DHARMA Initiative

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագծի լոգոն

DHARMA Initiative (անգլ.՝ Department of Heuristics And Research on Material Applications Initiative, Էվրիստիկայի և Հետազոտությունների ու դրանց գործնականում կիրառության բաժին), մտացածին գիտական կազմակերպություն Կորուսյալները հեռուստասերիալում, գիտահետազոտական նախագիծ, որը պաշտոնապես զբաղվում է վեց գիտական ոլորտների ուսումնասիրությամբ դրանք են՝ հոգեբանությունը, պարապսիխոլոգիան, օդերևութաբանությունը, կենդանաբանությունը և էլեկտրամագնիսականությունը։ Համաձայն երրորդ կայանի ուսումնական հոլովակի նախագիծը հիմնադրվել է 1970 թվականին։ Նախագծի հիմնադիրները եղել են Միչիգանի համալսարանի ասպիրանտներ Կարեն և Ջերալդ ԴեԳրութները, իսկ հովանավորողը եղել է զենքի մագնատ Ալվար Հանսոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

DHARMA Initiative-ի սուզանավը

1977 թվականին տեղի ունեցավ մի միջադեպ։ «Կարապ» կայանի կառուցման համար հորատումներ կատարելու ժամանակ գիտնականները գտան էլեկտրամագնիսական էներգիայի աղբյուր։ Չնայած նրան, որ սենսորները չափից առավել էին ցնցվում գիտնականները շարունակեցին հորատումը։ Տեղի ունեցավ էներգիայի ահռելի քանակով արտանետում, որը գրավեց ամբողջ կղզին։ Հետագայում այս արտանետումները կրկնվեցին և գիտնականները էներգիայի չեզոքացման համար վերասարքավորեցին «Կարապ» կայանը, որի համար անհրաժեշտ էր համակարգչի մեջ ներբեռնել «4 8 15 16 23 42» թվերը, այս գործողությունը պետք է կատարվեր ամեն 108 րոպեն մեկ (ներբեռնվող թվերի գումարը)։ 1987 թվականին «Հանսո հիմնադրամը» արդյունքների բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց ֆինանսավորումը, իսկ հինգ տարի անց 1992 թվականի դեկտեմբերի 19-ին կղզու բնիկները՝ ուրիշները գազի օգնությամբ սպանում են «Դհարմա» նախագծի բոլոր անդամներին (ենթադրվում է «Փոթորիկ» կայանից) և գրավում նրանց կայանները ու տեխնոլոգիաները։ Համաձայն սերիալի թվերը նշանակում էին Ջեյկոբին փոխարինող թեկնածուների համարները, վերջին եթերաշրջանում մնում են այդ համարներով թեկնածուները (4 — Լոք, 8 — Ռեյս, 15 — Ֆորդ, 16 — Ջարահ, 23 — Շեփարդ, 42 — Կվոն «Սուն կամ Ջին»)։

The Lost Experience խաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն խաղի նախագծի հիմնադրման նախապատրաստումը եղել է 1962 թվականին, երբ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կոնֆլիկտը հասավ միջուկային պատերազմի սահմանին։ Կոնֆլիկտի ավարտից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը լրջորեն մտածում է հասարակության դեմ տեխնածին մարտահրավերների մասին և պատվիրում է ստեղծել հավասարում, որը ցույց կտա այն օրը, երբ մարդկությունը իր գործունեության հետևանքով կսպանի իրեն։ Այդպես իտալացի մաթեմատիկոս Էնզո Վալենզետտին ստեղծեց հավասարում, որը ցույց էր տալիս աշխարհի վերջի օրը, այն կլիներ, կամ պատերազմի, կամ համաճարակի, կամ վերաբնակեցման պատճառով։ Հավասարումը ստացավ «4 8 15 16 23 42» տեսքը։

DHARMA Initiative-ի սնունդը

ՄԱԿ-ը թերահավատորեն վերաբերվեց այս թվերին, բայց Ալվար Հանսոյին թվերը լրջորեն հետաքրքրեցին։ Որոշվեց, որ բնությունը և սոցիալական հասարակությունը հմտորեն օգտագործելով կարելի է փոփոխել հավասարման հիմնական նշանակությունը (կփոխվեն հավասարման թվերը), հենց դրանով էլ կկանխվի «Աշխարհի վերջը»։ Այդ պատճառով էլ լույս տեսավ «Դհարմա» նախագիծը։

Հետազոտությունների կենտրոնը ընտրվեց Խաղաղ օվկիանոսում, Երկրի վրա գտնվող ոչ շատ տարածքներից մեկը, որն ունի գերբնական գեոակտիվ բարենպաստ ազդեցություն։ Բացի այդ կղզին թեքվում է իր առանցքի շուրջը, նաև հարավային կիսագունդ։ Այնտեղ կառուցվեցին բոլոր անհրաժեշտ պարագաներով զինված (սնունդ, դեղորայք և այլն) գիտակատեխնիկական կայաններ։

