Ոչ մի արգելքի չնայելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ մի արգելքի չնայելով
անգլ.՝ Lockout
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և ֆիլմ բանտի մասին
Թվական2012 և մայիսի 10, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Mather? և Stephen Saint Leger?
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն, James Mather? և Stephen Saint Leger?
ԴերակատարներԳայ Փիրս, Մեգի Գրեյս, Լենի Ջեյմս, Պետեր Ստորմարե, Վինսենթ Ռիգան, Ջոզեֆ Գիլգան, Ջեքի Իդո, Anne-Solenne Hatte? և Փիթեր Հադսոն
ՕպերատորJames Mather?
ԵրաժշտությունԱլեքսանդր Ազարիա
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և geocentric orbit?
ԿինոընկերությունEuropaCorp, Canal+, FilmDistrict? և Cine+?
Տևողություն95 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ոչ մի արգելքի չնայելով» (անգլ.՝ Lockout), ռեժիսորներ Ջեյմս Մետերի և Սթիվեն Սթ. Լեջերի համատեղ ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորում են Գայ Փիրսը, Մեգի Գրեյսը, Վինսենտ Ռիգանը, Ջոզեֆ Գիլգանը, Լեննի Ջեյմսը, Փեթեր Ստորմարեն, Ջեքի Իդոն, Տիմ Փլեսթերը, Մարկ Տանկերսլին, Էնն-Սոլեն Հաթեն։

MS1 արբանյակային կայանն իրենից ներկայացնում է մեծ տիեզերական բանտ, որտեղ անաբիոզային ազդեցության տակ են գտնվում հազարավոր վտանգավոր բանտարկյալներ։ Լուրեր են պտտվում այն մասին, որ արհեստական քուն մտած բանտարկյալների վրա կատարվում են ապօրինի փորձեր։ Այդ փաստի հետազոտման համար քննիչ հանձնախումբ է գնում տիեզերական կայան Էմիլի Ուրնոկի գլխավորությամբ, որը ԱՄՆ նախագահի դուստրն է։ Հանկարծակիորեն իրավիճակը հսկողությունից դուրս է մնում և ամբողջ կայանն անցնում է բանտարկյալների ձեռքը։ Գործակալ Սնոուն, որին մեղադրել էին պետական դավաճանության մեջ, խնդիր է ստանում թափանցել տիեզերքի ամենաանառիկ բանտը և փրկել Էմիլիին։ Դա իր երբեմնի բարի անունն ու ազատությունը վերականգնելու միակ հնարավորությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]