Նիկի Ռիդ
Նիկի Ռիդ անգլ.՝ Nikki Reed | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1988 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Alexander Hamilton High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 2003 - այժմ |
Ընտրանի | Մթնշաղ, Mini's First Time?, Քնկոտ Հովիտ և Lords of Dogtown? |
Ամուսին(ներ) | Իեն Սոմերհոլդեր |
Պարգևներ և մրցանակներ | |
iamnikkireed.com | |
Նիկոլ Հյուսթոն Ռիդ (անգլ.՝ Nicole Houston Reed, մայիսի 17, 1988[1], Արևմտյան Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Նիկի Ռիդ (անգլ.՝ Nikki Reed, մայիսի 17, 1988, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ։ Խաղացել է Ռոզալի Հեյլի դերում «Մթնշաղ» ֆիլմում։ Նա հայտնի է դարձել «Երեսուն» ֆիլմի թողարկումից հետո, որի սցենարը նաև ինքն է գրել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկին ծնվել է Լոս Անջելեսի արևմտյան մասում Շերիլ Հյուսթոնի և Սետա Ռիդի ընտանիքում։ Նիկին ունի մեծ եղբայր՝ Նատան Ավգուստ Ռիդը և փոքր՝ Ջոուին։ Նրա հայրը հրեա է, իսկ մայրը, ով ունի իտալական արմատներ, քրիստոնյա է։ Ռիդը նշել է, որ իր կյանքը տանը դժվար է անցել։ Ծնողները բաժանվել են, երբ ինքը երկու տարեկան էր, մայրը նրան միայնակ է մեծացրել։ Նիկին մնացել է մոր հետ ապրելու Քալվեր Սիթիում։
Նիկին այդ ժամանակ իրեն նկարագրել է որպես համեստ աղջկա, սակայն 13 տարեկանում ամեն ինչ փոխվել է։ Նա սկսել է ծխել և թմրանյութեր օգտագործել։ Դրանից հետո մոր հետ հարաբերությունները սկսել են վատանալ։ 2002 թվականին, երբ Ռիդը 14 տարեկան էր, գնացել է տանից և սկսել է միայնակ ապրել Լոս Անջելեսում վարձած բնակարանում։
«Երեսուն» ֆիլմի հաջողությունից հետո Նիկին վերադարձել է «Alexander Hamilton High School» դպրոց, սակայն մեկ տարի հետո նրան հեռացրել են։ Միջին կրթության վկայականը նա ստացել է տնային կրթության միջոցով։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկին առաջին անգամ խաղացել է «Երեսուն» ֆիլմի գլխավոր դերում։ Սցենարը գրվել է Ռիդի մասնակցությամբ և համարվում է Ռիդի կենսագրության մի մասը, երբ նա 13 տարեկան էր[2]։ Նիկին նշել է
Երբ ես ավարտեցի այդ ֆիլմում իմ աշխատանքը, ես չէի մտածում դերասանուհու կարիերայի մասին։ Ես վերադարձա դպրոց, սակայն հետո հասկացա, որ ինչ-որ բան չի բավականացնում։
Ինձ թվում է, որ այս ֆիլմը շատ մարդկանց կարող է գրավել, այն կյանքի դժվար ժամանակահատվածի մասին է, դեռահաս տարիքում - Նիկի Ռիդ
|
Ֆիլմի ցուցադրությունից հետո Նիկին վերադառնում է Palms Middle School դպրոց Լոս Անջելեսում, սակայն շուտով թողնում է այն և կրթություն է ստանում տանը։
2005 թվականին թողարկվեց «Դոգթաունի արքաները» ֆիլմը, որտեղ Նիկին ըմբոստ աղջկա՝ Քեթի Ալվայի դերում է խաղացել։ Այս կինոնկարում նա նորից աշխատել է Քեթրին Հարդվիկի հետ, և ինչպես ինքն է նշում իր կոլեգան նաև եղել է Հիթ Լեդջերը։
2006 թվականին խաղացել է Սեյդի Քամպբելի դերը «Միայբակ սրտեր» սերիալում։ Հաջորդ ֆիլմը եղել է «Mini's First Time»-ը, որտեղ Ռիդը գլխավոր դերում է խաղացել։ Մինին գլխավոր հերոսուհին է, ով տանել չի կարողանում իր հարբեցող մորը։
2008 թվականին խաղացել է Ռոզալի Հեյլի դերը «Մթնշաղ» ֆիլմի առաջին մասում։ Ռեժիսորը նորից Քեթրին Հարդվիկն է եղել։ Նիկին նաև պետք է խաղար Նարցիսա Մալֆոյի դերում «Հարի Փոթերը և խառնածին արքայազնը» ֆիլմու, սակայն այդ դերի համար նա բավականին երիտասարդ է եղել։
2009 թվականին թողարկվել է «Ամռան վերջին օրը» ֆիլմը, որտեղ Նիկին խաղացել է Ստեֆանիի դերը։ 2009 թվականին նաև թողարկվել է «Մթնշաղ. Նորալուսին» ֆիլմը, որտեղ Նիկին նորից Ռոզալիի դերում է խաղացել։
2010 թվականին թողարկվել են «Երջանկության նամակը» և «Մթնշաղ. Խավարում» ֆիլմերը։ 2011 թվականին թողարկվել է «Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 1» ֆիլմը, իսկ 2012 թվականին` «Մթնշաղ» ֆիլմերի վերջին մասը «Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2»-ը, որոնցում նույնպես Ռոզալիի դերում է խաղացել։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին հանդիպել է դերասան Դի Ջեյ Քուալսի հետ։ Նույն տարում բաժանվել են, պահպանելով ընկերական հարաբերություններ։
2011-2014 թվականներին Նիկին ամուսնացած է եղել երգիչ Փոլ Մաքդոնալդի հետ[3]։
Այժմ հարաբերությունների մեջ է Իան Սոմերհոլդերի հետ։ 2015 թվականի ապրիլի 26-ին զույգը ամուսնացել է Սանտա-Մոնիկայում, Կալիֆոռնիայում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-02-19 Wayback Machine(անգլ.)
- Նիկի Ռիդը Internet Movie Database կայքում
- Նիկի Ռիդ Թվիթթերում
- Նիկի Ռիդը Ինստագրամում
- Հարցազրույց Նիկի Ռիդի հետ, 2003 թվական, FindArticles Արխիվացված 2009-08-15 Wayback Machine(անգլ.)
- Ռիդ(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1017964416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Создание фильма «Тринадцать»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 'Twilight' Star Nikki Reed -- I'm Done With 'Idol' Marriage ... But I'm Keeping the Dog
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Մայիսի 17 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