Միաժամանակ, չնայած շրջակա միջավայրի փոփոխության բոլոր ջանքերին թվերը չփոփոխվեցին, բացի այդ թվերը վերադառնում են ելման կետ նախագծին բերելով միայն անհաջողություն։

DHARMA Initiative-ի լոգոն[խմբագրել | խմբագրել կոդը]

DHARMA Initiative-ի լոգոն ստեղծվել է հին չինական Բա-Գուա խորհրդանիշի հիման վրա։ Դրա շնորհիվ փորձել են արտահայտել բոլոր երևույթների բազմազանությունը, բնության և մարդու գոյությունը։ Ֆէն-Շույ և Բա-Գուա ուսմունքների համար ծառայում է որպես թալիսման, որն օգնում է ժամանակին կայացնել բարենպաստ որոշումներ և ընտրություն կատարել։ Շարունակական գիծը բնորոշում է տղամարդուն, իսկ ընդհատվող գծերը կանանց։ Օրիգինալ նկարում կենտրոնում Դհարմայի լոգոյի փոխարեն պատկերված է Ին-Յանի (կնոջ և տղամարդու) խորհրդանիշը։ Լոգոյում ներկայացված է այլ դասավորություն։

DHARMA-ի կայանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի անուն Համար Առաջին անգամ հայտնվել է էկրանին Առաջին այցելությունը էկրանին Վերջին անգամ հայտնվել է էկրանին Առաջին անգամ անունը տրվել է Նշանակությունը Կարգավիճակը
«Հիդրա»
1
«Պատմություն երկու քաղաքների մասին» «Պատմություն երկու քաղաքների մասին» «Նոր առաջնորդ» «Պատմություն երկու քաղաքների մասին» Կենսաբանական և գենետիկական փորձեր կենդանիների հետ։ Ակտիվ
«Նետ»
2
«Բոլորը ատում են Հյուգոյին» «Բոլորը ատում են Հյուգոյին», «Մյուս 48 օրերը» «Արգելափակված» Կղզու բնիկներից պաշտպանության ռազմավարության և հետախուզության համար։ Լքված
«Կարապ»
3
«Ջունգլիի սրտում» «Գիտության մարդ, հավատքի մարդ» «Ոմանք սառն են սիրում» «Կողմնորոշում» Էլեկտրամագնիսականության հետազոտություններ։ ոչնչացված
«Հուր»
4
«Կյանքի գինը» «Մուտքագրեք 77» «Նամաստե» «Արգելափակված» Կապի կայան։ ոչնչացված
«Մարգարիտ»
5

«?»

«?» «Բացահայտում» «?» Հոգեբանական փորձարկումներ, այլ կայանների դիտարկում։ Լքված
«Օրխիդեա»
6
«Սպասված վերադարձ» «Սպասված վերադարձ» «Փոփոխական» Ասուլիս
Comic-Con
Տարածաժամանակի ուսումնասիրություն։ Լքված
«Լապտեր»
Անհայտ
«Սուտ» «316» «316» «316» Կղզու գտնվելու վայրի որոշում։ Լքված
«Անձնակազմ»
Անհայտ
«Մայրության ուրախություն» «Մայրության ուրախություն» «Տնային ուրախություններ» «Արգելափակված» Բժշկական ուսումնասիրություններ։ Կիսաակտիվ
«Հայելի»
Անհայտ
«Ընտրված» «Ընտրված» «Հայելու մեջ» «Ընտրված» Խլացնում է կղզուց եկող ալիքները։ Լքված, մասամբ ողողված է ջորվ
«Փոթորիկ»
Անհայտ
«Մեկ այլ կին» «Մեկ այլ կին» «Մեկ այլ կին» «Մեկ այլ կին» Գազի և էներգապահուստի պահպանման վայր։ Լքված

Կայան «Հիդրա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայան «Հիդրա» (անգլ.՝ The Hydra) գտնվում է փոքր կղզում, որը տեղակայված է գլխավոր կղզու կողքին։ Իրենից ներկայացնում է ծավալուն շենքերի կուտակում և ստորգետնյա տարածքներ, այս պահի դրությամբ հանդիսանում է գտնված կայաններից ամենամեծը։ Կայանը ստեղծվել է հետազոտությունների և կենդանիների վրա փորձեր կատարելու համար։ Չորրորդ եթերաշրջանի առաջին սերիաներից մեկում Շարլոտտան գտնում է Դհարմայի վզակապով Սպիտակ արջի մնացորդներ։ Նախագծի ձախողումից հետո ուրիշները այս կայանը օգտագործում էին որպես իրենց հիմնական աշխատանքի վայր, որտեղ նրանք անց էին կացնում տարբեր փորձարկումներ։

