Jump to content

Իան Սոմերհոլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իան Սոմերհոլդեր
Ծնվել էդեկտեմբերի 8, 1978(1978-12-08)[1] (47 տարեկան)
ԾննդավայրCovington, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2], Mandeville High School? և St. Paul's School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, գործարար և մոդել
ԸնտրանիՎամպիրի օրագրերը, Կորուսյալները, Վամպիրային պատերազմներ, The Anomaly? և Lost City Raiders?
Ամուսին(ներ)Նիկի Ռիդ[3][4][5]
Համատեղ ապրող(ներ)Նինա Դոբրև[6]
Պարգևներ և մրցանակներ
isfoundation.com

Իան Սոմերհոլդեր (անգլ.՝ Ian Joseph Somerhalder. արտասանվում է /ˈiːən ˈsɔməˈhɔːldə/, դեկտեմբերի 8, 1978(1978-12-08)[1], Covington, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորեի կերպարը «Վամպիրի օրագրերը» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «Կորուսյալները» հեռուստասերիալում։

Մանկություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իանը ծնվել և մեծացել է Քովինգտոնում (Լուիզիանա)` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում[7]։ 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Իան Սոմերհոլդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում։ Նա ապրում էր ծովեզրյա քաղաք՝ Մոնդեվիլում։ Քաղաքն այնքան փոքր էր, որ անգամ չուներ հիվանդանոց, այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք։ Նա ունի մեծ քույր՝ Ռոբին և եղբայր՝ Բոբին։ Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր՝ Ռոբերտի։ Հայրն ունի անգլիական և ֆրանսիական արմատներ, իսկ մայրը՝ իռլանդական և հնդկական։ Տասը տարեկան հասակում Իանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր Նյու Յորք նկարահանումների։ Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ՝ Click, Next, Arlene Wilson։ Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել, նա եղավ Փարիզում, Լոնդոնում և Միլանում։ Նա «GUESS?» հագուստի դիզայնի դեմքն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Իանը հանդիպել է դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ, նրանք բաժանվել են 2003 թվականին և Իանը հանդիպել է Նիկի Հիլթոնի հետ (Փերիս Հիլթոնի քույրը)։ Մեկ տարի անց նրանք բաժանվել են։ 2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնել է, որ Իանը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Մնալ կենդանի» սերալում մարմավորել էր Շեննոնի դերը։ Բայց դերասանները չեն հաստատել այդ լուրերը։ 2011-2013 թվականներին հանդիպել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ։ Այժմ ամուսնացած է «Մթնշաղ» ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ։

2000 թվականին նա մասնակցել է ամերիկյան մի հեռուստաերիալի նկարահանումներին։ Իսկ 2004 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Կորուսյալները» հեռուստասերիալում։ Չնայած նրա կերպարը մահացավ 20-րդ սերիայում, սակայն նա դեռ վերադարձավ իր կերպարին ևս 7 սերիաներում՝ 2005-2010 թվականների ընթացքում։

Սոմերհոլդերը նկարահանվել է «Վամպիրի օրագրերը» երիտասարդական դրամայում, որը ցուցադրվում է CW հեռուստաալիքով։ Սերիալում դերասանը խաղում է Դեյմոն Սալվատորե անունով վամպիրի դերը. սերիալը հիմնված է Լիզա Սմիթի համանուն գրքի վրա[8]։ Ֆիլմերում նկարահանվելուց զատ՝ դերասանը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ[փա՞ստ]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՖիլմԴեր
1997The Big EasyԱյ Կյու
1999Հիմա կամ երբեքԲրայան
2000Երիտասարդ ամերիկացիներըՀեմիլսոն Ֆլեմինգ
2001Հանցագործության անատոմիաՌասել Հենդելսոն
2001Կյանքն ինչպես տունՋոշ
2002Քաղցր զույգՋեյսոն Կելլի
2002Հանցանքի վայրըՏոնի Դել նագրո
2002Սեքսի կանոններըՓոլ Դենտոն
2003Իրավունք և կարգ։Չառլի Բեյկեր
2003Հանցանքի վայր ՄայամինՌիկկի Մարդոկ
2004ԱնվախՋորդան գրեյսի
2004Թշնամու ձեռքերումԴեննի Միլլեր
2004Սմոլվիլիայի գաղտնիքներըԱդամ Նայթ
2004The Old Man and the StudioՄեթթ
2004ԱրձակուրդներԿուլի
2006ՀիմարներըՋասպեր
2006ԶարկերակԴեքսթեր
2006Տեսիլքի զգացողություններըԴրիֆթեր
2007Մարկո ՊոլոՄարկո Պոլո
2007Ասա ինձ, որ սիրում եսՆիք
2008The Lost SamaritanՈւիլլիամ Արքեր
2008Lost City RaidersՋեք Կյուբիակ
2009ԱրթնանալԹայլեր
2009FireballԼի Կուպեր
2009ՄրցաշարՄայլս Սլեյդ
2004-2010LostԲուն
2010Ինչպես սիրով զբաղվել կնոջ հետԴենիել Մելթզեր
2009-2014Վամպիրների օրագիրըԴեյմոն Սալվադոր
2013CradlewoodՋոշ
2013Time framedՏրուման Բլեկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #143770829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://web.archive.org/web/20170921095324/http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  3. http://people.com/celebrity/ian-somerhalder-and-nikki-reed-are-married/
  4. https://people.com/celebrity/nikki-reed-interview-about-ian-somerhalder/
  5. https://www.eonline.com/news/870955/nikki-reed-gives-birth-to-a-baby-girl-with-ian-somerhalder-find-out-her-unique-name
  6. https://www.usmagazine.com/celebrity-news/pictures/nina-dobrevs-dating-history-ian-somerhalder-shaun-white-and-more/
  7. Knutzen, Eirik (2007 թ․ մայիսի 25). «TV Close-Up: Ian Somerhalder». Bend Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20–ին-ին.
  8. Schneider, Michael (2009 թ․ մարտի 25). «Somerhalder joins 'Vampire Diaries'». Variety. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  1. http://www.tvguide.com/celebrities/ian-somerhalder/154274
  2. http://www.justjared.com/2010/02/28/ian-somerhalder-megan-auld-couple/
  3. http://www.usmagazine.com/celebrity-news/news/vampire-diaries-nina-dobrev-ian-somerhalder-take-romance-public-2011196
  4. http://www.usmagazine.com/celebrity-news/news/nina-dobrev-ian-somerhalder-break-up-201395
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իան Սոմերհոլդեր» հոդվածին։