Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսից)
Picto infobox cinema.png
Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս
J. J. Abrams
J.J. Abrams by David Shankbone.jpg
Ծնվել է հունիսի 27, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք[1]
Կրթություն Սարա Լուրենսի քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտացում կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, դերասան, գրող և հեռուստառեժիսոր
Պարգևներ
IMDb ID ID 0009190
ԿինոՊոիսկ ID  [https://www.kinopoisk.ru/name/27741/ 27741]

Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս (անգլ.՝ Jeffrey Jacob Abrams, հայտնի է նաև որպես Ջեյ Ջեյ Աբրամս անգլ.՝ J. J. Abrams, հունիսի 27, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Սյժմ բնակվում է Լոս-Անջելեսում։ Աբրամսի առաջին լիամետրաժ ֆիմը՝ «Առաքելությունն անիրագործելի է 3-ը», դարձավ պատմության մեջ ամենաթանկ ռեժիսորական դեբյուտը։ Աբրամսի ամենամասշտաբային նախագիծը՝ «Աստղային ճանապարհ»-ը, մեծ էկրաններին է հայտնվել 2009-ի մայիսին։ Ամուսնացած է Քեթի Մաքգրետի հետ, ունի 3 երեխա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրամսին համաշխարհային ճանաչում բերեցին «ABC Entertainment»-ի բավականին հաջողված հեռուստատեսային նախագծերը՝ «Լրտեսուհին» և «Կորուսյալները»։ Երկու սերիալներն էլ կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների շրջանում պաշտամունքային կարգավիճակ ստացան։

«Կորուսյալները» ֆիլմի փորձնական սերիայի բյուջեն ռեկորդային էր՝ 12 միլիոն դոլար։ Դա չէր կարող «Disney» ընկերության (ում պատկանում է «ABC»-ն) ղեկավարության դժգոհությանը չարժանանալ։ Սակայն շուտով, սերիալի հաջողությունն հաշվի առնելով, այդպիսի ծախսերն արդեն արդարացված էին։

«Լրտեսուհին» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններն «Էմմի» մրցանակաբաշխության 11 անվանակարգերում մրցանակների արժանացան։

«Կորուսյալները» հեռուստասերիալն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակին, ինչպես նաև «Էմմի»-ի՝ որպես լավագույն դրամա։

Աբրամսը ֆիլմերի հանդեպ սեր ուներ դեռ մանկուց։ Այդ սերն ավելի ուժեղացավ «Universal» ստուդիա էքսկուրսիայից հետո, երբ նա 8 տարեկան էր։

Դեռ երիտասարդ տարիներին Աբրամսը ֆիլմեր էր նկարահանում և ներկայացնում էր դրանք տարբեր կինոփառատոններում, որտեղ, մրցանակից զատ, ձեռք էր բերում նոր ծանոթություններ, համահեղինակներ և, իհարկե, իր հետագա նախագծերի իրականացման համար այլ մարդկանց վստահությունը։

Հեռուստատեսության մեջ Աբրամսի առաջին աշխատանքն էր «Երջանկություն» հեռուստասերիալը։ Աբրամսը սերիալի գլխավոր պրոդյուսերն էր, մտքի հեղինակը և որոշ սերիաների ռեժիսորը։ Դերերի այսպիսի համադրությունն հատուկ է Աբրամսին։ Նրան իր գործընկերներն հաճախ անվանում են «բազմախնդիր աշխատավոր»։

Ուսանողության տարիներին Աբրամսը իր ընկերոջ հետ գեղարվեստական ֆիլմի սցենար է գրում։ Այն գնվում է «Touchstone Pictures» ստուդիայի կողմից, որի հիման վրա նկարահանվում է «Ինչպես հասցնել գործերում» ֆիլմը։ Դրան հաջորդում են «Ինչ-որ բան Հենրիի մասին» ֆիլմը Ֆորդ Հարիսթոնի մասնակցությամբ, ինպես նաև «Ընդմիշտ երիտասարդ» ֆիլմը, որի գլխավոր դերում էր Մել Գիբսոնը։

Աբրամսի կարիերայի հաջորդ նշանակալի փուլն էր պրոդյուսեր Ջերի Բրյուկհայմերի և ռեժիսոր Մայքլ Բեյի հետ համատեղ աշխատանքը «Արմագեդոն» ֆիլմի վրա։

Այնուհետև Աբրամսը որպես պրոդյուսեր է հանդես գալիս մի շարք ֆիլմերում, իսկ որպես սցենարի համահեղինակ՝ «Առաքելությունն անիրագործելի է III» ֆիլմում (Թոմ Քրուզի մասնակցությամբ), որտեղ նա նաև կատարում է ռեժիսորական աշխատանքներ։

Աբրամսը ժամանակ առ ժամանակ որպես կոմպոզիտոր է հանդես գալիս իր ֆիմերի համար։ Մասնավորապես, «Լրտեսուհին» սերիալի հիմնական երաժշտական տրամադրությունը իր կողմից է գրված։

2007 թվականին մարտին ելույթ է ունեցել TED կոնֆերենցիայում՝ «Հանելուկային արկղ» (անգլ.՝ The Mystery Box) պատմությամբ։[3]

Սիրած դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դերասանների Աբրամսը հրավիրել է իր միանգամից մի քանի նախագծերի։

Դերասան Ձկնորսություն (1997) Երջանկություն (1998) Լրտեսուհին (2001) Կորուսյալները (2004) Ի՞նչ կասեք Բրայնի մասին (2006) Առաքելությունն անիրագործելի է 3 (2006) Եզր (2008) Աստղային ուղի (2009)
Քերի Ռասսել ԱյոY ԱյոY
Ամանդա Ֆորման ԱյոY ԱյոY ԱյոY
Գրեգ Գրանբերգ ԱյոY ԱյոY ԱյոY ԱյոY
Ջենիֆեր Հարներ ԱյոY ԱյոY
Թերրի Օ՛Քուին ԱյոY ԱյոY
Իեն Գոմես ԱյոY ԱյոY
Ջոն Չո ԱյոY ԱյոY
Սայմոն Փեգ ԱյոY ԱյոY
Ռոզաննա Արկերտ ԱյոY ԱյոY
Լենս Ռեդիկ ԱյոY ԱյոY
Խորխե Գարսիա ԱյոY ԱյոY
Լեոնարդ Նիմոյ ԱյոY ԱյոY

Ընտրված ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13376222X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. «JJ Abrams: the mystery box»։ հունվար 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]