Էմիլի դե Ռևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլի դե Ռևին
MuchMusic Video Awards 2007 580.jpg
Էմիլի դե Ռավինը 2007 թ.-ին
Հասակը157 սմ
Ծնվել էդեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄաունթ Էլիզա, Վիկտորիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Australian Ballet School?
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1999–այժմ
ԺանրերԴրամա,
Ֆենտեզի
Ընտրանի"Մի անգամ հեքիաթում",
"Կորուսյալները"
IMDbID 0211087
ԿինոՊոիսկID 544400
emilie-online.net

Էմիլի դե Ռևին[2] (անգլ.՝ Emilie de Ravin, դեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1], Մաունթ Էլիզա, Վիկտորիա), ավստրալացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Կորուսյալները» հեռուստասերիալում Քլեր Լիթլոնի դերով, իսկ դրանից հետո՝ «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում Բելլիի դերով[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի դե Ռևինը ծնվել է Մելբուրնի հարավային արվարձանում՝ Մաունտ-Էլիզա քաղաքում[4]։ Ունի երկու ավագ քույր։ Նա ունի ավստրալական և ֆրանս-բրիտանական արմատներ[5]։ 10 տարեկանում Մելբուրնի «Christa Cameron School of Ballet» դպրոցում ուսումնասիրել է բալետ, միաժամանակ տանը պարապել է մայրիկի հետ և 15 տարեկանում ընդունվել «Ավստրալական բալետի դպրոց», որը մեկ տարի անց կիսատ է թողել։ Դերասանական վարպետություն սովորել է Սիդնեյի արվարձան Քենսինգթոնի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում և Լոս Անջելեսի[2] «Prime Time Actors Studio»-ում [6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիի առաջին խոշոր աշխատանքն ավստրալական Կարապիրների դևի դերն էր «Կենդանիների տիրակալը» սերիալում[7]։ Դրանից հետո «Եկվորների քաղաքը» երիտասարդական սերիալում հանդես է եկել այլմոլորակային-մարդ Թես Հարդինգի դերում[8]։ Նա այդ դերը ստացել է 18 տարեկանում՝ Լոս Անջելես մեկնելուց մեկ ամիս առաջ[9]։

2004 թվականին մասնակցել է «American Broadcasting Company» հեռուստաընկերության «Կորուսյալները» հեռուստասերիալի քասթինգին Քլեր Լիթլոնի դերի համար։ Այդ հեռուստասերիալում նա կանոնավոր կերպով նկարահանվել է առաջին չորս եթերաշրջաններում և վերադարձել վերջին՝ վեցերորդ եթերաշրջանում[10]։

2005 թվականին նկարահանվել է «Աղյուս» ֆիլմում՝ Էմիլի Կոստիչի դերում (ռեժիսոր՝ Ջոզեֆ Գորդոն-Լևիթ)։ Մեկ տարի անց Բրենդի Կարտերի դերում հանդես է եկել «Բլուրներն աչքեր ունեն» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Իդեալական խաղ» ֆիլմում, իսկ 2009 թվականին՝ «Հասարակության թշնամիները» ֆիլմում՝ որպես բանկի գանձապահ Բարբարա Պացկ։ Դե Ռևինը պիտի նկարահանվեր «Onimusha» խաղի ֆիլմում, սակայն Հիթ Լեդջերի մահվան պատճառով պրոդյուսեր Սեմյուել Հադիդը նրան նկարահանել է մեկ այլ՝ «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» նախագծում՝ ստիպված լինելով հետաձգել ֆիլմի թողարկման ամսաթիվը: «Onimusha»-ի նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամանակով, և հայտնի չէ՝ արդյոք դե Ռևինը կշարունակի մասնակցել այս նախագծին[11]։

2009 թվականի ամռանը Էմիլին Ռոբերտ Փեթինսոնի հետ նկարահանվել է «Հիշի՛ր ինձ» ֆիլմում։

