Մարկ Պելեգրինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mark Pellegrino LA Supernatural Con 2010 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝ ապրիլի 9, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}}) (52 տարեկան)
Ծննդավայր՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝ Լյուցիֆեր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ ID 0671032
Մարկ Պելեգրինո

Մարկ Ռոսս Պելեգրինո (անգլ.՝ Mark Ross Pellegrino, ծնվ.՝ ապրիլի 9, 1965, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Կորուսյալները» հեռուստասերիալում Ջեյքոբի և «Գերբնականը» հեռուստասերիալում Լյուցիֆերի դերակատարումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Պելեգրինոն ծնվել է 1965 թվականի ապրիլի 9-ին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1980-ականների կեսերից։ Նա միշտ կատարել է երկրորդ պլանի դերեր, որոնք ադքան էլ մեծ հաջողություն և հանրաճանաչություն չբերեցին դերասանին։ Ավելի հայտնի դարձավ «Մեծ Լեբովսկի», «Կապոտե», «Ճակատագրական 23 թիվը» և «Ուժասպառը» ֆիլմերում նկարահանվելուց հետո։ 2009 թվականին նա նկարահանվեց «Կորուսյալները» հեռուստասերիալում, որտեղ խաղաց խորհրդավոր Ջեյքոբի դերը։ Նրա դերը այդ հեռուստասերիալում բավականին քիչ էր, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր հեռուստասերիալի դիցաբանության մեջ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր էր, որ Ջեյքոբը լիներ հեռուստադիտողի առաջ հենց այդպիսի դեմքով, ինչպես մտածել էին սցենարիստները։ Եվ Մարկը դա կատարեց բավականին հաջող կերպով։ Նա այնքան լավ կատարեց այդ դերը, որ դա անտարբեր չթողեց ոչ միայն հեռուստադիտողներին, այլ նաև այլ հեռուստահաղորդումների ղեկավարներին։ Այդ հաջողության շնորհիվ նրան հրավիրեցին ամերիկյան մեկ այլ՝ «Գերբնականը» հեռուստասերիալում խաղալու, որտեղ նա խաղաց դժոխքի ղեկավար Լյուցիֆերի դերը։ Նա նաև համաձայնեց նկարահանվել «Ողջ մնալ» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում, որտեղ նա վերադարձավ Ջեյքոբի դերին։ 2011 թվականին նա սկսեց նկարահանվել «Մարդ լինել» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակում, որտեղ նույնպես խաղաց Բոտոնի գլխավոր վամպիրի և գլխավոր հերոսներից մեկի՝ Էյդենի հոր դերը, ով իր որդուն վերափոխել էր վամպիրի անկախության համար մղված պատերազմի ժամանակ։ 2013 թվականին նա ստացել է գլխավոր դեր «Ապագայի մարդիկ» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Թրեյի Ազիզի հետ։ Պելեգրինոն ապրում է Լոս Անջելեսում։ Մարկը մարտական արվեստի մեծ սիրահար է, զբաղվում է քինգբոքսինգով, պրոֆեսիոնալ բոքսով, ձյուդոյով, կարատեով, տհեքվոնդո և ջիու Ջիթսուով։ Նա շատ է սիրում կարդալ և ընդհանրապես չի դիտում հեռուստացույց։ Երիտասարդ ժամանակ Մարկ որոշել էր դառնալ ջրերկրյա ծովաբան, որովհետև շատ էր սիրում ծովը և բնությունը։ Նա ունի երկու տաքսա՝ Ջոննին և Ֆրենկին։ Նկարահանումների ժամանակ Պելեգրինոն մի քանի ամիս վարել էր դերասանական դասընթացներ դրամատիկական «Playhouse West» դպրոցում։ Երբ նա եղել է 20 տարեկան, մկրտվել է եկեղեցում, բայց այսօր նա իր դավանությունը փոխարինում է կյանքի հանդեպ հոգևոր փիլիսոփայական մոտեցումով[1]: Նա ունի աղջիկ Տեսս անունով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984Որսորդ|Որսորդ ս Hunter Ջոն Ռեյնոլդս
1986Լոս Անջելելսի կանոնը|Լոս Անջելելսի կանոնը ս L.A. Law Փանք
1987 ֆ Մահացու գեղեցկուհի Fatal Beauty Ֆրանկենշտեյն
1987 ֆ Մահվան քաղց 4: Պատիժ Death Wish 4: The Crackdown Փանք
1988 ֆ Ո՞րն է հաղթանակի գինը What Price Victory?
