Սեպտեմբեր (1987, ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սեպտեմբեր (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Սեպտեմբեր
September
Kaufman gate 36 St 35 Av jeh.jpg
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1][2]
Թեմա անհաջող ընտանիք
Թվական 1987
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Վուդի Ալլեն[1][2]
Պրոդյուսեր Ռոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակ Վուդի Ալլեն
Դերակատարներ Միա Ֆերրոու[2][3], Sam Waterston[2][3], Դայան Ուիսթ[2][3], Դենհոլմ Էլիոթ[2][3], Էլեն Սթրիտչ[3], Ջեք Ուորդեն[2][3] և Ռոզմարի Մերֆի[3]
Օպերատոր Կառլո դի Պալմա
Մոնտաժ Սյուզան Է․ Մորս
Պատմվածքի վայր Վերմոնտ
Կինոընկերություն Orion Pictures
Տևողություն 79 րոպե

«Սեպտեմբեր» (անգլ.՝ September), կինոռեժիսոր Վուդի Ալլենի 1987 թվականին նկարահանված ֆիլմը։ Այն ռեժիսորի փոքրաթիվ դրամատիկ ստեղծագործություններից է։ Գլխավոր դերերում են Միա Ֆերոուն, Դենհոլմ Էլիոթը և Էլեյն Սթրիթչը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյնը որոշել էր ընկերների՝ Ստեֆանիի, Հովարդի ու Փիթերի հետ ամառն անցկացնել իր քաղաքամերձ տանը, որն իրեն թողել էր իր մայրը։ Արձակուրդի ընթացքում սիրային եռանկյունի է ստեղծվում. Հովարդը սիրահարվում է Լեյնին, ով անտարբեր չէր Փիթերի նկատմամբ։ Փիթերն էլ իր հերթին սիրում էր Ստեֆանիին, ով խուսափում էր նրա սիրային հետապնդումներից։ Ամռան վերջին երկու օրերն ամբողջությամբ փոխում են գլխավոր հերոսների կյանքը. Լեյնը լրջորեն վիճում է մոր հետ, ինչը ստիպում է նրան ևս մեկ անգամ վերապրել այն դաժան հիշողությունները, որոնց պատճառով ժամանակին ստիպված էր հոգեբուժական բուժում ստանալ։ Ստեֆանին ու Փիթերը սկսում են գաղտնի հանդիպել, բայց Լեյնը շուտով իմանում է ճշմարտությունը, ինչը ծանր հարված էր աղջկա համար։ Հովարդը խոստովանում է, որ սիրում է Լեյնին, բայց մերժում է ստանում։

Հետաքրքիր փաստեր ֆիլմի նկարահանման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարը գրելիս Վուդի Ալլենը ոգեշնչվել էր Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից[4] և դերասանուհի Լանա Տերների կյանքի ողբերգական դեպքերից։ Նրա վրա ազդել էր նաև իր այդ ժամանակվա կնոջ՝ Միա Ֆերոուի քաղաքից դուրս գտնվող տունը Կոննեկտիկուտում՝ մռայլ, մեկուսացած, բուն քաղաքից բավականին հեռու։
  • Սկզբնական շրջանում Վուդի Ալլենը որոշել էր ֆիլմը նկարահանել Միա Ֆերոուի Կոնեկտիկուտում գտնվող տանը, նվազագույն ծախսերով ու լրիվ այլ դերասաններով։ Սակայն նկարահանման աշխատանքների սկսվելու ժամանակ Կոնեկտիկուտում խորը ձմեռ էր, ինչի պատճառով նկարահանումները տեղափոխվեցին հատուկ դեկորացիաներով ստեղծված ստուդիա։ Արդյունքում Ալլենը նկարահանեց ֆիլմի երկու տարբերակ, տարբեր դերասանական կազմերով, բայց նա միանգամայն հիասթափված էր երկու տարբերակից էլ։ Սկզբում որոշում է ֆիլմը նկարահանել երրորդ անգամ, բայց քանի որ արդեն նյարդային պոռթկման շեմին էր, իր մեջ ուժ չի գտնում երրորդ անգամ նկարահանելու համար և որոշում է զբաղվել արդեն նկարահանված երկու տարբերակների մոնտաժով։ «Սեպտեմբերը» Վուդի Ալլենի ֆիլմագրության ամենամեծ ֆինանսական անհաջողությունն արձանագրած ֆիլմն է, և չնայած հանդիսատեսի բավականին ջերմ ընդունելությանը, ռեժիսորն այն անձնական անհաջողություն է համարում։ Այնուամենայնիվ, նրան սցենարը բավականին դուր է գալիս և նա 2014 թվականին հայտարարել է, որ հնարավորության դեպքում ևս մեկ անգամ կնկարահանի ֆիլմը։[5]
  • Ի սկզբանե Փիթերի դերը խաղում էր Քրիստոֆեր Ուոքենը, բայց նկարահանման ընթացքում Ալլենը հասկացավ, որ նա բոլորովին չի համապատասխանում այդ դերին և նրա փոխարեն կանչեց Սեմ Շեպարդին։ Ալլենի կարծիքով վերջինս ևս չկարողացավ համապատասխանել դերին, ինչի պատճառով վերջապես հրավիրվեց Սեմ Ուոթերսոն, ում մենք տեսնում ենք ֆիլմի վերջնական տարբերակում։
  • Բացի այն, որ ֆիլմի սյուժեն իրենից ներկայացնում է Չեխովի պիեսի փոփոխված տարբերակը, այն նաև որոշ հղումներ է պարունակում Ինգմար Բերգմանի ինը տարի առաջ թողարկված «Աշնանային սոնատ» ֆիլմին։ Այսպես, Միա Ֆերոուն ֆիլմի տարբեր տեսարաններում այնպիսի սանրվածք ու ակնոցներ է կրում, ինչպիսիք կրում էր Բերգմանի ֆիլմում Լիվ Ուլմանի հերոսուհին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Միա Ֆերոու Լեյն Լեյն
Դենհոլմ Էլիոթ Հովարդ Հովարդ
Սեմ Ուոթերսոն Փիթեր Փիթեր
Դայան Ուիսթ Ստեֆանի Ստեֆանի
Էլեյն Սթրիթչ Դիանա Դիանա
Ջեք Ուորդեն Լլոյդ Լլոյդ
Ռոզմարի Մարֆի տիկին Մեյսոն տիկին Մեյսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են