2012 թվականին նկարահանվել է «Մի անգամ հեքիաթում» ֆանտաստիկ հեռուստասերիալում՝ Բելլի դերով, «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթում՝ գլխավոր հերոսուհու դերով։ 2017 թվականի մայիսին պարզ դարձավ, որ Էմիլին լքում է հեռուստասերիալը Ջինիֆեր Գուդվինի, Ջոշուա Դալլասի, Ջարեդ Գիլմորի և Ռեբեկա Մեյդերի հետ միասին[12]։ Երկու ամիս անց հայտարարվեց, որ դե Ռևինը հյուրի դերով կհայտնվի յոթերորդ եթերաշրջանում[13]։ Նույն տարում նա պետք է նկարահանվեր Էնթոնի Լապալյայի կերպարի դերում «Ամերիկյան իրականություն» հեռուստասերիալում, բայց «American Broadcasting Company» հեռուստաընկերությունը փակեց այն փորձնական դրվագից հետո[14]։

Դե Ռևինը երեք անգամ հայտնվել է «Maxim» լրագրի «Hot 100» աղյուսակում՝ 2005 թվականին 47-րդ տեղում[15], 2006 թվականին՝ 65-րդ[16], և 2008 թվականին՝ 68-րդ[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2013 թվականներին ամուսնացած է եղել կինոդերասան Ջոշ Յանովիչի հետ[18][19]։

