Նինա Դոբրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Նինա Դոբրև
Nina Dobrev
Nina Dobrev 2012.jpg
Բնօրինակ անուն Nina Dobrev
Հասակը 168 սմ
Ծնվել է հունվարի 9, 1989 (27 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Կրթություն Ryerson University
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Ազգություն Բուլղարացի,կանադացի
Կրոն Քրիստոնյա
Մասնագիտություն Դերասանուհի,մոդել
Ակտիվ շրջան 2006–ներկա
Ժանրեր Կատակերգություն, դրամա, թրիլեր
IMDb ID 2400045
ninadobrev.com
Commons-logo.svg Նինա Դոբրև՝ Վիքիպահեստ

Նինա Կոնստանտինովա Դոբրևա (բուլղ.՝ Николина Константинова Добрева[1], ծնվ.՝ հունվարի 9, 1989 թ.), բուլղարացի-կանադացի դերասանուհի և մոդել։ Հայտնի է դարձել The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Վամպիրի օրագրերը» սերիալից, մարմնավորելով միանգամից չորս դեր՝ Ելենա Գիլբերտ, Քեթրին Փիրս (Կատերինա Պետրովա), Տատիա Պետրովա, Ամարա Պետրովա։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբրևը ծնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ծրագրավորողի և նկարաչուհու ընտանիքում։ Նինան ունի մեծ եղբայր՝ Ալեքսանդր Դոբրև։ Երբ Նինան դարձավ 2 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Կանադա։ Մեծացել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Դեռ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ՝ պար, մարմնամարզություն, թատրոն, երաժշտություն։ Նինան նախնական կրթությունը ստացել է J.B. Tyrrell Sr. Public School- ում, այնուհետև շարունակել է Wexford Collegiate School for the Arts դպրոցում, հենղ այդ ժամանակ Նինան հասկանոում է, որ պետք է դերասանուհի դառնալ։ Ավելի ուշ Նինան հաճախել է դերասանական դպրոց։ Wexford Collegiate School for the Arts-ից հետո Նինան սկսեց սովորել Ryerson University համալսարանում, որպեզ սոցիոլոգ, բայց 2008 թվականին հանուն դերասանական կարերայի թողնում է համալսարանը։

Դոբրևը 2008 թ. Տորոնտոյի կինոփառատոնին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինան դերասանական կարիերան սկսել է նկարանավելով «Դեգրասի։ Հաջորդ սերունդ» դեռահասական դրամայում։ Այնուհետև նկարանավել է մի քանի ֆիլմերում՝ «Հեռու նրանից», «Երբեք չլացես, մարդագայլ»։ 2007 թվականին ևս նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ինչպես է նա շարժվում», «Պոետը», «Չափազանց երիտասարդ ամուսնանալու համար», «Կտորներ», «Իմ դստեր գաղտնիքը»։

2009 թվականին Նինան հրավիրվում է նկարահանվելու «Վամպիրի օրագրերը» ֆիլմում, որպես գլխավոր հերոսուհի։ Ֆիլմը նկարահանվել է Լիզա Ջեյն Սմիթի գրքի հիման վրա։ Ֆիլմը պատմում երիտասարդ մի աղջկա (Ելենա Գիլբերտ) և երկու վամպիր եղբայրների մասին։ Նինան այդ ֆիլմում միանգամից մարնմավորել է չորս կերպար՝ Ելենա Գիլբերտ, Քեթրին Փիրս, Տատիա Պետրովա, Ամարա Պետրովա։ Ֆիլմը մեծ հաջողություն է բերում դերասանուհուն։ Սկսած 2011 թվականից Նինան նկարահավել է մի շարք այլ ֆիլմերում («Սենյակակիցը», «Արենա», «Եկեք լինենք ոստիկաններ»)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից Դոբրևը հանդիպել է «Վամպիրի օրագրերը» սերիալի գլխավոր դերասան Իան Սոմերհոլդերի հետ, սակայն զույգը 2013 թվականի հունիսին բաժանվել է։ 2015 թվականի հուլիսից հանդիպում է դերասան Օսթին Սթոուելի հետ[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2006 Գենետիկական օպերա Դեռահաս Կարճամետրաժ
2006 Նրանից հեռու Մոնիկա
2006 Ընտանեկան խաղեր Շանայա
2006-2009 Դեգրասսի Միա Ջոնս 2006–2009 (46 սերիաներ)
2007 Պոետը Ռեյչել
2007 Կտորներ Բելլա
2007 Իմ դստեր գաղտնիքը Ջաստին
2007 Չափազանց երիտասարդ ամուսնանալու համար Ջեսսիքա
2008 Mookies Law Ռոզաբելլա Կարճամետրաժ
2008 Ամերիկյան Մոլլը Էլլի Շեփհարդ
2008 Երբեք չլացես, մարդագայլ Լորեն Հանսեթ
2008 Սահմանը Մայա Սերիաներ։ "Հավատո հանգանակ" և "Հետհարված"
2009 Քլոե Աննա
2009 Դեգրասսին գնում է Հոլլիվուդ Միա Ջոնս
2009 11-րդ ժամը Գրեյս Դալ Սերիա։ "Հավերժական"
2009 Ամանորյա Մադագասկար Եղջերու Կուպիդոնը Միայն ձայնը
2009–2015 Վամպիրի օրագրերը Ելենա Գիլբերտ/Կետրին Փիրս (Կատերինա Պետրովա)/Ամարա Գլխավոր դեր
2011 Հարևանուհին Մարիա Երկրորդական դեր
2011 Արենա Լորի Երկրորդական դեր
2012 The Perks of Being a Wallflower Քենդիս Երկրորդական դեր
2014 Եկեք լինենք ոստիկաններ Ջոզի Երկրորդական դեր
2014 Առաջնածինները (ֆիլմ) Տատիա Հյուր դեր
2015 Վերջին աղջիկները Վիկկի Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]