Մայքլ Դոուսոն
Մայքլ Դոուսոն անգլ.՝ Michael Richard Dawson | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 18, 1983[1] (39 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 20 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մայքլ Ռիչարդ Դոուսոն (անգլ.՝ Michael Richard Dawson, նոյեմբերի 18, 1983[1], Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում։
Դոուսոնը իր կարիերան սկսել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել է լոնդոնյան «Տոտնհեմ»։ «Տոտենհեմ»-ի կազմում նա 2008 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթակիր։ 2009-10 մրցաշրջանի իր ելույթների շնորհիվ ընդգրկվել է ԱԱ 2010-ի Անգլիայի հավաքականի կազմում։
2014 թվականի օգոստոսին «Հալլ Սիթի»-ն գնել է Դոուսոնի տրանսֆերը։ 2014-15 մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստն օգնել է թիմին դառնալ Չեմպիոնշիպի հաղթող և վերադառնալ Պրեմիեր Լիգա։ 2018 թվականի մայիսին նա վերադարձել է հարազատ «Նոթինգհեմ Ֆորեստ»։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նոթինգհեմ Ֆորեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Դոուսոնը 14 տարեկան հասակում միացել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ին։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի պրիլի 1-ին՝ «Ուոլսոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով[2]։
2003 թվականի փետրվարին Դոուսոնը երկարաձգել է իր պայմանագիրը 5․5 տարով[3]։ 2002-03 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը հաստատվում է հիմնական կազմում և փոխարինում վետերան Դես Ուոլկերին[4]։ Այդ մրցաշրջանում «Ֆորեստ»-ը Առաջին դիվիզիոնում գրավում է 6-րդ տեղը և հնարավորություն ստանում մասնակցել փլեյ-օֆֆի խաղերին[5]։ «Ֆորեստ»-ը խաղաց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ, սակայն Մայքլը ծնկի վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին[6][7]։ Առանց Դոուսոնի «Ֆորեստ»-ը պարտվեց ընդհանուր 5-4 հաշվով։
«Տոտենհեմ Հոտսպուր»[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հունվարի 31-ին Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»[8]։ Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Դոուսոնը իր դեբյուտը նշել է 2005 թվականի ապրիլի 16-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[9]։
Լոնդոնյան թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2006 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Տոտենհեմ»-ի հաղթանակով[10]։ Դոուսոնը թիմի առաջին անգամ եղել է թիմի ավագի թևկապով Անգլիայի գավաթի 2006-07 մրցաշրջանի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Չելսի»-ի դեմ խաղում[11]։ Ամբողջ այդ մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստն մասնակցել է 59 հանդիպման։
2007 թվականի մայիսի 11-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2012 թվականը[12]։
2007-08 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Անորտոսիս»-ի դեմ խաղում[13]։ Այդ խաղում անգլիական թիմը 6-1 հաշվով։ 2007 թվականի նոյեմբերին նա գոլի հեղինակ է դարձել «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում և փրկեց իր թիմին պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[14]։ 2008 թվականին նա «Տոտենհեմ»-ի հետ դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հաղթող[15]։
2008 թվականի հոկտեմբերին երբ «Տոտենհեմ»-ը խաղում էր «Սթոք Սիթի»-ի հետ Վեդրան Չորլուկա 77-րդ րոպեին վնասվածք է ստանում։ Նրան փոխարինել է Մայքլ Դոուսոնը[16]։ 2009 թվականին «Տոտենհեմ»-ը նորից հայտնվում է Լիգայի գավաթի եզրափակչում և հանդիպում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ ավելացրած ժամանակում գրանցվել է 4-1 հաշիվ՝ ի օգուտ «Յունայթեդ»-ի[17]։ 2009 թվականի ապրիլին «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում Դոուսոնը վնասվածք է ստանում ևբաց թողնում մրցաշրջանի մնացած հատվածը[18]։
2010 թվականի հունվարի 27-ին Մայքլը լոնդոնյան ակումբի հետ կնքել է նոր 5-ամյա պայմանագիր[19]։ Մրցաշրջանի ընթացքում իր հիանալի խաղի շնորհիվ Դոուսոնը դարձել է «Տոտենհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։ Այդ մրցաշրջանում նրա դեմ խաղացած Կառլոս Տևեսը նրա մասին ասել է, որ Դոուսոնը լավագույն անգլիացի պաշտպանն է ում դեմ ինքը խաղացել է[21]։
2012-13 մրցաշրջանի սկզբում Մայքլը կարող էր պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի մրցակիս «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի հետ, որը ֆուտբոլիստի համար առաջարկում էր 7․5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն տեղափոխությունը տեղի չի ունեցել Դոուսոնի անձնական խնդիրների պատճառով[22]։ Այս մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հունվարի 1-ին՝ «Ռեդինգ ՖԱ»-ի դեմ խաղում[23]։
«Հալլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 26-ին 3․5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[24]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նոր թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 31-ին՝ «Աստոն Վիլա»-ի դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանի ընթացքում նա հաստատվել է թիմի հիմնական կազմում և 17 անգամ հանդես է եկել թիմի ավագի թևկապով։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին Դոուսոնը եղել է թիմի ավագը և գոլի հեղինակ է դարձել «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի դեմ տնային խաղում[25]։ 2015-16 մրցաշրջանի աղյուսակում «Հալլ Սիթի»-ին զբաղեցրել է 4-րդ տեղը[26] և հնարավորություն է ստացել վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Նրանք անցումային խաղերում մրցել են «Շեֆիլդ Ուեդնեսդեյ»-ի դեմ, և հաղթել 1-0 հաշվով[27]։
2016-17 մրցաշրջանի սկզբում Դոուսոնը «Մանսֆիլդ Թաուն»-ի ընկերական խաղում վնասվածք է ստացել, և ստիպված է եղել բաց թողնել 3 ամիս[28]։
«Նոթինգհեմ Ֆորեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 30-ին Մայքլը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ21[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ21 հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2003 թվականի փետրվարի 11-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր խաղն անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ ֆրանսիացիների հաղթանակով[31]։
Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի ազգային հավաքականի կազմում իր ոչ պաշտոնական դեբյուտը Դոուսոնը նշել է «Պլանտիում Ստարս ՖԱ»-ի դեմ կայացած խաղում։ Իսկ իր միջազգային դեբյուտն անգլիացի ֆուտբոլիստը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Հունգարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։
2010 թվականի սեպտեմբերի 3-ին նա իր առաջին հանդիպումն է անցկացրել է Եվրո 2012-ի որակավորման փուլում՝ մասնակցելով Բուլղարիայի հավաքականի դեմ խաղին։ Խաղի 56-րդ րոպեին նա վնասվածք է ստացել և հեռացել խաղադաշտից[32]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Նոթինգհեմ Ֆորեստ | 2001-02 | Առաջին լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2002-03 | Առաջին լիգա | 38 | 5 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 42 | 5 | |
2003-04 | Առաջին լիգա | 30 | 1 | 0 | 0 | 1 | 0 | — | 31 | 1 | ||
2004-05 | Չեմպիոնշիպ | 14 | 1 | 1 | 0 | 2 | 0 | — | 17 | 1 | ||
Արդյունք | 83 | 7 | 2 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 91 | 7 | ||
Տոտենհեմ Հոտսպուր | 2004-05 | Պրեմիեր Լիգա | 5 | 0 | — | — | — | 5 | 0 | |||
2005-06 | Պրեմիեր Լիգա | 32 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 33 | 0 | ||
2006-07 | Պրեմիեր Լիգա | 37 | 1 | 6 | 0 | 5 | 0 | 10 | 0 | 58 | 1 | |
2007-08 | Պրեմիեր Լիգա | 27 | 1 | 3 | 0 | 4 | 0 | 6 | 1 | 40 | 2 | |
2008-09 | Պրեմիեր Լիգա | 16 | 1 | 2 | 0 | 5 | 1 | 5 | 0 | 28 | 2 | |
2009-10 | Պրեմիեր Լիգա | 29 | 2 | 8 | 0 | 3 | 0 | — | 40 | 2 | ||
2010-11 | Պրեմիեր Լիգա | 24 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 32 | 1 | |
2011-12 | Պրեմիեր Լիգա | 7 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 0 | |
2012-13 | Պրեմիեր Լիգա | 27 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 4 | 1 | 34 | 2 | |
2013-14 | Պրեմիեր Լիգա | 32 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 41 | 0 | |
2014-15 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | — | — | 0 | 0 | 0 | 0 | |||
Արդյունք | 236 | 7 | 28 | 0 | 20 | 1 | 40 | 2 | 324 | 10 | ||
Հալլ Սիթի | 2014-15 | Պրեմիեր Լիգա | 28 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 28 | 1 | |
2015-16 | Չեմպիոնշիպ | 32 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 36 | 1 | |
2016-17 | Պրեմիեր Լիգա | 22 | 3 | 1 | 0 | 3 | 1 | — | 26 | 4 | ||
2017-18 | Չեմպիոնշիպ | 40 | 3 | 1 | 0 | 0 | 0 | — | 41 | 3 | ||
Արդյունք | 122 | 8 | 3 | 0 | 4 | 1 | 3 | 0 | 132 | 9 | ||
Նոթինգհեմ Ֆորեստ | 2018-19 | Չեմպիոնշիպ | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | |
Կարիերայի արդյունք | 442 | 22 | 33 | 0 | 30 | 2 | 44 | 2 | 549 | 26 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Անգլիա | 2010 | 2 | 0 |
2011 | 2 | 0 | |
Արդյունք | 4 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլային լիգայի գավաթակիր - 2007-08
