«Կորուսյալները» հեռուստասերիալի սերիաների ցանկ
Հանրահայտ «Կորուսյալները» հեռուստասերիալի սերիաների ցանկը, որի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2004 թ. սեպտեմբերի 22-ին։
Առաջին եթերաշրջան (2004—2005)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանը ԱՄՆ-ում եթեր է դուրս եկել 2004 թվականի սեպտեմբերի 22-ին և կազմված է եղել 24 սերիաներից (գումարած ևս մեկ սերիա-հավաքածու)։
Հիմնական իրադարձությունները։ Սիդնեյից Լոս-Անջելես ճանապարհին Oceanic Airlines ավիաընկերության օդանավը վթարի է ենթարկվում։ Վթարից հետո այն հայտնվում է տրոպիկական անտառներով մի անմարդաբնակ կղզու վրա։ Մի քանի տասնյակ ուղևորներ կարողանում են ողջ մնալ։ Կղզին աստիճանաբար բացում էի իր գաղտնիքները նրանց առջև՝ ջունգլիների հանելուկային բունկերը, անհայտ ծագմամբ «սև ծուխը» և Ուրիշների առկայությունը։
Անվանումն ու նկարագրությունը | Գլխավոր հերոսը | Ամսաթիվը | Համարը |
---|---|---|---|
«Փորձնական (Մաս 1)» (անգլ.՝ Pilot: Part 1) Oceanic Airlines ավիաընկերության «Սիդնեյ ― Լոս-Անջելես» չվերթի ինքնաթիռը վթարի է ենթարկվում է ընկնում է անմարդկաբնակ կղզի։ Առաջին գիշերը 45 ողջ մնացած ուղևորները ջունգլիներից հանելուկային մռնչյուն են լսում։ Առավոտյան Ջեքը, Քեյթն ու Չարլին ինքնաթիռի խցիկում ռադիոհաղորդիչ են գտնում։ |
Ջեք | 22 սեպտեմբերի, 2004 թ. | 1 / 1 |
«Փորձնական (Մաս 2)» (անգլ.՝ Pilot: Part 2) Սայիդը նորոգում է ռադիոհաղորդիչը, փորձում է աղետի ազդանշան ուղարկել, երբ սարքը ֆրանսերեն լեզվով ինչ-որ խորհրդավոր հաղորդագրություն է ստանում։ Սոյերը ջունգլիներում սպիտակ արջ է սպանում։ |
Քեյթ և Չարլի | 29 սեպտեմբերի, 2004 թ. | 2 / 2 |
«Մաքուր էջից» (անգլ.՝ Tabula rasa) Ուղեկցորդին բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ Ջեքը պատահաբար իմանում է Քեյթի անցյալի մասին։ Մայքլը արգելում է Ուոլթին շփվել Լոքի հետ։ Քեյթը վերհիշում է Ավստալիայում իր հետ կատարված դեպքերը։ |
Քեյթ | 6 հոկտեմբերի, 2004 թ. | 3 / 3 |
«Կյանքը ափին» (անգլ.՝ Walkabout) Երբ ճամբարում սննդի պաշարները վերջացան, Լոքը ինքնակամ գնաց ջունգլիներ՝ վարազ որսալու նպատակով։ Քլերը և Սայիդը զոհվածների պատվին հիշատակի ճառ են կարդում։ Լոքը վերհիշում է այն իրադարձությունները, որոնք իրեն ստիպեցին գալ Ավստրալիա։ |
Լոք | 13 հոկտեմբերի, 2004 թ. | 4 / 4 |
«Սպիտակ ճագար» (անգլ.՝ White Rabbit) Ջեքը, ով կղզում իր հոր ուրվականին է հանդիպում, անտառում քաղցրահամ ջրի աղբյուր և անվտանգ քարանձավներ է գտնում։ Նա վերհիշում է, թե ինչպես է մեկնել Ավստրալիա՝ հորը գտնելու նպատակով։ |
Ջեք | 20 հոկտեմբերի, 2004 թ. | 5 / 5 |
«Արևածագի տունը» (անգլ.՝ House of the Rising Sun) Ջինը հարվածում է Մայքլին, իսկ Սունը խոստովանում է նրան, որ հասկանում է անգլերեն։ Լոքը իմանում է Չարլիի՝ թմրանյութերից կախվածության մասին։ Փրկվածները բաժանվում են երկու ճամբարների՝ մի մասը որոշում են տեղափոխվել քարանձավներ, իսկ մյուս մասը՝ մնալ ծովափին։ Սունը հիշում է թռիչքից առաջ իր և Ջինի լարված հարաբերությունները։ |
