Դեյմոն Սալվատորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյմոն Սալվատորե
Damon Salvatore promo.jpg
Առաջին անգամ հայտնվել էՊիլոտային
Վերջին անգամ հայտնվել էԱմեն ինչ հիասքանչ էր
ՍտեղծողԼիզա Ջեյն Սմիթ
Տեղեկություններ
ՏեսակներՎամպիր (1-7 եթերաշրջան)
մարդ (8 եթերաշրջան)
ՍեռԱրական
ԸնտանիքՋուզեպպե Սալվատորե (հայր)
Լիլիան Սալվատորե (մայր)
Ստեֆան Սալվատորե (եղբայր)
Ամուսին(ներ)Ելենա Գիլբերտ
ԵրեխաներՍտեֆանի Սալվատորե (դուստր)

Դեյմոն Սալվատորե հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Իան Սոմերհոլդերը: Հեռուստասերիալի սկզբում Դեյմոնը հանդես է գալիս որպես գլխավոր անտագոնիստ, հետո նա սիրահարվում է Ելենա Գիլբերտին և դառնում իրական հերոս: Առաջին մի քանի էպիզոդներից հետո Դեյմոնը սկսում է համագործակցել իր կրտսեր եղբոր՝ Ստեֆան Սալվատորեի հետ, որպեսզի դիմակայեն մեծ վտանգներին և ժամանակի ընթացքում Ելենան նրան սկսում է վերաբերվել որպես ընկերոջ: Նրա վերափոխումը ավարտվում է այն բանից հետո, երբ կրտսեր եղբայրը՝ Ստեֆանը, որն արդեն վամպիր էր դարձել, համոզում է Դեյմոնին խմել արյուն: Դեյմոնը դրանից հետո, երդվում է փչացնել իր եղբոր կյանքը, այդ կերպ ավելի խորացնելով Քեթրինի պատճառով առաջացած երկու եղբայրների դարավոր պառակտումը և Ելենայի շուրջ ձևավորված սիրային եռանկյունին: Երկու եղբայրների հետ երկակի հարաբերություններ ունենալուց հետո Ելենան վերջի վերջո ընտրում է Դեյմոնին:

Կերպարի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իան Սոմերհոլդերը ստացել է Դեյմոն Սալվատորեի դերը 2009 թվականի մարտի վերջին, հեռուստասերիալի պրեմիերայից վեց ամիս առաջ[1]: Կերպարի սկզբնական քասթինգը պահանջում էր, որ կերպարը լինի 20-25 տարեկան «մռայլ գեղեցիկ, ուժեղ, հմայիչ և ինքնագոհ վամպիր, որը մեկ ակնթարթում կարող է անփույթ և աշխույժ կերպարից դառնալ իրական չարիք»[2]: Սոմերհոլդերը չի կարդացել գրքերը մինչև հեռուստասերիալի սկսվելը[3]:

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյմոն Սալվատորեն վամպիր է, որին վերափոխել է Քեթրին Փիրսը հեռուստասերիալի պիլոտային էպիզոդից 145 տարի առաջ: Ջուզեպե և մահացած Լիլի Սալվատորեների որդին և Ստեֆան Սալվատորեի ավագ եղբայրն է: Դեյմոնը հմայիչ, վայելչակազմ և էլեգանտ անձնավորություն է, ով սիրում է խաբել մարդկանց և առաջին եթերաշրջանի առաջին մի քանի սերիաներում հաճույք է ստանում մարդկանցով սնվելուց և նրանց սպանելուց: Քանի որ Դեյմոնը վամպիր է խմում է հիվանդանոցից գողացված արյուն, իսկ նրա եղբայր Ստեֆանը խմում է միայն կենդանիների արյուն:

1 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում Դեյմոնը հանդես է գալիս որպես Ստեֆան Սալվատորեի սարսափելի եղբայր և թաքնված օրակարգով կատարում է գլխավոր անտագոնիստի կերպարը առաջին մի քանի սերիաների ընթացքում[4]: Ժամանակի ընթացքում Դեյմոնը սկսում է ավելի բարի լինել այլ կերպարների նկատմամբ, ցուցադրելով կարեկցության կարճ րոպեներ, ինչպիսին է վամպիրների մասին Ջերեմիի հիշողության ջնջումը՝ նրան «տանջանքներից» զրկելու համար[4], այսպիսով Ջերեմիի կյանքը ընթանում է սովորական հունով[5]: Դեյմոնը ներողություն է խնդրում Վիկի Դոնովանին վամպիր դարձնելու համար և խոստովանում, որ դա սխալ էր[6]: Ավելի ուշ Գիլբերտների տան մոտ Ելենան վերադառնում է տուն: Դեյմոնը խոստովանում է, որ եկել էր քաղաք նրա կյանքը փչացնելու համար, բայց իրականում հասկանում է, որ ուզում է նրան պաշտպանել մինչ Հիմնադիրների օրը և ասում է, որ նա հերոս չէ և ոչ մի բարի գործ չի անում, ավելացնելով, որ նա դա չի անում իր համար, այլ Ստեֆանի, Ելենայի և Բոննիի համար: Նրանք երկուսով սկսում են կրքոտ համբուրվել, բայց հետո պարզվում է, որ դա եղել է ոչ թե Ելենան, այլ նրա կրկնօրինակը՝ Քեթրին Փիրսը[6]: Հետո այդ նույն եթերաշրջանում, նա ասում է, որ մարդկային զգացմունքներ ունի, ինչպիսին է օրինակ ցավը և սերը, ինչը օգնում է հեռուստադիտողին Դեյմոնի կերպարը որոշ իրավիճակներում ավելի համակրելու համար: Բայց հիմնականում նա սիրում է մտահոգվել իր մասին և կատարել կեղտոտ աշխատանքը իր սադիստական մեթոդներով:

2 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանում Քեթրինը Դեյմոնին պատմում է, որ երբեք չի սիրել Դեյմոնին և սիրել է միայն Ստեֆանին: Ելենան նմանատիպ արտահայտություն է անում ավելի ուշ և կոտրում Դեյմոնի սիրտը: Որպես իր զայրույթի, ցավի և վհատության արտահայտում՝ նա ջարդում է Ջերեմի Գիլբերտի վիզը, իմանալով, որ նա կրում է մի մատանի, որն ամբողջությամբ բուժում է վնասը, որը հասցվել է գերբնական արարածի կամ ուժերի կողմից: Ջերեմին փրկվում է մատանու շնորհիվ, բայց Դեյմոնի արարքները զայրույթ և ցավ են առաջացնում Ելենայի մոտ: Երբ Բոննին հայտնաբերում է, որ հենց նրա արյունն է Քերոլայն Ֆորբսին վամպիր դարձրել, այդ երկուսը հայտնում են Դեյմոնի նկատմամբ իրենց ատելության մասին, դարձնելով նրան չար, ավելի քան երբևէ:[7]: Երկրորդ եթերաշրջանի ութերորդ սերիայում փրկում է Ելենայի և Ստեֆանի կյանքերը, հետո նա աղավնիճով վզնոցը ձեռքին հայտվում է Ելենայի սենյակում, որը սերիայի սկզբում պոկվել էր նրա վզից: Մինչ վերադարձնելը նա Ելենային ասում է, որ սիրում է նրան և քանի որ սիրում է, չի կարող նրա հետ եսասեր լինել: Նա նաև ասում է, որ արժանի չի նրան, իսկ իր եղբայրը արժանի է: Դեյմոնը համբուրում է Ելենայի ճակատը և ասում, որ կուզեր, որ Ելենան հիշեր այդ ամենը, բայց նա չի կարող: Հետո տեսախցիկը մեծ պատկերով ցույց է տալիս Դեյմոնի մեծ աչքերը, երբ նա ստիպում է Ելենային մոռանալ այդ ամենը, նրա աչքից արցունք է սկսում հոսել: Ելենան թարթում է աչքերը և տեսնում, որ աղավնիճով վզնոցը արդեն նրա պարանոցից կախված է, Դեյմոնը գնացել է և նրա պատուհանը բաց է արձակված վարագույներով: Նա պատկերացում չի ունենում, թե ինչպես է վզնոցը կրկին հայտնվել իր պարանոցին:

Հետո Դեյմոնը միանում է Ռոզայի հետ, որպեսզի պարզի, թե ինչու են Առաջնածինները փնտրում Ելենային: Որոշ ժամանակ անց և խելացի կատակներից հետո նրանք սեքսով են զբաղվում, ասելով, որ կարող են ազատվել էմոցիաներից: Սակայն, երբ Ռոզան, ով վերափոխել էր Կատերինային, մահամերձ է դառնում մարդագայլի խայթոցից, նա տալիս է նրան իր կյանքի հուշերը մինչ Վամպիր դառնալը և օգնում Ռոզային հիշել, թե որքան հաճելի է եղել քայլել և զգալ արևի լույսը, որը նրան էլ չէր այրում: Այդ կարևոր պահին Դեյմոնը գթասրտորեն սպանում է նրան, մնալով միայնակ և սգալով իր սակավաթիվ ամենամոտ ընկերներից մեկի մահը: Ելենան և Դեյմոնը սկսում են վերանորոգել դարպասները և Ելենան գրկում է նրան, որպեսզի կարեկցի նրան Ռոզայի մահվանից հետո: Դեյմոնը սկսում է ցուցադրել իր մյուս կողմը փոքր արարքներով, որոնք օգնում են նրան կառուցել այն, ինչը ժամանակին անհնար է եղել՝ նրա և Ելենայի ընկերությունը, այն բանից հետո, երբ Ելենան հայտարարում է, որ նա կորցրել է նրան առհավետ: Երբ Դեյմոնը չի սպանում Քերոլայնի մորը, Ելենան պատմում է, որ դա այն մարդն էր ում հետ նա ժամանակին ընկերություն է արել: Դեյմոնը ծանր է տանում այն փաստը, որ պետք է փոխվի, Ելենային իր կյանքում ունենալու համար, ինչը նա բացատրում է Էնդի Սթարին՝ իր ընկերուհուն, որին նա ստիպել էր իր հետ ընկերություն անել: Դեյմոնին խայթում է մարդագայլի վերափոխված Թայլերը եթերաշրջանի ավարտին: Ելենան նրա մասին հոգ է տանում և մինչ առաջնածին հիբրիդի՝ Կլաուսի արյամբ բուժվելը, Ելենան Դեյմոնին հրաժեշտի համբույր է տալիս, քանի որ վստահ է, որ Դեյմոնը մահանալու է: Նա նաև ներում է նրան, ասելով, որ հոգ է տանում նրա մասին՝ այրվող արցունքներով:

3 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանում, Դեյմոնն օգնում է Ելենային, որպեսզի նա Ստեֆանին վերադարձնի Միստիկ Ֆոլս, այն բանից հետո, երբ Ստեֆանը դառնում է Կլաուսի հպատակներից: Պայմանավորվածությունը ուժի մեջ է մտնում արյան գործարքից հետո, այդ արյունը Կլաուսը տալիս է Դեյմոնին, որպեսզի վերջինս բուժվի մարդագայլ Թայլերի խայթոցից: Սկզբից նա չի ուզում Ելենային ներգրավել փրկության փորձերի մեջ, օգտագործելով Ալարիկ Զալցմանին, ով Ելենայի խնամակալն էր և այդ ամենը անում է նրա համար, քանի որ Կլաուսը չգիտեր, որ Ելենան ողջ էր մնացել զոհաբերությունից հետո, որի ժամանակ Կլաուսը ազատել էր իր հիբրիդային կողմը: Սակայն Ելենան ինքնուրույն է ներգրավվում, հուսահատ փորձելով գտնել Ստեֆանին: Դեյմոնը ճիշտ է սկզբից երկմտում է, բայց չի կարողանում մերժել Ելենային, քանի որ զգացմունքներ ուներ նրա նկատմամբ: Նա նաև հիշեցնում է Ելենային, որ մի անգամ նա հրաժարվել էր Ստեֆանի որոնումներից, քանի որ գիտեր, որ Դեյմոնին վտանգ է սպառնում, պարզ հասկացնելով, որ Ելենան նույնպես զգացմունքներ ունի իր նկատմամբ: Դեյմոնը Ելենային ասում է, որ. «Երբ նա միշտ սահմանից հետ է բերում իր եղբորը, որպեսզի հանձնի Ելենային, նա միևնույն է ուզում է, որ Ելենան հիշի, թե ինչ է նա զգացել Ստեֆանի բացակայության ժամանակ»: Երբ Ստեֆանը վերջապես վերադառնում է Միստիկ Ֆոլս, նրա հարաբերությունները սկսում են տարբերվել առաջին և երկրորդ եթերաշրջաններում եղածից: Դա պառակտում է առաջացնում Ելենայի և Ստեֆանի մեջ, երբ միևնույն ժամանակ Դեյմոնի և Ելենայի հարաբերություններն ավելի և ավելի են մտերմանում: Սակայն ինչպես նախկինում այնպես էլ հիմա՝ Ելենան հրաժարվում է ընդունել Դեյմոնի նկատմամբ իր զգացմուքնները:

«Վտանգավոր կապեր» սերիայում, Ելենան տխրում է իր զգացմունքների պատճառով և ասում է Դեյմոնին, որ իր նկատմամբ Դեյմոնի ունեցած սերը կարող է խնդիր դառնալ և այն կարող է նրանց բոլոր անախորժությունների պատճառ դառնալ: Դա վրոդովմունք է պատճառում Դեյմոնին և ստիպում, որ նա վերադառնա անհոգ և անխոհեմ կյանքին, որը նկատվում է նախորդ եթերաշրջաններում: Այդ երկուսի մեջ եղած խորդուբորդ հարաբերությունները շարունակվում են, մինչև երկրպագուի հետ սեքսուալ ճնշման ներքո՝ կրքոտ պահին՝ Ելենան երեք եթերաշրջանների ընթացքում առաջին անգամ իր ցանկությամբ համբուրում է Դեյմոնին: Այդ համբույրը, ստիպում է Ելենային խոստովանել, որ նա սիրում է երկու եղբայրներին և հասկանում է, որ վերջի վերջո նա պետք է ընտրություն կատարի, ինչպես և նրա նմանակ Քեթրին Փիրսը, որը մի ժամանակ վերափոխել էր երկու եղբայրներին: Գնահատելով Դեյմոնի նկատմամբ ունեցած իր զգացմունքները նա ասում է, որ. «Դեյմոնն ուղղակի հարձակվեց իմ վրա: Նա մտավ իմ մաշկի տակ և ինչ էլ, որ ես անեմ, չեմ կարող նրան դուրս հանել»:

Եթերաշրջանի ավարտին Ելենան պետք է մեկնի անվտանգ վայր, նա պետք է ընտրություն կատարի՝ ուղևորվել Դեյմոնի մոտ և հնարավոր է, որ տեսնի նրան վերջին անգամ, կամ մեկնել Ստեֆանի և իր ընկերների մոտ և տեսնի նրանց վերջին անգամ: Նա ընտրում է երկրորդը, հետո զանգում է Դեյմոնին, որպեսզի հայտնի իր որոշումը: Դեյմոնը փորձում է կանգնեցնել Ալարիկին և Ելենան ասում է Դեյմոնին, որ եթե նա Դեյմոնին հանդիպեր Ստեֆանին հանդիպելուց առաջ, հնարավոր է, որ նրա ընտրությունը այլ լիներ: Այդ հայտարարությունը Դեյմոնին ստիպում է հիշել այն գիշերը, որտեղ նա առաջին անգամ հանդիպել է Ելենային, որը եղել է այն գիշերը, երբ նրա ծնողները մահացել են՝ փատացի մինչև Ստեֆանին հանդիպելը: Չցանկանալով, որ որևէ մեկը իմանա իր քաղաքում գտնվելու և Ելենային կյանքի և սիրո մասին մի քանի խորհուրդ տալու մասին, Դեյմոնը ստիպում է նրան մոռանալ այդ ամենը: Դեյմոնը հիշում է այդ ամենը Ալարիկի դեմ պայքարելով և սպանում է Ալարիկին, որի կենսական ուժը կապված է Ելենայի հետ: Դեյմոնին ցավ է պատում, իմանալով, որ Ելենան նույնպես մահացել է և գոռում է. «Ո՛չ: Դու մահացած չես», ցավից տառապող Դեյմոնը գնում է հիվանդանոց և պահանջում, որ տեսնի Ելենային, իսկ բժիշկ Մերեդիտ Ֆելն ասում է նրան, որ նա Ելենային վամպիրի արյուն է տվել: Եթերաշրջանի վերջում ցուցադրվում է Ելենան վերափոխման իրավիճակում:

4 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Դեյմոնը Ելենայի մահճակալի մոտ է, այն բանից հետո, երբ իմանում է, որ նա մահացել է իր օրգանիզմում ունենալով վամպիրի արյուն և որ Ելենան վերափոխվում է վամպիրի: Դեյմոնը սպիտակ կաղնու ցիցի օգնությամբ փորձում է սպանել Ռեբեկային, բայց Ռեբեկան հաղթում է նրան: Ռեբեկան դուրս է շպրտում Դեյմոնին պատուհանից և Դեյմոնը փախչում է:

Հետո Շերիֆի և Մերեդիտ Ֆելի հետ ծրագրի շրջանակներում, Դեյմոնը որպես խայծ օգտագործում է Մեթին, որպեսզի գրավի տեղակալների և պաստոր Յանգի ուշադրությունը: Պատգամավորներին ճանապարհելուց հետո, Դեյմոնը ողջ բարկությունը թափում է Մեթի վրա և ցանկանում է կոտրել նրա վիզը, որտեղ նրան կանգնեցնում է նոր վամպիր դարձած Ելենան: Հաջորդ առավոտյան Ելենան և Ստեֆանն ուղևորվում են կենդանիների որսի և Ելենան առաջին անգամ խմում է եղնիկի արյուն, հետո նա փսխում է իր խմած ողջ արյունը: Բացի այդ, քաղաքում վամպիրների նոր որսորդ է հայտնվում: Ելենան օգնության է դիմում Դեյմոնին, իսկ վերջինս տանում է նրան լողասենյակ և ստիպում է նրան խմել իր արյունը, մեկնաբանելով այդ ամենը այսպես. «Քեզ պետք է զարկերակից թարմ արյուն, այնպես, որ հնարավոր է, որ սա օգնի»: Նա ասում է, որ դա անձնական է և Ելենան հարցնում է, թե ինչո՞ւ, բայց այդպես էլ պատասխան չի ստանում: Նա խմում է արյունը, բայց էլի փսխում է այն մի քանի ժամ անց: Երբ Ստեֆանը իմանում է, որ Դեյմոնը՝ Ելենային իր արյունն է խմեցնում, շատ է բարկանում և խփում է Դեյմոնին, որը քիչ առաջ էր պայքարել վամպիրների որսորդի դեմ:

Դեյմոնը որոշում է լքել քաղաքը, բայց չորրորդ եթերաշրջանի վաղ սերիաներում, նա պատճառներ էր փնտրում մնալու համար: Ցասումնալիցը սերիայում Մերեդիտ Ֆելը հանդես է գալիս այն մարդկանցից, որը համոզում է նրան մնալ և օգնել Ելենային վերափոխումից հետո: Իրականում, Ստեֆանի և Դեյմոնի միջև եղած խնդիրը կրկին հայտնվում է, այն բանի համար, թե ո՞վ կդառնա վամպիր դարձած Ելենան:

Հնգյակը սերիայում ցուցադրվում է, որ Դեյմոնը հանձնարարում է Ստեֆանին ավելին իմանալ վամպիրների որսորդի՝ Քոննորի մասին, այն բանից հետո, երբ Դեյմոնը որոշում է Բոննիին և Ելենային տանել քոլեջ: Այդ ուղևորությունը նա նվիրում է Ելենային «որս» սովորեցնելուն, թե ինչպես բռնել մարդու, սնվել արյունով և մաքրել հիշողությունը: Սկզբնական մի քանի խնդիրներից հետո, Ելենան գնում է ուսանողական խնջույքի և սկսում է ինքնուրույն ուրախանալ՝ Բոննիի հետ ունեցած վեճի պատճառով: Հետո նա լքում է խնջույքը և ասում, որ չի ուզում լինել Դեյմոնի նման: Մարդասպանը սերիայում, նա սկսում է հավատալ, որ Ստեֆանը խաբում է իրեն և ամեն ինչ վերցնում է իր ձեռքը, վամպիրների որսորդին գտնելու վերաբերյալ, որը գերի էր վերցրել Ջերեմիին, Մեթին և Էյփրիլին: Նա անում է դա և սերիայի վերջում նրա մոտ սկսում են հալյուցյունացիաներ: Դեյմոնը հարցնում է Ստեֆանին, թե ինչու էր նա ուզում բուժել Ելենային և Դեյմոնը պատասխանում է, որ նա սիրում է Ելենային, թե՛ որպես վամպիր, թե՛ որպես մարդ:

