Ռեբեկա Մեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Մեյդեր
Ծննդյան թիվ՝ապրիլի 24, 1977(1977-04-24)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, յություբեր և գրող
IMDb։ID 1242950

Ռեբեկա Lի Մեյդեր (անգլ.՝ Rebecca Leigh Mader, ապրիլի 24, 1977(1977-04-24)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Մեյդերը ծնվել է 1977 թվականի ապրիլի 24-ին Քեմբրիջում։ Որպես մոդել՝ որոշ ժամանակ աշխատել է Նյու Յորքում, նկարահանվել մի շարք ընկերությունների գովազդներում՝ «L’Oréal», «Colgate» և «Wella»: 2000 թվականից սկսել է զբաղվել դերասանի գործունեությամբ։ Հայտնի է «Իմ բոլոր երեխաները», «Արդարադատություն», «Կորուսյալները», «Մի անգամ հեքիաթում» սերիալներում և «Սատանան կրում է Պրադա» և «Խենթ հատուկ նշանակության ջոկատ» ֆիլմերում խաղացած դերերով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2008 թվականներին Մեյդերը ամուսնացած է եղել գործարար Ջոզեֆ Էրոնգինոյի հետ։

2016 թվականի նոյեմբերի 23-ից ամուսնացած է պրոդյուսեր Մարկուս Քեյնոմի հետ[2]։ 2019 թվականի ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ նրանք սպասում են իրենց առաջնեկին[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 «Սատանան կրում է Պրադա» «The Devil Wears Prada» Ջոսլին
2009 «Խենթ հատուկ նշանակության ջոկատ» «The Men Who Stare at Goats» Դեբերա Ուիլթոն
2013 «Երկաթե մարդը 3» «Iron Man 3» գործակալ արտադրամասում
Հեռուստասերիալներ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 «Մեդիգան» «Madigan Men» Քիմ
2003 «Իմ բոլոր երեխաները» «All My Children» Մորգան Գորդոն
2004 «Սամանտա․ Ամերիկացի աղջկա արձակուրդները» «Samantha: An American Girl Holiday» Կորնելյա
2005 «Օրենք և կարգ․ Ժյուրիի դատավարություն» «Law & Order: Trial by Jury» Մելանի Ֆերիս
2008-2010 «Կորուսյալները» «Lost» Շառլոթա Լյուիս
2011 «Ալֆա մարդիկ» «Alphas» Գրիֆին
2012 «Սպիտակ օձիք» «White Collar» Էբիգայլ Քինկեյդ
«Եզր» «Fringe» Ջեսիկա Հոլթ
2014-2018 «Մի անգամ հեքիաթում» «Once Upon a Time» Արևմուտքի չար կախարդ/Զելենա Միլս/Քելլի

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քինդա Քինկի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Rebecca Mader [@bexmader] (December 12, 2016). «We are thrilled to announce that on the 23rd of Nov, Marc and I became Husband and Wife! We're Married! @marcuskayne» (Թվիթ). Վերցված է December 12, 2016-ին – via Թվիթթեր.
  3. Excited to share our happy news! We’re having a baby!

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Մեյդեր» հոդվածին։