Սուն | 27 հոկտեմբերի, 2004 թ. | 6 / 6 |
«Նոր հանելուկներ» (անգլ.՝ The Moth) Լոքը օգնում է Չարլիին ազատվել հերոինից կախվածությունից։ Սայիդը փորձում է հաշվել, թե որտեղից է հեռարձակվել ֆրանսերեն հաղորդագրությունը։ Ջեքը քարանձավում խնդիրների առաջ է կանգնում, բայց, այդուհանդերձ, կարողանում է բարեհաջող դուրս գալ այնտեղից։ Չարլին վերհիշում է այն ժամանակները, երբ նա երաժիշտ էր և թե ինչպես նա սկսեց թմրանյութեր օգտագործել։ |
Չարլի | 3 նոյեմբերի, 2004 թ. | 7 / 7 |
«Վստահելի մարդը» (անգլ.՝ Confidence Man) Սայիդը Սոյերին տանջանքների է ենթարկում, որպեսզի վերջինս Շենոնին վերադարձնի դեղերը։ Չարլին համոզում է Քլերին տեղափոխվել քարանձավներ։ Սոյերը վերհիշում է իր խաբեությունը, որը վերջին պահին չեղյալ էր համարել։ |
Սոյեր | 10 նոյեմբերի, 2004 թ. | 8 / 8 |
«Ուրիշները» (անգլ.՝ Solitary) Ֆրանսուհին գերի է վերցնում Սայիդին և բազմաթիվ մանրամասներ է պատմում կղզու մասին։ Հերլին գոլֆի ձողիկներ է գտնում և կղզում առաջնություն է կազմակերպում։ Սայիդը վերհիշում է, թե ինչպես է զինվորական տարիների հարցաքննության ենթարկել իր մանկության ընկերուհուն։ |
Սայիդ | 17 նոյեմբերի, 2004 թ. | 9 / 9 |
«Էթան Ռոմ անունով մարդը» (անգլ.՝ Raised by Another) Գիշերային մղձավանջները համոզում են Քլերին, որ երեխային վտանգ է սպառնում։ Հերլին ճամբարում անվանականչ է անցկացնում և ավելորդ մարդ է հայտնաբերում, ում անունը չկար ուղևորների ցուցակում։ Քլերը հիշում է, թե ինչպես էր մեդիումին այցելում։ |
Քլեր | 1 դեկտեմբերի, 2004 թ. | 10 / 10 |
«Բոլոր լավ կովբոյներն էլ ունեցել են խնդիրներ» (անգլ.՝ All the Best Cowboys Have Daddy Issues) Ուրիշները առևանգում են Քլերին և Չարլիին, և ճամբարի ընկերներից մի քանիսը գնում են նրանց օգնելու։ Լոքը և Բունը անտառում ստորգետնյա բունկեր են գտնում։ Ջեքը վերհիշում է, թե ինչպես է ավատրտվել իր հոր կարիերան։ |
Ջեք | 8 դեկտեմբերի, 2004 թ. | 11 / 11 |
«Ավելին, քան ուղղակի քեյս» (անգլ.՝ Whatever the Case May Be) Սոյերը և Քեյթը մետաղական գործիք են գտնում։ Ռոուզը մխիթարում է Չարլիին, ով անհանգստանում էր Քլերի համար։ Սայիդը խնդրում է Շենոնին օգնել իրեն Ռոսոյի քարտեզները թարգմանելու գործում։ Քեյթը վերհիշում է բանկի թալանումը։ |
Քեյթ | 5 հունվարի, 2005 թ. | 12 / 12 |
«Գիտակցություն և զգացմունքներ» (անգլ.՝ Hearts and Minds) Լոքը Բունին թմրանյութ է տալիս, որից հետո նրան Շենոնի մահվան մասին տեսիլք է գալիս։ Մյուս փրկվածները արդեն սկսում են չվստահել Լոքին։ Բունը վերհիշում են իր՝ Ավստրալիա գալու մասին։ |
Բուն | 12 հունվարի, 2005 թ. | 13 / 13 |
«Փրկության եղանակը» (անգլ.՝ Special) Մայքլը արգելում է Ուոլթին շփվել Լոքի հետ, ով դանակներ նետել էլ սովորեցրել նրան։ Նա նաև խնդրեց որդուն օգնել իրեն, որպեսզի նրանք երկուսով լաստ կառուցեն։ Նա վերհիշում է, թե ինչպես է վերցրել Ուոլթին Ավստրալիայից։ |
