Jump to content

Մադլեն Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադլեն Քերոլ
անգլ.՝ Madeline Carroll
Ծնվել էմարտի 18, 1996(1996-03-18) (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Մադլեն Քերոլ (անգլ.՝ Madeline Carroll, մարտի 18, 1996(1996-03-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադլեն Քերոլը ծնվել է 1996 թվականին Լոս Անջելեսում։ Նա ունի երեք եղբայր։ Դերասանուհին կարիերան սկսել է որպես մոդել, աշխատելով երեք տարի այդ բնագավառում։ Նկարահանվել է գովազդային հոլովակներում։ Այն բանից հետո, երբ նրան նկատեց դերասաններով զբաղվող գործակալը, նա դեր ստացավ այնպիսի հանրաճանաչ հեռուստասերիալներում, ինչպիսիք էին «Մնալ ողջ», «Կրքի անատոմիա», «Հայտարարված է որոնում» և այլ սերիալներում։

Դերասանուհին նկարահանվել է 13 սերիալներում, 14 ֆիլմերում և ձայնագրվել է երկու այլ ֆիլմերում։

Մադլենը իր դեբյուտը մեծ էկրանին արեց 2006 թվականին՝ խաղալով «Երբ զանգահարում է անծանոթը» ֆիլմում։ Դրանից հետո խաղաց «Սանտա Կլաուս 3» և «Չարի կացարանը 3» ֆիլմերում։

2008 թվականին դերասանուհին դեր ստացավ քաղաքական ծաղրապատկերում՝ «Սթափ գլխով» ֆիլմում, որտեղ նկարահանվեց Քեվին Քոսթների հետ։

2009 թվականին Քերոլը մասնակցություն ունեցավ «Աստղային պատերազմներ» ժապավենում `որպես ձայնագրվող։

2011 թվականին Մադլենը նկարահանվեց Ջիմ Քերրիի հետ «Պինգվինները Պոպպերի փոխարեն» ընտանեկան կինոկատակերգությունում։

Կինոգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
տարիֆիլմ/սերիալբնօրինակ անվանումդեր
1999Կիրք(հեռուստասերիալ)PassionsՔեյ
2003-2007Ամեն ինչ մեր մասինAll of UsԷլիզաբեթ
2003-…Ծովային ոստիկանություն. հատուկ ջոկատNCIS։ Naval Criminal Investigative ServiceԱնջելա Քելպ (4-րդ եթերաշրջան, 9-րդ սերիա՝ Child’s Play)
2003-2010Դետեկտիվ ՌաշCold CaseԳվեն Դիմեր
2004-2010Մնալ ողջ (հեռուստասերիալ)LostԷննի (The Man Behind the Curtain սերիայի էպիզոդում)
2005Հայտարարված է որոնումWantedԻռեն
2005-…Կրքի անատոմիաGrey’s AnatomyԻվի Սոլթանոֆֆ
2005Hidden Howie։ The Private Life of a Public NuisanceՌայլի
2005-2006Գիշերը խաբվածըNight StalkerՋուլի Մեդլոկ
2006Երբ զանգահարում է անծանոթը (ֆիլմ)When a Stranger CallsԷլիսոն Մանդրակիս
2006Սանտա Կլաուս 3Santa Clause 3։ The Escape ClauseCocoa
2007Ոսկե ձկնիկը(կարճամետրաժ)GoldfishՋենի
2007Չարի կացարանը 3Սպիտակ թագուհի
2007-…Անհատական պրակտիկաPrivate PracticeՄեգի
2008Սթափ գլխովSwing VoteՄոլլի Ջոնսոն
2008-2009ՄաքրողըCleanerՍառա
2009-…Ստիր ինձLie to MeՍամանտա Բերչ
2009Աստղային պատերազմներAstro BoyՎիջեթ(ձայն)
2009Լրտեսը հարևանությամբSpy Next DoorՖարեն
2010Աստղային պատերազմներ 2Astro Boy vs. The Junkyard PiratesՎիջեթ(ձայն)
2010Roshambo (կարճամետրաժ)RoshamboՄադլեն
2010Բարև՛, ՋուլիFlippedՋուլի Բեյքեր
2010-…Haunting Hour։ The SeriesՋուլիան
2010Սրճարան(ֆիլմ)CafeԷլլի
2010Քվին թապլետսQuinn-tupletsՄիրիամ Քուինն
2011Միստր Պոպպերի պինգվիններըMr. Popper’s PenguinsՋենի
2010Գնդացիրով քարոզիչըMachine Gun PreacherՓեյջ
2011Vanilla GorillaVanilla GorillaՆիկկի
20123-րդ արձանագրությունըSummer at Dog Dave’sՈւիլլոու Օ’Նիլ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Քերոլ» հոդվածին։