Մատանու եղբայրությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Մատանու եղբայրությունը
The Fellowship of the Ring
FellowshipOfTheRing.JPG
Հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Տեսակ վեպ
Ժանր ֆենտեզի, վեպ, կենսագրություն[1], reference և ինքնակենսագրություն
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ֆրոդո Բեգինս, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրենդիբակ, Պերեգրին Տուկ, Գենդալֆ և Բիլբո Բեգինս
Նկարագրում է Տոլկինի լեգենդարիում
Նախորդ Հոբիտ կամ գնալն ու գալը
Հաջորդ Երկու ամրոց
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Allen & Unwin
Հրատարակված է Մատանիների տիրակալը
Հրատարակման տարեթիվ հուլիսի 29, 1954
ԳՄՍՀ 0-618-57494-8, 0-618-34625-2, 0-618-00222-7 և 0-345-33970-3

«Մատանու եղբայրությունը» (անգլ.՝ The Fellowship of the Ring, հայերեն հրատարակության մեջ Պահապանները), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի առաջին գիրքը։ Այն Թոլքինի «Մատանիների տիրակալը» (1954-1955) աշխարհահռչակ եռերգության առաջին մասն է։ Սովորաբար հրապարակվում է նախաբանի հետ, սակայն վերջինս գրքի հիմնական կազմում ներառված չէ։

Մինչև գրքի առաջին հրատարակողի առաջարկած երեք մասով հրատարակելու գաղափարը, Թոլքինը որոշել էր գիրքը թողարկել ամբողջական, և անգամ «Սիլմարիլիոն»-ի հետ միասին։ Այդ ժամանակ նա ուզում էր գրքի ամեն մասին ինքնուրույն վերնագիր տալ։ Սկզբնական շրջանում որոշվել էր, որ I գիրքը կունենա «Առաջին ճանապարհորդությունը» կամ «Մատանին ճանապարհ է ընկնում» վերնագրերից մեկը, II գիրքը՝ «Ինը ճանապարհորդների արշավը» կամ «Մատանին գնում է հարավ» վերնագրերից մեկը։ «Մատանին ճանապարհ է ընկնում» և «Մատանին գնում է հարավ»[2] վերնագրերն ի վերջո օգտագործվեցին օրիգինալ Millennium Edition-ում[3]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ Բիլբո Բեգինսի զարմիկին՝ Հոբիթ Ֆրոդոյին, վստահված էր մի շատ վտանգավոր առաքելություն՝ պահպանել Համիշխանության մատանին, որը պետք է ոչնչացվեր Օրոդրուինի խառնարանում, քանի որ հակառակ դեպքում դրա օգնությամբ Խավարի տիրակալ Սաուրոնը իրեն կենթարկեր բոլոր Միջերկրի ծողովուրդներին։ Եվ պատվավոր Հոբիթն իր ընկերների հետ մեկնում է մահացու վտանգներով լի ճանապարհորդության...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբիտի տնակի պատկեր

Նախաբանում պատմվում է այն մասին, թե ովքեր են հոբիտները, որտեղ են ապրում, ինչպիսին են նրանց ծագումն ու սովորույթները։ Փոքրիկ էքսկուրսիա է անց կացվում Շիրի տարածքում։ Նաև, առանձին ուշադրություն է դարձվում նրանց այնպիսի կենցաղային մանրամասներին, ինչպիսիք են հոբիտների մոտ ընդունված ծխելու ավանդույթները, կառավարական մարմինները, տարեհաշվման համակարգը, ինչպես նաև Մատանու գտնվելու պատմությունը։

Գիրք 1. Մատանին ճանապարհ է ընկնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբո Բեգինս անունով հոբիթը, որի հետ ընթերցողը ծանոթ է «Հոբիթ կամ գնալն ու գալը» պատմությունից, պլանավորում է ճոխ նշել իր 111-ամյակն ու իր զարմիկ Ֆրոդոյի 33-ամյակը։ Նա Ֆրոդոյին որդեգրել էր վերջինիս ծնողների մահից հետո։ Բիլբոն, անտեսելով իր հին բարեկամ, ամենակարող հրաշագործ Գենդալֆի խորհուրդը, հավաքույթի ամենաթեժ պահին (այդ հավաքույթին ներկա էր փաստացի ամբողջ Շիրը), հանկարծ անհետանում է բոլորի աչքից։ Հանելուկի լուծումը պարզ է՝ հոբիթը պարզապես հագել էր մատանին ու անտեսանելի դարձել։ Հասնելով տուն նա մեծ դժվարությամբ բաժանվում է մատանուց, այն հանձնելով Ֆրոդոյին, ու մեկնում էլֆերի մոտ՝ Ռիվենդել։

