Բոռոմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոռոմիր
Boromir.png
Տեսակ մարդ
Հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն «Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում «Մատանիների տիրակալը»
Ներկայացված է Մատանիների տիրակալը
Մասն է Մատանու եղբայրության
Սեռ արական
Ազգություն մարդ
Բնակության վայր Գոնդոր
Հրարած տիեզերքից Տոլկինի լեգենդարիում
Տարիք 41
Ծննդյան տարեթիվ Ե. Դ. 2978 թվական
Ծննդավայր Gondor
Մահվան տարեթիվ Ե. Դ. 3019 թվականի փետրվարի 26
Մահվան վայր Ամոն Հեն
Ընտանիք Դենետոր II (հայր)
Ֆինդուիլաս (մայր)
Երեխաներ չունի
Եղբայր Ֆարամիր
Կոչում Հրամանատար
Պաշտոն Գոնդորի զորքերի գլխավոր հրամանատար
Դերը կատարել են Շոն Բին
Boromir Վիքիպահեստում

Բոռոմիր (անգլ.՝ Boromir), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր կերպարներից մեկը, Դենետոր II-ի և Ֆինդուիլասի ավագ որդին և ժառանգորդը, Ֆարամիրի եղբայրը։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռոմիր անունը նշանակում է. boron՝ «համառ», «հավատարիմ» (սինդ.) և mire՝ «թանկագին քար» (քվ.)[1][2][3]:

«Մատանիների տիրակալը» վեպի Ա Հավելվածում խոսվում է այն մասին, որ Բոռոմիրը կնքվել է ի պատիվ Բոռոմիրի՝ Գոնդորի առաջնորդ Դենետոր I-ի որդու պատվին[4][5]:

Դերը Մատանու պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռոմիրը համարվում էր Գոնդորի զորքերի գլխավոր հրամանատարը; Էլրոնդի խորհրդից առաջ նա և եղբայրը նույն երազն են տեսնում, որտեղ ասվում է, որ Իսիլդուրի անեծքը կարող է հանել միայն ինչ-որ հոբիթ:

Հետևելով երազին՝ Բոռոմիրը մեկնում է Իմլադրիս (Ռիվենդել)՝ մասնակցելու Էլրոնդի խորհրդին և խորհուրդ ստանալու։ Այնտեղից Ե. Դ. 3018 թվականի դեկտեմբերի 25-ին Բոռոմիրը Մատանու եղբայրության հետ մեկնում է արևելք։

Դեռևս Ռիվենդելում Բոռոմիրը պնդում էր, որ Մատանին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ օգտագործել Սաուրոնի դեմ։ Այն բանից հետո, երբ Եղբայրությունը լքեց Լորիենը, Բոռոմիրը փորձեց խլել Մատանին Ֆրոդոյից, այնուհետև համոզեց նրան Մատանին միայնակ հասցնել Մորդոր:

Գիտակցելով իր մեղքը՝ Բոռոմիրն անսպասելիորեն հայտնվեց Սարումանի Ուրուկ-հայերի հարձակման մեջ և հոբիթներ Մերրիին և Պիպինին պաշտպանելիս՝ հերոսաբար ընկավ (Ե. Դ. 3018 թվականի փետրվարի 26-ին)։

Մահից առաջ Բոռոմիրը զղջալով Արագորնին խոստովանում է իր հանցանքը։ Թաղվում է նավակում՝ Արագորնի, Լեգոլասի և Գիմլիի կողմից։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլքինը նկարագրում է Բոռոմիրին որպես տիպիկ նումենոր՝ բարձրահասակ (193 սմ)[6], սևահեր և մոխրագույն աչքերով[7]:

Բոռոմիրի բնութագիրը տրված է «Մատանիների տիրակալ»-ի Ա Հավելվածում.

«Դեմքով և հպարտությամբ նա նման էր հորը. այդքանով նրանց նմանությոունն ավարտվում էր: Ավելի շատ նա հիշեցնում էր արքա Էարմուրին. Էարնուրի պես նա իր համար կին չէր փնտրում և կռիվներում միշտ հաջողակ էր: Նա ուժեղ էր ու անվախ և նրան չէր վախեցնում ծերությունն ու կռիվների մասին լեգենդները»[4]:

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռալֆ Բակշիի անիմացիոն ֆիլմում Բոռոմիրին հնչյունավորել է Մայքլ Գրեմ Կոքսը։ Առաջին մասում նա պատկերված է բարբարոսական հագուստով և եղջերավոր սաղավարտով, որը բոլորովին չի համընկնում Թոլքինի նկարագրության հետ։
  • "Փիթեր Ջեքսոնի եռագրության մեջ Բոռոմիրի դերը կատարել է Շոն Բինը: Ի տարբերություն Թոլքինի գրքի տեքստի՝ Բոռոմիրի մահը ցուցադրվում է առաջին ֆիլմի վերջում (Թոլքինը նկարագրում է երկրորդ գրքի սկզբում): Ջեքսոնը նաև փոփոխել է Բոռոմիրի արտաքինը. նրա մազերը ֆիլմում բաց կարմիր են, նրա զենքը ի տարբերություն գրքի՝ դաշույն է և լայն սուր: Երկու ամրոց ֆիլմում Բոռոմիրը ցուցադրվում է միայն հերոսների հուշերում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]