Վերգետնյա կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրայի վերգետնյա մասը բաժանվում էր մի քանի գոտիների։ Ըստ երևույթին գաղտնիությունը այստեղ առաջինային նպատակը չե։ Այս մասում կային վանդակներ, որտեղ պահում էին Սոյերին և Քեյթին։ Թոմի խոսքերով այստեղ փորձարկումների են արել սպիտակ արջերի վրա։ Կա նաև ևս մեկ վանդակ ավելի թույլ նյութից պատրաստված, որտեղ պահում էին Կառլին, ըստ երևույթին այստեղ էլ պահել են այլ տեսակի կենդանիների։ Վանդակներից ոչ հեռու գտնվում էր, ըստ երևույթին գլխավոր կառույցը։ Այն առաջին անգամ տեսել է Քեյթը, նա առևանգումից հետո արթնանում է մի սենյակում։ Սենյակում կային բազմաթիվ պահարաններ և կար լոգարան։ Հենց այստեղ էր գտնվում վիրահատարանը, որտեղ Ջեքը անհրաժեշտ սարքավորումներով վրահատել էր Բենին։ Սրանից առաջ այստեղ բուժել էին կենդանիներին։ Գլխվաոր կառույցից ոչ հեռու գտնվում էր քարհանքը, որտեղ աշխատել էին Սոյերը և Քեյթը։ Կայանի ստորգետնյա մասում գտնվում էր ոչ մեծ տարածք, որը պաշտպանում էր Ալդոն։ Այստեղ էր գտնվում 23 սենյակը, որտեղ պահվում էր Կառլը։ Հենց այս սենյակում էին ուրիշները պահում նաև առևանգված Ուոլթին։ Համալիր շենքերի վերգետնյա մասում գտնվում էին դասախոսական սենյակը, որը հավանաբար օգտագործվել էր ընդհանուր ժողովների համար։ Այստեղ դատում էին Ջուլիեթին Դեննի Պիկետտին սպանելու համար։

Ստորգետնյա կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա մասում գնվում էր ակվարիում, որտեղ պահում էին Ջեքին։ Ջուլիեթի խոսքերով այստեղ անցյալում ապրում էին դելֆիններ և Շնաձկներ։ Այստեղ ևս կար դռնակ, որի օգնությամբ կարելի էր ակվարիումը լցնել օվկիանոսի ջրով, նաև կար կարմիր կոճակ, որը միացված էր պոմպի սիստեմին։ Այնտեղ կար նաև ինտերկոմ, բայց Ջուլիեթը ասել էր, որ դա չի աշխատում։ Միաժամանակ Ջեքը դրա միջից լսեց իր հոր ձայնը, Սոյերի ճչոցը և երկու ուրիշների խոսակցությունը Ալեքսի և Կառլի մասին։ Բացի ակվարիումից ստորգետնյա մասում կար նաև մոնիտորներով սենյակ, որը օգտագործում էր Բենը։ Այն նման է Մարգարիտ կայանում գտնվող վեց մոնիտորներին։ Առաջին տեսախցիկը ցույց է տալիս կեղծ Ջեյկոբի խրճիթը։

Կայան «Նետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Նետ» կայանում (անգլ.՝ The Arrow) գտան 815 չվերթի ողջ մնացած ուղևորներին, այն ամբողջովին դատարկ էր (բացառությամբ մեկ կասկածելի արկղի), այդ պատճառով խոսել դրա նշանակության մասին դժվար է։ Միաժամանակ Քելվինի փախուստից կարելի է ենթադրել, որ այս կայանը ծառայել է որպես պահեստ, կամ նմանատիպ բան։ Այն Դհարմայի կառուցած առաջին կայանն է։ Հետաքրքիր է, որ Հորացիա Հուդսփիդի հագուստի վրա եղել է «Նետի» լոգոն, իսկ ներքևում մասնագիտությունը՝ «մեխանիկ»։ Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում մեզ տալիս են մեծ ինֆորմացիա, դոկտոր Քենդլը հոլովակում պատմում է, որ կայան համար երկուսը՝ «Նետը» զբաղվել է կղզու բնիկներից պաշտպանվելու ռազմավարոթւյան հարցերով։ LaFleur սերիայում Հորացիա Հուդսփիդը հրաման է տալիս՝ «...տեղեկացրեք «Նետին», որ դուրս հանեն հաոբիցները...»

«Կարապ» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարապ» կայան (անգլ.՝ The Swan), նաև հայտնի է որպես լյուկ (փոքր դռնակ որը տանում դեպի ստորգետնյա շինություն)։ Այն պատահական գտել են Լոքը և Բունը Ջունգլիի սրտում սերիայում։ Համաձայն հրահանգների «Կարապ» կայանը եղել է լաբարատորիա, որտեղ գիտնականները կարող էին աշխատել, որպեսզի հասկանան եզակի էլեկտրամագնիսական ֆլուկտուացիներ, որոնք բխում էին կղզիների այդ հատվածից։ Միաժամանակ միջադեպից հետո, արձանագրություն եղավ որում ասվում է, որ երկու աշխոտող 540 օր շարունակ հերթականությամբ պետք է սեղմեն կոճակը և ամեն 108 րոպեն մեկ համակարգիչ ներմուծեն թվերը։ Դրանից հետո գալու են նոր աշխատակիցներ, ովքեր պետք է փոխարինեն նրանց։ «Ապրում ենք միասին, մահանում միայնակ» սերիայում (1-ին մաս) Լոքը որոշում է ընդունում չսեղմել կոճակը մտածելով, որ ուղակի հոգեբանական փորձարկում է։ Արդյունքում ամբողջ կայանը սկսում է ցնցվել և Դեզմոնդը պտտում է անվտանգության բանալին։ Տեղի է ունենում պայթյուն և կայանի տեղում առաջանում է ահռելի խառնարան։

