Ալան Դեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Դեյլ
Ծնվել էմայիսի 6, 1947(1947-05-06)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԴանիդին, Նոր Զելանդիա
ԿրթությունOnehunga High School?
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1976–այժմ
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Կատակերգություն
Ընտրանի"Մայրամուտից հետո",
"Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը",
"Մի անգամ հեքիաթում"

Ալան Դեյլ (անգլ.՝ Alan Dale, մայիսի 6, 1947(1947-05-06)[1], Դանիդին, Նոր Զելանդիա), նոր զելանդացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Մայրամուտից հետո», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերից և «Մի անգամ հեքիաթում», «Գաղտնի նյութեր» և «Կորուսյալ աշխարհ» սերիալներից։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի սերիալում մարմնավորել է արքա Գեորգին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Դեյլը ծնվել է 1947 թվականի մայիսի 6-ին՝ Դանիդին քաղաքում[2][3]։ Նա մեկն էր ընտանիքի չորս երեխաներից։ Ալանի ընտանիքը համեմատաբար աղքատ էր։ Դեյլը նուրբ երեխա էր, այդ պատճառով հաճախ էր դառնում ծաղր ու ծանակի առարկա։ Այնպես որ նա սովորեց պաշտպանվել։ Նա մեծանում էր Նոր Զելանդիայում առանց հեռուստատեսության։ 1960 թվականին Դեյլը սկսեց սիրել թատրոնը։ Նրա մասնակցությամբ առաջին համերգը տեղի ունեցավ դպրոցում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ Տղայի կարիերայի մեջ մեծ դեր է խաղացել Շելլի Բերմանը, ումով էլ որ ոգեշնչվել էր Ալանը։ Ալանի ծնողները կառուցեցին իրենց սեփական թատրոնը, որը կրում էր "The Little Dolphin Theatre" անվանումը։ Ալանը  խաղացել է նաև ռեգբի մինչև 21 տարեկան, բայց թողել է սպորտը ՝ հանուն դերասանական կարիերայի։ Նոր Զելանդիայում դերերը բավականին սահմանափակ են եղել, ավելի ճիշտ ՝ շատ ֆիլմեր չեն նկարահանվել, այդ իսկ պատճառով Ալանը ստիպված է եղել կատարել տարբեր աշխատանքներ․ որոշ ժամանակ եղել է մոդել, ապա զբաղվել է մեքենաների վաճառքով և վերջում աշխատել է որպես ռիելթոր (անշարժ գույքի գործակալ)։ Երբ նա աշխատում էր որպես կաթի առաքիչ, նա լսեց մի աշխատանքի մասին, որը կապված էր դիջեյության և ռադիո ստուդիայի հետ։ Նա որոշեց մասնակցել փորձաշրջանին, և նրան հայտնեցին, որ նա իր աշխատանքը չափից ավելի լավ է կատարել։ Եվ տվյալ կազմակերպությունը որոշեց պայմանագիր կնքել Ալանի հետ։ Ալանը աշխատելու էր օրվա երկրորդ կեսին։

Իր առաջին դերը մեծ էկրանին եղել է հեռուստատեսային մի դրամա, որը կոչվում էր "Ռադիոալիքներ", թեև ֆիլմը  չի պսակվել հաջողությամբ, միևնույն է  Ալան Դեյլը բնութագրել է այն որպես "ինը ամսվա հիմնավոր աշխատանքներ և մեծ հաճույք"։ 70-ականների վերջին Դեյլը հեռանում է Ավստրալիայից, սակայն Նոր Զելանդիային է թողնում բավականին մեծ աշխատանք։

1985 թվականին Դեյլը "Հարևաններ" ֆիլմում կատարելով  Ջիմ Ռոբինսոնի դերը, դարձավ բավականին հայտնի ոչ միայն Մեծ Բրիտանիայում այլ նաև ամբողջ աշխարհում։ Նա նկարահանվել է սերիալում ութ տարի, բայց պատմության մեջ իր կերպարը՝ մահացել է, և Դեյլը լքել է նախագիծը։ Դեյլը իր կատարած աշխատանքը այս նախագծում որակել է որպես հետաքրքիր աշխատանք։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ֆ Houseboat Horror(անգլ.) Houseboat Horror Էվանս
1999 հֆ Առաջին դուստրը First Daughter
1999 հֆ Այլմոլորակային սպառնալիք Alien Cargo
2002 հֆ Վարձակալական վերահսկողություն Rent Control Ջորջ
2002 ֆ Աստղային ճանապարհ։ Հատուցում Star Trek: Nemesis
2003 ֆ Էքստրեմալ թիմ The Extreme Team Ռիչարդ Նաուլզ
2003 ֆ Հոլիվուդյան սպանություններ Hollywood Homicide ղեկավար Պրեստոն
2003-2007 ս Միայնակ սրտեր The O.C. Կալեբ Նիկոլ
2004 ֆ Straight Eye: The Movie Կելլիյի հայրը
2004-2010 ս Կորուսյալները Lost Չարլզ Ուիդմոր (Պենիի հայրը)
2006 ս «Հիմարիկ» Ugly Betty Բրեդֆորդ Միդ
2008 ֆ Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull գեներալ Ռոս
2011 ֆ Հովիվ Priest Մոնսենյոր Չամբերլեյն
2011-2012 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Կորոլ Ջորջ
2014 ֆ Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Captain America: The Winter Soldier Ռակուել
2014 ֆ Գրեյսը Grace: The Possession Ջոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Celebrity birthdays». The Hamilton Spectator. 2008 թ․ մայիսի 6. էջ G02.
  3. Roger Foss (2008 թ․ մարտի 10). «20 Questions With ... Alan Dale». What's on Stage. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Դեյլ» հոդվածին։