Մենք բոլորս էլ երբևէ խելագարվում ենք սերիայում Դեյմոնն օգնում է Ելենային ազատվել իր հալյուցյունացիաներից և փրկում ինքնասպանությունից: Նա նաև օգնում է բացահայտել որսորդի անեծքը Բոննիի և պրոֆեսոր Շեյնի օգնությամբ: Էպիզոդի վերջում նա ասում է Ելենայի հնարավոր բուժման մասին և բացատրում, թե ինչու է Ստեֆանը նրան խաբել, միայն այն բանի համար, որպեսզի գտնի վամպիրիզմի դեմ հնարավոր դեղամիջոցը: Միևնույն ժամանակ Ելենան բաժանվում է Ստեֆանից, այն բանից հետո, երբ էպիզոդի վերջում խոստովանում է, որ իր զգացմունքները Դեյմոնի նկատմամբ խորանում են:

Իմ եղբոր հիվանդապահը էպիզոդում Ելենան պատմում է Դեյմոնին իր և Ստեֆանի բաժանման պատճառը և էպիզոդի վերջում Դեյմոնը և Ելենան վերջապես սեքսով են զբաղվում: Դրանից հետո պարզվում է, որ Ելենան գտնվում է Դեյմոնի իշխանության ներքո, բայց Մենք միշտ էլ ունենք Բուրբոն Սթրիթ սերիայում պարզվում է, որ դա ազդում է միայն գործողությունների վրա, այլ ոչ թե զգացմունքների: Տիրակալի հետ ունեցած կապը կարող է վերանալ միայն այն ժամանակ, երբ Դեյմոնը լքի Ելենային և ասի, որ նա պետք է դադարի անհանգստանալ իր մասին, ինչի մասին Դեյմոնին պատմում է Նոր Օռլեանաբնակ մի կախարդ՝ Նանդին: Հաջորդ սերիայում Դեյմոնը և Ելենան, Ջերեմիի որսորդական բնազդների օգնությամբ գնում են լճի կողքին գտնվող Ելենայի ծնողների տուն: Այս սերիայում Ելենան փորձում է Դեյմոնի հետ պահել իրենց զույգի նման, բայց Դեյմոնը հրաժարվում է նույնիսկ համբուրել նրան, քանի որ մեղավոր է զգում իրեն Տիրակալ և ենթակա հարաբերությունների պատճառով և անհանգստանում է, որ նա շահագործում է Ելենային: Եկեք, բոլոր հավատարիմներ էպիզոդի վերջում Դեյմոնն անհանգստանալով տիրակալի և ենթակայի կապի մասին, Ելենային ասում է, որ նա գնա Միստիկ Ֆոլս, այն ժամանակ, երբ ինքը պետք է մարզի Ջերեմիին:

Արտադասարանական պարապմունքներ սերիայում Դեյմոնը լճի ափին գտնվող տան մոտ մարզում է Ջերեմիին, Մեթ Դոնովանից առաջ: Հայտնվում է Կլաուսը և սպառնում Դեմոնին, որ ինչքան հնարավոր է արագ կերպով ավարտի Ջերեմիի որսորդական դաջվածքները: Դեյմոնը անհնազանդություն է ցուցաբերում, չցանկանալով ցավ պատճառել անմեղներին՝ Ելենայի պատճառով, բայց Կլաուսը իրագործում է իր ծրագրերը անկախ դրանից: Հետո նույն էպիզոդում Ելենան զանգում է Դեյմոնին և խոստովանում, որ սիրում է նրան և «դա իր ողջ կյանքի ընթացքում ունեցած զգացողություններից ամենաիրականն է», դրանից հետո Դեյմոնը թուլություն է դրսևորում և ասում Ելենային, որ գա իր մոտ: Հետո Դեյմոնը հանդիպում է մի շարք նոր վերափոխված վամպիրների հետ և ասում է Ջերեմիին, որ սպանի նրանց բոլորին, ասելով, որ դա ամենաարագ ձևն է, սակայն նա հրաժարվում է, բայց ամեն ինչ փոխվում է այն պահին, երբ Կլաուսը ստիպում է բոլոր վամպիրներին սպանել Մեթ Դոնովանին: Բռնիր ինձ, եթե կարող ես էպիզոդում Դեյմոնը տղաներին ասում է, որ փախչեն քանի որ Ջերեմին դեռ պատրաստ չէ: Հետո, երբ Ելենան վերադառնում է, Դեյմոնը վիճում է նրա հետ անմեղներին սպանելու հարցում և ասում է նրան, որ Մեթին տանի տուն, մինչ նա և Ջերեմին կզբաղվեն Կլաուսի նորաստեղծ վամպիրներով: Սակայն հայտնվում է Կոլը և սպանում բոլոր վամպիրներին, որոշելով խանգարել նրանց դեղամիջոցը գտնելու և Սայլասին արթնացնելու հարցում և սպառնում է սպանել Ջերեմիին: Կոլը ստիպում է Դեյմոնին ընտրություն կատարել իր և Ջերեմիի միջև և ստիպում, որ Դեյմոնը մոռանա այդ ամենի մասին: Վերադառնալով Միստիկ Ֆոլս Դեյմոնը սկսում է որոնել Ջերեմիին կախարդանքի պատճառով, սակայն, երբ տեսնում է նրան խորտկարանում, հասկանում է, որ Կոլն է ստիպել նրան դա անել և ասում է Ջերեմիին, որ փախչի: Դեյմոնը Միստիկ Ֆոլսում ամենուրեք փնտրում է Ջերեմիին և նախօրոք տեղեկացնում, որ նա գտնվում է պարտադրանքի ազդեցության ներքո և եթե նա գտնի Ջերեմիին, ապա պետք է սպանի նրան: Ջերեմին կրակում է Դեյմոնի գլխին և երբ Դեյմոնն արթնանում է, սկսում է հայհոյել Ջերեմիին, ասելով, որ նա հիմար է, քանի որ չի սպանել իրեն: Էպիզոդի վերջում Դեյմոնը հասնում է Ջերեմիին: Ելենան հետևում է նրան և ասում Դեյմոնին, որ կռվի իր հետ, պատճառաբանելով. «Դու սիրում ես ինձ, իսկ ես սիրում եմ քեզ», բայց Դեյմոնը նրան ասում է, որ չի կարող պայքարել, հետո ծնկի է գալիս և խնդրում Ջերեմիին սպանել իրեն: Ստեֆանը հայտնվում է ճիշտ պահին և ջարդում Դեյմոնի վիզը և բանտարկում նրան, մինչև նրանք կզբաղվեն Կոլով: Դեյմոնը հաջորդ էպիզոդի ողջ ընթացքում մնում է բանտարկված հոգատար և խայթող Ստեֆանի մոտ և Կլաուսի հետ խոսում է Քերոլայնի, Ռեբեկայի և Ելենայի մասին:

Երբ խումբը գնում է խորհրդավոր կղզի դեղամիջողը գտնելու համար, Դեյմոնը շարունակում է կասկածել պրոֆեսոր Շեյնին: Երբ Ջերեմին գնում է որոնման, իսկ Բոննին և Շեյնը մնում են, որպեսզի կիրառեն լոկատորի կախարդանքը, Դեյմոնը մնում է Շեյնին հետևելու համար: Հետո Դեյմոնը կտտանքների է ենթարկում Շեյնին տեղեկություն իմանալու համար, բայց Շեյնը զննում է Դեյմոնին և ասում նրան, որ Ելենան բուժվելուց հետո վերադառնալու է Ստեֆանի մոտ: Ելենան խանգարում է տանջանքներին և Դեյմոնը հեռանում է: Նա ասում է Դեյմոնին, որ վստահ է, որ իր զգացմունքներն իրական են և խնդրում է Դեյմոնին նույնպես մարդ դառնալ, սակայն Դեյմոնն ասում է նրան, որ նա մարդ դառնալու ցանկություն չունի և որ մարդու և վամպիրի միջև հարաբերությունները դատապարտված են և անհետանում է: Դրանից հետո Դեյմոնին բռնում է Վոնը, որը Հնգյակի անդամներից է և կապում է նրա վիզը և առաջնորդում: Դեյմոնը Վոնի հետ գնում է քարանձավ, որում թաղված է Սայլասը և հաղթում է նրան այն բանից հետո, երբ Վոնը վնասում է Ռեբեկային: Ելենան և Ստեֆանը հանդիպում են վնասվածքներ ստացած Դեյմոնին և Ռեբեկային, Ստեֆանը մնում է, իսկ Ելենան գնում է Ջերեմիին գտնելու: Դեյմոնը համոզում է Ստեֆանին, որ գնա և դեղամիջոցի օգնությամբ բուժի Ելենային, ուշադրություն չդարձնելով նրան, որ այն հերիքում է միայն մեկ հոգու և որ նա դա ուզում է իր սիրեցյալի համար: Հետո Ստեֆանը լքում է Ռեբեկային, իսկ Ռեբեկան ասում է, որ Դեյմոնը կատարել է ինքնամերժ արարք և նշում է, որ նա միշտ սիրելու է Ելենային: Ուժասպառ եղած Դեյմոնը խոստովանում է, որ նա չի կարող ամեն ինչ կառավարել և հոգնել է:

