Jump to content

Ժասմին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժասմին (այլ կիրառումներ)
Ժասմին
անգլ.՝ Blue Jasmine[1]
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրհումորային դրամա[1] և դրամա
Թվականհուլիսի 26, 2013[2], նոյեմբերի 7, 2013[3] և օգոստոսի 29, 2013[4]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՎուդի Ալլեն[5][6][7][…]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն և Սթիվեն Թենենբաում
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն[1]
ԴերակատարներՔեյթ Բլանշետ[6][8][7][…], Ալեք Բոլդուին[6][8][7][…], Փիթեր Սարսգաարդ[6][8][9][…], Լուի Սի Քեյ[6][8][9][…], Օլդեն Էյրենրայք[6][8][10][…], Բոբի Կանավալե[6][8][9][…], Չառլի Թահան[8][11], Մաքս Կազելլա[8][10][11], Մայքլ Էմերսոն[10], Մայքլ Ստալբերգ[8][9][12][…], Սալի Հոքինս[8][7][9][…], Էնդրյու Դայս Քլեյ[11], Թեմմի Բլանչարդ[11] և Գլեն Ֆլեշլեր[11]
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեներց
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Նյու Յորք
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոնգ Այլենդ և Նյու Յորք
Տևողություն98 րոպե[1]
Բյուջե18 000 000 $
Շահույթ97 505 481 $
Պաշտոնական կայքէջ
 Blue Jasmine Վիքիպահեստում

«Ժասմին» (անգլ.՝ Blue Jasmine), Վուդի Ալլենի եզակի դրամատիկ ֆիլմերից։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 26-ին (սահմանափակ վարձույթ Նյու Յորքում ու Լոս Անջելեսում)։ Լայն ամերիկյան վարձույթը թողարկվել է օգոստոսի 23-ին։

Գլխավոր դերակատարը Քեյթ Բլանշետն է, ով, ըստ մեծաթիվ կինոքննադատների, Վուդի Ալլենի ֆիլմում ստեղծել է իր կարիերայի ամենաուժեղ ու հաջողված դերերից մեկը։ Դերասանուհին ներառվել էր «Օսկար»-ի բոլոր ցանկերի լավագույն դերասանուհիների շարքում[13]։ Այդ դերասանական խաղի համար նա արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Ոսկե գլոբուս», BAFTA և «Օսկար»։

Համաձայն կինոմամուլի ներկայացուցիչների վճռի «Ժասմինը» լավագույնն ֆիլն էր, որը Վուդի Ալլենը նկարահանել է «Գնդակները Բրոդվեյի վրայով» (1994) ֆիլմից հետո[14][15]։ Որոշ տեսաբաններ որոշակի նմանություններ գտան «Ժասմին»-ի սյուժեի ու Թենեսի Ուիլյամսի հայտնի «Տրամվայ „Ցանկություն“» պիեսի ու դրա 1951 թվականին նկարահանված դասական էկրանիզացիայի մեջ[16][17]

Հել (Ալեք Բոլդուին) և Ժասմին (Քեյթ Բլանշետ) Ֆրենսիսները՝ մուլտիմիլիոնատեր ամուսնական զույգ, ապրում է հարստության ու ամենակարողության արատավոր կյանքով, խուսավարելով կալվածքների, զբասանավերի ու կայացած ընկներների միջավայրում։ Մի օր ամեն ինչ փլուզվում է. խաբեբա Հելը բռնվում է իր խարդախությունների համար ու բանտ ընկնում (ֆիլմի առաջին կեսում սա կարելի է եզրակացնել գործող անձանց առաջին դեմքով պատմվող պատմություններից)։ Ժասմինի համար իրավիճակն առավել ծանր էր, քանի որ ամուսինը բանտ ընկնելուց առաջ խոստովանում է, որ դավաճանել է իրեն։

