Ջուլի Ադամս
Ջուլի Ադամս անգլ.՝ Julie Adams | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1926[1][2][3] |
Ծննդավայր | Ուոթերլու, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 3, 2019[4][3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և celebrity |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Ray Danton? և Leonard B. Stern? |
Պարգևներ և մրցանակներ | Golden Boot Awards? |
julieadams.biz | |
Ջուլի Ադամս (անգլ.՝ Julie Adams, հոկտեմբերի 17, 1926[1][2][3], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ - փետրվարի 3, 2019[4][3], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, իրական անուն՝ Բեթի Մեյ Ադամս (անգլ.՝ Betty May Adams:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեթի Ադամսը ծնվել է Ամերիկայի Այովա նահանգում, իսկ մանկությունն անց է կացրել Արկանզաս նահանգում: 1940-ական թվականների վերջում որոշում է դառնալ դերասանուհի և տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ միաժամանակ շաբաթական երեք օր աշխատում է քարտուղարուհի, իսկ մնացած ժամանակ առոգանության դասեր է վեցնում, հույս ունենալով, որ դրա շնորհիվ կհայտնվի որևէ կինոստուդիայում: 1946 թվականին նա ստանում է «Միսս Լիթլ Ռոք» կոչումը: 1949 թվականին տեղի է ունենում նրա դերասանական առաջին դեբյուտը միաժամանակ հեռուստատեսությամբ և կինոյում: Այդ ժամանակ նա սկսում է համագործակցել Universal Studios-ի հետ և որպես կեղծանուն վերցնում է «Ջուլի Ադամս» անվանունը[5]:
1950-ականներին Ադամսը երկրորդական դերերից սկսում է զբաղեցնել գլխավոր դերեր, նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փայլուն Հաղթնակ» (1951), «Գետի հունը» (1951), «Հոլիվուդյան պատմություն» (1951), «Մարդը Ալամոյից» (1953), «Արարած Սև ծովածոցից» (1954) և «Մայոր Մենսոնի անձնական պատերազմները» (1955) ֆիլմերը: Տասնամյակի վերջում դերասանուհին գնաց հեռուստատեսություն, որտեղ հաջորդ չորս տասնամյակների ընթացքում մասնավոր հյուրերն էին «Ալֆրեդ Հիչկոկը ներկայացնում է», «Մեվերիկ», «Պերի Մեյսոն», «Sunset Strip, 77», «Նա սպանություն է գրել», «Կապիտոլի», «Մելրոուզ Փլեյս» և «Կորուսյալները» հեռուստասերիալներում։
1999 թվականին Վեսթերն կինոնկարներում նկարանվելու համար ստացավ «Ոսկե կոշիկ» մրցանակը։ 2000 թվականին ներառվել է Արկանզաս նահանգի դերասանների փառքի դահլիճում։
2011 թվականին ստացավ «Կինոյի կարիերայի համար» պարգևատրում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհին երկու անգամ ամուսնացած է եղել, և նրա երկու ամուսնություններն էլ ավատրվել են ամուսնալուծությամբ:
Առաջին ամուսինը սցենարիստ Լեոնարդ Ստերն է եղել: Նրանց ամուսնությունը տևել է 1950-ից մինչ 1953 թվականը: Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1954 թվականին: Երկրորդ ամուսնու՝ Դենտոն Ռեյի հետ, նա ունեցել երկու որդի՝ Սթիվենին և Միտչելին: Նա ամուսնալուծվել է 1981 թվականին: Մինչ ամուսնալուծությունը նա հարաբերություննեի մեջ է եղել ռեժիսոր Ռոնալդ Կոենի հետ, որը մահացել է 1998 թվականին:
Ադամսը մահացել է 2019 թվականի փետրվարի 3-ին՝ 92 տարեկան հասակում, Լոս Անջելեսում[6]։ Նա իր երկու որդիներից ավելի երկար է ապրել[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Creature from the Black Lagoon’ Star Julie Adams Has Died
- ↑ «Julie Adams Tribute - The Rifleman»։ www.riflemanconnors.com։ Վերցված է 2019-02-24
- ↑ «Julie Adams, Damsel in Distress in 'Creature From the Black Lagoon', Dies at 92»։ Վերցված է 2019-02-04
- ↑ «Julie Adams, Damsel in Distress in 'Creature From the Black Lagoon,' Dies at 92» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-02-24
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 3 մահեր
- 2019 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