Մայքլ և Ուոլթ | 19 հունվարի, 2005 թ. | 14 / 14 |
«Տուն վերադարձը» (անգլ.՝ Homecoming) Քլերը ճամբար է վերադառնում։ Իթանը փորձում է վերադարձնել նրան Ուրիշներին, բայց նրան խանգարում են Չարլին, Սայիդը և Ջեքը։ Չարլին վերհիշում է հարուստ մի կնոջ հետ իր սիրավեպը։ |
Չարլի | 9 փետրվարի, 2005 թ. | 15 / 15 |
«Հանցագործներ» (անգլ.՝ Outlaws) Սոյերը «արյան գնով վրիժառություն» հայտարարեց վարազին, ով գիշերով այցելել էր իր վրանը։ Հերլին խնդրեց Սայիդին հանգստացնել Չարլիին։ Սոյերը վերհիշում է Ավստրալիա գալու իր պատճառը։ |
Սոյեր | 16 փետրվարի, 2005 թ. | 16 / 16 |
«Թարգմանություն» (անգլ.՝ ...In Translation) Երբ Ջինին մեղադրեցին լաստը հրդեհելու մեջ, Սունը, թյուրմացությունը վերացնելու համար, ստիպված խոստովանում է, որ կարողանում է խոսել անգլերեն լեզվով։ Սայիդը և Շենոնը միմյանց նկատմամբ ռոմանտիկ զգացումներ են զգում։ Ջինը վերհիշում է այն ժամանակները, երբ աշխատում էր Սունի հոր մոտ։ |
Ջին | 23 փետրվարի, 2005 թ. | 17 / 17 |
«Թվերը» (անգլ.՝ Numbers) Ֆրանսուհու քարտեզների վրա տեսնելով թվերի կրկնվող կոմբինացիա, Հերլին գնում է ջունգլիներ՝ Դանիելի հետ խոսելու համար։ Լոքը խնդրում է Քլերին ինչ-որ հարցում օգնել իրեն։ Հերլին վերհիշում է իր՝ Ավստրալիա գալու պատճառը։ |
Հյուգո | 2 մարտի, 2005 թ. | 18 / 18 |
«Անսպասելի փրկություն» (անգլ.՝ Deus Ex Machina) Լոքը և Բունը անտառում նիգերիացի նարկոբարոնների ինքնաթիռ են գտնում։ Ներսում Բունը հերոին և ռացիա է գտնում, սակայն, հազիվ կապ հաստատելով, ընկնում է ինքնաթիռի հետ միասին և բազմաթիվ վնասվածքներ ստանում։ Լոքը վերհիշում է, թե ինչպես է իր հայրը խաբեությամբ ստիպում իրեն նվիրաբերել իր երիկամը։ |
Լոք | 30 մարտի, 2005 թ. | 19 / 19 |
«Մի վնասիր» (անգլ.՝ Do No Harm) Քանի դեռ Ջեքը անարդյունք փորձում էր փրկել մահացող Բունի կյանքը, Քլերն անտառում որդի է ունենում։ Սայիդը Շենոնին ռոմանտիկ հանդիպման է հրավիրում ծովափում։ Ջեքը վերհիշում է իր հարսանիքը։ |
Ջեք | 6 ապրիլի, 2005 թ. | 20 / 20 |
«Լավ մտադրություններ» (անգլ.՝ The Greater Good) Բունի թաղման արարողության ժամանակ Ջեքը հարվածում է Լոքին։ Շենոնը ծնդրում է Սայիդին վրեժ լուծել եղբոր մահվան համար՝ կանգնեցնելով նրան սկզբունքների և զգացմունքների միջև ընտրության առաջ։ Սայիդը վերհիշում է իր՝ Ավստրալիա գալու պատճառը։ |
Սայիդ | 4 մայիսի, 2005 թ. | 21 / 21 |
«Ծնվել վազելու համար» (անգլ.՝ Born to Run) Երբ Մայքլը թունավորվեց, կասկածներն ընկան Քեյթի վրա։ Լոքը Սայիդին և Ջեքին ցույց տվեց բունկերի տեղը։ Քեյթը վերհիշում է իր մանկության ընկերոջ հետ հանդիպման տխուր պատճառները։ |
Քեյթ | 11 մայիսի, 2005 թ. | 22 / 22 |
«Մեկնում (Մաս 1)» (անգլ.՝ Exodus: Part 1) Ռուսոն ճամբար է գալիս՝ Ուրիշների մոտենալու մասին լուրով։ Արդյունքում ողջ մնացածները որոշում են թաքնվել բունկերում։ Մայքլը և Ջինը ավարտում են լաստի կառուցումը։ |
Տարբեր | 18 մայիսի, 2005 թ. | 23 / 23 |
