 | Պատանդը | Taken | Կիմ Միլս |
2009 | Մելիսը հրաշքների աշխարհում | Malice in Wonderland | Էլիս |
2004-2010 | Կորուսյալները | Lost | Շենոն Ռուտերֆորդ |
2010 | Թռիչքի դասեր | Flying Lessons | Սոֆի Կոնվեյ |
2010 | Օրվա ասպետը | Knight and Day | Էպրիլ Հևենս |
2010 | Փորձ | The Experiment | Բեյ |
2011 | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 | The Twilight Saga:Breaking down | Իրինա Դենալի |
2012 | Ոչ մի արգելքի չնայելով | MS One: Maximum Security | Էմիլի Ուորնոկ |
2012 | Պատանդը 2 | Taken 2 | Կիմ Միլլս |
2012 | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | Twilight Saga: Breaking Dawn — Part 2 | Իրինա Դենալի |
2013 | Հետևորդ | The Following | բժիշկ Սառա Ֆուլլեր |
2013 | Californication | Californication | Փեյտ «Վեռա» |
2014 | Ալեքսի մասին | About Alex | Սիրի |
2016 | Ընտրություն | The Choice | Ստեֆ |
2017 | Հետևանքներ | Aftermath | Քրիստինա |
2018 | Վախեցեք քայլող մեռյալներից | Fear the Walking Dead | Ալտեյա |
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003– առաջադրվել է «Երիտասարդ դերասան» անվանակարգում «Գրինվիչի սպանությունը» սերիալում խաղացած Մարթա Մոկսլի դերով։
- 2005– «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար «Choice TV Breakout Performance — Female» անվանակարգում ստացել է «Դեռահասների ընտրություն» մրցանակը։
- 2006– «ԱՄՆ կինոդերասաննների գիլդի» մրցանակի հաղթողն է՝ «Outstanding Performance by an Ensemble in a Drama Series» անվանակարգում՝ «Կորուսյալները» սերիալում խաղացած դերի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Graham, Caroline (օգոստոսի 7, 2006)։ «Maggie Grace is in Lost paradise»։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Keck, William (հոկտեմբերի 18, 2005)։ «She's not lost in a fog»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Barker, Lynn (հոկտեմբերի 12, 2005)։ «Maggie Grace: "Lost" in The Fog»։ TeenHollywood.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Graham, Caroline (November/December 2005)։ «Finding Grace»։ CityScene
- ↑ King, Susan (սեպտեմբերի 11, 2005)։ «The island life seems to suit her just fine»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Cleeve, Dan (March 2006)։ «Maggie Grace»։ CosmoGirl
- ↑ 9,0 9,1 9,2 Sells, Mark (January 2009)։ «Maggie Grace»։ The Oregon Herald։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-26
- ↑ Marlowe, Chris (սեպտեմբերի 10, 2001)։ «Stupin Gets Raw In 'Room' With An Internet View»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Eric Goldman (մարտի 29, 2003)։ «24th Annual Young Artist Awards Nominations»։ Young Artist Awards։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ «The Teen Choice Awards - Nominees»։ 20th Century Fox։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-23-ին։ Վերցված է 2008-03-06
- ↑ Otto, Jeff (հոկտեմբերի 4, 2005)։ «Set Visit: The Fog»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ «MAXIM MAGAZINE Unveils Their "Hot 100" for 2005; Eva Longoria Crowned #1 This Year»։ Business Wire։ մայիսի 10, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Dodd, Stacy (փետրվարի 19, 2007)։ «Maggie Grace»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Gallagher, Brian (մայիսի 8, 2009)։ «EXCLUSIVE: Maggie Grace Dishes on Being Taken»։ MovieWeb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-05-11
- ↑ Perry, Byron (օգոստոսի 13, 2007)։ «Maggie Grace»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ Kit, Borys (օգոստոսի 27, 2009)։ «Maggie Grace joins spy thriller»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-16-ին։ Վերցված է 2009-08-28
- ↑ Lost Actress Maggie Grace Marries Brent Bushnell
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мэгги Грейс Archived 2009-04-18 at the Wayback Machine. на TV.com