Գենդալֆը, ում դեռ վաղուց տանջում էին Մատանու ծագման հարցերը, վերջապես հասկանում է ճշմարտությունը. սա հենց այն մատանին է, որը անհիշելի ժամանակներում ստեղծվել է Սաուրոնի կողմից, այն մարմնավորում է չարն ու խավարը։ Սաուրոնը մատանին ստեղծել էր Միջերկիրն իրենով անելու նպատակով։ Մատանին գայթակղում է իր տիրոջը սեփական ուժերը կենտրոնացնել սեփական նպատակներին հասնելու համար, ճանապարհին չխնայելով ոչ մեկին ու ոչինչ։ Բայց արդյունքում մատանու ուժը ստիպում է անգամ լավ նպատակներ ունեցողին չարությամբ լցվել ու դառնալ չարի ու խավարի ծառաներից մեկը։ Միջերկրի ազատ ժողովուրդների բազմաթիվ արյունահեղ պատերազմների արդյունքնում հաջողվել էր տիրանալ մատանուն։ Իրադարձությունների բերումով մատանին հայտնվում է հոբիթ Բիլբոյի մոտ։ Վերջինս այն օգտագործում է միայն անտեսանելի դառնալու նպատակով։ Սաուրոնը, զրկվելով մատանուց, բավական երկար ժամանակ անէացած էր, բայց շուտով, նրան հաջողվում է նորից ուժ հավաքել ու աշխարհ վերադառնալ։ ԵՎ հիմա նա իր ծառաների հետ փնտրում է մատանին։ Քանի որ միայն այդ մատանին կարող էր վերադարձնել Սաուրոնի ուժերն ու նրա հաղթանակն անխուսափելի դարձներ, անհրաժեշտ էր ամեն կերպ պահպանել մատանին։

Այդ մասին Գենդալֆից իմանալով Ֆրոդոն որոշում է լքել Շիրը, որպեսզի վտանգի չենթարկի հարազատ երկիրը, և մեկնել Ռիվենդել, որտեղ էլֆերի առաջնորդ Էլրոնդը խորհուրդ կտա մատանումասին։

Ֆրոդոյին միանում են նրա ընկերները՝ Պիպինն ու Մերին, ինչպես նաև հավատարիմ ծառան՝ Սեմը։ Ռիվենդել ուղևորվելու ճանապարհիօն նրանք հանդիպում են վախ ներշնչով Սև Ձիավորներին, ովքեր, ինչպես պարզվեց հետագայում, Սաուրոնի հիմնական ծառաներն են։ Շիրի սահմաններից դուրս հոբիթները բազմիցս հայտնվում են վտանգավոր իրավիճակներում։ Հատկապես վտանգներով լի էր Հին անտառը, որտեղ նրանք բազմիցս հարձակումների ենթարկվեցին։ Նրանց այդ հարձակումներից փրկում էր անտառի տիրակալը՝ Թոմ Բոմբադիլը։

Հասնելով նախալեռներ ու օթևանելով «Սլացող պոնի» իջևանատանը Ֆրոդոն ու ընկերները ծանոթանում են Կոլոբրոդի հետ, ում տեղացիները Հյուսիսի հետախույզ են անվանում։ Վերջինս նրանց հետ շարունակում է ճանապարհը դեպի Ռիվենդել։ Սև ձիավորները ամբողջ ճանապարհին հետևում են նրանց։

Չնայած Կոլոբրոդի օգնությանը Նախալեռներից մինչև Ռիվենդիլ ընկած ճանապարհը ուղևորների համար բավականին վտանգավոր ու դժվար է ստացվում։ Տհաճությունն իր գագաթնակետին է հասնում այն պահին, երբ Ամոն Սուլ լրի վրա ճանապարհորդների վրա են հարձակվում հինգ նազգուլներ։ Ֆրոդոն վիրավորվում է Անգմարի կախարդ-արքայի՝ նազգուլների առաջնորդի կողմից։ Նրա մարմնում մնում է անիծյալ մորգուլյան թրի մի մասնիկ, ինչը Ֆրոդոյին ստպում է ավելի ու ավելիչ վատ զգալ դեպի Ռիվենդել ընկած ճանապարհին։

Կոլոբրոդը մատանիների տիրակալին ու նրա ուղեկիցներին հովտային ճանապարհներով է տանում, խուսափելով հիմնական մայրուղային ճանապարհից։ Գրեթե նպաակին հասնելով ճանապարհորդները հանդիպում են Գլորֆինդելին՝ էլֆիական զորքերի հրամանատարին, ով օգնում է հասնել էլֆերի տիրապետության սահմանում գտնվող Բրուինեն գետին։ Բայց նազգուլները, արդեն ամբողջ իննյակով Բրուինենիր ափին հարձակվում են ճամփորդների վրա։ Գլորֆինդելի ձին, վազանցելով հետևողներին Ֆրոդոյին անց է կացնում ափը։ Նազգուլները փորձում են հետևել նրան, բայց հսկայական ալիքը, որը նման էր գազազած ձիերի (Ռիվենդելի տիրակալի՝ Էլռոնդի կողմից ուղարկված), հարձակվում է նազգուլների վրա։ Գետը լվանում է Սև ձիավորների, իսկ Ֆրոդոն կորցնում է կիտակցությունը Բրուինենի ափին։

