Սոնյա Ուոլգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոնյա Ուոլգեր
Sonya Walger cropped.jpg
Ծնվել էհունիսի 6, 1974(1974-06-06) (45 տարեկան)
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրայսթ Չյորչ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Davey Holmes?

Սոնյա Ուոլգեր (անգլ.՝ Sonya Walger, հունիսի 6, 1974(1974-06-06), Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական հեռուստատեսային դերասանուհի, առավել հայտնի է ABC հեռուստաալիքի «Կորուսյալները» և «FlashForward» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլգերը ծնվել է Լոնդոնում՝ Համպստեդում՝ արգենտինացու և անգլիացու ընտանիքում[1]։ Օքսֆորդի համալսարանի Քրիստոսի եկեղեցի հիմնադիր քոլեջում նա ուսումնասիրել է անգլիական գրականությունը՝ ստանալով գերազանցության դիպլոմ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2001 թվականի «Ամուսնացած տղամարդու բանականությունը» հեռուստասերիալում իր նորամուտը, Ուոլգերը խաղացել է բրիտանական հեռուստատեսային շոուներում։ Դրանից հետո նա նկարահանվել է «Սեր վեցի համար» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակում, որը հեռարձակվել է 2003 թվականին, ապա՝ «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Ճանաչիր թշնամուն» և «Տերմինատոր», «Պայքար ապագայի համար» հեռուստասերիալներում՝ խաղալով երկրորդական դերեր։ 2006-2010 թվականներին ABC հեռուստաալիքի «Կորուսյալները» հեռուստասերիալում հանդես է եկել երկրորդական դերով։

2007 թվականին Ուոլգերը գլխավոր դեր է խաղացել HBO հեռուստաալիքի «Ասա, որ սիրում ես ինձ» հեռուստասերիալում։ Հետո նկարահանվել է կարճ ժամանակ գոյություն ունեցած «FlashForward» և «Ընդհանուր գործ» հեռուստասերիալներում։ 2013-2014 թվականներին Սոնյան երկրորդական դեր է ունեցել «Ծնողներ» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա հայտնվել է Շոնդա Ռայմսի «Սկանդալ» հեռուստասերիալում[2]։ Հաջորդ տարի Ուոլգերը ստացել է չարագործի դեր «Որս» հեռուստասերիալում[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Սոնյան ամուսնացած է սցենարիստ պրոդյուսեր Դեյվի Հոլմսի հետ[4]: Ամուսիններն ունեն երկու երեխա․ դուստր՝ Բիլի Ռոզի Հոլմս[5] և որդի՝ Ջեյկ Հոլմս[6]։

2013 թվականի մայիսի 23-ին Ուոլգերը ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանուցումներ
1998 Արևի ջերմություն Heat of the Sun Հիլդե Վան դեր Վյորստ Էպիզոդ: «The Sport of Kings»
1998 Մոսլի Mosley Բարբարա Հատչինսոն Էպիզոդ: «Breaking the Mould»
1998 Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders Բեքի Սմիթ Էպիզոդ: «Death of a Hollow Man»
1999 Նոյան տապան Noah’s Ark Միրիամ Մինի–հեռուստասերիալ
1999 Բարի գիշեր թանկագինս Goodnight Sweetheart Ֆլիկ Երեք էպիզոդ
2001–2002 Ամուսնացած տղամարդու բանականությունը The Mind of the Married Man Դոնա Բարնս Կանոնավոր դեր, քսան էպիզոդ
2004 Գրադարանավար: Ճակատագրի նիզակի որոնումներով The Librarian: Quest for the Spear Նիկոլ Նուն Հեռուստատեսային ֆիլմ

Անվանակարգ՝ Սատուրն, հեռուստատեսությունում կանացի երկրորդական դերի լավագույն կատարում

2004–2006 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Ջեյն Պարսոնս Տասը էպիզոդ
2006 Սրճարան Caffeine Գլորիա
2005–2006 Ճանաչիր թշնամուն Sleeper Cell Պատրիցիա Սերքսեր Չորս էպիզոդ
2007 Ասա, որ սիրում ես ինձ Tell Me You Love Me Քերոլին Կանոնավոր դեր, տասը էպիզոդ
2008 Քաղցր բառեր իմ ականջների համար Sweet Nothing in My Ear Ջոաննա Թեյթ Հեռուստատեսային ֆիլմ
2008 Տերմինատոր։ Պայքար ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Միշել Դիկսոն Հինգ էպիզոդ
2006–2010 Կորուսյալները Lost Պենելոպա Ուիդմոր 13 էպիզոդ

Սատուրն մրցանակ լավագույն հրավիրված դերասան անվանակարգում

2009–2010 FlashForward Flashforward Օլիվիա Բենֆորդ Կանոնավոր դեր, քսաներկու էպիզոդ
2010 Բուժում In Treatment Ջուլիա Երեք էպիզոդ
2013–2014 Ծնողներ Parenthood Մերեդիտ Պիտ Վեց էպիզոդ
2014 Լավ քույր The Good Sister Քեյթ և Լինդա Հեռուստատեսային ֆիլմ
2014 Սկանդալ Scandal Քեյթրին Ուինսլոու Էպիզոդներ: «Inside the Bubble» և «The Key»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Sonya Walger Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-07-23 
  2. Michael Ausiello (18 августа 2014)։ «Scandal Gets Lost, Casts Sonya Walger in Top-Secret Season 4 Role»։ TV Line։ Վերցված է 2014-08-20 
  3. Denise Petski (22 июля 2015)։ «Sonya Walger Joins ABC’s ‘The Catch’»։ Deadline.com։ Վերցված է 2015-07-23 
  4. Orloff Brian (22 September 2009)։ «Lost's Sonya Walger Calls Married Life a 'Sweet Thing'»։ People։ Վերցված է 19 June 2011 
  5. Walger Sonya (5 March 2013)։ «Billie Rosie Holmes, born on Valentine's Day, love of our lives and bane of our sleep.»։ Twitter։ Վերցված է 26 February 2014 
  6. Sonya Walger: What’s in My Bag?
  7. Walger Sonya (23 May 2013)։ «3290 new citizens. And I am one of them. Got a manicure as a mark of respect, you understand.»։ Twitter։ Վերցված է 26 February 2014