Այն բանից հետո, երբ «Նապաստակաբնով ներքև» էպիզոդում Քեթրինը սպանում է Ջերեմիին, Դեյմոնը մնում է և որոշում փնտրել Բոննիին, ասելով Ստեֆանին, որ չի կարող տուն վերադառնալ առանց նրա: Վերջի վերջո նա գտնում է Բոնիին, գրկում նրան, բայց երբ վերադառնում են Միստիկ Ֆոլս, նա Ստեֆանին հայտնում է, որ Բոննին կորցրել է հիշողությունը: Ելենան ժխտում է Ջերեմիի մահը, հետո ուշքի է գալիս և պահանջում, որ Դեյմոնը բերի նրան Ջերեմիի մարմինը: Երբ Ելենան սկսում է տանջվել, Ստեֆանը Դեյմոնին համոզում է օգնել նրան, ասելով, որ նա պետք է օգտագործի տիրակալի կապը՝ նրա ցավը թեթևացնելու համար, սակայն դրա փոխարեն Դեյմոնը Ելենային ասում է, որ անջատի իր էմոցիաները: Հաջորդ էպիզոդում Դեյմոնը փորձում է հետևել Քեթրինին, որպեսզի գտնի դեղամիջոցը, իսկ միևնույն ժամանակ Ռեբեկան էլ իր հերթին փորձում է հետևել նրան: Նա գտնում է անցյալի իր նախկին ընկերոջը՝ Ուիլին, ով մահանում էր մարդագայլի խայթոցից և սպանում է նրան խղճից ելնելով: Նա ճիշտ ժամանակին վերադառնում է տուն և խանգարում Ելենային, երբ նա փորձում էր սպանել Քերոլայնին և տանում է նրան իր հետ Նյու Յորք: Նյու Յորքում Դեյմոնը սկսում է հետապնդել Քեթրինին և փորձում թաքցնել Ելենայից, որ փնտրում է դեղամիջոցը: Ելենան իմանում է և ողջ ընթացքում խաղում է նրա հետ, մինչ այն, երբ Դեյմոնը նրան և Ռեբեկային պատմում է 1970-ականներում այդտեղ անցկացրած ժամանակի մասին: Նա խոստովանում է, որ ինքն էլ էր անջատել էմոցիաները և Լեքսին եկել էր նրան օգնելու՝ Ստեֆանի անունից, սակայն Դեյմոնը խաբում է նրան և ստիպում հավատալ, որ սիրահարվել է նրան, որպեսզի թողներ նրան տանիքում՝ արևի լույսի տակ այրվելու որպես վրեժ: Նա ասում է, որ առաջին եթերաշրջանում նա սպանել է Լեքսիին այն պատճառով, որովհետև նա Դեյմոնի մոտ մեղքի զգացողություն էր առաջացնում: Ելենան համբուրում է Դեյմոնին և փորձում է գրպանից գողանալ Քեթրինի հասցեն, սակայն Դեյմոնը հասկացել էր, որ նա խաղում է իր հետ և փորձում է համոզել նրան միացնել էմոցիաները: Հայտնվում է Ռեբեկան և կոտրում Դեյմոնի վիզը: Հետո Դեյմոնը զանգում է Ստեֆանին և եղբայրները փորձում են գտնել Ելենային: Հետո նրանք հրաժարվում են դեղամիջոցը հանձնելուց, որովհետև Ելենան սպանում է մատուցողուհուն և սպառնում, որ էլի մարդկանց կսպանի:

«Քո նկարները» էպիզոդում Դեյմոնը և Ստեֆանը որոշում են գտնել Ելենային և հետ բերել նրա էմոցիաները: Սալվատորե եղբայրները որոշում են Ելենային տանել խնջույքի, որտեղ Դեյմոնը հարցնում է Ելենային, թե ինչո՞ւ է նա ասել, որ սիրում է Դեյմոնին և որ դա իր կյանքի ամենաիրական զգացմունքն է: Ելենան ասում է Դեյմոնին, որ նա դա ասել է տիրակալի կապի պատճառով և որ ոչինչ չի զգում նրա նկատմամբ: Սակայն հետո, երբ Բոննին գրեթե սպանում է Ելենային, նա կանչում է Դեյմոնին, որպեսզի օգնի իրեն և նա բանտարկում է Ելենային Սալվատորեների նկուղում: Հետո Դեյմոնը կառավարում է Ելենայի երազները, փորձելով հիշեցնել, թե որքան շատ է նա սիրում իր ընկերներին և ընտանիքին, երբ դա չի աշխատում, Սալվատորե եղբայրները (Ստեֆանի խորհրդով) տանջում են Ելենային, որպեսզի նա միացնի էմոցիաները: Հետո Ելենան նրանց կեղծ է անվանում և փորձում է ինքասպան լինել, իմանալով, որ Դեյմոնը երբեք իրեն վնաս չի պատճառի և չի թողնի, որ նա մահանա: Դեյմոնը հիշեցնում է, որ Ելենան խելացի է և տանջանքները չեն օգնի: Հետո Քեթրինը ազատում է Ելենային, որից հետո Դեյմոնի մոտ ծրագիր է առաջանում և նրանք սպանում են Մեթին՝ Ելենայի աչքի առաջ (միևնույն ժամանակ Մեթը կրում էր Գիլբերտների մատանին, որը վերակենդանացնում է նրան) և դա աշխատում է, իսկ Ելենայի էմոցիաները վերադառնում են: Հետո Ելենան կենտրոնացնում է իր ատելությունը Քեթրինի վրա, բայց Դեյմոնը Ելենային ասում է, որ նա չպետք է փորձի սպանել Քեթրինին: Դեյմոնը խոստովանում է, որ նա ատում է Քեթրինին, սակայն գիտի, որ եթե Ելենան սպանի նրան, նրա մնացած այլ էմոցիաները (ցավ և մեղք), նորից հետ կվերադառնան: Ելենան խոցում է Դեյմոնի որովայնը, երբ նա փորձում է կանգնեցնել Ելենային:

Եթերաշրջանի վերջին սերիայում՝ «Աստիճանավորում», նա փորձում է դեղամիջոցը տալ Ելենային, բայց Ելենան հրաժարվում է, ասելով, որ այլևս չկա տիրակալի կապը: Վոնը մարդագայլի թույնից պատրաստված փամփուշտով կրակում է Դեյմոնի վրա և նա համարյա մահանում է, բայց Կլաուսը գալիս է Միստիկ Ֆոլս և փրկում նրան: Էպիզոդի վերջում, Ելենան ասում է, որ սիրում է նրան ավելացնելով, որ բոլոր իր կայացրած որոշումների մեջ՝ Դեյմոնին ընտրելն ամենավատ որոշումն է եղել:

5 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմանալով Ստեֆանի բացակայության և Բոննիի մահվան մասին, Դեյմոնը և Ելենան միասին են անցկացնում ժամանակը, մինչ Ելենայի Ուիթմոր քոլեջ գնալը, որը հեռու է գտնվում միստիկական հարձակումներից, թողնելով Դեյմոնին իր եղբոր՝ Ջերեմիի հետ: Քոլեջը մի շարք վերելքներ և անկումներ է ի հայտ բերում հեռուստասերիալում: Քեթրինը խնդրում է Դեյմոնին պաշտպանել իրեն, քանի որ զգում է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն, Դեյմոնը Ջերեմիի՝ վամպիրների որսորդի բնազդների շնորհիվ հայտնաբերում է, որ Սայլասը և Ստեֆանը նմանակներ են: Սայլասը Դեյմոնին շատ հակիրճ բացատրում է, թե ինչու են նա և Ստեֆանը այդքան նման և պատմում, թե որտեղ է Ստեֆանը եղել ողջ ամառ, շոկի ենթարկվելով իմացած նորությունից Դեյմոնը փորձում է գտնել Ստեֆանին: Սայլասը կառավարում է Ելենայի գիտակցությունը, որպեսզի սպանի Դեյմոնին, բայց Ելենան հակադրում է այդ ուժին, մտածելով Ստեֆանի հոգսերի մասին: Հետո, Ելենան և Դեյմոնը՝ Շերիֆ Ֆորբսի օգնությամբ գտնում են սեյֆ, որտեղ Ստեֆանը փակված խեղդվել է ողջ ամառ, բայց գտնում են միայն մահացած մարմին:

Քանի որ Ելենան և Քեթրինը նույն մղձավանջներն են ունենում Ստեֆանի վերաբերյալ, նրանք երեքով՝ Ելենան, Քեթրինը և Դեյմոնը փնտրում են Ստեֆանին: Դեյմոնը վերջապես գտնում է Ստեֆանին տնակի մեջ, որտեղ նա կապված է աթոռին և Քեթսիան այնտեղ Ստեֆանին և Սայլասին կախարդանքով կապում է իրար և այրում Ստեֆանի ուղեղը: Քեթսիան Դեյմոնին ասում է, որ իր և Ելենայի հարաբերությունները դատապարտված են: Դեյմոնը և Ելենան տանում են Ստեֆանին և հետո իմանում, որ նա հիշողության կորուստ ունի և չի կարողանում ոչինչ հիշել: Դեյմոնը Ստեֆանի հիշողությունը վերականգնելու համար, տալիս է նրան իր օրագրերը և շատ ժամանակ է անցկացնում նրա հետ: Ջերեմին պատմում է Դեյմոնին, որ Բոննին մահացել է և Դեյմոնը վերջապես պատմում է Ելենային Բոննիի մահվան մասին: Բոննիի հրաժեշտի արարողության ժամանակ Դեյմոնը մխիթարում է Ելենային: Դեյմոնը ուզում է օգնել Սայլասին, քանի որ Սայլասը ցանկանում է կապել իր կյանքը Բոննիի հետ և մահանալ: Սայլասը տեսնում է, թե ինչպես է Քեթսիան գնում խնջույքի, դրա համար էլ, թե՛ Դեյմոնը, թե՛ Սայլասը գնում են Ուիթմոր քոլեջի խնջույքին: Սայլասին, Դեյմոնը պետք է Ստեֆանին սպանելու և իր ուժերը վերականգնելու համար: Ստեֆանը արթնանում է, խաբում Դեյմոնին և կոտրում վիզը:

Սալվատորեների առանձնատանը նրանք բերում են չորացած Սայլասին, որպեսզի փոխանակեն նրա կյանքը Բոննիի հետ, նա դառնում է մահկանացու կախարդ: Միակ ճանապարհը՝ դեղամիջոցն է, դրա համար էլ Ելենան և Դեյմոնը, կանչում են Քեթրինին, որի արյան մեջ հոսում է դեղամիջոցը և նրա ժամանելուց հետո Սայլասը խմում է նրա ողջ արյունը, բայց Քեթրինը ողջ է մնում: Հետո Ամարան արթնանում է և դառնում միստիկական Խարիսխ: Հետո նա բուժում է իրեն անմահությունից՝ խմելով Սայլասի ողջ արյունը: Երբ Ամարան արթնանում է, ցանկանում է մահանալ, քանի որ նա Խարիսխ է, նա կարող է խոսել, տեսնել և զգալ մահացածներին և ողջերին: Ամարան հոգեկան խնդիրներ ունի և նա ինքնասպանության մի շարք փորձեր է կատարում:

Բոննիի նորից «վերակենդանանալու» համար, նա պետք է Ամարայի հետ տեղափոխվի և դառնա նոր Խարիսխ: Քեթսիան կախարդանք է ստեղծում, որը Բոննիին դարձնում է նոր Խարիսխ: Հետո հայտնվում է Սայլասը և բոլորին ստիպում, որ դուրս գան Սալվատորեների առանձնատնից: Ստեֆանը ուզում է սպանել Սայլասին, քանի որ նա փակել էր իրեն սեյֆում ողջ ամառվա ընթացքում, որտեղ նա անընդհատ խորտակվում էր: Այսպիսով, երբ լույսերը մարում են, Ստեֆանը վերցնում է Ամարային և դուրս գալիս տնից: Հետո զանգում է Սայլասին և ասում, որ գա նրա հետևից: Ի սկզբանե Սայլասն ուզում է սպանել Ամարային, նրա խաղաղվելու համար: Մնացածը տան մեջ փնտրում են Ամարային: Քեսթիան նույնպես փախչում է, երբ լույսերը միանում են Սայլասին գտնելու համար: Նրանք հանդիպում են, զրուցում և հետո նա վազում է Ամարայի մոտ: Սայլասը վնասում է Ստեֆանին, հետո սկսում է կտրել Ամարային, քանի որ նա էր այդպես ուզում: Ստեֆանը վերցնում է դանակը և սպանում Սայլասին, իսկ Ամարան հարվածում է ինքն իրեն: Դեյմոնը վազում է Ամարայի մոտ և կրկնում, որ նա պետք է ապրի: Կախարդանքը գործում է մինչ Ամարայի մահանալը: Բոննին վերակենդանանում է:

6 եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում, Դեյմոնը և Բոննին հայտնվում են 1994 թվականի բանտային աշխարհում, որում նրանք ստիպված վերապրում են նույն օրը նորից և նորից: Եթերաշրջանի զարգացման ընթացքում նրանք ծանոթանում են Կայ Փարքերի հետ, որը նրանց ասում է, թե ինչպես կարող են տուն վերադառնալ: Անշահախնդրորեն Բոննին հետ է ուղարկում Դեյմոնին, իսկ ինքը և Կայը մնում են 1994 թվականում: Տանն ամեն ինչ այպիսին չէ, ինչպիսին Դեյմոնն էր պատկերացնում: Ելենան խնդրել է Ալարիկին, որպեսզի նա պարտադրանքի միջոցով ստիպի Ելենային մոռանալ Դեյմոնի հետ անցկացած ժամանակը և առաջ է շարժվել: Մի քանի անհաջող փորձերից հետո, Դեյմոնը որոշում է նրան հետ բերել:

Եթերաշրջանի զարգացման ընթացքում, Ելենան նորից է սիրահարվում Դեյմոնին, երբ նրանք փորձում են Բոննիին ազատ արձակելու ճանապարհներ գտնել և նա անընդհատ մխիթարում է Դեյմոնին, քանի որ նրա լավ ընկերներից մեկը՝ Լիզ Ֆորբսը գնալով ավելի է թուլանում քաղցկեղից: Կայը փախչում է Բանտային աշխարհից առանց Բոննիի և միավորվելով Լյուկի հետ, իրեն է վերցնում նրա ուժերը և հիմա մեղքի զգացում ունի և փորձում է օգնել Բոննիին ազատելուց: Նրա օգնությամբ Դեյմոնը, Ելենան և Ջերեմին այցելում են Բանտային աշխարհ և հիշեցնում Բոննիին, որ Նոր Շոտլանդիայում՝ Քեթսիայի դամբարանի մոտ դեռ գործում է կախարդանք:

Լիզի մահից հետո, Քերոլայնը չի կարողանում դիմանալ իր մոր կորստի ցավին և որոշում է անջատել մարդկայնությունը, Բոննիի վերադառնալուց անմիջապես հետո: Բոննին տարօրինակ տեսանյութ է իր հետ բերել, որը նա նկարահանել է Բանտային աշխարհից դուրս գալու պահին, որտեղ նրան տեղափոխել էին 1903 թվականի հոկտեմբերի 31-ին: Նա ցույց է տալիս տեսանյութը Դեյմոնին և նա ճանաչում է սեփական մորը՝ Լիլիան Սալվատորեին, որը կանգնած էր տեսանյութի ետին պլանում: Մտահոգվելով իր մոր ողջ լինելու մասին լուրից, այն բանից հետո, երբ նա համարում էր, որ իր մայրը մահացել է 1858 թվականին, Կայը Դեյմոնին հայտնում է, որ նրա մայրը տեղափոխվել է Բանտային աշխարհ, որ նա եղել է Հորատիչ և ասում, թե որքան մարդու է նա սպանել: Ցավոք սրտի Քերոլայնը ստիպում է Ստեֆանին անջատել մարդկայնությունը: Կայը, Բոննին, Դեյմոնը և Ելենան ուղևորվում են 1903 թվականի Լիլիի աշխարհ, նրան գտնելու որպես Ստեֆանի մարդկությունը վերադարձնելու միակ միջոց:

Դեյմոնը նեղանում է, երբ հասնում է Լիլիին և տեսնում, որ նա հայտնվել է Բանտային աշխարհում այլ վամպիրների հետ և իմանում, որ նրանք Լիլիին են տվել իրենց արյան մասնաբաժինը, որպեսզի նա ողջ մնա: Նա չի ուզում հեռանալ առանց նրանց, բայց Դեյմոնը սպառնում է թողնել նրան Բանտային աշխարհում, եթե նա չհամաձայնվի գնալ: Բոննին, Դեյմոնը և Ելենան՝ Լիլիի հետ միասին հեռանում են, թողնելով Կային այնտեղ: Երբ նրանք վերադառնում են, Բոննին տալիս է Դեյմոնին նվեր՝ վամպիրիզմի դեղամիջոցը, որը նա վերցրել էր Նոր Շոտլանդիա ուղևորվելու ժամանակ 1994 թվականի Բանտային աշխարհից: Նա երկմտում է տալ արդյոք Ելենային, թե ոչ և տալ արդյոք նրան այն կյանքը, որը նրանից խլել են:

Այն բանից հետո, երբ Լիլին օգնում է վերադարձնել Ստեֆանի մարդկությունը, իսկ Ստեֆանն էլ իր հերթին Քերոլայնինը, Լիլին անկոտրում է Բանտային աշխարհ վերադառնալու և վերադարձնելու համար այն, ինչը նա համարում է իր ընտանիքը: Դեյմոնը հակառակվում է Բոննիին, որը վերցրել էր Ասցենդենտը և ասում նրան, որ Լիլին սպառնում է ոչնչացնել դեղամիջոցը, եթե նա միջոցներ չձեռնարկի իր «ընտանիքը» վերադարձնելու համար: Սակայն, երբ Դեյմոնը որոշում է թուլյատրել Բոննիին ոչնչացնել Ասցենդենտը, գալիս է տուն և տեսնում, որ Լիլին իրականում դեղամիջոցը տվել է Ելենային: Դեյմոնը խոստովանում է, որ նա եսասեր է եղել և վախեցել է կորցնել նրան, բայց պնդում է, որ նա պետք է բուժվի, իսկ նրանից հետո կբուժվի նաև ինքը:

Ելենան ընդունում է դեղամիջոցը և զարմանալիորեն նրա հիշողությունները վերականգնվում են և նա հիշում է, թե ինչպես է Դեյմոնի հետ առաջին անգամ ուղևորվել Նոր Շոտլանդիա դեղամիջոցի որոնումներով, հետո Դեյմոնը ասում է Ելենային, որ սկզբից կարոտում էր մարդ լինելուն, բայց հետո նա դրանից ավելի դժբախտ բան չի պատկերացնում: Ելենան նրան ասում է, որ Դեյմոնը պետք է լավ մտածի այդ որոշումը կայացնելուց առաջ և ասում է Ստեֆանին, որ համոզվի, որ Դեյմոնը վստահ է իր մարդ դառնալու ընտրության մեջ: Դեյմոնը համարյա որոշում է, որ պետք է վամպիր մնա, մինչ ականատես չլինի ավագ զույգի ընտրությանը: Ջոյի և Ռիկի ամուսնության արարողությունից առաջ Դեյմոնը ասում է Ելենային, որ նա ցանկանում է ապրել միայն մեկ կյանք Ելենայի հետ: Ամուսնության ժամանակ, Կայը հայտնվում է և մահացու վնասվածք հասցնում Ջոյին, իսկ հետո պայթյուն է կազմակերպում: Էպիզոդը ավարտվում է Ելենայի գետնին անգիտակից պառկած դրվագով:

Վեցերորդ եթերաշրջանի վերջին՝ «Ես անընդհատ մտածում եմ քո մասին» էպիզոդում Դեյմոնը տանում է Ելենային հիվանդանոց այն բանից հետո, երբ վամպիրի արյունը չի բուժում և չի արթնացնում նրան: Հիվանդանոցում բժիշկները Դեյմոնին ասում են, որ նա բժշկական տեսանկյունից լրիվ առողջ է և չեն գտնում նրա չարթնանալու պատճառը: Կայը գնում է հիվանդանոց: Լիլիի արյունը խմելուց և ինքնասպանություն գործելուց հետո, Կայի կախարդանք կլանելու ունակությունը նրան թույլ է տալիս դառնալ Հերետիկոս (կախարդի ուժերով՝ վամպիր), բայց նրան խայթում է մարդագայլի վերափոխված Թայլերը, որը քիչ առաջ էր ստացել մարդագայլի անեծքը: Կայը պատմում է Դեյմոնին, որ նա միացրել է Ելենայի և Բոննիի կյանքերը և քանի դեռ Բոննին ողջ է, Ելենան քնելու է, բայց շատ առողջ վիճակում: Նաև ասում է, որ կախարդանքը մշտական է և կախարդանքի մեջ ցանկացած լծակ փնտրելու փորձը հանգեցնում է ինչպես Բոննիի, այնպես էլ Ելենայի մահվանը: Դեյմոնը վերադառնում է հարսանիքի վայրը և գտնում Բոննիին ծանր վիրավորված և գետնին պառկած, Կայը հիշեցնում է Դեյմոնին, որ եթե նա թողնի, որ Բոննին մահանա՝ Ելենան քնից կարթնանա: Դեյմոնը Բոննիից ներողություն է հայցում և լքում է սենյակը: Կայը զայրանում է, որ Դեյմոնին ընտրության հնարավորությամբ տանջելու իր ծրագիրը ձախողվել է և մինչ նա շեղվում է, Դեյմոնը նրան ետևից գլխատում է: Դեյմոնը փրկում է Բոննիին և միասին գնում են Սալվատորեների առանձնատուն, որպեսզի հրաժեշտ տան Ելենային, որոշելով, որ Բոննին պետք է ապրի իր կյանքը և որ Ելենան պետք է արթնանա Բոննիի բնականոն կերպով մահանալուց հետո: Դեյմոնն այդ ընթացքում հայտնվում է Ելենայի գիտակցության մեջ, որպեսզի հրաժեշտ տա նրան, նրանք պարում են և Դեյմոնը Ելենային ասում է, որ պատրաստ չէ ապրել առաջիկա 60 տարիների իր կյանքն առանց նրա: Ստեֆանը և Դեյմոնը փակում են Ելենայի դագաղը և Բոննին կախարդանքի օգնությամբ կնքում է գերեզմանոցը, որպեսզի դեղամիջոցը փնտրողներից ոչ մեկ չկարողանա գտնել այն:

Եթերաշրջանն ավարտվում է այն տպավորությամբ, որ բավականին քիչ ժամանակ է անցել: Միստիկ Ֆոլսը ամայանում է Լիլիի «ընտանիքի»՝ այլ Հերետիկոսների վերադարձից հետո: Վերջին տեսարանում ցուցադրվում է հուսահատ Դեյմոնը, որը կանգնած է ժամացույցով աշտարակի վրա, որտեղ ժամանակին նա նստում էր Ելենայի հետ:

7-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանում կան ներկա ժամանակից երեք տարի առաջվա հիշողություններ:

Դեյմոնը պետք է պարզի, թե ով է նա առանց Ելենայի և համաձայնության գա, որ նա չի կարող սպանել իր ամենալավ ընկերոջը՝ Բոննիին, որպեսզի ավելի արագ ետ բերի նրան:

Ալարիկը փորձում է ճանապարհներ գտնել իր կնոջը՝ Ջոյին վերակենդանացնելու համար:

Միստիկ Ֆոլսը ժամանակի ընթացքում դառնում է ուրվական քաղաք, քանի որ Հերետիկոսներն օգտագործում են նրանց որպես լծակներ: Մարմինները անհետանում են, իսկ Մեթ Դոնովանը սկսում է բարկանալ:

Ալարիկը գտնում է Փյունիկի քարը և փորձում է Բոննիի օգնությամբ վերակենդանացնել Ջոյին, բայց հետո հասկանում է, որ քարը լցված է մահացած վամպիրների հոգիներով և նրանք պատահմամբ Ֆլորենս անունով վամպիրի հոգին տեղափոխում են Ջոյի մարմնի մեջ, բայց նա շուտով մահանում է, քանի որ վամպիրի հոգին չի կարող ապրել մարդկային մարմնում:

Քերոլայնին առևանգում են, այն բանից հետո, երբ Դեյմոնը և Բոննին սպանում են Լիլիանի «երեխաներից» մեկին և Վալերիից՝ Ստեֆանի առաջին սիրուց իմանում են, որ Քերոլայնը հղի է և կրում է Ալարիկի և Ջոյի երկվորյակ երեխաներին: Կախարդանքը, որն օգտագործել են Երկվորյակները, եղել է ոչ թե Կային Բանտային աշխարհ ուղարկելու, այլ հաջորդ սերունդը փրկելու համար, ուղարկելով նրանց այնպիսի մարմին, որը չի մահանա, իսկ հետո թաքցրել են նրանց:

Հերետիկոսներից՝ Նորան և Մերի Լուիզն անցկացնում են ժամանակը իրենց խնդիրները լուծելու, նաև իրենց երկու եղբայրների մահը սգալու համար:

Բոն, ով համր է բայց նույնպես Հերետիկոս, կրում է իր կոկորդին X նշան, այն նույն նշանից, որը Ջուլիանն ունի իր կրծքին, հենց այդ նշանն էլ վերցրել է նրա ձայնը: Նա սկզբից շատ լուրջ է, բայց երբ Ջուլիանը վերակենդանանում է, նա սկսում է ցույց տալ իր աշխույժ և ուրախ կողմը: Եվ, երբ Վալերին պատմում է, որ Ջուլիանը ծեծել է նրան՝ սպանելով իր դեռ չծնված երեխային՝ նա ցույց է տալիս իր կարեկից կողմը և գրկում նրան արցունքոտված աչքերով:

Լիլիանը սկսում է սիրել Սալվատորե ընտանիքը և անընդհատ փորձում է խաղաղ ճշմարտություն հաստատել: Նույնիսկ նրանից հետո, երբ Դեյմոնը սպանում է իր 2 երեխաներին: Նրան հաջողվում է վերակենդանացնել իր խելագար սիրեցյալին, այն բանից հետո, երբ նրան ցույց են տալիս Ջուլիան իրական դեմքը: Հետո նա օգնում է Սալվատորե ընտանիքին, Ջուլիանին սպանելու գործում: Ամեն ինչ փոխվում է, երբ Մերի Լուիզն սկսում է օգնել Ջուլիանին: Հետո Ջուլիանը իրար է կապում Դեյմոնին և Վալերիին, ստիպելով Լիլիանին ընտրություն կատարել Սալվատորեների և Հերետիկոսների միջև, նա ընտրում է երկուսին էլ և ինքնասպաություն է կատարում, չիմանալով, որ Ջուլիանը բաժանվել է իրենից: Հետո Լիլիանը մահանում է, իսկ Դեյմոնը և Ստեֆանը թաղում են նրան:

Ջուլիանը սգում է նրա մահը և ցնորվում է, կատարելում է սպանություններ և բանակ է ստեղծում: Հետո նա պնդում է, որ միակ պատճառը, որի շնորհիվ նա չի տրվել Փյունիկի քարի ցնորքներին եղել է Լիլիանի հանդեպ տածած սիրո պատճառով:

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմերհոլդերը «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղերի՝ Փոլ Ուեսլիի (Ստեֆան) և Նինա Դոբրևի (Ելենա) հետ 2012 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ

Առաջին եթերաշրջանում Դեյմոնը ինքնահռչակ և միայնակ է[8], որը հաճախ զսպում է իրեն: Չնայած նրան, որ նա սկզբից ունի թշնամական հարաբերություններ այնպիսի մարդկանց հետ ինչպիսիք են Ալարիկ Զալցմանը և Էլիզաբեթ Ֆորբսը՝ Քերոլայնի մայրը: Դեյմոնը ժամանակի ընթացքում հայտնվում է որոշ մարդկանց կյանքերում Միստիկ Ֆոլսից, նրանց հետ ունենալով ընկերական հարաբերություններ: Ելենայի հետ ժամանակ անցկացնելուց հետո, Դեյմոնը դառնում է ավելի զգայուն և սիրահարվում է նրան՝ խորը, խենթաբար և կրքոտ: Դեյմոնը Ելենայի անվտանգությունը դասում է ամենից վեր, նույնիսկ իրենից[9][10]:

Ելենայից հետո Դեյմոնի ամենաակնառու սերը եղել է Ռոզան: Նա հանդիպել է նրան Կլաուսի որոնումների ժամանակ և շուտ կապվել է նրա հետ: Ցավոք սրտի Դեյմոնը բարկացնում է մարդագայլ Ջուլիային և նա հայտնվում է լիալուսնի ժամանակ, վրեժ լուծելու նպատակով:

Ստեֆան Սալվատորե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան (Փոլ Ուեսլի) և Դեյմոն (Իան Սոմերհոլդեր) Սալվատորե եղբայների դերակատարները

Դեյմոնը համարյա մեկ դարից ավելի վատ հարաբերությունների մեջ է եղել իր կրտսեր եղբոր՝ Ստեֆան Սալվատորեի հետ: Մինչ նրանց երկուսի վամպիր դառնալը նրանք երկուսն էլ սիրահարված են եղել վամպիր Քեթրին Փիրսին: Դեյմոնն առաջին եթերաշրջանի ողջ ընթացքում ցույց է տալիս, որ նա ունի Քեթրինի հետ վերամիավորվելու ահռելի մեծ ցանկություն: Առաջին եթերաշրջանում, մենք իմանում ենք, որ Ստեֆանն է Դեյմոնին համոզել արյուն խմել և ավարտել վերախփոխումը այն բանից հետո, երբ Քեթրինը երկու եղբայրներին էլ վամպիր էր դարձրել[11]: Չնայած Սալվատորե եղբայրների մեջ եղել են թշնամական հարաբերություններ, բայց Դեյմոնը և Ստեֆանը միշտ օգնում են միմյանց: Դեյմոնը միշտ Ստեֆանի կողքին է, երբ դա իսկապես անհրաժեշտ է, օրինակ օգնել է նրան ազատելով տանջանքներից, հեռանալուց և թշնամիներին սպանելով[12]: Ստեֆանը նույնպես պատրաստ է զոհել իր կյանքը հանուն Դեյմոնի փրկության: Նրանք երկուսն էլ սիրում են միմյանց, սակայն երբեք դրա մասին իրար չեն խոստովանում[13]:

Ելենա Գիլբերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) և Դեյմոն Սալվատորեի (Իան Սոմերհոլդեր) դերակատարները