«Հուր» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուր» կայանը (անգլ.՝ The Flame) կառուցվել է DHARMA Initiative-ում արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու համար։ Այս կայանի խորհրդանիշը և անունը առաջին անգամ տեսնում ենք զրահապատ դռան վրա պատկերված։ Համաձայն քարտեզի, որը գտել էր Սաիդը, Հուր կայանը գտնվում է Զինանոցից հյուսիս-արևելք։ Կայանը պահպանում է ոչ միայն արտաքին աշխարհի հետ այլ նաև մյուս կայանների միջև կապը։ Հնարավոր է կայանի միջոցով կարելի էր կանչել ուղղաթիռ, որը կբերեր դեղորայք և այլ անհրաժեշտ միջոցներ։

Այն բաժանված է երեք մասի՝ բնակելի տարածք, պահոց և համակարգչային սարքավորումներով սենյակ։ Որի տակ թաքնված է դուռ, որը տանում է ստորգետնյա գաղտնի սենյակ, որտեղ կար հատուկ գործողությունենր անց կացնելու համար անհրաժեշտ հրահանգներ, նաև լրացուցիչ պահոց։ Շենքի դիմաց կար կովերի համար փարախ, բայց հնարավոր է այն ոչնչացել է պայթյունի ժամանակ։

Կայանը պատված է եղել C-4 պայթուցիկներով, որը թաքնված է եղել ներքևի սենյակում։ Օպերատորի կողմից մտուքագրվում է հատուկ կոդ «77», կայանի համակարգիչը հարց է տալիս՝ «Արդյո՞ք կայան են ներթափանցել թշնամիներ։» լինում է ազդանշան ողջ համալիրը պեյթեցնելու մասին։ Լոքը գտնում է այդ կոդը և երբ շախմատով հաղթում է կայանի համակարգչին։ Հետագայում նա մինչև տարածքը լքելը մուտքագրել էր կոդը և գնացել ջունգլի մյուսների հետ հանդիպելու համար։ Այս ամենի արդյունքում կայանը և այն ինչ կար մոտակայքում ոչնչանում են։

«Մարգարիտ» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարգարիտ» կայան (անգլ.՝ The Pearl), ինչպես բացատրվում է տեսագրությունում այն ստեղծված է մյուս կայանների շուրջօրյա հսկողության համար, նաև պետք է բոլոր դիտարկումները նշել տետրում և տետրերը դնելով կոնտենյերի մեջ օդի ճնշման միջոցով աշխատող խողովակով դրանք ուղարկել զինանոցի մոտ գտնվող փոստին։ Իրականում տետրերը չէին հասնում զինանոցին, խողովակը վերջանում էր կղզում ինչ որ տեղ, իսկ տետրերը և կոնտենյերները կուտակվում էին դաշտում։

Բացի հոգեբանական փորձերից կայանը նաև օգտագործվում էր «Դհարմա» նախագծի կայանների աշխատանքների հսկողության և համակարգման համար։ Կայանում կա՝ կողմնորոշիչ ձայներիզ, նույնատիպ համակարգիչ, որը կար նաև «Կարապ» կայանում, պատճենահանող սարք, որով պատճենահանում էին տեղեկամատյանները և աշխատող պետքարան։

Առաջինը գտել են Նիկկին և Պաուլոն երբ 24-րդ օրը նրանք փնտրում էին իրենց կորած ուղեբեռը, որից հետո կայանը գտան Լոքը և Էկոն։

«Օրխիդեյա» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրխիդեյա» կայանը (անգլ.՝ The Orchid) գտնվում է խորը գետնի տակ, այնտեղ կատարվում էին տարբեր փորձեր ժամանակի մեջ ճամփորդելու համար։ Սկզբում փորձերը ձեռնարկվել են Կազիմիրի էֆեկտով։ Կայանը կառուցվել է «Ժամանակի անիվի» և «Անիվային էներգիայի աղբյուրի» սենյակների կողքին։

«Տնից լավ տեղ չկա» սերիայում Լոքը և Բենը ներխուժում են այս կայան, որպեսզի տեղափոխեն կղզին։