Գիրք 2. Մատանին հարավ է գնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվենդելու Ֆրոդոն գիտակցության է գալիս։ Նա բուժվում է Էլռոնդի շնորհիվ։ Արթնանալով իմանում է, որ Բիլբոն ևս արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ բնակություն է հաստատել այստեղ։ Էլրոնդը Խորհուրդ է հրավիրում, որին մասնակցում էին Միջերկրի բոլոր Ազատ ժողովուրդները, որի ժամանակ Գենդալֆը բոլորին հայտնում է Սպիտակ Ժողովի գլխավորի՝ Սարումանի (ով դարծե էր Սարումանի ծառաներից մեկը, բայց արդեն երազում էր ձեռք բերել մատանին սեփական նպատակների համար, և դրա տեղն իմանալու համար որոշ ժամանակ իր Օրտհանկ ամրոցում գերի էր պահում Գենդալֆին) դավաճանության մասին և այն մասին, որ մատանին ոչնչացնել է պետք։ Ֆրոդոն որոշում է գնալ Սաուրոնի երկիր՝ Մորդոր, չէ որ մատանուց հնարավոր է ազատվել միայն մեկ եղանակով՝ այն պետք է նետել Մորդորում գտնվող Օրոդրուին հրաբխի խառնարան՝ այնտեղ, որտեղ ստեղծվել է։ Նրան ուղեկցելու համար կամավոր գալիս են հոբիթ ընկերները, ինչպես նաև Գենդալֆը, էլֆ Լեգոլասը՝ Լիխոլեսիայի անտառային էլֆերի թագավոր Տրանդուիլի որդին, Թզուկ Գիմլին՝ Գլոինի որդին, և մարդիկ՝ Բորոմիրն (Գոնդորի ղեկավարի ավագ որդին ու ժառանգը) և արդեն հայտնի Կոլոբրոդը, ով բոլորին ներկայանում է որպես Իսիլդուրի ժառանգորդ Արագորն։ Ինը ճամփորդներից կազմված այս ջոկատն էլ հենց ստացել է Մատանու եղբայրություն անվանումը։

Մառախլապատ լեռները Բոսորագույն դարպասներով անցնելու փորձը հաջողությամբ չավարտվեց և Գենդալֆը որոշեց անցնել թզուկների հին ստորգետնյա թագավորությունով՝ Մորիայով, որը վաղուց ի վեր գրավված է օրկերի կողմից։ Քարանձավի մուտքի մոտ նրանց վրա է հարձակվում լճի պահապանը, ով հեղեղում է Մորիայի մուտքն ու ճամփորդների թողնում ներսում։ Մազարբուլ պալատում ջոկատը տեսնում է Բալինի գերեզմանն ու Բալինի ճանապարհորդական նամակի նմուշները, որոնք վատի մասին էին զգուշացնում։ Չհասցնելով դուրս գալ ամրոցից ջոկատը ենթարկվում է օրկերի ու հսկայական ժայռային թրոլների հարձակմանը, սիկ հենց Մորիայի ելքի մոտ ճամփորդների վրա է հարձակվում Մորգոտի բալրոգը՝ հին հրե դեմոնը։ Մորիական կամրջի վրա բալրոգի հետ ընդհարման ժամանակ Գենդալֆին հաջողվում է նրան ցած նետել, սակայն ինքն էլ ընկնում է նրա հետ։ Գենդալֆի անձնազոհ սխրանքի շնորհիվ ջոկատը շարունակում է ճանապարհը։

Քարանձավից դուրս գալով, ջոկատը՝ որի ղեկավարումն իր ձեռքն էր վերցրել Արագորնը, ուղեվորվում է էլֆական հանելուկային Լորիեն անտառ։ Չնայած սկզբնական պաշտպանողական գործողություններին, ճամփորդներին հյուրընկալությամբ են դիմավորում, իսկ Գիմլին մինչև անգամ հավերժ հավատարմության երդում է տալիս Գալադրիել թագուհուն, դրանով իսկ վերջ դնելով էլֆերի ու թզուկների թշնամությանը։ Ֆրոդոն Գալադրիել թագուհուն առաջարկում է համիշխանության մատանին, հուսալով, որ նա կիմանա ինչպես վարվել, բայց իմաստուն թագուհին հրաժարվում է։ Ճամփորդների զինելով ամեն անհրաժեշտ իրերով, ներառյալ էլֆական առեղծվածային իրեր (նավակներ, լորիենյան վերարկուներ ու պարաններ, ինչպես նաև թանկարժեք լեմբաս), էլֆերը ջոկատին ճանապարհում են Անդուին գետով դեպի վար։