Քեթրին Փիրսի խաբեության մասին իմանալուց հետո, Դեյմոնը սիրահարվում է Ելենային: Հիմնականում Դեյմոնը պաշտպանում է Ելենային և նրա անվտանգությունը միշտ դասում է ամենից վեր: Դեյմոնը օգության է հասնում Ելենային «Միս Միստիկ Ֆոլս» գեղեցկության մրցույթի ժամանակ, երբ Ելենան մնում է առանց զուգընկերոջ և նա պարում է Դեյմոնի հետ: «Ռոզա» սերիայում Դեյմոնը խոստովանում է, որ սիրում է նրան, իսկ հետո ստիպում է նրան մոռանալ այդ ամենը, որովհետև վստահ չի, որ արժանի է Ելենային: Երրորդ եթերաշրջանի ընթացքում նրա և Ելենայի հարաբերությունները ծավալվում են: Նա սկսում է լիովին վստահել Դեյմոնին և նրանք որպես թիմ սկսում են վստահել միմյանց: Նրանք ունենում են երկու կրքոտ համբույր, բայց Ելենան էլի ժխտում է իր զգացմունքների մասին: Երկար պայքարից հետո Ելենան ընտրում է Ստեֆանին, ինչը սարսափ է առաջացնում Դեյմոնի մոտ:

Հաջորդ եթերաշրջանում Ելենան հասկանում է, որ էլ չի կարող ժխտել Դեյմոնի նկատմամբ ունեցած իր զգացմունքները: Նա և Ստեֆանը բաժանվում են և հաջորդ էպիզոդում Դեյմոնը և Ելենան վերջապես միավորվում են և սեքսով զբաղվում: Դեյմոնը և Ելենան հետո առանձին-առանձին պարզում են, որ Ելենան կախվածություն ունի Դեյմոնից, ինչը ցավոք սրտի Ելենայի զգացմունքներն անհայտ է դարձնում: Սակայն Ելենան պնդում է, որ Դեյմոնի նկատմամբ ունեցած սերը՝ իր կյանքում երբևէ զգացած ամենաիրականն զգաղմունքն է: Դեյմոնի մեջ դեռ կասկածներ են մնում և դրա համար էլ «Օ՜ Եկեք, բոլոր հավատաղոցներ» սերիայում նա ազատում է Ելենային: Եթերաշրջանի ավարտական սերիայից առաջ Ջուլի Պլեքը հայտարարել է, որ «Այս տարում նրա հետ եղել են կյաքնի փորձի շատ ողբերգական իրադարձություններ և դա նրան անվերադարձ փոխել է և ամեն ինչի կենտրոնում եղել է անկոտրում համոզմունք, որ նա սիրել է Դեյմոնին, որ նա սիրել է նրան ավելի քան երբևէ» [14]: «Աստիճանավորում» սերիայում, այն բանից հետո, երբ տիրակալի հետ կապերը խզվում են և Ելենայի զգացմունքներում ոչ մի կասկած չի մնում, նա նկատում է, որ սիրահարված է Դեյմոնին:

Դեյմոնը և Ելենան առաջիկա մի քանի ամիսը իրար հետ են անցկացնում, ունենալով իրենց կյանքի ամառը: Երբ Ելենան պետք է գնա քոլեջ, Դեյմոնը մնում է Միստիկ Ֆոլսում և նրանց մեջ մնում է հեռավորության մեջ ֆունկցիոնալ հարաբերություններ: Այնուամենայնիվ «Առաջնածին մեղք» սերիայում Տեսսան, որը ինչպես պարզվում է Քեթսիան է, Դեյմոնին պատմում է, որ Նմանակներին ճակատագրված է միմյանց սիրահարվել և որ նա միայն խոչընդոտ է հանդիսանում դրա ճանապարհին, որը նրանց պատմությունը ավելի հետաքրքիր է դարձնում: Դեյմոնը հրաժարվում է հավատալ դրան և վստահեցնում է Ելենային, որ նա կպայքարի նրա համար և նրանց ապագան միասին կլինի, քանի որ Ելենան Դեյմոնի կյանքն է: Հետո պարզվում է, որ Ստեֆանին և Ելենային ոչինչ էլ ճակատագրված չէ և նրանք ուղղակի միավորված են եղել կախարդանքով: Ելենայի և Դեյմոնի երկկողմանի թեժ հարաբերություններից հետո, եթերաշրջանի վերջում նրանք միասին վերադառնում են և որոշում են զոհաբերվել հանուն Ստեֆանի, Ալարիկի և Այլ կողմում գտնվող իրենց այլ ընկերների փրկության համար: Հետո Ելենան վերադառնում է, իսկ Դեյմոնը հայտնվում Այլ կողմի ծուղակում, Ելենան ամայանում է: Դեյմոնը վերջին անգամ հրաժեշտ է տալիս Ելենային, ասելով որ Ելենան ամենալավն է, որ իր կյանքում կատարվել է և որ նրա կողմից սիրված լինելը՝ «լիարժեք կյանքի մարմնավորում է», քանի որ Ելենան անմխիթար լալիս է իր համար:

Վեցերորդ եթերաշրջանում Ելենան չի կարողանում ուշքի գալ Դեյմոնի մահից մի քանի ամիս անց: Նա ուրախ է ձևանում, բայց գաղտնի ընդունում է կախարդական թուրմեր, որոնք նրա մոտ Դեյմոնի մասին պատրանքներ են առաջացնում: Երբ խոտաբույսերը նրան վտանգավոր են դարձնում մարդկության համար, Ելենան որոշում է, որ Ալարիկը պարտադրանքի օգնությամբ պետք է ստիպի իրեն մոռանալ Դեյմոնի մասին, քանի որ նա էլ երբեք չի կարող առաջ շարժվել: Երբ Դեյմոնը վերադառնում է, նա փորձում է հիշեցնել նրան իրենց սիրո պատմությունը, բայց կախարդանքը չի վերանում: Չունենալով Դեյմոնի հետ կապված որևէ լավ հուշ, Ելենան միևնույն է որոշում է նրան ևս մեկ հնարավորություն տալ: Նա նորից սիրահարվում է նրան, վերջնական հաշվում հայտարարելով, որ կարևոր չի ունի նա նրա մասին հիողություններ, թե ոչ նա միևնույն է գտնում է Դեյմոնի մոտ տանող ճամփան: Երբ Բոննին վերադառնում է Բանտային աշխարհից, նա Դեյմոնին է տալիս վամպիրիզմի դեմ դեղամիջոցը, իմանալով, որ նա այն ցանկանում է նվիրել Ելենային: Այնուամենայնիվ, Դեյմոնը վախենում է, որ դրանով նա կկորցնի Ելենային: Նրանք քննարկում են, թե ինչի է նման մարդկային կյանքը: Ելենան ի սկզբանե մերժում է դեղամիջոցը, բայց Դեյմոնը որոշում է վերցնել այն իր հետ, որպեսզի նրանք կարողանան միասին ապրել, իրենց երեխաների հետ: Դեյմոնը միշտ էլ ուզեցել է, որ Ելենան ունենա մարդկային կյանք, որի մասին նա միշտ երազել էր: Ելենան ընդունում է դեղամիջոցը, որը վերացնում է կախարդանքը և Դեյմոնի մասին իր հիշողությունները հետ են վերադառնում: Նա հիշում է չորրորդ եթերաշրջանի այն հիշողությունները, որտեղ Դեյմոնը հայտարարել էր, որ չկա ավելի ոչ մեծ երջանկություն, քան նորից մարդ դառնալը: Ելենան վախենում է, որ Դեյմոնը կզղջա այն բանի համար, որ ընդունել է դեղամիջոցը, դրա համար էլ նա նրան մարտահրավեր է նետում այդ մասին լավ մտածելու համար: Ստեֆանը փորձում է համոզել Դեյմոնին, որ մարդ դառնալը վատ որոշում է, բայց Դեյմոնը վերջնական հաշվում հասկանում է, որ Ելենայի հետ մեկ կյանքը ավելի լավ է, քան առանց նրա ապրած անվերջությունը և վստահորեն հավատում է, որ նա իր հարազատ հոգին է: Դեյմոնը և Ելենան հուզումնալից կերպով ակնկալում են իրենց միասին մարդային կյանքը, մինչև այն պահը, երբ Կայը Ելենային քնեցնող կախարդանքի է ենթարկում և կապում այն Բոննիի կյանքի հետ:

Դեյմոնը հաջորդ երկու եթերաշրջանները անցկացնում է Ելենային նվիրված, սպասելով նրա արթնանալուն: Նա բազմիցս հայտարարում է, որ առանց նրա երջանիկ չէ և անցկացնելու է մոտակա 60 տարիներն առանց նրա, մինչ Բոննիի մահանալը: Բացի այդ, Դեյմոնը փորձում է հավատարիմ մնալ Ելենային և ճիշտ վարվել նրա նկատմամբ: Ցուցադրվում է, որ Ելենան հանդիսանում է Դեյմոնի բարոյական կողմնացույցը և նրան ղեկավարող ուժը՝ երկու եթերաշրջանների ընթացքում: Երբ Դեյմոնը գտնվում է Փյունիկի քարի իրօրինակ դժոխքում, Ստեֆանի պատրանքը նրան հարցնում է «Ի՞նչ կաներ Ելենան» և դա Դեյմոնին ստիպում է ներել իր մորը, ինչն էլ հանում է նրան դժոխքից: Փյունիկի քարի ազդեցությունը մնում է և Դեյմոնը պատահմամբ այրում է Ելենայի դագաղը (կամ էլ նա է այդպես մտածում): Հավատալով, որ նա սպանել է իր կյանքի միակ սիրուն, Դեյմոնը ինքնասպանություն է ուզում կատարել: Հանդիպելով որսորդ Ռեյնայի հետ, Դեյմոնը հրամայում է նրան, որ սպանի իրեն, քանի որ նա արդեն դժոխքում է առանց Ելենայի: Հետո Էնզոն Դեյմոնին ասում է, որ Ելենան դեռ ողջ է, վերակենդանացնելով Դեյմոնի հույսերը:

Երբ Դեյմոնը հասկանում է, որ նա պոտենցիալ վտանգ է հանդիսանում իր ընկերների և ընտանիքի համար, քանի որ նա չի հավատում, որ առանց Ելենայի նա լավ է, նա որոշում է չորանալ Ելենայի կողքին: Նա գրում է Ալարիկին, որ մինչ Ելենան նա չի իմացել ինչպիսին է երջանիկ, կատարյալ և ավարտուն լինելը և որ չի ուզում ապրել առանց այդ զգացողության: Այն բանից հետո, երբ Ստեֆանը արթնացնում է Դեյմոնին չորացումից, Դեյմոնն ադավաճան է մնում իր և Ելենայի համատեղ ապագային: 7-րդ եթերաշրջանի ավարտին սիրենան նրան ծուղակն է գցում, լսելով Ելենայի ձայնը, որը կանչում է նրան: Երբ ութերորդ եթերաշրջանում սիրենան կառավարում է Դեյմոնի միտքը, Դեյմոնը երկար ժամանակ անցկացնում է քնի մեջ, փորձելով քնի մեջ ապաստան գտնել Ելենայի հետ կապված հիշողություններում: Երբ Սիբիլլան ջնջում է Ելենային Դեյմոնի գիտակցությունից նրա համար, որպեսզի ինքը խորասուզվի Դեյմոնի հիշողություններում, Դեյմոնը ընդդիմանում է, պայքարում և բնազդաբար վերադառնում Ելենայի մոտ: Նրա սերը գերակշռում է և նա դուրս է գալիս սիրենայի ազդեցությունից՝ վերականգնելով Ելենայի վերաբերյալ իր հիշողությունները: Ջուլի Պլեքը հայտարարել է, որ. «Ես մտածում եմ, որ միակ հույսը, որը պետք է ունենալ այն միտքն է, որ նրանցից երկուսը պետք է ապրեն Տրիբեկայում շագանակագույն քարից պատրաստված տանը, պետք է երեխաներ մեծացնեն և միասին ապրեն մարդկային կյանք, երբ այդ ամենը ասվել և կատարվել է»[15]: Այն բանից հետո, երբ Ստեֆանը Դեյմոնին է տալիս վամպիրիզմի դեղամիջոցը, նրան մարդ դարձնելով և Բոննին վերացնում է Ելենայի քնի կախարդանքը, Դեյմոնը և Ելենան վերջապես վերամիավորվում են: Նրանք սկսում են իրենց համատեղ կյանքը, ամուսնանում են և միևնույն ժամանակ Ելենան գնում է բժշկական դպրոց և դառնում է բժիշկ: Վերջ ի վերջո նրանք վերադառնում են Միստիկ Ֆոլս, որպեսզի միասին ծերանան և որտեղ էլ նրանք կմահանան ծերությունից: Վերջում մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ձեռք ձեռքի բռնած գնում հանդերձյալ աշխարհ, մինչ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելը:

Ալարիկ Զալցմնան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալարիկը վամպիրների որսորդ է, որն ուզում է վրեժխնդիր լինել իր կնոջը սպանող վամպիրից: Հետո պարզվում է, որ Ալարիկի փնտրած վամպիրը հենց Դեյմոնն է: Մինչ Ալարիկին սպանելը, նա խոստովանում է, որ չի սպանել նրա կնոջը այլ վերափոխել է Իզաբելին: Ալարիկը վերակենդանանում է Գիլբերտների մատանու օգնությամբ: Նրանք մնում են թշնամիներ, բայց հաճախ համագործակցում են միմյանց հետ: Վերջի վերջո նրանք դառնում են լավագույն ընկերներ և բաժակակիցներ: Նույնիսկ, այն բանից հետո, երբ Ալարիկը դառնում է վամպիրներ սպանող վամպիր, Դեյմոնն անում է ամեն հնարավորը, որպեսզի նրան չսպանեն: Բայց, հետո Ալարիկի մահանալու հետ, մահանում է նաև Ելենան, մինչ այն պահը, երբ Դեյմոնը պահում է նրան: "Հիշատակ" սերիայում պարզ է դառնում, որ Դեյմոնը կարոտում է իր ընկերոջը, երբ խոսում է նրա գերեզմանի մոտ: Ի զարմանս Դեյմոնի, Ալարիկը լսում է այդ ամենը և պատասխանում «Ես էլ եմ քեզ կարոտում»: Նա Դեյմոնի լավագույն ընկերն է:

Բոննի Բեննետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի Բեննետի (Կատերինա Գրեմ) և Դեյմոն Սալվատորեի (Իան Սոմերհոլդեր) դերակատարները

Բոննին առաջին անգամ Դեյմոնին տեսնում է «Ուրբաթ երեկոյան խայթոցներ» սերիայում, երբ Դեյմոնը Քերոլայնին բերում է չերլիդինգի մարզանքին: Նրանք առաջին անգամ շփվում են «Հաճախակի այցելած» սերիայում, այնտեղ էլ Դեյմոնն իմանում է, որ Բոննին գտնվում է Բեննետների թալիսմանի ազդեցության տակ: Այդ թալիսմանը նրան պետք էր դամբարանը բացելու համար, որտեղ փակված էր Քեթրինը (145 տարի առաջ, ինչպես նա մտածում էր): Ի սկզբանե Բոննին չի ցանկանում ոչ մի ընդհանուր գործ ունենալ Դեյմոնի հետ, փրկելով նրա կյանքը միայն Ելենայի խնդրանքով և մեղադրում է նրան Քերոլայնին վամպիր դարձնելու մեջ: Սակայն ժամանակի ընթացքում Բոննին հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ պետք է համագործակցի Դեյմոնի հետ, որպեսզի նրանք երկուսն էլ ստանան այն ինչ ուզում են (սակայն սկզբում դա անում էր դժկամորեն): Նրանց թիմային աշխատանքը շատ հաճախ օգտակար է լինում նրանց երկուսի համար: Նրանց հարաբերությունները հասնում են նույնիսկ այն մակարդակի, որ Դեյմոնը նկատելիորեն անհանգստանում է Բոննիի համար և նույնիսկ ամայանում է նրա մահվան մասին իմանալուց հետո:

Նրանց հարաբերությունների լավացումը նկատվում է, երբ Դեյմոնը փորձում է Բոննիին օգնել վերկանդանանալու հարցում: Բացի այդ, նրանց յուրահատուկ ընկերությունը ամրանում է, երբ Դեյմոնը վերադառնում է հին ճանապարհով: Նրանք կանգնում են կողք կողքի, երբ Այլ կողմը փլվում է, նրանք բռնում են միմյանց ձեռքը և համակերպվում այն ամենի հետ, ինչ լինելու է նրանց հետ: Ավելի ուշ նրանք նկատում են, որ գտնվում են 1994 թվականին ստեղծված Բանտային աշխարհում: Այդ ժամանակ նրանք միավորվում են և կազմում նեղ շրջանակ՝ Կային վերացնելու համար: Մինչ Դեյմոնին տուն ուղարկելը, նա Դեյմոնին ասում է, որ նա վերջին մարդը չէ ում հետ նա կուզեր մնալ այդ աշխարհում: Երբ Դեյմոնը վերադառնում է տուն, նա անում է ամեն հնարավոր բան Բոննիին վերադարձնելու համար, ներառյալ երկար ճանապարհորդություն դեպի Օրեգոն՝ Երկվորյակների կովենը գտնելու համար, նաև ստիպում է Ալարիկին գողանալ Ջոյից Ասցենդնետը: Նրանք վերջապես միավորվում են Սալվատորե տան մոտ Շերիֆ Ֆորբսի թաղման արարողությունից հետո: Դա ցույց է տալիս, որ Դեյմոնը և Բոննին իսկապես մտահոգվում են միմյանց մասին և պատրաստ են զոհողության գնալ հանուն մեկմեկու:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր(ներ) Արդյունք
2010 Teen Choice Award 2010[16][17][18] «Չարագործ» Իան Սոմերհոլդեր Հաղթանակ
2011 Teen Choice Award 2011[19] «Ֆանտաստիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» Իան Սոմերհոլդեր Հաղթանակ
«Կրքոտ տղամարդ» Իան Սոմերհոլդեր Առաջադրված
Վամպիր Իան Սոմերհոլդեր Առաջադրված
People's Choice Awards 2011 «Սիրված դրամատիկ հեռուստասերիալի դերասան» Իան Սոմերհոլդեր Առաջադրված
2012 People's Choice Awards 2011 «Սիրված դրամատիկ հեռուստասերիալի դերասան» Իան Սոմերհոլդեր Առաջադրված
«Սիրված դրամատիկ հեռուստասերիալի դերասան» Իան Սոմերհոլդեր Հաղթանակ

Վաճառքի ապրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tonner Doll Company, Inc.» խաղալիք արտադրող ընկերությունը ստեղծել է Ելենայի, Քեթրինի, Ստեֆանի և Դեյմոնի տիկնիկները ժամանակակից և 1864 թվականի հագուստով[20][21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Somerhalder joins 'Vampire Diaries' by Michael Schneider of Variety, March 25, 2009
  2. Meet The Cast – Vampire Diaries Casting Calls by Matej Jelic of Spoilers Guide, June 17, 2009
  3. Ian Somerhalder talks 'Vampire Diaries' by Mandi Bierly of Entertainment Weekly, September 17, 2009
  4. 4,0 4,1 The Vampire Diaries episode "162 Candles" aired November 5, 2009.
  5. The Vampire Diaries episode "Haunted" aired October 29, 2009.
  6. 6,0 6,1 The Vampire Diaries episode "" aired May 13, 2010.
  7. The Vampire Diaries episode "Katerina" aired November 11, 2010.
  8. The Vampire Diaries episode "The Departed," aired May 9, 2012.
  9. The Vampire Diaries episode "Do Not Go Gentle," aired April 26, 2012.
  10. The Vampire Diaries episode "Kill or Be Killed," aired October 7, 2010.
  11. The Vampire Diaries episode "1912," aired March 15, 2012.
  12. The Vampire Diaries episode "Masquerade," aired October 28, 2010.
  13. The Vampire Diaries episode "As I Lay Dying," aired May 12, 2011.
  14. http://www.eonline.com/ca/news/418990/the-vampire-diaries-finale-julie-plec-teases-elena-s-choice-bonnie-s-sacrifice-and-dynasty-style-fight
  15. http://www.tvguide.com/news/the-vampire-diaries-spoilers-damon-elena-human/
  16. 14 June 2010. Teen Choice Awards 2010: First Round Of Nominees Announced
  17. 28 June 2010. Teen Choice Awards 2010: Second (Giant) Wave Of Nominees Announced!
  18. Winners of «Teen Choice 2010» announced. TeenChoiceAwards.com. Accessed 15 August 2010.
  19. «2011 Teen Choice Awards winners»։ Popcrush։ August 7, 2011։ Վերցված է February 25, 2013 
  20. «The Vampire Diaries™ | Tonner Doll Company»։ Tonner Doll Company, Inc.։ Վերցված է 11 January 2013 
  21. «Elena Gilbert Vampire Diaries Doll by Tonner»։ Man of Action Figures։ Վերցված է 11 January 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]