Կայանի արտաքին մասում ջերմոց է, հնարավոր է այն կառուցվել է կայանի իրական նշանակությունը թաքցնելու համար։ Ջերմոցը ավերված է, այն ողողված է տարբեր տեսակի թփերով և բույսերով։ Ջերմոցում կա գաղտնի լծակ, որը ակտիվացնում է վերելակը, որն էլ իր հերթին տանում է կայանի ստորգետնյա (հիմնական) մակարդակ։ Կայանը թաքնված է բավականին խորը։ Վերելակը տանում է միջանցք որից հետո մեծ տարածություն է նստատեղերով, էլեկտրոնիկայով, ճագարների համար վանդակներով, հեռուստացույցով և տեսամագնիտաֆոնով։ Կայանում կար անսովոր սենյակ, որը պատրաստված էր անհայտ նյութից, սենյակի դուռը աշխատում էր օդի նշման սիստեմով։ Սենյակը ստեղծված էր ժամանակի մեջ ճամփորդելու համար։

Ճամփորդելու սենյակի պատի ետևում կար թունել, որը վերջանում էր սանդուղքով։ Այն տանում էր մի փոս որը պատված էր սառույցով, իսկ հետո սառցե թունել էր, որտեղ կային հիերոգլիֆներ։ Այստեղ կար փոքր լապտեր և սառած անիվ։ Հավանական է, որ այն իրենից ներկայացնում է սարք, որի օգնությամբ կղզին տեղափոխվում է ժամանակի մեջ և գործում է այն ժամանակ երբ «Կարապ» կայանում վթար է լինում, այն լիկվիդացնում է «Կարապ» կայանից արտանետված էլեկտրամագնիսական էներգիան։ Մինչև «Օրխիդեյա» կայանի կառուցումը թունելի մուտքը եղել է ջրհորի միջով («Մահվան կղզի»

«Լապտեր» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լապտեր» կայանը (անգլ.՝ The Lamp Post) գտնվում է Լոս Անջելեսում, եկեղեցու կառույցի տակ, որտեղ աշխատում է Ֆարադեյի մայրը և Բենի ծանոթը՝ Էլոիզա Հոուքինգը։ Նախատեսված է կղզու կոորդինատները գտնելու համար, «Apple II» համակարգչում ցուցադրվում և հաշվարկվում է կղզու ապագա գտնվելու վայրը, որը անընդհատ տեղափոխվում է տարածության մեջ։

Կայանի ինտերյերը իրենից ներկայացնում է հետևյալը՝ կլոր սենյակ, որը կայանի հիմնական տարածքն է, պատի երկայնքով շարված էին համակարգիչներ։ Պատերից մեկի վրա կախված է ցուցատախտակ, որտեղ վահանակների թվերը (շատ նման օդանավակայաններում ժամանումների և մեկնումների ցուցատախտակներին, այն նման է նաև «Կարապ» կայանում գտնվող հաշվիչին) անընդհատ փոխվում է, ցուցատախտակը ցույց էր տալիս նաև տվյալ տարածքի լայնությունը և երկարությունը որտեղ տվյալ պահին գտնվում է կղզին։ Սենյակի կենտրոնում գտնվւոմ է Երկրի հարավային կիսագնդի քարտեզը, իսկ դրա տակ ինչ որ ճոճանակ (շատ նման է Ֆուկոյի ճոճանակին), այն գրանցում էր քարտեզի վրա տատանման մեծությունը։

Եթե հավատանք Էլոիզային, ուրեմն կայանը կառուցվել է մագնիսական հորի տակ, իսկ ճոճանակը կառուցել է անհայտ հանճարը։ Կան ենթադրություններ, որ այդ հանճարը կարող է լինել, կամ Էնզո Վալենզետտին, կամ Ջերալդ ԴեԳրութները։

«Անձնակազմ» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անձնակազմ» կայանը (անգլ.՝ The Staff) ստեղծված է բժշկական օգնություն ցուցաբերելու և բժշկական փորձարկումներ կատարելու համար։ Ուրիշները այն օգտագործում էին հղի կանանց բուժելու համար։ Քլերը հայտնվեց այստեղ երբ նրան առևանգել էր Իթանը։ Նրա փախուստից հետո Ուրիշները տեղափոխեցին բոլոր սարքավորումները գաղտնարան և փակեցին կայանը։ Հետագայում Քլերը նորից հայտնվեց կայանում այս անգամ Քեյթի և Ռուսսոյի հետ։ Ջուլիեթը կայան է գալիս Սունի հետ, որպեսզի նա հղիության թեստ անցնի, նաև նրանք երկան կայան Ջեքի ապենդիքսի վիրահատության համար անհրաժեշտ պարագաներ վերցնելու։ Կայանում բացակայում է հրահանգավորման տեսագրությունը և համակարգիչը։