Հուսալքված ու սնանկացած Ժասմինը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, ոչ հարուստ Ջինջերի (Սալլի Հոքինս) մոտ, որի հետ միասին մեծացել է որդեգրած ընտանիքում։ Հիշում են անցյալի ուրախ ու համերաշխ օրերը:

Բանտում Հելը ինքնասպան է լինում կախվելով սեփական խցում։ Նրանց որդին՝ Դեննին (Օլդեն Էյրենբայք) խզում է բոլոր կապերը առանց այդ էլ անելանելի վիճակում գտնվող մոր հետ, պնդելով որ նա մեղավոր կատարվածում։

Ժասմինը սկսում է տարվել ալկոհոլով։ Նա աշխատանքի է ընդունվում տեղական ատամնաբույժներից մեկի՝ բժիշկ Ֆլիկերի (Մայքլ Սթալբերգ) մոտ՝ որպես գործավարուհի, բայց շուտով դուս է գալիս աշխատանքից բժշկի սեռական նկրտումներին չդիմանալու պատճառով։ Ժասմինի համար կյանքն արդեն կորցրել էր իմաստը, մինչև նա հանդիպում է հեռանկարային դիվանագետ Դուայթ Ուեսթլեքին (Փիթեր Սարսգաարդ), ով ձգտում էր կոնգրեսմեն դառնալ։ Մոտ շփումից հետո Ուեյսթլեյքը Ժասմինին ամուսնության առաջարկություն է անում, առանց իմանալու նրա անցյալի մանրամասները։

Ուեսթլեյքի ու Ջինջերի նախկին ամուսնու՝ Օգիի (Էնդրյու Դայս Քլեյ) հանդիպումը փոխում է նրա պլանները։ Օգին, չարացած լինելով Ֆրենսիսների ընտանիքի նկատմամբ, Դուայթին պատմում է Ժասմինի անձնական կյանքի բոլոր տհաճ մանրամասները։ Բացի այդ, նա Ժասմինին պատմում է Դեննիի մասին, ով այդ ժամանակ աշխատում էր երաժշտական գործիքների խանութում։ Պարզվում է, որ Հելին ոստիկանությանը մատնել է հենց Ժասմինը՝ փորձելով վրեժ լուծել նրանից դավաճանությունների համար։ Այս ամենից հետո Ժասմինը քրոջն ասում է, որ ամուսնանում է Դուայթի հետ ու հեռանում է նրա բնակարանից։

Ֆիլմի վերջին հատվածում Ժասմինը նստած է նստարանին, խոսում է ինքն իր հետ՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչպես կարելի է շարունակել հետագա կյանքը։ Նրա գլխում հնչում է Blue Moon երգը, որի տակ նա ծանոթացել էր Հելի հետ, բայց առաջին անգամ նա չի կարողանում հիշել երգի բառերը։

Դերակատար Դեր
Քեյթ Բլանշետ Ջանեթ «Ժասմին» Ֆրենսիս Ջանեթ «Ժասմին» Ֆրենսիս
Սալի Հոքինս Ջինջեր Ջինջեր
Բոբի Կանավալլե Չիլի Չիլի
Ալեք Բոլդուին Հարոլդ «Հել» Ֆրենսիս Հարոլդ «Հել» Ֆրենսիս
Բոբի Կանավալլե Չիլի Չիլի
Փիթեր Սարսգաարդ Դուայթ Ուեյսթլեյք Դուայթ Ուեյսթլեյք
Լուի Սի Քեյ Էլ Էլ
Էնդրյու դայս Քլեյ Օգի Օգի
Մայքլ Ստալբերգ Բժիշկ Ֆլինքեր Բժիշկ Ֆլինքեր
Թեմի Բլանչարդ Ջեյն Ջեյն
Մաքս Կասելլա Էդիի Էդիի
Օլդեն Էյրենրայք Դենի Ֆրենսիս Դենի Ֆրենսիս

