Վախճանաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասնեցով - «Ապոկալիպսիսի չորս հեծյալները»

Վախճանաբանություն, էսխատոլոգիա (հունարեն վերջին, վախճանական և լոգիա /գիտություն/), կրոնական ուսմունք աշխարհի և մարդու վախճանական ճակատագրի մասին։ Տարբերակվում է անհատական վախճանաբանություն (ուսմունք առանձին մարդկային հոգու հանդերձյալ կյանքի մասին, ձևավորվել է հատկապես Հին Եգիպտոսում) և համաշխարհային վախճանաբանություն (ուսմունք տիեզերքի և պատմության նպատակի, վախճանի և այն մասին, թե ինչ է հաջորդելու այդ վախճանին, ձևավորվել է հուդայականության շրջանակներում)։ Հուդայական կրոնը պատմությունը իմաստավորել է խորհրդապաշտորեն՝ որպես անհատ Աստծու կամքով կառավարվող բանական պրոցես, որը «գալիք աշխարհում» պետք է հաղթահարի ինքն իրեն։ Քրիստոնեական վախճանաբանության վրա ազդել են զրադաշտականությունը, հին եգիպտական կրոնը, հուդայականությունը և առանձնապես մեսիայի գաղափարը։ Քրիստոնեական վախճանաբանության գլխավոր բովանդակությունը կազմում են նեռի, Քրիստոսի երկրորդ գալստյան, աշխարհի վերջին» ահեղ դատաստանի մասին պատկերացումները։ Վախճանաբանության ֆունկցիաները, մոտիվները և թեմաները մասամբ ժառանգել է ուտոպիայի գաղափարախոսությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախճանաբանություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239