Կիլե Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիլե Սանչես
Kiele Sanchez - Kingdom Premiere Oct 2014 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0760989
kielesanchez.com

Կիլե Միշել Սանչես (հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի: Հայտնի է դարձել «Կորուսյալները հեռուստասերիալում» ֆիլմում Նիկի Ֆարնանդեսի և «Իդեալական փախուստ», «30 օր գիշեր․Մութ ժամանակներ», և «Վերջին դատաստանի գիշերը 2» ֆիլմերում խաղացած դերերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլե Միշել Սանչեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 13-ին Չիկագոյում (Իլինոյս նահանգ): Ունի երեք եղբայր և քույր: Սանչեսը սկսել է իր դերասանական գործունեությունը՝ դպրոցում հանդես գալով «Ցասման ողկույզները» վեպի բեմադրությանը։ Նրա ելույթն օգնեց նրան հաղթահարելու բեմից վախը, որի դեմ նա այդ ժամանակ պայքարում էր։ Դրանից հետո նա գնաց Լոս Անջելես, որտեղ ոչ մեծ դերերով հանդես եկավ «That Was Then» և «Married to the Kellys» սերիալներում։ 2003 թվականին հայտնվեց «Խրված քո մեջ» ֆիլմում։ 2006 թվականին նկարահանվել է «Կորուսյալները» հեռուստասերիալի երրորդ մասում՝ որպես Նիկի Ֆերնանդես, բայց նրա մարմնավորած դերասանուհին զոհվեց վեցերորդ անգամ հանդես գալիս։ Կիլեն խաղացել է «Ո՞վ է Սամանտան» սերիալի 4 դրվագում, առաջատար դերեր է խաղացել նաև «Իդեալական փախուստ» և այլ ֆիլմերում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2008 թվականներին Կիլեն ամուսնացած է եղել Զաք Հելմի հետ։

2012 թվականի դեկտեմբերի 29-ին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ դերասան Զակ Գիլֆորդի հետ, ում հետ նախքան ամուսնությունը շփվել է երկու տարի։ Զույգն ունի դուստր՝ Զեփելին Ադել Գիլֆորդ (ծնվել է 29.11.2017 փոխնակ մոր կողմից)[4]։ 2015 թվականի նոյեմբերի սկզբին[5][6] նրանց ընտանիքում պիտի ծնվեր առաջնեկը, բայց նոյեմբերի 9-ին պարզ դարձավ, որ երեխան մահացած է ծնվել[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 «Հրաշք նստարան» «Mr. Magorium’s Wonder Emporium» Միսիս Գուդման
2008 «Insanitarium» Լիլի
2009 «Իդեալական փախուստ» «A Perfect Getaway» Ջինա
2010 «30 օր գիշեր․ Մութ ժամանակներ» «30 Days of Night: Dark Days» Ստելլա Օլեսոն [8]
2011 «Սև նշան․ Սեմ Էգսի անկումը» «Burn Notice: The Fall of Sam Axe» Ամանդա Մեյփլս
2014 «Վերջին դատաստանի գիշերը 2» «The Purge: Anarchy» Լիզ
Հեռուստասերիալ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
2006 «Կորուսյալները» «Lost» Նիկի Ֆերնանդես 6 դրվագ
2007 «Ո՞վ է Սամանտան» «Samantha Who?» Քլոյա 4 դրվագ
2010-2013 «Ճահճուտ» «The Glades» Քալի Քարգիլ 49 դրվագ
2014—2017 «Թագավորություն» «Kingdom» Լիզա Փրինս 40 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]