2012 թվականի մարտին հայտարարվեց, որ Վուդի Ալլենն իր հերթական ֆիլմի գլխավոր դերակատարուհու համար ընտրել է «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Քեյթ Բլանշետին[18]։ Նույն թվականի հունիսին Բլանշետի մասնակցությունը ֆիլմին պաշտոնապես հաստատվեց, իսկ նկարահանող խմբին միացավ ամբողջ դերասանական կազմը[19]

Ժապավենի նկարահանման աշխատանքները կատարվել էն 2012 թվականի երկրորդ կեսում Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում։ 2013 թվականի հունվարին Վուդի Ալլենը հայտարարեց, որ ֆիլմն անվանել է Blue Jasmine (անգլերեն), որը թարգմանվեց ուղղակի «Ժասմին»[20]։ «Ժասմին»-ը ֆիլմի գլխավոր հերոսուհու անունն է, իսկ օրիգինալ անվանումը՝ Blue Jasmine, կարելի է թարգմանել որպես «տխուր, թախծոտ Ժասմին»։

«Ժասմին» ֆիլմի կոստյումների պատրաստմամբ զբաղվել է անձամբ Կարլ Լագերֆելդը, ով Քեյթ Բլանշետի հետ ջերմ հարաբերությունների մեջ էր։ Դիզայներ Սյուզի Բենզինգերը հիշում է[21].

Ժասմինի համար մենք ընտրել ենք Chanel և Fendi: Վուդին սիրում է, երբ իր ֆիլմերում կոստյումները պատմում են ժամանակաշրջանի ու մոդայի մասին։ Հենց արտասանեցի «Chanel-ի վերնազգեստ» բառակապակցությունը, նրա աչքերը սկսեցին փայլել, նա ասաց. «Կարծում ես մենք իրո՞ք կարող ենք Շանել վերնազգեստ ձեռք բերել»։ Ես պատասխանեցի. «Կարծում եմ կարող ենք»։

Բլանշետի ջանքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի վայրկյանում ամբողջ կյանքը գլխիվայր շուռ եկած ալկոհոլիկ կնոջ կերպարի մեջ մտնելու համար Քեյթ Բլանշետը «հիանալի գինի էր վայելում» ու ուսումնասիրում նմանատիպ իրավիճակներում հայտնված կանանց ճակատագրեր, հետևում նրանց կյանքին։ Մասնավորապես նա հետևում էր Ռութ Մեյդոֆին՝ հայտնի սկանդալային խաբեբա Բեռնարդ Մեյդոֆի կնոջը[22]։

Քննադատությունն ու վարկանիշը ըստ տարբեր կայքերի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքների է արժանացել։ Փիթեր Թրեվերսը՝ Rolling Stone աշխարհահռչակ ամսագրի խմբագիրը, ֆիլմը 4 հնարավորից 3.5 աստղ է գնահատել, հատուկ գովեստի արժանացնելով Քեյթ Բլանշետի դերասանական խաղը։ «Roger Ebert» կայքում ֆիլմն արժանացել է 3 աստղի՝ 4 հնարավորից։

Կինոքննադատ Susan Wloszczyna-ն ֆիլմի մասին գրում է.

Վուդի Ալենի ֆիլմը մեր օրերի ուրախություններից է, և, կարծես թե իր դրամատիկությամբ բավականին մոտ է «Մաչ Փոյնթ»-ին[23]։

Rotten Tomatoes կայքի մեկնաբանությունների 91%-ում դրական էին արտահայտվում ֆիլմի մասին։ IMDb հանդիսատեսը ֆիլմը գնահատել է 7.3՝ 10 հնարավորից։ Metacritic-ի միջին գնահատականը 78 է։

