Jump to content

Քեն Լյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Լյուն
անգլ.՝ Ken Leung
Ծնվել է21.1.1970
ԾննդավայրՆյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Old Bridge High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
ԸնտրանիՊիկ ժամ,
Արհեստական բանականություն

Քենետ(Քեն) Լյուն (անգլ.՝ Kenneth «Ken» Leung, հունվարի 21, 1970(1970-01-21)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Լյունը ծնվել է 1970 թ․–ի հունվարի 21–ին Նյու Յորքի արևելյան կողմում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միդվուդ, որտեղ էլ նա մեծացել է, սովորել է դպրոցում, ապա անցել համալսարանական կրթության Նյու Յորքում։ Դերասանի վարպետություն սովորել է Քեթրին Ռասելի, Նեն Սմիթների, ապա որոշ ժամանակ Աննա Ջեքսոնի մոտ։

1997 թ․–ին Բրեթ Ռետները նրան դերակատարության է հրավիրել «Ժամանակի շտապումը», իսկ Էդուարդ Նորթոնը՝ «Պահել հավատը» ֆիլմերում։ Այդ ժամանակից ի վեր նա սկսել է նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում և կինոֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ջեյմս Լյոսը և Աստված», «Թոնի», «Օրենք և կարգ», «Թռչել», «Դարի մարդը» և այլն։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարի գալուստ տիկնիկների տուն (1995) - Բարրի
  • Նկարներ Ժաննա Դոուի երեխայից (1995) - խանութպան
  • Օրենքն ու կարգը (1995-2002) - Սթիվեն Վոնգ/Չանգ/Թոմմի Վոնգ
  • Կարմիր անկյունը (1997) - Պենգ
  • Պիկ ժամ (1998) - Սենգ
  • Թռչել (1998) - Ջերեմի Կիմ
  • Դարի մարդը (1999) - Մայկ Ռեմսի
  • Հրաշքների աշխարհ (2000)
  • Պահել հավատը (2000) - Դոն
  • Լաբիրինթոս (2000) - Բժիշկ Միկաո
  • Արհեստական բանականություն (2001) - Սայատուո-Սամա
  • Լրտեսական խաղեր (2001) - Լի
  • Վանիլային երկինք (2001) - Գեղարվեստական խմբագիր
  • Կարմիր վիշապ (2002) - Լոյդ Բոուման
  • Դեմք (2002) - Ուիլլի
  • Անվճար քաղաքի անհաջողակը (2004) - Լինկոլն Մա
  • Ատելություն (2005) - Մո
  • Ձկան տարի (2007) - Ջոնի
  • Լավ կինը (2011) - Շեն Յան
  • Գիշերային հերթափոխ (2014) - Տոֆեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Լյուն Internet Movie Database կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Լյուն» հոդվածին։