Ջերեմի Դևիս
| Ծնվել է | հոկտեմբերի 8, 1969[1] (57 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Traverse City, Միչիգան, ԱՄՆ |
| Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1990)[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| jeremydavies.com | |
Ջերեմի Դևիս (անգլ.՝ Jeremy Davies հոկտեմբերի 8, 1969[1], Traverse City, Միչիգան, ԱՄՆ), ծննդյամբ Ջերեմի Դևիս Բորինգ (անգլ.՝ Jeremy Davies Boring), կինեմատոգրաֆիայի և հեռուսատատեսության ամերիկյան դերասան, որը հայտնի է «Կորուսյալները» արկածային հեռուստասերիալի ֆիզիկոսի՝ Դենիել Ֆարադեյի[4], ինչպես նաև մի շարք հայտնի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ «Փրկել շարքային Ռայանին» (1998), «Հյուրանոց «Միլիոն դոլար»» (2000), «Սոլյարիս» (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերեմի Դևիս Բորինգը[5] ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 8-ին Միչիգանի Թրևերս-Սիթի քաղաքում՝ հայտնի մանկական գրող Մելա Բորինգայի ընտանքիում։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Ջերեմին եղել է երեխա, իսկ մայրը մահացել է գայլախտից, երբ նա 8 տարեկան էր։ Հոր և խորթ մոր՝ Քերոլի հետ նա տեղափոխվել է Կանզաս, որտեղ ապրել է մոր հետ, ապա կալիֆոռնիական Սանտա Բարբարա, Վերմոնտ և Այովա[6]։ Դպրոցն ավարտելուց հետո Ջերեմին կրկին վերադարձել է Կալիֆոռնիա և Փասադենայում ընդունվել Դերասանական արհեստի ակադեմիա, որտեղ սովորել է երկու տարի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերեմի Դևիսի առաջին դերը դարձել է 1990 թվականի «Երգիչը և որդիները» (անգլ.՝ Singer & Sons) հեռուստասերիալում խաղացած էպիզոդը։ 1991-1992 թվականներին ոչ մեծ դերերով հանդես է եկել հեռուստաֆիլմերում և հեռուստասերիալներում , որոնց թվում են «Հրաշալի տարիներ» և «Մելրոուզ-Փլեյս» երիտասարդական հեռուստասերիալները։ 1994 թվականին Դևիդ Ռասսելի «Ազատագրում» սև կատակերգությունում ստացել է առաջին լուրջ դերը, որը քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականների, նաև անկախ կինոֆիլմերի անվանակարգում լավագույն դեբյուտի համար ստացել է մրցանակ է։
Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի երկրորդ պլանում խաղացած դերից հետո Ջերեմի Դևիսը սկսել է հաճախ համագործակցել հայտնի ռեժիսորների հետ։
Նրա գործերի շարքում են Վիմ Վենդերսի («Հյուրանոց «Միլիոն դոլար»»), Լարս ֆոն Թրիերի («Դոգվիլ», «Մանդերլեյ») և Վեռներ Հերցոգի («Փրկարար լուսաբաց») ֆիլմերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերեմին Մելա Բորինգայի չորս երեխաներից երկրորդն է։ Նա ունի մեծ եղբայր՝ Ջոշը, որն օդաչու է, խորթ եղբայր՝ Զաքարը և քույր՝ Քեյթը։ Հանդիպել է Դրյու Բերիմորի և Միլա Յովովիչի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1994 | ֆ | Ազատագրում | Spanking the Monkey | Ռեյ Այբելի |
| 1994 | ֆ | Նելլ | Nell | ցրիչ Բիլլի Ֆիշեր |
| 1996 | ֆ | Մրրկասյուն | Twister | Լորենս |
| 1997 | ֆ | Մորեխ | The Locusts | Ջոզեֆ Փոթս |
| 1997 | ֆ | Ուղեկիցներ | Going All the Way | Ուիլլարդ (Սոննի) Բյորնս |
| 1998 | ֆ | Փրկել շարքային Ռայանին | Saving Private Ryan | կապրալ Տիմոտի Ափխեմ |
| 1999 | ֆ | Մարդակեր | Ravenous | շարքային Թոֆլեր |
| 1999 | ֆ | Ֆլորենտին | The Florentine | Թրուբի |
| 2000 | ֆ | Վիլլայում | Up at the Villa | Քարլ Ռիխտեր |
| 2000 | ֆ | Հյուրանոց «Միլիոն դոլար» | The Million Dollar Hotel | Թոմ Թոմ |
| 2001 | ֆ | Լրտես «Ճպուռը» | CQ | Փոլ |
| 2002 | ֆ | Լարամի նախագիծը | The Laramie Project | Ջեդադիա Շուլտց |
| 2002 | ֆ | Քարտուղարուհի | Secretary | Փիթեր |
| 2002 | ֆ | Դրախտի որոնումներում | Searching for Paradise | Ադամ |
| 2002 | ֆ | 29 արմավենի | 29 Palms | ձկնորս |
| 2002 | ֆ | Սոլյարիս | Solaris | Սնոու |
| 2003 | ֆ | Դոգվիլ | Dogville | Բիլլ Հենսոն |
| 2004 | ֆ | Helter Skelter | Helter Skelter | Չարլզ Մենսոն |
| 2005 | ֆ | Մանդերլեյ | Manderlay | Նիլս |
| 2006 | ֆ | Փրկարար լուսաբաց | Rescue Dawn | Ջին |
| 2008-2010 | ս | Կորուսյալները | Lost | Դենիել Ֆարադեյ |
| 2010-2013 | ս | Արդարադատություն | Justified | Դիկի Բենետ |
| 2010 | ֆ | Սա զվարճալի պատմություն է | It's Kind of a Funny Story | Սմիթթի |
| 2013-2014 | ս | Հաննիբալ | Hannibal | Փիթեր Բերնարդոնե |
| 2014 | ս | Կոստանդին | Constantine | Ռիչի Սիփսոն |
| 2017 | ս | Թվին Փիկս | Twin Peaks | Ջիմի |
| 2017 | ս | Ամերիկյան աստվածներ | American Gods | Հիսուս Քրիստոս |
| 2018 | ֆ | Տուն, որը կառուցեց Ջեքը | The House that Jack Built | Էլ |
| 2018 | կ | Պատերազմի ասվածը | God of War | Բալդուր |
Մրցանակներ և անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - Kansas City Film Critics Circle Awards - «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան
- 1999 - Online Film Critics Society Awards - «Փրկել շարքային Ռայանին»-ի լավագույն դերասանական անսամբլ
- 2012 - «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում
Անվանակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - Independent Spirit Awards - Լավագույն դեբյուտ - «Ազատագրում»
- 1999 - Ամերիկյան կինոդերասանների գիլդիա մրցանակ - «Փրկել շարքային Ռայանին»-ի լավագույն դերասանական անսամբլ
- 1999 - Blockbuster Entertainment Awards - «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան
- 2003 - Golden Satellite Award - հեռուստասերիալի, փոքր սերիալի կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան՝ «Լարամի նախագիծը»
- 2003 - Golden Satellite Award - երկրորդ պլանի լավագույն դերասան՝ «Սոլարիս»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ God of War wins best game at Bafta Awards (բրիտ․ անգլ.) — 2019.
- ↑ «Jeremy Davies Joins Lost». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «tv.com: Jeremy Davies». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Some Big Break: A Sex Scene With Mom
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джереми Дэвис (անգլ.) Internet Movie Database կայքում
- Jeremy Davies Zone
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Դևիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