Չարլզ Մենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Մայլզ Մենսոն
Charles Milles Manson
Charles-mansonbookingphoto.jpg
Մենսոնը 1969-ին
Ծնվել էնոյեմբերի 12, 1934(1934-11-12)[1][2]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 19, 2017(2017-11-19)[3][4] (83 տարեկանում)
Մահվան վայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոնաթեիզմ
ԿրթությունՏղաների ազգային թրեյնինգ դպրոց և Gibault School for Boys?
Մասնագիտությունհանցագործ, cult leader և սերիական մարդասպան
ԱմուսինՌոզալի Ջեյն Ուիլիս
Լեոնա (լրիվ անունը հայտնի չէ)
ԾնողներՔոլոնել Սկոտ (հայր)
Ուիլյամ Մենսոն (խորթ հայր)
Քեյթլին Մեդոքս (մայր)
ԵրեխաներՉարլզ Մայլզ Մենսոն կրտսեր (մայրը՝ Ռոզալի Ուիլիս)
Չարլզ Լյութեր Մենսոն (մայրը՝ Լեոնա)
Վալենթայն Մայքլ Մենսոն (մայրը՝ Մերի Բրաններ)

Charles Manson signature2.svg
Ստորագրությունը
Կայքcharlesmanson.com
Ստորագրություն
Charles Manson signature2.svg
Charles Manson Վիքիպահեստում
Մենսոնը 2014-ին

Չարլզ Մայլզ Մենսոն (անգլ.՝ Charles Milles Manson, ծնվ. որպես՝ Չարլզ Մայլզ Մեդոքս (Charles Milles Maddox), նոյեմբերի 12, 1934(1934-11-12)[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 19, 2017(2017-11-19)[3][4], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից[5]։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։ Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա[6]։ Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012 թ.-ին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել։

Մենսոնն առաջին երաժշտական ալբոմը թողարկել է 1970-ին՝ «Lie: the Love and Terror Cult» վերնագրով։ 2006-ին վերաթողարկվում է ալբոմը՝ CD տարբերակով, և դրա վաճառքից ստացված ողջ հասույթը տրվում է Վոյչիշ Ֆրիկովսկու ընտանիքին։ Allmusic երաժշտական բազան ալբոմը գնահատել է 4 աստղանի՝ առավելագույն 5-ից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]