Դոմինիկ Մոնագան
Դոմինիկ Մոնագան | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 8, 1976 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0597480 |
Դոմինիկ Բերնարդ Պատրիկ Լյուկ Մոնագան[1] (անգլ.՝ Dominic Bernard Patrick Luke Monaghan, դեկտեմբերի 8, 1976, Բեռլին, Արևելյան Գերմանիա), բրիտանացի կինոդերասան, հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» (2001-2003) և «Կորուսյալները» (2004-2010) ֆիլմերի շնորհիվ։ «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերակատարման համար ներկայացվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմինիկ Մոնագանը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Մայրը բուժքույր է, հայրը՝ ուսուցիչ[2]։ Մոնագանի ավագ եղբայրը՝ Մեթյուն, մասնագիտությամբ ուսուցիչ է, երգիչ և երաժիշտ։ Երբ Դոմինիկը 11 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Մեծ Մանչեսթեր, իսկ դրանից հետո՝ Մանչեստր։ Դոմինիկը ազատ տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին։
Դերասան դառնալու ցանկությունը Դոմինիկի մեջ առաջացել է դեռևս մանկության տարիներին, երբ դիտում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմը։ Դպրոցական տարիներին նա հանդես էր գալիս տարբեր բեմադրություններում, ինչպիսիք են՝ «Օլիվեր Թվիստի արկածները» և «Սուրբծննդյան երգը առօրյայում»։ Որպես դերասան՝ Դոմինիկ Մոնագանը հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Մերիադոկ Բրենդիբակի դերով, «Կորուսյալները» հեռուստասերիալում Չարլի Փեյսի դերով և «FlashForward» հեռուստասերիալում Սայմոն Քեմփոսի դերով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականից Դոմինիկը հանդիպում էր Էվանջելին Լիլլիի հետ։ 2005 թվականին նրանք նշանադրվեցին։ Նրանց հարաբերությունները որոշ ժամանակով ընդհատվեցին, ապա 2008 թվականին նորից միացան, իսկ ավելի ուշ վերջնականապես խզեցին կապերը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996-1998 | ս | «Հեթի Ուենթրոփի հետաքննությունը» | «Hetty Wainthropp Investigates» | Ջեֆրի |
1997 | հֆ | «Թշնամական ջրեր» | «Hostile Waters» | Սաշա |
2001 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» | «The Lord of the Rings: The Fellowship of the Ring» | Մերիադոկ Բրենդիբակ |
2002 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» | «The Lord of the Rings: The Two Towers» | Մերիադոկ Բրենդիբակ |
2003 | ֆ | «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» | «The Lord of the Rings: The Return of the King» | Մերիադոկ Բրենդիբակ |
2004-2010 | ս | «Կորուսյալները (հեռուստասերիալ)» | «Lost» | Չարլի Փեյս |
2008 | ֆ | «Ես սակարկում եմ մեռյալների հետ» | «I Sell The Dead» | Արթուր Բլեյք |
2009 | ս | «Չակ» | «Chuck» | Թայլեր Մարտին |
2009 | ֆ | «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» | «X-Men Origins: Wolverine» | Քրիս Բրեդլի/Բոլտ |
2009-2010 | ս | «FlashForward» | «FlashForward» | Սայմոն Քեմփոս |
2010 | ս | «Top Gear: USA» | «Top Gear: USA» | Խաղացել է ինքն իրեն |
2011 | ֆ | «Դատաստանի օր» | «The Day» | Ռիք |
2012 | ֆ | «Հաջողության զինվորները» | «Soldiers of Fortune» | Սին |
2012 | ֆ | «Միլիոնատերի շրջագայությունը» | «The Millionaire Tour» | Կասպեր |
2012 | ս | «Դոմինիկ Մոնագանը և ամենավայրի էակները» | «Wild Things With Dominic Monaghan» | Խաղացել է ինքն իրեն} |
2016 | ֆ | «Հոգեզավակ» | «Pet» | Սեթ |
2018 | ֆ | «Համրը» | «Mute» | Օսվալդ |
2019 | ֆ | «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV» | «Star Wars. Episode IX» |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատարող | Տեսահոլովակ | Դեր | Ալբոմ |
---|---|---|---|---|
2010 | Էմինեմ (feat. Ռիհաննա) | «Love the Way You Lie»[3] | Զուգընկեր | Recovery |
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երբ Դոմինիկը 15 տարեկան էր, հայրը նվիրեց նրան «Մատանիների տիրակալը» գիրքը։ Ավելի ուշ հենց այդ ստեղծագործությունը նրան մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմում նկարահանվելուց բացի Դոմինիկը իր գործընկեր Բիլլի Բոյդի հետ մասնակցել է նաև սցենարը գրելուն[4]։
- «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումներից հետո Դոմինիկին առաջարկում էին հեքիաթային և ֆենտեզի ժանրի տարբեր դերեր, մինչդեռ նա ցանկանում էր կատարել «մարդկային» դեր, որն էլ հանդիսացավ «Կորուսյալները» ֆիլմում Չարլի Փեյսի դերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Webster Di (17 августа 2005)։ «Dominic Monaghan»։ Who (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2006-10-09։ «Dominic Bernard Patrick Monaghan, his middle names are from both of his grandfathers»
- ↑ «Lost Boy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-25-ին։ Վերցված է 2019-04-12
- ↑ Montgomery, James (26 июля 2010) «Megan Fox, Dominic Monaghan Caught Kissing For Eminem Video — News Story». MTV.com. MTV Networks.
- ↑ Dominic Monaghan Biography — IMDb — Проверено 28 мая 2007.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոմինիկ Մոնագան Թվիթթերում
- Հարցազրույց Դոմինիկ Մոնագանի հետ Archived 2007-03-03 at the Wayback Machine.
|