Կայանում կա փրակարարական լյուկ, որը տանում է գաղտնի ուղղությամբ։

«Հայելի» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայելի» կայանը (անգլ.՝ The Looking Glass) արգելափակել է կղզուց եկող բոլոր ազդանշանները, սա արվել է «Դհարմա Ինիշատիվ» նախագծի գաղտնիությունը ապահովելու համար։ Կայանիտակ կա փարոս, որը լսում է ազդանշանները, որով սուզանավը կարողանում է հասնել կղզի, քանի որ այն գտնելու ուրիշ տարբերակ չկա։ Բենի խոսքերով երբ Դեզմոնդը պտտել է բանալին փարոսը շարքից դուրս է եկել, բայց դա չի խանգառել կայանին խլացնել կղուց եկող ազդանշանները և «Հայելի» կայանը շարունակել է իր գործունեությունը։ Նախագծի ձախողումից հետո Ուրիշները ևս կայանը օգտագործել են նույն նպատակով։ Ուրիների առաջնորդ Բենջամին Լայնուսը իր մարդկանց ասել էր, որ կայանը վթարի հետևանքով լցվել է ջորվ։ Բայց կայանում կային երկու կին՝ Բոննին և Գրետան, նրանք հետևում էին կայանին։ Կայանում կար անցնող նավերի հետ կապի համար նախատեսված տերմինալ, որը հետագայում ոչնչացրեց Չարլին, իսկ տարածքը որտեղ նա գտնվում էր լցվեց ջրով։

«Փոթորիկ» կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոթորիկ» կայանում (անգլ.՝ The Tempest) արտադրվում էր նյարդերը պարալիզացնող գազ և մի շարք կերպարների խոսքով (ավելի հաճախ Ջուլիետի) այն արտանետում էր նաև էլեկտրաեներգիա։ Հետաքրքիր է Ֆարադեյի կարծիքը, ով հարցնում էր, թե որտեղից է կղզին էներգիա ստանում։ Ըստ երևույթին կղզում կա այլ էներգիայի աղբյուր։

Կայանը կազմված է երկու մակարդակից՝ վերին ներառյալ մուտքը և գլխավոր շքամուտքը, որը տանում է դեպի հարթակը և ստորին մակարդակը համակարգչային սիստեմով։ Ընդհանուր առմամբ այլ կայանների համեմատ «Փոթորիկ» կայանը բավականին լավ վերանորոգված է։ Փոթորիկ կայանը փակված է զրահապատ դռնով, հետո շքամուտքն է այն շատ նման է անալոգային «Անձնակազմ» կայանին։ Շքամուտքի պատերին տեղադրված են լամփեր և բարձրախոսներ։ Ստորին հատվածում տեղադրված են համակարգիչներ, դրանցից մեկը ցուցադրում է ինտերակտիվ բլոկսխեմա գազի ակտիվացման և ապաակտիվացման համար, մյուսը ըստ երևույթին ծառայում է տարբեր հատվածներում քիմիական ռեակցիաների կառավարման և ճնշման կառավարման փականակների բացել-փակելու համար։ Մոնիտորի վրա ցուցադրվում է տարբեր քիմիկատների անվանումներ։ Ցուցադրվող նյութերը համարվում են նյարդերը պարալիզացնող գազի (VX) պատրաստման հիմնական բաղադրիչները, այս գազը արգելվել է ՄԱԿ-ի կողմից 1993 թվականին, բայց 70-ական թվականներին հասանելի էր «Դհարմայի» համար։ Տեսանելի է, որ համակարգիչներից մեկը նման է «Կարապ» կայանի համակարգչին, իսկ մյուսը ավելի նոր մոդել է։

«Մաքրում» գործողության ժամանակ կայանը ուրիշների կողմից օգտագործվել է «Դհարմայի» անդամների դեմ։ Չորրորդ եթերաշրջանում «փրկարարների» առաջադրանքներից մեկն էր «Փոթորիկ» կայան այցելությունը։ Համաձայն տարբերակիներից մեկին կայանի օգնությամբ Շարլոտտան փորձել է բաց թողնել թունավոր գազ և սպանել բոլոր ուրիշներին, կամ միայն Բենին։

Այս պահին կայանը վտանգ չի ներկայացնում, որովհետև Շարլոտտան և Ֆարադեյը գազը դարձրել են իներտ։

Ենթադրվում է գոյություն ունեցող կայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաճար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարը՝ անհայտ։

Կարգավիճակը՝ ակտիվ։

Խնդիրը՝ մարդկանց դարձնել «ուրիշ» և բուժել ուրիշներին։

«Տաճար» կայանը մարդու գիտակցության մեջ առաջացնում է անդառնալի փոփոխություններ։ Ըստ «Մահվան կղզի» սերիայի սյուժեի, 1988 թվականին ծխի կերպարանքով հրեշը («Պաշտպանական համակարգ») բռնում է ֆրանսիական արշավախմբի տղամարդ մասնակիցներից մեկին՝ Մոնտանդին և քաշում կառույցի ներսը։ Մոնտանդը խնդրեց փրկել իրեն և մյուս բոլոր մասնակիցները՝ (բացի Դանիել Ռուսսոյից) Ռոբերտը, Բրեննանը և Լակոմբը գնացին նրա ետևից։

