Ոչ ռացիոնալ մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իռացիոնալ մարդից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոչ ռացիոնալ մարդը
Irrational Man
Cannes 2015 4.jpg
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր միստիկ ֆիլմ[1][2] և ռոմանտիկ կատակերգություն
Թվական մայիսի 16, 2015
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Վուդի Ալլեն[1][3][4][5]
Պրոդյուսեր Լետտի Արոնսոն
Սցենարի հեղինակ Վուդի Ալլեն
Դերակատարներ Ջեյմի Բլեկլի[6][3][4], Հոակին Ֆենիքս[6][2][3][4][5], Փարքեր Փոուզի[6][2][3][4], Էմմա Սթոուն[6][2][3][4], Իթան Ֆիլիպս[6], Նենսի Ջիլզ[6], Հենրի Ստրամ[6], Ռոբերտ Պետկոֆ[6], Բեն Ռոզենֆելդ[6], Մերեդիթ Հանգեր[6], Դևիդ Աարոն Բեյկեր[6] և Դևիդ Պիտու[6]
Օպերատոր Դարիուս Խոնջի
Մոնտաժ Ալիսա Լեփսելթեր
Նկարահանման վայր Նյուպորտ
Տևողություն 95 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ոչ ռացիոնալ մարդը» (անգլ.՝ Irrational Man), Վուդի Ալլենի 2015 թվականին նկարահանված ամերիկյան դետեկտիվ ֆիլմ-դրամա, որը ռեժիսորը նկարահանել է սեփական սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում են Հոակին Ֆենիքսը, Էմմա Սթոունը, Փարկեր Պոուզին ու Ջեյմի Բլեկլին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են ոչ մեծ համալսարանական քաղաքում, որը գտնվում է Ամերիկայի Ռոդ Այլենդ նահանգում։ Փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկասը (Հոակին Ֆենիքս) գտնվում է էքզիստենցիալ ճգնաժամի վիճակում։ Նա այն աստիճան է հիասթափվում կյանքից, որ անգամ փորձում է «ռուսական ռուլետկա» խաղալ։ Էյբն աստիճանաբար հարաբերություններ է սկսում իր ուսանողուհի Ջիլ Փոլարդի (Էմմա Սթոուն), չնայած այն բանին, որ նա արդեն ընկեր ուներ՝ Ռոյը (Ջեյմի Բլեկլի)։ Որոշակի ժամանակահատված Էյբին հաջողվում է կանգնեցնել հարաբերությունները և համոզում է Ջիլին ընկերներ մնալ։ Այդ ժամանակ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր իր կոլեգայի՝ դասախոս Ռիտա Ռիչարդի (Պարկեր Պոուզի) հետ, ով ամուսնացած էր և գոհ էր իր ամսուսնությունից[7][8][9]։

Այդ ամենի հետ մեկտեղ Էյբը շարունակում է հանդիպել Ջիլի հետ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ նրանք պատահաբար լսում են հարևան սեղանին նստած կնոջ տխուր պատմությունը։ Նա ասում էր, որ կարող է կորցնել իր երեխաների խնամակալությունը, քանի որ իր ամուսինը դատարան է դիմել, իսկ փաստաբանը նրա լավ ընկերն է։ Այդ ժամանակ Էյբի մտքով անցնում է Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության նման մի բան. եթե նա կարողանա այնպես անել, որ այդ կինը չզրկվի իր երեխաների խնամակալությունից, կյանքն ավելի լավը կդառնա, իսկ դրա համար անհրաժեշտ է սպանել դատավորին։

Էյբը սկսում է մանրամասն ծրագրել հանցագործությունը այնպես, որ ի վերջո հնարավոր չլինի գտնել մեղավորին[9][10], սակայն հանցագործությունից հետո Ջիլը, համակցելով փաստերը, հասկանում է, որ Էյբը մասնակից է։ Երբ ոստիկանությունը հանցագործության մեջ մեղադրում է անմեղ մարդու, Ջիլն առաջարկում է Էյբին գնալ և հանձնվել։ Ճշմարտությունը թաքցնելու համար նա փորձում է հեռացնել Ջիլին, բայց արդյունքում ինքն իր թակարդն է ընկնում։