«Մեկնում (Մաս 2)» (անգլ.՝ Exodus: Part 2) Դինամիտ գտնելով, Ջեքը, Քեյթը, Հերլին և Լոքը պայթեցնում են բունկերի դուռը։ Դանիելը առևանգում է Քլերի փոքրիկին, բայց Սայիդն ու Չարլին բռնում են նրան և վերադարձնում են երեխային։ Ջինը, Սոյերը, Մայքլը և Ուոլթը լաստով օվկիանոս են դուրս գալիս։ |
Տարբեր | 25 մայիսի, 2005 թ. | 24/24 / 25/25 |
Երկրորդ եթերաշրջան (2005—2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ եթերաշրջանը ԱՄՆ-ում եթեր է դուրս եկել 2005 թ. սեպտեմբերի 21-ին և կեզմված է եղել 23 սերիաներից։ Այս եթերաշրջանում որպես հիմնական թեմա է ծառայել հավատի և գիտելիքի միջև կոնֆլիկտը։ Հայտնվեցին որոշ նոր հերոսներ՝ ինքնաթիռի պոչամասի անկումից փրկված ուղևորները և կղզու այլ բնակիչներ։ Չնայած կղզու որոշ գաղտնիքներ բացահայտված են, դեռևս անհյատ է մնում, թե ովքեր են Ուրիշները։
Անվանումն ու նկարագրությունը | Գլխավոր հերոսը | Ամսաթիվը | Համարը |
---|---|---|---|
«Գիտության մարդը, հավատքի մարդը» (անգլ.՝ Man of Science, Man of Faith) Այն բանից հետո, երբ Ջեքը, Քեյթը և Լոքը մտնում են բունկեր, պարզվում է, որ այնտեղ ապրում է մի մարդ, ով մի քանի տարիների ընթացքում կայանի համակարգչում յուրաքանչյուր 108 րոպեն մեկ մուտքագրում էր 4 8 15 16 23 42 թվային կոդը։ Ջեքը վերհիշում է Սարայի հետ առաջին հանդիպումը |
Ջեք | 21 սեպտեմբերի, 2005 թ. | 1 / 26 |
«Հոսանքով» (անգլ.՝ Adrift) Մայքլը և վիրավոր Սոյերը վտանգավոր օվկիանոսում լողում են լաստի բեկորներով։ Մայքլը վերհիշում է Սյուզնի հետ բաժանումը, և թե ինչպես է նրան հանձնում Ուոլթի ծնողական իրավունքները։ |
Մայքլ | 28 սեպտեմբերի, 2005 թ. | 2 / 27 |
«Կողմնորոշում» (անգլ.՝ Orientation) Ջեքը և Լոքը իմանում են բունկերի անվանումը։ Մայքլը, Սոյերն ու Ջինը գերի են ընկնում կղզու բնակիչների մոտ, որոնց նրանք սխալմամբ Ուրիշներ էին համարում։ Ջոնը վերհիշում է Հելենի հետ իր հարաբերությունները։ |
Լոք | 5 հոկտեմբերի, 2005 թ. | 3 / 28 |
«Բոլորն ատում են Հյուգոյին» (անգլ.՝ Everybody Hates Hugo) Մայքլըմ Սոյերն ու Ջինը հասկանում են, որ այդ մարդիկ, ում մոտ նրանք գերի են, իրականում ինքնաթիռի պոչամասից ողջ մնացածներն են։ Հերլին վերհիշում է, թե ինչպես է նա շահել վիճակահանությունը։ |
Հյուգո | 12 հոկտեմբերի, 2005 թ. | 4 / 29 |
«...Եվ գտնվել է» (անգլ.՝ ...And Found) Ջինը և պարոն Էքոն գնում եմ Մայքլին որոնելու, որն որդու հետևից անտառ էր գնացել։ Սունը, ամուսնու համար անհանգստանալով, կորցնում, բայց հետո գտնում է ամուսնական մատանին։ Սունը և Ջինը վերհիշում են իրենց առաջին հանդիպումը։ |
Սուն և Ջին | 19 հոկտեմբերի, 2005 թ. | 5 / 30 |
«Լքված» (անգլ.՝ Abandoned) Շենոնը, ով սիրավեպի մեջ էր մտել Սայիդի հետ, Ուոլթին փնտրելու համար գնում է ջունգլիներ, որտեղ նրան պատահաբար կրակում է Աննա-Լյուսիան։ Նա վերհիշում է հոր մահը և խորթ մոր հետ հարաբերությունները։ |
Շենոն | 9 նոյեմբերի, 2005 թ. | 6 / 31 |
«Այլ 48 օրերը» (անգլ.՝ The Other 48 Days) |
- | 16 նոյեմբերի, 2005 թ. | 7 / 32 |