Մրցանակներ ու անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ ու անվանակարգեր
Մրցանակ Կատեգորիա Նոմինանտ Արդյունք
«Գոտեմ» «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Անվանակարգ
Նյու Յորքի կինոքննադատների խումբ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Բոստոնի օնլայն կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Անկախ շունչ» «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Անվանակարգ
«Լավագույն սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
«Արբանյակ» «Լավագույն ֆիլմ» Անվանակարգ
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» Վուդի Ալլեն Անվանակարգ
«Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Անվանակարգ
«Լավագույն օրիգինալ սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
Նյու Յորքի օնլայն կինոքննադատների խումբ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
(Ադել Էկզարկոպուլոսի հետ համատեղ)
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Սան Դիեգոյի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի՝ դրամա» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Անվանակարգ
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների խումբ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
ԱՄՆ օնլայն կինոքննադատների համայնք «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Տորոնտոյի կինոքննադատների ասոցացիա «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Քննադատների ընտրություն» «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Լավագույն օրիգինալ սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
Ֆինիքսի կինոքննադատների հասարակություն «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
Ֆլորիդայի կինոքննադատների խումբ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակ «Լավագույն ֆիլմ» Անվանակարգ
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ «Լավագույն օրիգինալ սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակություն «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
BAFTA «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Անվանակարգ
«Լավագույն օրիգինալ սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
ԱՄՆ ոճաբանների գիլդիայի մրցանակ «Ժամանակակից թեմատիկայով ֆիլմի կոստյումների լավագույն դիզայն» Սյուզի Բենզինգեր Հաղթանակ
ԱՄՆ դեկորատորների գիլդիայի մրցանակ «Ժամանակակից թեմատիկայով ֆիլմի բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» Սանտո Լոկաստո Անվանակարգ
Վանկուվերի կինոքննադատների խումբ «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Օսկար» «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Հաղթանակ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Անվանակարգ
«Լավագույն օրիգինալ սցենար» Վուդի Ալլեն Անվանակարգ
«Սեզար» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» Անվանակարգ
«Իմպերիա» «Լավագույն դերասանուհի» Քեյթ Բլանշետ Անվանակարգ
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Սալլի Հոքինս Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://rankingfilms.com/movie/blue-jasmine-2013
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.imdb.com/title/tt2334873/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.fotogramas.es/Peliculas/Blue-Jasmine
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.film-o-holic.com/arvostelut/blue-jasmine
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.imdb.com/title/tt2334873/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.bbfc.co.uk/releases/blue-jasmine-film
  10. 10,0 10,1 10,2 http://www.cskr.cz/recenze/2010/jasmininy-slzy
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. http://www.metacritic.com/movie/blue-jasmine
  13. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն). Gold Derby. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. (անգլ.)
  14. «Blue Jasmine (2013)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Դեվիդ Էրլիխ. (2013 թ․ հուլիսի 22). «Review: 'Blue Jasmine'» (անգլերեն). Film.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. Բրյուս Հենդի. (2013 թ․ սեպտեմբերի 17). «Movie Review: Woody Allen's Blue Jasmine Is Perhaps His Cruelest-Ever Film» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. Սաշա Սթոուն. (2013 թ․ հուլիսի 30). «Oscar Flashback: Woody Allen, Blue Jasmine and A Streetcar Named Desire» (անգլերեն). Awards Daily. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. Մայք Ֆլեմինգ կրտսեր. (2012 թ․ մարտի 29). «Woody Allen Eyes Cate Blanchett, Bradley Cooper For New Film» (անգլերեն). Deadline. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. Դեյվ Մաքների. (2012 թ․ հունիսի 4). «Louis C.K., Dice Clay in Woody Allen pic» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. Դեյվ Իթսկոֆ. (2013 թ․ հունվարի 8). «Woody Allen Names His New Movie 'Blue Jasmine» (անգլերեն). New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  21. «Կառլ Լեգերֆելդը ստեղծել է «Ժասմին» ֆիլմի» (ռուսերեն). Elle. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  22. «Cate Blanchett drank 'fair share' of wine for Blue Jasmine» (անգլերեն). ContactMusic. 2013 թ․ հուլիսի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  23. Blue Jasmine Movie Review & Film Summary (2013) | Roger Ebert

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժասմին (ֆիլմ)» հոդվածին։