2014 թվականի գարնանին Էմիլին հանդիպում էր ռեժիսոր Էրիկ Բիլիչի հետ։ Նշանադրությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 6-ին[20][21]։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Վերա Օդրի դե Ռևին-Բիլիչը (ծնվել է 12.03.2016), և որդին՝ Թեոդոր Կուբրիկ «Տեո» դե Ռևին-Բիլիչը (ծնվել է 09.12.2018)[22][23][24][25]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2000 ս «Գազանների տիրակալը» «BeastMaster» Կարապիրա դև
2000-2002 ս «Եկվորների քաղաք» «Roswell» Թես Հարդինգ
2002 հֆ «Քերի» «Carrie» Քրիս Հերջենսեն
2003 ս «Ծովային ոստիկան։ Հատուկ բաժին» «NCIS: Naval Criminal Investigative Service» Նենսի
2003-2004 ս «Օպերատիվ աշխատողը» «The Handler» Ջինա
2004 ս «C.S.I.: Հանցանք Մայամիում» «CSI: Miami» Վեներա Ռոբինսոն
2005 ֆ «Աղյուս» «Brick» Էմիլի Կոստիչ
2005 ֆ «Մարդասպան Սանտան» «Santa’s Slay» Մերի(Մաք) ՄաքՔենզի
2006 ֆ «Բլուրներն աչքեր ունեն» «The Hills Have Eyes» Բրենդա Քարթներ
2008 ֆ «Lost: Via Domus» «Lost: Via Domus» Քլեր Լիթլթոն
2008 ֆ «Խաղալ ազնվորեն» «Ball Don’t Lie» Բեբի
2009 ֆ «Իդեալական խաղ» «The Perfect Game» Ֆրենքի
2009 հֆ «Շոգ կեսօր» «High Noon» լեյտենանտ Ֆիբի Մաքնամարա
2009 ֆ «Հասարակության թշնամիները (ֆիլմ, 2009)» «Public Enemies» Բարբարա Պացկե
2010 ֆ «Հանցագործի լուսանկարը» «Rogues Gallery» Իերոֆանտ
2010 ֆ «Հիշի՛ր ինձ» «Remember Me» Էլլի Քրեյգ
2010 ֆ «Քամելեոն» «The Chameleon» Քեթի Ջենսեն
2004-2010 ս «Կորուսյալները» «Lost» Քլեր Լիթլթոն
2012 ֆ «Սեր և այլ խնդիրներ» «Love and Other Troubles» Սառա
2012-2018 ս «Մի անգամ հեքիաթում» «Once Upon A Time» Բելլ (Դիսնեյ) / Լեյս Ֆրենչ
2012 ս «Ամերիկյան իրականություն» «Americana» Ֆրանչեսկա Սոուլթեր
2013 ս «Համար առաջին նավակողի վայր ընկնելը» «Air Force One is Down» Ռոմերո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142322776 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Emilie de Ravin»։ Lost Cast։ Channel 4։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2006-09-23 
  3. Հիբերտ Ջեյմս (19 Հունիսի 2012)։ «Մի անգամ հեքիաթում. Էմիլի դե Ռավինը դառնում է հիմնական դերասան»։ Entertainment Weekly։ Վերցված է 20 Հունիսի 2012 
  4. «Biography – Emilie de Ravin»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2006-09-23 
  5. Buck Joan Juliet (2006-03-01)։ «Emilie de Ravin is the new blonde for all screens»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2008-10-27 
  6. «BeastMaster: Cast: Emilie de Ravin»։ BeastMaster official site։ Tribune Company։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-13-ին։ Վերցված է 2006-09-23 
  7. Devlyn, Darren (2007-05-16)։ «Lost property»։ Herald Sun։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2008-09-13 
  8. Keck, William (2005-04-05)։ «De Ravin: Lost in Transformation»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2008-09-13 
  9. Emilie de Ravin, Jason Behr and Katherine Heigl (2000-01-31)։ Roswell: The Complete First Season, Disc Six, Special Features: Actor Audition: Emilie de Ravin as "Tess" (DVD20th Century Fox 
  10. Godwin, Jennifer (2008-05-30)։ «Lost Redux: Promises to Keep, and Miles to Go Before We Sleep»։ E!։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2008-06-05 
  11. Calistri Arnaud (2008-03-27)։ «Onimusha delayed? What's Christophe Gans up to, then?»։ Ain't It Cool News։ Վերցված է 2008-08-30 
  12. Holloway Daniel (2017-05-12)։ «‘Once Upon a Time’: Ginnifer Goodwin, Josh Dallas, Jared Gilmore, Emilie de Ravin Depart»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-09-25 
  13. Natalie Abrams (2017-07-22)։ «'Once Upon a Time': Emilie de Ravin Books Return in Season 7»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է 2017-09-25 
  14. Marder Brian (2012-05-14)։ «Four 'Lost' Stars' Fall TV Pilots Fail to Get Picked Up»։ Hollywood.com (en-US)։ Վերցված է 2017-09-25 
  15. «Maxim Magazine Unveils Their Hot 100 for 2005; Eva Longoria Crowned #1 This Year»։ Business Services Industry։ 2005-05-10։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2008-08-30 
  16. «2006 Hot 100»։ 65 Emilie de Ravin։ Maxim (magazine)։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-02-ին։ Վերցված է 2008-08-30  " ignored (օգնություն);
  17. «2008 Hot 100»։ 68. Emilie de Ravin։ Maxim (magazine)։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին։ Վերցված է 2008-08-30  " ignored (օգնություն);
  18. Sheila Cosgrove Baylis. (07/11/2014)։ «Emilie de Ravin and Joshua Janowicz to Divorce» (անգլերեն)։ People.com։ Վերցված է 2014-07-16 
  19. Zach Johnson (Jul 11, 2014)։ «Emilie de Ravin and Joshua Janowicz Are Divorcing»։ E! (en-US)։ Վերցված է 2017-09-25 
  20. Jennifer Drysdale (July 6, 2016)։ «Emilie de Ravin Engaged to Eric Bilitch -- See the Ring!»։ Entertainment Tonight (անգլերեն)։ Վերցված է 2017-09-25 
  21. Anderson Alana (2016-07-07)։ «'So excited!' Emilie De Ravin announced engagement to Eric Bilitch»։ OK! Magazine։ Վերցված է 2017-09-25 
  22. «A Little Prince! Once Upon a Time Actress Emilie de Ravin Welcomes Son Theodore Kubrick» (անգլերեն)։ PEOPLE.com։ Վերցված է 2018-12-11 
  23. Анастасия Быкова (14.03.2016)։ «Звезда "Остаться в живых" Эмили де Рэвин родила дочь»։ Hello։ Վերցված է 2017-09-25 
  24. Heidi Parker (14 March 2016)։ «Emilie de Ravin welcomes daughter with boyfriend Eric Bilitch»։ Daily Mail։ Վերցված է 2017-09-25 
  25. Annie Martin (March 14, 2016)։ «'Once Upon a Time' star Emilie de Ravin welcomes daughter»։ United Press International (անգլերեն)։ Վերցված է 2017-09-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]