«Այն ինչ պատեհել է, արդեն պատահել է» սերիան հասկացնում է, որ «Տաճարը» ոչ միայն մարդկանց դարձնում է ուրիշ, այլ նաև բուժում է Ուրիշներին։ Սերիայի վերջում Ռիչարդ Ալպերտը «Տաճար» է տանում մահացու վիրավորում ստացած 12 տարեկան Բեն Լայնուսին, Ռիչարդը Քեյթին և Սոյերին զգուշացնում է, որ «եթե ես վերցնեմ նրան, նա այլևս երբեք նույնը չի լինի, նա միշտ կլինի մեզնից մեկը»։

Հիշատակվում է որպես կղզու «ամենաապահով վայրը», որտեղ 4-րդ եթերաշրջանի դեպքերի ժամանակ թաքնվել էին ուրիշները։

«Դուռ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարը՝ անհայտ։

Կարգավիճակը՝ անհայտ։

Խնդիրը՝ անհայտ։

Այս կառույցը առաջինը տեսել է Մայքլը, երբ նրան որդուն փրկելու ժամանակ բռնել էին ուրիշները։ Հետագայում երբ ճամբար է մտնում Սաիդը այնտեղ ոչ ոք չի լինում և նա այլ կառույցների թվում այցելում է նաև այդ կառույցը։ Նա լուրջ ուշադրություն չի դարձնում կառույցին։

Դուռը անունը ստացել է DHARMA Initiative-ի նշանով մետաղից դռան պատճառով, որը էկրանին երևացել է Երեք րոպե և Ապրում ենք միասին, մահանում միայնակ սերիաներում։ Որպես օրենք այս դուռը գտնվում է ժայռի տակ։ Երբ Սաիդը բացեց այն տեսավ, որ այնտեղ ոչինչ չկա, բացի ժայռից։ Հնարավոր է, որ դուռը օգտագործվել է փրկվածներին, կամ հենց Մայքլին խաբելու համար։ Այս պահին (եթե նույնիսկ այնտեղ կա կայան) դռան իրական նպատակը հայտնի չե։ Ըստ Բա Գուայի կայանները պետք է լինեն վեցը, իսկ կենտրոնականը «Մարգարիտը», իսկ դա նշանակում է, որ «Դուռը» դա ստորգետնյա կայաններից մեկն է, որը 80-ական թվականների պատահարից հետո փակվել է։ Երկրորդ տարբերակը այն է, որ «Դուռը» ինչ որ կերպ կապված է «Օրխիդեայի» հետ։

Սկզբում դուռը տեսել է Մայքլը այդ ժամանակ այն հսկում էին երկու ուրիշներ։

Այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է կղզու հյուսիսում, որտեղ ապրում էին նախագծի գիտանկանները և մասնակիցները։ Անվտանգության նպատակներով ավանը արգելապատված է բարձր հաճախականությամբ ձայնաին սյուներով։ Արգելապատումը կարելի է անջատել կոդի միջոցով, որը անընդհատ փոխվում է և տրվում աշխատողներին։ Արգելապատումը կարող է կանգնեցնել «Հրեշին»՝ «Սև մարդուն», Ջեյկոբի հակառակորդին։ Մասնակիցները օգտվում էին սուզանավից, որը ստորերկրյա թունելներով կարող է լքել կղզին և անցնել կղզու շատ մասերով։

Pala Ferry[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու հյուսիսում ոչ մեծ նավակայան, որը ստեղծված էր կղզուց գնալու համար։ Հարցը նրանում է, որ ոչ բոլոր մասնակիցները պետք է իմանային զինանոցի և նրա մասին, որ այնտեղ կան նավակայաններ, այդ պատճառով էլ զիանոցից դուրս կառուցվել էր այլ նավակայան։

Ռադիոաշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է կղզու հարվում, ծառայել է Վալանզետտիին, հավասարման առանցքային գործոննեը Հանսո հիմնադրամի ֆիլիաին փոխանցելու համար։ Սովորաբար ազդանշանը եղել է մեկը՝ «4 8 15 16 23 42», եթե հնարավոր էր լինում փոխել թվերից մեկը, համապատասխանաբար փոխվում էր նաև ազդանշանը։ Բայց 1988 թվականին Դանիել Ռուսսոն ազդանշանը փոխել է և ուղարկել իրենը, որը աշխատել է տասնվեց տարի։ Այն անջատել է հենց Ռուսոն երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում։