1989 ֆ Առանց օրենքների No Holds Barred Ռենդի
1989Դոկտոր Դուգի Հաուզեր|Դոկտոր Դուգի Հաուզեր ս Doogie Howser, M.D. Չուվակ
1989 ֆ Գիշերային կյանք Night Life Ալեն
1990 ֆ Ռոլլերի աղոթքը Prayer of the Rollerboys Բենգո
1990 ս Օրորոցային գերեզմանատնից Tales from the Crypt Փանք
1991 ֆ Արյուն և բետոն Blood and Concrete Բարտ
1991 ս Ոստիկանության կոմիսսար The Commish Ջո Լանդ
1992 ս Հյուսիսային կողմ Northern Exposure Ռոլֆ Հաուզեր
1992 ֆ Մահացու զենք 3 Lethal Weapon 3 Բիլլի Ֆելփ
19921993|1993 ս Արյամբ եղբայրներ The Hat Squad D. W. Strong
1992 ս Զիջողը Renegade Կլետուս Ֆրիդ
1992 ֆ Արդարադատության հանձնարարությունը Mission of Justice "Ձեռնոց"
1992 ֆ Առջևում միայն անախորժություններ են Trouble Bound Օգնական Ռոյ
1993 ֆ Կեսգիշերային վկա Midnight Witness Պատտերսոն
1993 ֆ 61−րդ թվականի թողարկումը Class of '61 Սկիններ
1993 ֆ Բանկեր կողոպտողը Bank Robber մոտեցիկլետով ոստիկանը
1994 ս Օձ Viper Յուրի
1994 ֆ Ճանապարհների ասպետը 2010 Knight Rider 2010 Ռոբերտ Լի
1994 ֆ Վերջին կովբոյը F.T.W. Սոմմերս
1995 ս Մահացու խաղեր Deadly Games Ռոսս Լոգան
1996 ս Շտամ պօգնություն ER Նեյթան Քոնլի
1996 ս Դետեկտիվ Նեշ Բրիջես Nash Bridges Ֆերգյուսոն
1996 ֆ (Չերոկները The Cherokee Kid Ֆրենկ Բոններ
1996 ս Ժամային The Sentinel Ռեյ
1996 ֆ Դիկ Ռիչարդս Dick Richards The Boytoy
1996 ֆ Փոքրիկ անակնկալներ Little Surprises Ջեք
1996 ֆ Հաղթելով Մահին For Life or Death
1997 ս Փորձ The Practice Հերրիկ Սմոլց
1997 ֆ Born Into Exile Ուոլթեր
1997 ֆ Movies Kill
1997 ֆ Յուրային շրջանի այգին: Կորուսյալ աշխարհ The Lost World: Jurassic Park Տուրիստ#6
1997 ֆ Ֆենոմենալ առարկաների վանքը The Temple of Phenomenal Things Դոդ
1997 ֆ Վրիժառուի հոգին Soul of the Avenger
1997 ֆ Մեկոն շրջանի բանտը Macon County Jail Դեն Օլդում
1997 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Ֆրեն Ուոթքին
1998 ֆ Մեծ Լեբովսկի The Big Lebowski շիկահեր գլուխ կտրող Ջեկի Թրիհորնա
1998 ֆ Ագռավներին սպանողը A Murder of Crows պրոֆեսոր Արթուր Կորվուս
1998 ս Անդրաշխարհից փախածը Brimstone Ռոբերտ Բուշ
1998 ս Նյու Յորքի ոտիկանությունը NYPD Blue Սթենլի Սթրեուել
1999 ֆ Ակումբային կյանք Clubland Լիփտոն
1999 ս Գաղտնի սարքեր The X-Files Դերվուդ Սփինքս
2000 ֆ Մոնային խեղդելով Drowning Mona Մերֆ Կալցոնե
2000 ֆ Lost in the Pershing Point Hotel Տուրիստ
2000 ֆ Certain Guys Կել
2001 ֆ Էլլի Փարքեր Ellie Parker Ջասթին
2001 ֆ Ասա, որ դա այդպես չէ Say It Isn't So Ջիմմի Միտչելսոն
2001 ֆ Մալհոլանդ դրայվ Mulholland Drive Ջո Մեսինգ
2001 ս Գազան The Beast Բոբբի Ջեյմս/Ռոբերտ Տիբիդեո
2001 ս Ջորդանի հետազոտությունը Crossing Jordan Քիթ Ուոլքեր
2001 ս Գողեր Thieves Բիլլ
2001 ֆ Fault Lines
2001 ֆ Հրեշներ Monsters Սալլի Սփինելի
2002 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Սթիվ Դենսիք
2002 ֆ Mother Ghost Մատուցող
2002 ֆ Տիեզերագնացներ Astronauts Hollywood
2002 ֆ Treading Water դերասան
2002 ֆ Հարևանությամբ մարդասպանը Ronnie Քիթ Շվանն
2003 ֆ Արտաքսվածը The Hunted Դել Հյուիթ
2003 ֆ Ալանի տեղափոխությունը Moving Alan Ալան Քեննարդ
2003 ֆ Զելդա Zelda Ռեջինալդ
2003 ս C.S.I.. Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Ջեդ Գոլդ
2004 ֆ Ամնեզիա Twisted Ջիմմի Շմիդթ
2004 ֆ Spartan Հանցագործ