«Բախումները» (անգլ.՝ Collision) |
Աննա-Լյուսիա | 23 նոյեմբերի, 2005 թ. | 8 / 33 |
«Ինչ է արել Քեյթը» (անգլ.՝ What Kate Did) |
Քեյթ | 30 նոյեմբերի, 2005 թ. | 9 / 34 |
«23-րդ սաղմոսը» (անգլ.՝ The 23rd Psalm) |
Պարոն Էքո | 11 հունվարի, 2006 թ. | 10 / 35 |
«Որսորդական խնջույք» (անգլ.՝ The Hunting Party) |
Ջեք | 18 հունվարի, 2006 թ. | 11 / 36 |
«Կրակ և ջուր» (անգլ.՝ Fire + Water) |
Չարլի | 25 հունվարի, 2006 թ. | 12 / 37 |
«Խաբեբայությունը» (անգլ.՝ The Long Con) |
Սոյեր | 8 փետրվարի, 2006 թ. | 13 / 38 |
«Նրանցից մեկը» (անգլ.՝ One of Them) |
Սայիդ | 15 փետրվարի, 2006 թ. | 14 / 39 |
«Մայրական ուրախութոյւնը» (անգլ.՝ Maternity Leave) |
Քլեր | 1 մարտի, 2006 թ. | 15 / 40 |
«Ամբողջ ճշմարտությունը» (անգլ.՝ The Whole Truth) |
Սուն | 22 մարտի, 2006 թ. | 16 / 41 |
«Մեկուսացում» (անգլ.՝ Lockdown) |
Լոք | 29 մարտի, 2006 թ. | 17 / 42 |
«Դեյվը» (անգլ.՝ Dave) |
Хёрли | 5 ապրիլի, 2006 թ. | 18 / 43 |
«S.O.S.» (անգլ.՝ S.O.S.) |
Ռոուզ և Բեռնարդ | 12 ապրիլի, 2006 թ. | 19 / 44 |
«Երկուսը Ռոադի դիմաց» (անգլ.՝ Two for the Road) |
Աննա-Լյուսիա | 3 մայիսի, 2006 թ. | 20 / 45 |
«?» (անգլ.՝ ?) |
Պարոն Էքո | 10 մայիսի, 2006 թ. | 21 / 46 |
«Երեք րոպե» (անգլ.՝ Three Minutes) |
Մայքլ | 17 մայիսի, 2006 թ. | 22 / 47 |
«Ապրում ենք միասին, մահանում առանձին» (անգլ.՝ Live Together, Die Alone) |
Դեսմոնդ | 24 մայիսի, 2006 թ. | 23/24 / 48/49 |
Երրորդ եթերաշրջան (2006—2007)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եթերաշրջանը ԱՄՆ-ում սկսել է ցուցադրվել 2006 թ. հոկտեմբերի 4-ից։ Հեռուստադիտողներն պարզ է դառնում, թե ինչ է լինում գողացված Ջեքի, Քեյթի և Սոյերի հետ։ Բացվում են որոշ գաղտնիքներ Ուրիշների և DHARMA-ի հետ կապված։ Եթերաշրջանի վերջում ողջ մնացածների մոտ փրկության հույս է առաջանում։
Չորրորդ եթերաշրջան (2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ եթերաշրջանի ցուցադրությունը սկսել է 2008 թ. հունվարի 31-ին։ Նավով կղզի են ժամանում փրկրարարները, սակայն փրկվում են 815 չվերթից փրկվում են միայն 6 հոգի։ Ֆլեշֆորվարդները պատմում են նրանց փրկության մանրամասները։
Հինգերորդ եթերաշրջան (2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ եթերաշրջանի պերմիերան տեղի է կայացել է 2009 թվականի հունվարի 21-ին։ Ցուցադրվում են կղզու տեղափոխման հետևանքները, ինչպես նաև վերամիացումն ու «Օշեանիկի վեցնյակի» վերադարձը կղզի։
Վեցերորդ եթերաշրջան (2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցերորդ եթերաշրջանը սկսվել է 2010 թ. փետրվարի 2-ին և կազմված էր 16 սերիաներից, առաջին և վերջին սերիաները կրկնապատկված են (տևում են 2 ժամ)։
Մոբիզոդներ (2007—2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ թողարկումներ (2005—2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կորուսյալները» IMDb-ում (անգլ.)
Կաղապար:«Կորուսյալները» ֆիլմի սերիաները
|