Մերիադոկ Բրենդիբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիադոկ Բրենդիբակ
ՏեսակՀոբիտներ և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանու եղբայրությունը և Appendices of The Lord of the Rings?
Մասն էՄատանու եղբայրություն
Սեռարական
Ազգությունհոբիթ
ՔաղաքացիությունՇիր
Բնակության վայրԲակլբերի, Շիր
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիք104
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2982 թ.
ԾննդավայրՇիր
Մահվան տարեթիվՉ. Դ. 65 թ.
Մահվան վայրԳոնդոր
ԸնտանիքՍարադոկ Բրենդիբակ (հայր)
Էսմերալդա Տուկ (մայր)
ՀարստությունBrandybuck Clan?
ՄականունՄերրի, Կալիմակ Բրանդագամբա
ԿոչումՄաքլենդի տիրակալ
ՊաշտոնՌոհանի արքայի զինատար
Մասնագիտությունթրավոր
Դերը կատարել ենԴոմինիկ Մոնահան
ԵրկիրՄիջերկիր

Մերիադոկ (Մերրի) Բրենդիբակ (անգլ.՝ Meriadoc Brandybuck, թարգմանության տարբերակները՝ Բրենդիսկոկ, Բրենդիզայկ, Կռոլչինս) հոբիթ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր կերպարներից մեկը, Մատանու եղբայրության անդամ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրենդիբակ» ազգանունը բաղկացած է երկու արմատից. բրենդի արմատը ծագում է Բրենդիվայն (անգլ.՝ Brandywine) գետի անվանումից, ընդ որում բրենդի արմատը նշանակում է սահման, բակ-ը հին անգլերենում նշանակում է bucc (եղջերու) կամ bucca (այծ

Կենսագրություն և Մասնակցություն Մատանու պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիադոկ Բրենդիբակը ծնվել է Միջերկրի Երրորդ Դարաշրջանի 2982 թվականին, Սարադոկ Բրենդիբակի (Բաքլենդի տիրոջ) և Էսմերալդա Տուկի ընտանիքում՝ այդպիսով հանդիսանալով Պերեգրին Տուկի երկրորդական եղբայրը և մորական կողմից Բիլբոյի ու Ֆրոդոյի հեռու ազգականը։

Մերրին, չհաշված Բեգինսներին, հոբիթներից միակն էր, ով լիովին գիտակցում էր Մատանու ազդեցության վտանգը։ Լինելով համարձակ և զգույշ՝ նա սեփական կամքով որոշում է օգնել Ֆրոդոյին հեռանալ Շիրից և անձամբ դառնում է նրա ուղեկցողը՝ Սեմուայզ Գեմջիի և Պիպինի հետ։

Էլրոնդի խորհրդում, իր երեք ազգակիցների հետ, նա ընդգրկվում է Մատանու եղբայրության մեջ և Ռիվենդելից ուղևորվում Պարտ Գալեն, որտեղ Պիպինի հետ առևանգվում է Սարումանի օրկերի կողմից։ Մի քանի օր անց նրան և Պիպինին հաջողվում է փախչել օրկերից և հանդիպել էնթերին, որոնց հետ մասնակցում են էնթերի արշավին դեպի Իզենգարդ։

Իզենգարդի ավերակներում նա առաջին անգամ ծանոթանում է Ռոհանի արքա Թեոդենի հետ և անկեղծորեն զարմանում է նրա հարգալից վերաբերմունքի վրա դեպի հոբիթները։ Այնուհետև նրա զարմուհի Էովինի հետ թաքու մասնակցում է Գոնդորի մարտին և այնտեղ ծանր վիրավորվում։ Նրան կարողանում է փրկել միայն Արագորնը։

Մատանու պատերազմից հետո Մերրին ընկերների հետ վերադառնում է Շիր, որտեղ մասնակցում է հոբիթների ապստամբությանն ընդդեմ Սարումանի բռնապետության։ Ապստամբները հաղթում են և Մերրին ու Պիպինը դառնում են զորահրամանատարներ։

Հոր մահից հետո՝ Չ. Դ. 12 թվականին նա դառնում է Բաքլենդի տերը։ 64 թվականին նա Պիպինի հետ հանձնում է իր պարտականությունները և ուղևորվում ճամփորդության դեպի Ռոհան և Գոնդոր։ Մեկ տարի անց նրանք մահանում են Գոնդորում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]