2004 ֆ Պետության գանձերը National Treasure Գործակալ Ջոնսոն
2004 ֆ NYPD 2069 Ֆիլ
2005 ֆ Էլլի Փարքեր Ellie Parker Ջասթին
2005 ֆ Կապոտե Capote Դիկ Հիքոք
2005 ս C.S.I.. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Էլիոտ Պերոլտա
2006 ֆ Սրճարան Caffeine Թոմ
2006 ս «Հակատերրոր»-ի ջոկը The Unit Հերի Սոտո
2006 ս Դեկսթեր Dexter Փոլ Բեննետ
2007 ֆ Ճակատագրական 23 թիվը The Number 23 Քայլ Ֆլինչ
2007 ս Առանց հետքի Without a Trace Սադիկ
2007 ս Կրքի անատոմիան Grey's Anatomy Քրիս
2007 ս Սև նշան Burn Notice Քվենթին Քինգ
2007 ֆ Կասկածյալը Suspect Ջեք
2007 ս Նոր Օրլեանի ոստիկանությունը K-Ville Քվենթին
2007 ս մարդասպանությունների հետազոտության կանացի ակումբ Women's Murder Club Սեմ
2008 ս Ճանապարհների ասպետը Knight Rider Ուոլթ Քուփերթոն
2008 ս Չաք Chuck Գործակալ
2008 ս 4 թվական Numb3rs Թիմ Հեմեր
2008 ֆ Լիմբոյի վերջին օրերը The Last Days of Limbo կարդինալ Ռեյնոլդս
2008 ֆ Պաշտպանություն The Coverup Ռոն Փեբլ
2008 ս Փախուստ Prison Break Պատրիկ Վիկեն
2008 ս Մտածել ավազակի նման Criminal Minds լեյտենանտ Էվանս
2008 ս Վախի տեսքով Fear Itself Միսթեր Դրեյք
2009 ֆ Ամերիկյան հետաքրքրություն An American Affair Գրեմ Քեսսվելլ
2009 ս Ֆիլանտրոպ The Philanthropist Ուոլթեր Քերեբեթսոս
2009 ֆ Ամերիկայում անհետացումներ Disappearing In America Թիկնապահ
2009 ֆ 2:13 դիմակի ժամանակը 2:13 Ջոն Թայլեր
20092015|2015 ս Գերբնականը Supernatural Լյուցիֆեր
2009 ս Ուրվականների հետ զրուցողը Ghost Whisperer Բեն Թիլման
2009 ս C.S.I. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Բրունո Քերթիս
2009 ս Մենտալիստ The Mentalist Վոն Մաքբրայդ (2 եթերաշրջան 4 սերիա)
2009 ս Կորուսյալները Lost Ջեյքոբ
2010 ս C.S.I.. Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Գրեգ Քելոմեր
2011 ս Մարդ լինել Being Human Բիշոփ
2011 ս Խուզարկու շունը The Closer Գևին Վ. Բեյքեր III
2011 ս Վազքի թագավորները Breakout Kings Վիրջիլ Դաունինգ
2011 ս Գերբնականը Supernatural Լյուցիֆեր
2011 ֆ Joint Body Նիք Բերք
2011 ֆ Վերջին խոսքեր Last Words Գնդապետ Քարթեր
2011 ֆ Post Մարկ
2011 ֆ Բանալի և կողպեք Locke & Key Ռենդել Լոք
2012 ֆ Հեմինգուեյ և Գելհորն Hemingway & Gellhorn[2] Մաքս Իսթմեն
2012 ս Քասլ Castle Տոմ Դեմփսի երրորդ (4 եթերաշրջան 14 սերիա)
2012 ս Գրիմ Grimm Ջարոլդ Քեմփֆեր
2012 ս Ռևոլյուցիա Revolution Ջերեմի
2012 ս Տեսողության դաշտում Person of Interest Դենիել Դրեյք
2013 ս Ապագայի մարդիկ The Tomorrow People Ջեդիկա Փրայս
2013 ֆ Քեյթ ՄակՔոլի նոր փորձությունը The Trials of Cate McCall դետեկտիվ Ուելչ
2015Իրական ժամանակ|Իրական ժամանակ ս Կուանտիկո Quantico

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — Մրցանակ Սատուրն՝ Լավագույն դեր հրավիրված դերասանի համար «Ողջ մնալ» հեռուստասերիալում դերակատարման համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TV Guide, April 19, 2010»։ tvguidemagazine.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-03-25 
  2. «Hemingway & Gellhorn»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-09-ին։ Վերցված է մարտի 25, 2012 
  3. «36th Annual Saturn Awards»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-09-ին։ Վերցված է մարտի 25, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]