- Ֆուտբոլային լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2008-09
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տոտենհեմ Հոտսպուր»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2009-10
- «Հալլ Սիթի»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014-15
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Nottm Forest 2–3 Walsall»։ BBC Sport։ օգոստոսի 1, 2002։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
- ↑ «Dawson commits to Forest»։ BBC Sport։ փետրվարի 13, 2003։ Վերցված է օգոստոսի 17, 2011
- ↑ «Hull City grapevine: Michael Dawson set for emotional Nottingham Forest homecoming»։ Hull Daily Mail։ հոկտեմբերի 1, 2015։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 4, 2015-ին։ Վերցված է ապրիլի 14, 2017
- ↑ «Nottingham Forest 2002–2003: Table: Final table»։ Statto Organisation։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 15, 2017-ին։ Վերցված է ապրիլի 14, 2017
- ↑ «Blades hold Forest»։ BBC Sport։ մայիսի 10, 2003։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
- ↑ «Blades overcome brave Forest»։ BBC Sport։ մայիսի 15, 2003։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
- ↑ «Reid and Dawson move to Tottenham»։ BBC Sport։ փետրվարի 1, 2005։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016
- ↑ «Liverpool 2–2 Tottenham»։ BBC Sport։ ապրիլի 16, 2005։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016
- ↑ Chowdhury Saj (նոյեմբերի 5, 2006)։ «Tottenham 2–1 Chelsea»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 2, 2009
- ↑ Sinnott John (մարտի 19, 2007)։ «Tottenham 1–2 Chelsea»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 19, 2016
- ↑ «Tottenham defender Dawson signs new contract»։ ontheminute.com։ մայիսի 11, 2007
- ↑ Sinnott John (սեպտեմբերի 20, 2007)։ «Tottenham 6–1 A Famagusta»։ BBC Sport։ Վերցված է հոկտեմբերի 6, 2016
- ↑ Sanghera Mandeep (նոյեմբերի 25, 2007)։ «West Ham 1–1 Tottenham»։ BBC Sport։ Վերցված է հոկտեմբերի 6, 2016
- ↑ Stevenson Jonathan (փետրվարի 24, 2008)։ «Tottenham 2–1 Chelsea»։ BBC Sport։ Վերցված է հոկտեմբերի 6, 2016
- ↑ Hughes Ian (հոկտեմբերի 19, 2008)։ «Stoke 2–1 Tottenham»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 27, 2016
- ↑ McNulty Phil (մարտի 1, 2009)։ «Man Utd 0–0 Tottenham (aet)»։ BBC Sport։ Վերցված է փետրվարի 2, 2018
- ↑ Ashenden Mark (ապրիլի 19, 2009)։ «Tottenham 1–0 Newcastle»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 27, 2016
- ↑ «Defender Michael Dawson signs new Tottenham contract»։ BBC Sport։ հունվարի 27, 2010
- ↑ «Michael Dawson: 'I knew Harry believed in me, even when I was out of the side' – Profiles, People»։ The Independent (London)։ մայիսի 5, 2010։ Վերցված է հունիսի 26, 2010
- ↑ «Tevez: Spurs star is the best Englishman I have faced»։ Sport.co.uk։ ապրիլի 13, 2010։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016
- ↑ «Michael Dawson's QPR move in danger of collapse – Mark Hughes»։ BBC Sport։ օգոստոսի 24, 2012։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016
- ↑ Emons Michael (հունվարի 1, 2013)։ «Tottenham 3–1 Reading»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 14, 2016
- ↑ «Michael Dawson: Hull sign Tottenham defender»։ BBC Sport։ օգոստոսի 26, 2014։ Վերցված է ապրիլի 14, 2017
- ↑ «Hull City 1–1 Queens Park Rangers»։ BBC Sport։ սեպտեմբերի 19, 2015։ Վերցված է հոկտեմբերի 2, 2016
- ↑ «Hull City 2015–2016: Table: Final table»։ Statto Organisation։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2016-ին։ Վերցված է ապրիլի 14, 2017
- ↑ Williams Adam (մայիսի 28, 2016)։ «Hull City 1–0 Sheffield Wednesday»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 14, 2017
- ↑ «Michael Dawson: Hull captain ruled out for three months»։ BBC Sport։ հուլիսի 20, 2016։ Վերցված է հոկտեմբերի 2, 2016
- ↑ «Michael Dawson: Nottingham Forest re-sign Hull City centre-back»։ BBC Sport։ մայիսի 30, 2018։ Վերցված է հուլիսի 1, 2018
- ↑ «Italy 1–0 England»։ Sky Sports։ փետրվարի 11, 2003։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
- ↑ «France U21 2–1 England U21»։ BBC Sport։ նոյեմբերի 15, 2005։ Վերցված է սեպտեմբերի 27, 2016
- ↑ «Tottenham's Michael Dawson waits on knee injury scan»։ BBC Sport։ սեպտեմբերի 3, 2010։ Վերցված է սեպտեմբերի 4, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