Քանի ոչ ջոկատի երթուղին նախօրոք որոշված չէր, հասնելով Արգոնատի սյուներին ճանապարհորդները կանգ են առնում ափին, այդ խնդրին լուժում տալու համար։ Բորոմիրը պնդում էր, որ պետք է գնալ իր հոր մոտ՝ Մինաս Տիրիտ, որտեղ մատանու ուժը կարելի է օգտագործել Սաուրոնի դեմ։ Ֆրոդոն մերժում է մատանին նրան տալ, և Բորոմիրը փորձում է այն ուժով վերցնել, բայց Ֆրոդոն, հագնելով մատանին ու անտեսանելի դառնալով, փախչում է նրանից։ Ջոկատի մնացած անդամները դուր են գալիս Դրոդոյին ու Բորոմիրին փրկելու։ Արդյունքում Մերիի ու Պիպինի վրա են հարձակվում Սարումանի օրկերը։ Պաշտպանելով նրանց Բորոմիրը մահացու վնասվածք է ստանում օրկերի նետից։ Օրկերը գերի են վերցնում երկու հոբիթներին և ուղևորվում անհայտ ուղղությամբ։ Սեմը, ով սկզբում չէր գտնում Ֆրոդոյին, հասկանում է, որ իր տերը որոշել է միայնակ Մորդոր մեկնել, և վերջին պահին նկատում է նրան գետի ափին։ Համոզում է իրեն էլ հետը վերցնել։ Արագորնը, Գիմլին ու Լեգոլասը դեպքի վայր են հասնում բավականին ուշ։

Մատանու եղբայրության անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ժողովրդային պատկանելություն Տարիք[4]
Ֆրոդո Բեգինս Հոբիթ 50
Սեմուայզ Գեմջի Հոբիթ 38
Պերեգրին Տուկ Հոբիթ 36
Գենդալֆ Մոխրագույն կախարդ -
Գիմլի Թզուկ 139
Լեգոլաս Էլֆ 500+[5]
Արագորն Մարդ 87
Բորոմիր Մարդ 40

Երկրորդ պլանի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսներ, որոնք որոշակի գործողություններ են կատարում գրքում նկարագրված իրադարձություններում.

Քննադատների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեն Ուիսթեն Հյուն The New York Time թերթում հոդված է տեղադրում Թոլքինի եռերգության մասին հետևյալ բովանդակությամբ.

Aquote1.png Աննկարագրելի է Թոլքինի ներդրումը գրականության մեջ։ Ընթերցողը ամենատարրական ձևով չի կտվում գրքից. միշտ հետաքրքիր է, թե ինչ է լինելու հետո։ Կարծում եմ շոտլանդացի գրող Ջոն Բաքենի «Երեսունինը քայլեր» գրքից հետո, սա լավագույն հետաքրքիր գործն է[6] Aquote2.png

Նա կարծում էր, որ Թոլքինի ուժը[7] նուրբ հումորրի զգացման մեջ է։ Այս գրքի մասին կարծիքներ են արտահայտել նաև Լորեն Այզլին ու Էդմունդ Ուիլսոնը[8]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bnccatalist.ca/ViewCatalogue.aspx?id=5605
  2. Carpenter, Humphrey, ed. (1981), The Letters of J. R. R. Tolkien, Boston: Houghton Mifflin, #140, ISBN 0-395-31555-7
  3. Մատենագրական ռարիտետ, «Մատանիների տիրակալի» յոթհատորանի հրատարակությունը հաստ կազմով, որում ներկայացված են Թոլքինի սկզբնական մտահղացումները (մանրամասներ)
  4. At the time of the Fellowship's formation. N.B.: all of the Fellowship (possibly except Boromir) were from races or sub-races who had lifespans much longer than ordinary humans.
  5. J. R. R. Tolkien (1954), The Two Towers, George Allen & Unwin, 2nd edition (1966), book 3 ch.6 p.111; ISBN 0 04 823046 4.
  6. Auden W.H. (հոկտեմբերի 31, 1954)։ «The Hero Is a Hobbit»։ The New York Times։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4 
  7. Auden W.H. (հունվարի 22, 1956)։ «At the end of the Quest, Victory»։ The New York Times։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28 
  8. Wilson, Edmund (April 14, 1956), "Oo, Those awful Orcs!: A review of The Fellowship of the Ring", The Nation.