Ջուլի Բոուեն
Ջուլի Բոուեն Լյութքեմեյեր (անգլ.՝ Julie Bowen Luetkemeyer մարտի 3, 1970[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում ունեցած իր դերով: Ջուլի Բոուենը ստացել է երկու «Էմմի» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կատակերգական հեռուստասերիալում» անվանակարգում, 2011-2012 թվականներին «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում ունեցած դերի համար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Բոուեն Լյուտքեմեյերը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Ընտանիքում միջին երեխան է: Ավագ քույրը՝ Մոլլին ինտերիերի դիզայներ է, կրտսեր քույրը՝ բժիշկ Սան Ֆրանցիսկոյում:
1992 թվականին Բոուենը հեռուստատեսությամբ սկսել է իր կարիերան «Անվերջ սեր» սերիալում, իսկ ավելի ուշ կատարել է մի քանի երկրորդական դերեր և վերջապես գլխավոր դերը 1995 թվականի «Էքստրիմ» սերիալում, որը ավարտվել է մի քանի սերիա հետո[2]: Բոուենը նաև նկարահանվել է ևս մեկ կարճատև սերիալում, իսկ 1998-1999 թվականներին երկրորդական դեր է կատարել «Շտապ օգնություն» սերիալում: Մեծ էկրանին նա խաղացել է 1996 թվականի Երջանիկ Գիլմորը կատակերգությունում կնոջ գլխավոր դեր, իսկ հետագա տարիներին աշխատել է հիմնականում հեռուստատեսության սիթքոմներում[2]:
Բոուենը լայն ճանաչում է ստացել NBC-ի «Էդ» սիթքոմում իր համատեղ դերակատարության շնորհիվ, որտեղ նկարահանվել է չորս եթերաշրջանների ընթացքում, 2000-2004 թվակաների ընթացքում: Ավելի ուշ նա միացել Է ABC «Բոստոնի իրավաբանները» սերիալի դերասանական կազմին, որտեղ նկարահանվել է ընդհուպ մինչև 2008 թվականի շոուի եզրափակիչ մասը: Նա նաև երկրորդական դերեր է կատարել «Ողջ մնալու համար» և «Դուրման» սերիալներում։ 2009 թվականից ի վեր Բոուենը նկարահանվում Է ABC հեռուստասերիալի թողարկած «Ամերիկյան ընտանիք» սերիալում, որի դերը դարձել է իր կարիերայի գագաթնակետը[2][3]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2004-2018 թվականներին Բոուենն ամուսնացել է անշարժ գույքի ներդրող և ծրագրային ապահովման մշակող Սքոթ Ֆիլիփսի հետ[4]: Նախկին ամուսիններն ունեն երեք որդի՝ Օլիվեր Մքլանահան Ֆիլիպսը (ծնվել է 10.04.2007) և երկվորյակներ Ջոն Ֆիլիպսը և Գուստավ Ֆիլիպսը (ծնվել է 08.05.2009):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #141665777 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 «Julie Bowen- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-12
- ↑ «Awards for Julie Bowen»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-12
- ↑ Julie Bowen Splits $25 Million in Assets with Ex-Husband Scott Phillips as They Finalize Divorce
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բալթիմոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