DHARMA Initiative նախագծի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարեն և Ջերալդ ԴեԳրութներ, այս ամուսնական զույգը հանդիսանում է նախագծի ստեղծողը, բացի այդ նրանք Միչիգանի համալսարանի դոցենտներ են, կարգավիճակը անհայտ է։
  • Ալվար Հանսո, այս մարդը նախագծի ֆինանսիստն է, ում հետաքրքրել է նախագծի ստեղծման միտքը։
  • Պիեռ Չանգ (Մարվին Քենդլ, Մարկ Վիքմունդ, Էդգար Հոլլիուոքս), «Դհարմայի» աշխատակից, մարդ ով նկարահանվում էր ուսուցողական, որոնցի յուրաքանչյուրում նա հանդես է գալիս տարբեր անուններով, Մայլսի հայրը։
  • Ստյուարդ Ռոսինսկի, 1977 թվականին աշխատել է «Դհարմայում»։ 1977 թվականին աշախտել է «Հուր» կայանում, նրա պաշտոնը՝ Հետազոտությունների ղեկավար։ Մահացել է «Մաքրումից» հետո, հրացանի կրակոցից, մահվան ամսաթիվը անհայտ է, նաև աշխատել է «Կարապ» կայանում։
  • Քելվին Ջո Ինման, 1992 թվականին աշխատել է «Դհարմայում»։ 2004 թվականի սեպտեմբերի 22-ին սպանվել է Դեզմոնդի ձեռքով, աշխատել է «Կարապ» կայանում։
  • Ռոջեր Լայնուս, 1973—1992 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ բանվոր։ Նա Բենի հայրն է։ Մահացել է մաքրման ժամանակ, 1992 թվականի դեկտեմբերի 19-ին։
  • Բենջամին Լայնուս, 197(?)—1992 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Անցել է բնիկների կողմը և գլխավորել ուրիշների համայնքը։
  • Հորացիա Հուդսփիդ, 1973—1992 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ մեխանիկ։ Մահացել է մաքրման ժամանակ, 1992 թվականի դեկտեմբերի 19-ին։
  • Օլիվիա Հուդսփիդ — в 1973—1992 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ ուսուցչուհի։ Մահացել է մաքրման ժամանակ, 1992 թվականի դեկտեմբերի 19-ին։
  • Բասս, 1992 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Մահացել է մաքրման ժամանակ, 1992 թվականի դեկտեմբերի 19-ին։
  • Ֆիլ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում» որպես թիքնապահ։ Գտնվել է Ջեյմս ԼաՖլյորի իրավասության տակ։ Մահացել է Միջադեպի ժամանակ։
  • Ջերի, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում» որպես թիքնապահ։ Գտնվել է Ջեյմս ԼաՖլյորի իրավասության տակ։ Մահացել է Միջադեպի ժամանակ։
  • Փոլ, 1974 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ պահպանության պետ։ Սպանել են ուրիշները։
  • Ջեյմս ԼաՖլյոր (Սոյեր), 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ պահպանության պետ։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Ջուլիեթ Բյորկ, 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում» որպես մեխանիկ։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Կվոն Ջին, 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում» որպես թիքնապահ։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Մայլս Սթորմ, 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ թիքնապահ։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Դենիել Ֆարադեյ, 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում»։ Կոնկրետ պաշտոնը ֆիզիկոս, ուղարկվել է «ԷՆՆ ԱՐԲՈՐ» հետազոտությունների, որից հետո եղել է «Կարապ» կայանի խմբում։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Ջեք Շեփարդ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ բանվոր։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Քեյթ Օսթին, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ մեխանիկ։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Հյուգո Ռեյս, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ շեֆ խոհարար։ (Ժամանաի մեջ ճամփորդելու արդյունքում)։
  • Ռոննի, 1977 թվականին եղել է «Դհարմայի» նորեկ։ Պաշտոնը՝ բանվոր։ 1977 թվականին եկել է մյուսնորեկների հետ։
  • Էմի, 1974—1977 թվականներին աշախտել է «Դհարմայում»։
  • Օլդեմ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Ռոզի, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ բուժքույր։ Աշխատել է «Հայելի» կայանում։
  • Թոմ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ մեխանիկ։
  • Անանուն բժիշկ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ բժիշկ։
  • Ռայմոնդ, 1977 թվականին եղել է «Դհարմայի» նորեկ։ Պաշտոնը՝ քարտեզագիր։ 1977 թվականին եկել է մյուսների հետ։
  • Էնտոնի, 1977 թվականին եղել է «Դհարմայի» նորեկ։ Պաշտոնը՝ թիքնապահ։ 1977 թվականին եկել է մյուսների հետ։
  • Էլմեր, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ ինժեներ։
  • Էրվին, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Քլիվ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Քրեյգ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Բիլլ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Կիկեր 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Եղել է 2-րդ կայանի կողմնորոշիչ տեսահոլովակի ռեժիսոր։
  • Օպալ, 1973 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ բուժքույր։
  • Քեյսի, 1973 թվականին աշախտել է «Դհարմայում»։
  • Մայք, 1973 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ տեխնիկ։ Աշխատել է 5-րդ կայանում՝ «Մարգարիտ»։
  • Միտչ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Աշխատել է նավակայանում։ Սոյերին և Ջուլիեթին ուղեկցել է մինչև սուզանավ։
  • Ջուն, 1973 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ տեխնիկ։
  • Էրիկ, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ աշխատող (մասնակցել է «Օրխիդեայի» կառուցմանը)
  • Թոնի, 1977 թվականին աշախտել է «Դհարմայում»։ Պաշտոնը՝ դիսպետչեր (մասնակցել է «Օրխիդեայի» կառուցմանը)
  • Դորիս, 1973 թվականին աշախտել է «Դհարմայում»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]