Ֆիլմի գործողություններն ուղեկցվում են Էյբի փիլիսոփայական մտածմունքներով, որոնք նա անվանում էր «վերբալ մաստուրբացիա»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Հոակին Ֆենիքս Էյբ Լուկաս՝ փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկաս՝ փիլիսոփայության պրոֆեսոր
Էմմա Սթոուն Ջիլ Փոլարդ՝ ուսանողուհի Ջիլ Փոլարդ՝ ուսանողուհի
Պարկեր Պոուզի Ռիտա Ռիչարդ՝ դասախոս Ռիտա Ռիչարդ՝ դասախոս
Ջեյմի Բլեքլի Ռոյ՝ Ջիլի զուգընկերը Ռոյ՝ Ջիլի զուգընկերը
Բետսի Էյդեմ Ջիլի մայրը Ջիլի մայրը
Իթան Ֆիլիպս Ջիլի հայրը Ջիլի հայրը
Թոմ Քեմփ Թոմաս Սպանգլեր՝ դատավոր Թոմաս Սպանգլեր՝ դատավոր
Սոֆի ֆոն Հազելբերգ Էպրիլ՝ ուսանողուհի Էպրիլ՝ ուսանողուհի
Մերեդիտ Հագներ Սենդի Էպրիլի ընկերուհին Էպրիլի ընկերուհին

Պրեմիերան և վարձույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Սթոունը, Վուդի Ալլենը և Պարկեր Պոուզին 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ

«Ոչ ռացիոնալ մարդը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում 2015 թվականի մայիսի 16-ին[7][11]։

Ֆիլմի վարձույթն ԱՄՆ-ում սկսվել է 2015 թվականի հուլիսի 17-ին[9]։

Ռուսաստանում ֆիլմի վարձույթը սկսել է «Ցենտրալ Պարտներշիփ» ներկայացուցիչը 2015 թվականի օգոստոսի 13-ին[12]։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարատեսակ կարծիքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 42 %՝ 158 գնահատումների հիման վրա։ Միջին բալը 5,4 է՝ 10 հնարավորից[13]։ Metacritic-ում ֆիլմի վարկանիշը 53 % է՝ 43 գնահատումների արդյունքում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3715320/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/irrational-man
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228707.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.bbfc.co.uk/releases/irrational-man-film
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film220234.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 Scott Foundas (15 мая 2015)։ «Cannes Film Review: ‘Irrational Man’» (HTML) (անգլերեն)։ Variety - variety.com։ Վերցված է 2015-05-18 
  8. Peter Bradshaw (15 мая 2015)։ «Irrational Man review: Woody Allen's philosophy lesson is no head trip» (HTML) (անգլերեն)։ The Guardian - www.theguardian.com։ Վերցված է 2015-05-18 
  9. 9,0 9,1 9,2 Tim Grierson (17 мая 2015)։ «Irrational Man (2015 Cannes review)» (HTML) (անգլերեն)։ www.pastemagazine.com։ Վերցված է 2015-05-19 
  10. David Rooney (15 мая 2015)։ «‘Irrational Man’: Cannes Review» (HTML) (անգլերեն)։ The Hollywood Reporter - www.hollywoodreporter.com։ Վերցված է 2015-05-18 
  11. «Премьера фильма «Иррациональный человек»» (HTML)։ www.buro247.ru։ 15 мая 2015։ Վերցված է 2015-05-18 
  12. «Иррациональный человек / Irrational Man» (HTML)։ Бюллетень кинопрокатчика - www.kinometro.ru։ 15 мая 2015։ Վերցված է 2015-08-17 
  13. «Irrational Man (2015)»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2016-01-05 
  14. «Irrational Man (2015): Reviews»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive։ Վերցված է 2015-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]